Պետությունն իր բոլոր քաղաքացիների համահավաք ստեղծագործությունն է. Միասին ներբեռնենք 2018-ի օրակարգը
Սահմանադրական փոփոխությունները որակապես նոր՝ հանրության մասնագիտական մտքի հետ անընդհատ հաղորդակցվող քաղաքական և հասարակական ինստիտուտներ է ենթադրում: Այս առումով, 2018 թվականն այն ճամփաբաժանն է, որը կզատի ինքնագոհ, կեղծ հռետորաբանությունն իրական ներուժից և ցույց կտա այդ ինստիտուտներում շրջանառվող գաղափարների ու վարքի կենսունակությունը: Պետությունն իր բոլոր քաղաքացիների համահավաք ստեղծագործությունն է և հարկ է օր առաջ գտնել հանրային մասնակցության ճկուն ձևաչափեր և 2018-ի օրակարգը ներբեռնել ամենակենսական հարցերով: Tert.am-ի «Ստեղծագործական Հայաստան» մեդիանախագծի հարցախույզը հուշում է, որ մենք ունենք փորձագիտական մտքի այն կապիտալը, որը կարող է արմատական բեկում ապահովել մեր կյանքի բոլոր ոլորտներում:Մեր հարթակի մասնակիցների մեծամասնությունը շեշտադրում է կրթական նորագույն մոդելների ներդրման անհրաժեշտությունը, բարոյապես և ֆիզիկապես մաշված հին կադրային բազաները ժամանակակից գիտելիքով օժտված, տեղեկատվական նոր ընտրախավով փոխարինելու հրամայականը, քննադատում համակարգերը կաթվածահարող կոռուպցիան և առաջարկում նոր ժամանակներին համահունչ ստեղծարար մոտեցումներ: Այսօր մեզ են միանում քաղաքագետ, տարածաշրջանային անվտանգության փորձագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը, մշակույթի գործիչ, ռեժիսոր Լևոն Իվանյանը և 360 աստիճանի ֆիլմերի հեղինակ, հայկական առաջին VR մուլտֆիլմի նախաձեռնողներից մեկը՝ Լևոն Արամյանը:
1.Ինչպե՞ս եք գնահատում Ձեր մասնագիտական ոլորտում տարվող պետական քաղաքականությունը/արդյունավետությունը գնահատել 10-ը բալանոց համակարգով/:
Հրանտ Մելիք-Շահնազարյան- Հենց բուն մասնագիտական՝ այսինքն քաղաքագիտության ոլորտում, թերևս, խիստ անբավարար։ Իսկ ահա մասնագիտական հետաքրքրությունների ոլորտում՝ ինչ-որ բաներ, այնուամենայնիվ, տեղի են ունենում։ Անցնող 2017 թվականը և դրան նախորդած վերջին երկու, երեք տարիները ցույց են տալիս, որ միջազգային քաղաքականության ոլորտում Հայաստանը սովորել է գոնե թե ներկա գտնվել, հասկանալ ընթացող գործընթացների տրամաբանությունը, անգամ՝ ազդել դրանց հնարավոր զարգացման և հանգուցալուծման վրա։ Սա շատ կարևոր է։ Բայց, եթե գնահատելու լինեմ 10-ը բալանոց համակարգով, ապա, ցավոք, առավելագույնը 4 թիվը կհնչեցնեմ։ Միջակություն… Իմ ամենաչսիրելի գնահատանքն ու բառը։
Լևոն Իվանյան- 4 բալ՝ առավելագույնը:
Լևոն Արամյան- Ես կգնահատեի միջին՝ 6:
2. Որո՞նք են Ձեր մասնագիտական դաշտի ամենակենսական խնդիրները, որոնք խոչընդոտում են ստեղծարարությանը, և դրանց հրատապ լուծումը կարող է բեկումնային դառնալ ոլորտի առաջխաղացման համար:
Հրանտ Մելիք-Շահնազարյան -Պետական պատվերի բացակայությունը։ Հայկական պետությունը դեռևս չի սովորել աշխատել հետազոտական կենտրոնների, վերլուծաբանների և քաղաքագետների հետ։ Առանձին իշխանավորների նման աշխատանքը հետաքրքրում է։ Պետական համակարգին՝ ոչ։ Անգամ այն գերատեսչությունների ղեկավարները, ովքեր, թվում է թե ամենաշատը պիտի հետաքրքրված լինեին քաղաքական գործընթացների վերաբերյալ ուսումնասիրություններ ունենալու մեջ, ավելի նախընտրում են խելոք երևալ և դասատուի դերով հանդես գալ։
Երկրորդ խնդիրն էլ թերևս այն է, որ չկա փորձագիտական հանրություն։ Փորձագետներ կան, բայց հանրություն՝ ոչ։ Նաև դպրոց չկա։ Հայկական քաղաքական մտքի դպրոց։ Հնարավոր է՝ այդ ամենը հիմա չէր էլ կարող լիներ, բայց միևնույն է, դրա բացակայությունը իրական աղետ է բոլորիս համար։
Երրորդ խնդիրը հասարակական պահանջին է վերաբերում։ Ցավոք, մեր ընթերցողին ավելի հետաքրքրում են այս կամ այն զարգացման վերաբերյալ կարճ, սկանդալային գնահատականներ ու մեկնաբանություններ։ Խորքային հետազոտությունները, որպես այդպիսին գրեթե ոչ ոքի պետք չեն։ Իսկ լրատվամիջոցներն էլ փորձում են հասարակությանը մատուցել այն, ինչն ավելի շատ է սպառվում։ Այդ իսկ պատճառով դժվարանում, իսկ հաճախ էլ անիմաստ է դառնում ընթերցողների լայն լսարանի համար խորքային վերլուծություններ անելը։ Նման լսարան, ինչպես նաև ծավալուն նյութեր հրապարակող լրատվամիջոցներ, պարզապես չկան։
Լևոն Իվանյան - Այն, որ մշակույթը առանձնահատուկ, ամենաառաջնային դիրք չի գրավում Հայոց պետության մեջ և երկրորդական երրորդական հարցերը գերապատվություն ունեն մշակույթի նկատմամբ։ Դա այն դեպքում, երբ օրինակ՝ բավական է հանել Հայոց լեզուն մեր պետությունից, որ բոլոր այդ խնդիրները դառնան տասներորդական։ Մենք չպետք է սոցիալական երկիր լինենք, մենք պետք է լինենք ազգային մշակութային երկիր և օրինակ ծառայենք աշխարհի բոլոր ժողովուրդների համար։ Դեմոկրատական և կոմունիստական հավասարության մասին քարոզները քաղաքական բարբաջանք են . չկա նման բան բնության մեջ։ Բնական ներդաշնակությունը հիմնված է բազմատեսակության առկայության վրա։ Շատ ծայրահեղ և չոր ասեմ ՝ եթե Հայաստանում չկա մշակույթի գերիշխանություն՝ այս երկիրը պետք չի պահել։ Անհասկանալի է ինչ երկիր է, եթե Հայաստան չէ։ Հայաստան նշանակում է հայկական մշակույթ։
Լևոն Արամյան- Մասնագիտական դաշտում համար մեկ խնդիրը լիագմբեթ կինոթատրոնների միասնական ստանդարտի բացակայությունն է, ինչը փոքր-ինչ խանգարում է լուրջ ներդրումներ ներգրավել 360 աստիճան ֆիլմերի արտադրության մեջ։Հայկական շուկայում խնդիրն աստղացուցարանների բացակայությունն է, որոնց միջոցով հնարավոր կլիներ ֆիլմերի վարձակալական պայմանագրեր կնքել։
3.Համաձա՞յն եք այն մտքի հետ, որ մասնագիտական ցանկացած համայնք պատասխանատու է իր դաշտում կատարվածի համար: Ձեր կարծիքով, մեզանում ինչո՞ւ չեն ձևավորվում մասնագիտական պատասխանատու և գործուն ընտրախավեր/էլիտաներ/, և ինչո՞ւ են մասնագիտական խնդիրները հիմնականում փոշիանում և այլասերվում սիրողական քննարկումներում:
Հրանտ Մելիք-Շահնազարյան - Այո, համաձայն եմ։ Բայց հարցի երկրորդ մասին չգիտեմ ինչպես պատասխանել։Երևի թե, ձևավորվում են մասնագիտական ընտրախավեր։ Ուղղակի՝ ոչ բոլոր ոլորտներում։ Օրինակ, պատմագիտական համայնք կա։ Որովհետև նաև դպրոց կա։ Այլ դպրոցներ էլ են ձևավորվում։ Հատկապես բնագիտական գիտությունների ոլորտում։ Հետևաբար՝ դեռ ամեն ինչ չէ, որ կորսված է։ Լավ կլինի։
Լևոն Իվանյան -Եթե մասնագիտական ասելով նկատի ունեք մշակութային համայնք, ապա մեր պետության մեջ մշակույթը ուրիշ պետությունների նման է՝ ժամանցային զբաղմունք այլ ոլորտների զբաղվածությունից դուրս ժամանակի համար։ Հայ մշակութային համայնքը չի կարող ոչինչ անել, քանի պետական-սահմանադրական օրենքի մակարդակով մշակութային գերապատվություն չի հայտարարված մեր երկրում։ Մնացած իրավունքների համար պատերազմ է պետք մղել, որն ամեն պահի մտածվում է՝ իմաստ ունի՞, թե՞ ոչ։ Եվ գտնում ենք, որ իմաստ չունի դա անել այլ երկրների օրինակով։ Կգա մեր երկրում մշակույթի պահը, չկա դրան այլ ճանապարհ։ Մնացած բոլոր ուժերը դատարկ ուժեր են։
Լևոն Արամյան- Ընդհանուր առմամբ, համաձայն եմ, որ համայնքն է պատասխանատու ոլորտի զարգացման համար, սակայն կառավարությունը չպետք է դուրս մնա զարգացումներից, ասելով՝ մեր գործը չխանգարելն է։ Կարծում եմ՝ պետության դերն այստեղ ՏՏ ոլորտի զարգացման երկարաժամկետ ռազմավարություն մշակելն է ու հետևողականորեն նպատակին մոտենալը։ Թե ինչու չեն ձևավորվում մասնագիտական էլիտաներ, կարծում եմ մասնագիտական հախուռն կարիերան է, այսինքն` ոլորտի նոր ճյուղերի մեջ մտնում են մարդիկ, ովքեր համապատասխան փորձն ու գիտելիքը չունեն միջազգային մակարդակում առաջամարտիկը լինելու համար։ Հաջորդ սերնդի մոտ ամեն ինչ կկարգավորվի, որովհետև ես տեսնում եմ, որ նրանք ավելի հստակ ու ճիշտ են մոտենում մասնագիտական ընտրությանը։
4.Ո՞րն է մասնագիտական ամենաարժեքավոր դառը դասը, որ քաղել եք մեծ տառապանքի գնով, և ի՞նչ ելքային լուծումներ կառաջարկեք Ձեր ոլորտի մրցունակությունը բարձրացնելու և նորարար գաղափարները խթանելու ուղղությամբ:
Հրանտ Մելիք-Շահնազարյան- Եկեք այդ դասերը դառը չհամարենք, բայց կան նման դասեր։ Կյանքիս ամենամեծ ուսուցիչը Հայրս է եղել։ Մարդ, ով իր մահով անգամ շատ մեծ դաս տվեց ինձ։ Հենց այն ժամանակ՝ երկու տարի առաջ, ես հասկացա, որ պետք է ձգտել ոչ թե այժմեական արդյունքների ու փառքի, այլ արժեքավոր ժառանգություն թողնելուն։ Մեր հավակնությունները հաճախ կործանում են մեզ։ Հիմա փորձում եմ իրական արժեքները տարբերակել ժամանակավոր փայլից։
Լևոն Իվանյան- Դառը դասերը, ցավոք, ավելի շատ են իմ կյանքում, կամ այն, ինչ դաս է դարձել շատ դառն է եղել։ Իմ բոլոր չկայացած ծրագրերը ավելի մեծ դաս են եղել, քան՝ կայացած ծրագրերը։ Ելքային լուծում առաջարկել եմ, դա Մշակութային բանկի ստեղծումն է, որտեղ ղեկավարում են ոչ ֆինանսիստները, և որի հիմնադիրը պետք է լինի պետությունը։ Մնացածը թերմացքային ճանապարհներ են, դատապարտված՝ ժամանցի։
Լևոն Արամյան- Ամենադառը դասը եղել է թիմ ձևավորելու ժամանակ։ Նորարար գործը միայն նվիրված ու նպատակին հավատացող մարդկանց կարիքն ունի։ Դա վերաբերում է նաև ճիշտ գործընկեր գտնելու խնդրին, եթե սկսում եք, պետք է մինչև վերջ միասին գնաք, կամ գոնե մինչև այն փուլը, որը նախապես սահմանել էիք միասին։
5. Արդյո՞ք պատրաստ եք մասնագիտական դաշտում Ձեզ թույլ տալ այնպիսի արարք, որը Ձեզ կզրկի ֆինանսական կայունությունից ու բարեկեցությունից, բայց մեծագույն օգուտ կտա Հայաստանին:
Հրանտ Մելիք-Շահնազարյան- Ռուսները լավ արտահայտություն ունեն՝ вчера я искал справедливость, сегодня - новую работу։/Երեկ ես արդարություն էի փնտրում, իսկ այսօր՝ նոր աշխատանք.tert.am/ Չեմ ուզում գովեստի խոսքեր ասել ինքս իմ մասին, հատկապես, երբ նման բան դեռ չեմ արել։ Հուսով եմ՝ այդպիսի փորձության առջև չեմ կանգնի։ Իսկ եթե պատահի էլ, կրկին հուսով եմ, որ ճիշտ կվարվեմ։
Լևոն Իվանյան- Այդպես ապրել եմ մի ամբողջ կյանք ՝ անփող, անաշխատավարձ, նվիրումի հաշվին։ Ոչ միայն պատրաստ եմ, այլև դա ապրելակերպ է և ոչ միայն ինձ համար։ Այսօր մեր մշակույթն ապրում է ֆինանսապես անկայուն մարդկանց հաշվին։
Լևոն Արամյան- Աշխարհն ավելի մեծ է, քան միայն՝ Հայաստանը։ Հարցին կպատասխանեմ այսպես․ պատրաստ եմ այդ քայլին ոչ թե հանուն Հայաստանի, այլ հանուն այն գաղափարի՝ տեսլականի, ինչի համար սկսել եմ ստարտափը։ Դրանից կօգտվի և՛ Հայաստանը, և՛ աշխարհը։
6. 2017թ.-ին մասնագիտական դաշտում ստեղծե՞լ եք որևէ արժեք, արե՞լ եք որևէ քայլ, որը Ձեզ հպարտություն է ներշնչել: Ձեզ դո՞ւր է գալիս այն մարդը, ինչպիսին Դուք էիք 2017թ.-ին:
Հրանտ Մելիք-Շահնազարյան -Դժվար բացատրություններից և սխալ հասկացված լինելուց խուսափելու համար, այս երկու հարցերին ավելի հեշտ է պատասխանել մեկ բառով՝ ո՛չ))։ Չնայած՝ հնարավոր է՝ այդքան էլ վատը չէր 2017թ.-ի Հրանտը։
Լևոն Իվանյան -Ընդհանուր առմամբ, ես իմ կարողությունների չափով միշտ իմ ոչ ցածր բարձրության վրա եմ լինում, բայց ես չեմ կարող գոհ լինել իմ գործունեությունից , քանի դեռ մենք ապրում ենք ոչ մշակութային գերիշխանության Հայաստանում։
Լևոն Արամյան-2017թ-ին ունեցել ենք արժեքավոր ձեռքբերումներ․ ստեղծել ենք առաջին հայկական VR մուլտֆիլմը, որն արդեն տասնյակ հազարավոր երեխաներ են դիտել։ Ստեղծել ենք նաև երկու այլ՝ 360 աստիճան ուսուցողական ֆիլմեր վիրուսների և կայծակների մասին։ Ես իմ 2017թ․ աշխատանքը գնահատում եմ դրական, որովհետև այն դրականորեն է ազդել այլ մարդկանց վրա։ 2018թ-ի համար արդեն շատ ավելի լուրջ խնդիրներ ունեմ սահմանած ինձ համար։
7.Եթե Ձեզ հնարավորություն տրվեր ուղերձ հղել աշխարհի հայերին՝ ի՞նչ կասեիք Ձեզ տրված մեկ րոպեի ընթացքում:
Հրանտ Մելիք-Շահնազարյան -Խոսքը որքան կարճ, այնքան ավելի մտածված պետք է լինի։ Թերևս մեկ րոպեն չբավականացնի։ Բայց հիմքում, երևի թե, ընկած կլինի մեր ազգային արժեքները ուսումնասիրելու, լիարժեք հասկանալու և դրանցով առաջնորդվելու կոչը։
Լևոն Իվանյան -Կյանքի գնով պահպանեք Հայոց լեզուն և հայկական մշակույթը, եթե կորցնենք այդ հարստությունները, ապա Հայ մարդ լինելու բացառիկ պարգևից մենք կվերածվենք սովորական կոսմոպոլիտ աշխարհաքաղաքացու։ Ամենաանիմաստ գոյության ձևը, որ մարդ կարող է ունենալ։
Լևոն Արամյան-Կասեի՝ հավատացեք ձեր գաղափարներին ու վերջնական հաջողությանը, գործելուց միշտ նայեք ոտքերի տակ, իսկ ամփոփելուց՝ դեպի հեռուն։ Մեր ամենամեծ պոտենցիալը մեր մտքերն են, իսկ ռեսուրսը Հայաստանում ապրող երիտասարդները։ Եկե՛ք, վստահորեն մեր պոտենցիալն ու ռեսուրսը ճիշտ ներդնենք հանուն կայուն զարգացման։
«Ստեղծագործական Հայաստան» մեդիանախագիծ
ՎԱՐԴուհի Սիմոնյան
Սյուզան Թոսունյան
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
Ինչպես է Աննա Հակոբյանն արձագանքում Ծիծեռնակաբերդում ցուցարարարների վանկարկումներին
Արիությանը վախկոտություն մի խառնեք․ մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ Գարեգին Բ
Փաշինյանը, Խաչատուրյանը և Սիմոնյանը հարգանքի տուրք են մատուցել՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս
Մտավախություն ունեմ, որ մյուս տարի կամ վաղը Փաշինյանի ուղերձում ցեղասպանություն տերմինը չի լինի․ Վարուժան Գեղամյան
Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
Ժողովուրդն անտարբեր է, ընդիմությունն անկարող է, իշխանությունն էլ` թրքամետ. Էդուարդ Շարմազանով
Պատահական չէ, որ Վեհափառին ռևանշիստ են անվանում և՛ ադրբեջանական վերնախավը, և՛ Հայաստանի որոշ իշխանական այրեր. Միքայել Մալխասյան
ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
«Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
- 17:50 • 24.04.24 Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
- 17:49 • 24.04.24 Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
- 16:20 • 24.04.24 Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
- 15:48 • 24.04.24 Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
- 15:46 • 24.04.24 Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
- 15:31 • 24.04.24 Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
- 14:42 • 24.04.24 Ինչպես է Աննա Հակոբյանն արձագանքում Ծիծեռնակաբերդում ցուցարարարների վանկարկումներին
- 14:31 • 24.04.24 Արիությանը վախկոտություն մի խառնեք․ մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ Գարեգին Բ
- 10:33 • 24.04.24 Փաշինյանը, Խաչատուրյանը և Սիմոնյանը հարգանքի տուրք են մատուցել՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
- 22:11 • 23.04.24 Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս
- 20:32 • 23.04.24 Մտավախություն ունեմ, որ մյուս տարի կամ վաղը Փաշինյանի ուղերձում ցեղասպանություն տերմինը չի լինի․ Վարուժան Գեղամյան
- 16:03 • 23.04.24 Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
- 16:01 • 23.04.24 Ժողովուրդն անտարբեր է, ընդիմությունն անկարող է, իշխանությունն էլ` թրքամետ. Էդուարդ Շարմազանով
- 16:00 • 23.04.24 Պատահական չէ, որ Վեհափառին ռևանշիստ են անվանում և՛ ադրբեջանական վերնախավը, և՛ Հայաստանի որոշ իշխանական այրեր. Միքայել Մալխասյան
- 10:47 • 23.04.24 ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
- 10:47 • 23.04.24 ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
- 00:33 • 23.04.24 Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
- 15:51 • 22.04.24 Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
- 15:11 • 20.04.24 Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
- 14:56 • 20.04.24 ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
- 14:55 • 20.04.24 Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
- 14:42 • 20.04.24 Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
- 14:30 • 20.04.24 Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
- 12:15 • 20.04.24 Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
- 21:01 • 19.04.24 Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
- 15:42 • 19.04.24 «Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
- 15:26 • 19.04.24 Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
- 14:33 • 18.04.24 Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
- 14:33 • 18.04.24 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
- 14:16 • 18.04.24 Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
- 20:41 • 17.04.24 ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
- 17:44 • 17.04.24 Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
- 17:02 • 16.04.24 Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
- 16:13 • 16.04.24 ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
- 21:23 • 15.04.24 Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
- 20:50 • 15.04.24 Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
- 11:58 • 15.04.24 Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
- 11:51 • 15.04.24 «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
- 18:17 • 13.04.24 Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
- 23:14 • 12.04.24 LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 13:49 • 24/04 Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում դիմավորել են «Նիկոլ ցեղասպան» վանկարկություններով (տեսանյութ) Նրան հաջողվել է ծաղիկներ դնել անմար կրակի մոտ միայն ոստիկանների միջամտությունից հետո։ Թիկնապահի առաջարկին՝ հեռանալ, նա պատասխանեց մերժումով՝ հասկացնելով, որ միայն ծաղիկներ դնելուց հետո է լքելու հուշահամալիրը:
-
Քաղաքականություն 16:20 • 24/04 Չէի պատկերացնի, որ մի օր կուրախանանք, որ մեր երկրի ղեկավարը օգտագործել է Հայոց ցեղաuպանnւթյուն եզրույթը․ Սուրեն Մանուկյան Բացի այդ, աննախադեպ բան է տեղի ունեցել՝ Թուրքիայի նախագահը ուղղակիորեն հղում է կատարել Հայաստանի ղեկավարին, նման պրակտիկա չի եղել։ Իր երեկվա հարցազրույցում նա ասել է՝ նոր աշխարհ է կառուցվում և Փաշինյանը դա հասկանում է։
-
Մամուլի տեսություն 07:42 • 25/04 Հանիրավի տուգանք գրելու համար պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ» «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2023 թվականի նոյեմբերի 23-ին ՀՀ վարչական դատարան է դիմել Մուսայել Անանյանը՝ ընդդեմ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ Արթուր Խուդինյանի:
-
Իրադարձային 10:42 • 24/04 Հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ ենք անհանգստացել․ Ռուբեն Վարդանյանի որդու հարցազրույցը CNN-ին Հայրս՝ Ռուբեն Վարդանյանը, ապօրինի ձերբակալվել է ավելի քան 200 օր առաջ։ Դրանից առաջ էլ 120 հազար այլ հայերի հետ գտնվում էր ավելի քան 9-ամսյա շրջափակման մեջ։ Ձերբակալությունից հետո անձամբ ես հորս հետ խոսել եմ մեկ անգամ՝ նոյեմբերին։
-
Քաղաքականություն 13:06 • 24/04 Նա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը. Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել ՀՀ ԱԺ՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հանձնարարել է սենատորներին պատրաստել և հարցում ուղարկել Հայաստանի Ազգային ժողով՝ կապված խոսնակ ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների հետ, հայտնում է ՏԱՍՍ-ը։
-
Քաղաքականություն 11:38 • 24/04 Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը մեր ապագան միասին կառուցելն է. Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հղել է Հայոց ցեղասպանության կապակցությամբ ապրիլքսանչորսյան ցավակցական ուղերձ, որը նա 2012 թվականից ի վեր հղում է Թուրքիայի Հայոց պատրիարքարանին և հայ համայնքին, հայտնում է agos.com.tr-ն։
-
Քաղաքականություն 13:12 • 24/04 Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Հռչակագրում ասվում է, որ կողմերը ճանաչում են այն տարածքները, որոնք ունեին խորհրդային միության օրոք։ Խորհրդային միության օրոք նույն այդ անկլավը կամ Վերին Ոսկեպարը Ադրբեջանը ստորագրել և տվել է մեզ 1996-97 թթ-ին։
-
Քաղաքականություն 16:53 • 24/04 Կոչ ենք անում աջակցել Համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման մեր առաջարկին և Հայաստանի հետ կարգավորման գործընթացին. Թուրքիայի ԱԳՆ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը քննադատել է մի շարք պաշտոնյաների կողմնակալ հռետորաբանությունը 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ, որոնք նրանք անվանել են «հայ ժողովրդի ցեղասպանություն»։
-
Մամուլի տեսություն 09:19 • 25/04 Տարածվել է, կարդացվել է, ուրեմն բավարար է․ ԵԿՄ Վանաձորի ղեկավարը՝ ՀՀ օկուպացված տարածքներից ադրբեջանական ուժերի դուրսբերման մասին հայտարարությունը հեռացնելու մասին. «Հրապարակ» ԵԿՄ Վանաձորի ղեկավար Զավեն Էվոյանին հարցրինք՝ ինչո՞ւ, ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»: Նա ասաց, թե տեղյակ չէ. «Հեսա շլագբաումն եմ բացում, մտնեմ, հասկանամ` կզանգեմ»: Իսկ կո՞ղմ եք Տավուշում ընթացող գործընթացներին․ «Ոչ»:
-
Քաղաքականություն 15:39 • 24/04 ՀՀ Սահմանադրությունը, որում ասվում է, որ «Ղարաբաղը Հայաստանի մաս է», անհամատեղելի է խաղաղության պայմանագրի հետ. Ալիևի ներկայացուցիչ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հարցազրույց է տվել BBC-ին և մեկնաբանել է ապրիլի 23-ին Իլհամ Ալիևի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանն ու Ադրբեջանն առավել քան երբևէ մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը։
-
Քաղաքականություն 12:24 • 24/04 Իշխանությունը քաղաքական նկատառումներով Սուրենին պարզապես զրկել է ազատությունից. ԱԺ պատգամավորներն այցելել են ձերբակալված Սուրեն Պետրոսյանին Ոստիկանական ուժերն ու սադրիչների խմբակները փորձում են մարդկանց բախումների դաշտ հրել, ինչն իրենց համար ճնշումների առիթ կստեղծի և ձերբակալությունների շարք կսկսեն:
-
Իրավունք 14:16 • 24/04 Նոյեմբերյանում տեղի ունեցած միջադեպի և ԵԿՄ մեքենայով քաղաքացիներին վնասվածքներ հասցնելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական գնահատականներ տալու ուղղությամբ։
-
Իրադարձային 13:49 • 24/04 Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում դիմավորել են «Նիկոլ ցեղասպան» վանկարկություններով (տեսանյութ) Նրան հաջողվել է ծաղիկներ դնել անմար կրակի մոտ միայն ոստիկանների միջամտությունից հետո։ Թիկնապահի առաջարկին՝ հեռանալ, նա պատասխանեց մերժումով՝ հասկացնելով, որ միայն ծաղիկներ դնելուց հետո է լքելու հուշահամալիրը:
-
Տնտեսություն 09:52 • 24/04 «Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ Hetq.am Տարիներ շարունակ գործարանի հումքի հիմնական մատակարար «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը գործարանին։ Գործարանը մատնվել է պարապուրդի:
-
Իրադարձային 09:14 • 24/04 Այլևս երբեք․ մենք սա ուրիշներին չպետք է ասենք, այլ ինքներս մեզ, պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այդ հայրենիքը․ Փաշինյանի ուղերձը Այս իմաստով, չափազանց կարևոր եմ համարում Մեծ եղեռնի ներքին հայեցումը: Հայոց ցեղասպանության, Մեծ եղեռնի մասին խոսելիս մենք մշտապես հղում ենք անում արտաքին աշխարհին, խոսում արտաքին աշխարհի հետ, բայց մեր ներքին խոսակցությունն այս թեմայով այդպես էլ չի կայանում:
-
Քաղաքականություն 16:20 • 24/04 Չէի պատկերացնի, որ մի օր կուրախանանք, որ մեր երկրի ղեկավարը օգտագործել է Հայոց ցեղաuպանnւթյուն եզրույթը․ Սուրեն Մանուկյան Բացի այդ, աննախադեպ բան է տեղի ունեցել՝ Թուրքիայի նախագահը ուղղակիորեն հղում է կատարել Հայաստանի ղեկավարին, նման պրակտիկա չի եղել։ Իր երեկվա հարցազրույցում նա ասել է՝ նոր աշխարհ է կառուցվում և Փաշինյանը դա հասկանում է։
-
Իրադարձային 10:42 • 24/04 Հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ ենք անհանգստացել․ Ռուբեն Վարդանյանի որդու հարցազրույցը CNN-ին Հայրս՝ Ռուբեն Վարդանյանը, ապօրինի ձերբակալվել է ավելի քան 200 օր առաջ։ Դրանից առաջ էլ 120 հազար այլ հայերի հետ գտնվում էր ավելի քան 9-ամսյա շրջափակման մեջ։ Ձերբակալությունից հետո անձամբ ես հորս հետ խոսել եմ մեկ անգամ՝ նոյեմբերին։
-
Քաղաքականություն 13:06 • 24/04 Նա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը. Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել ՀՀ ԱԺ՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հանձնարարել է սենատորներին պատրաստել և հարցում ուղարկել Հայաստանի Ազգային ժողով՝ կապված խոսնակ ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների հետ, հայտնում է ՏԱՍՍ-ը։
-
Քաղաքականություն 11:38 • 24/04 Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը մեր ապագան միասին կառուցելն է. Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հղել է Հայոց ցեղասպանության կապակցությամբ ապրիլքսանչորսյան ցավակցական ուղերձ, որը նա 2012 թվականից ի վեր հղում է Թուրքիայի Հայոց պատրիարքարանին և հայ համայնքին, հայտնում է agos.com.tr-ն։
-
Քաղաքականություն 13:12 • 24/04 Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Հռչակագրում ասվում է, որ կողմերը ճանաչում են այն տարածքները, որոնք ունեին խորհրդային միության օրոք։ Խորհրդային միության օրոք նույն այդ անկլավը կամ Վերին Ոսկեպարը Ադրբեջանը ստորագրել և տվել է մեզ 1996-97 թթ-ին։
-
Քաղաքականություն 16:53 • 24/04 Կոչ ենք անում աջակցել Համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման մեր առաջարկին և Հայաստանի հետ կարգավորման գործընթացին. Թուրքիայի ԱԳՆ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը քննադատել է մի շարք պաշտոնյաների կողմնակալ հռետորաբանությունը 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ, որոնք նրանք անվանել են «հայ ժողովրդի ցեղասպանություն»։
-
Քաղաքականություն 15:39 • 24/04 ՀՀ Սահմանադրությունը, որում ասվում է, որ «Ղարաբաղը Հայաստանի մաս է», անհամատեղելի է խաղաղության պայմանագրի հետ. Ալիևի ներկայացուցիչ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հարցազրույց է տվել BBC-ին և մեկնաբանել է ապրիլի 23-ին Իլհամ Ալիևի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանն ու Ադրբեջանն առավել քան երբևէ մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը։
-
Քաղաքականություն 12:24 • 24/04 Իշխանությունը քաղաքական նկատառումներով Սուրենին պարզապես զրկել է ազատությունից. ԱԺ պատգամավորներն այցելել են ձերբակալված Սուրեն Պետրոսյանին Ոստիկանական ուժերն ու սադրիչների խմբակները փորձում են մարդկանց բախումների դաշտ հրել, ինչն իրենց համար ճնշումների առիթ կստեղծի և ձերբակալությունների շարք կսկսեն:
-
Իրադարձային 17:30 • 18/04 Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել․ Շուշանիկ Արևշատյան Ոչ մի նոր բան, պարզապես ժանրային դրամատուրգիա: Ինչո՞ւ եմ ես այս մասին գրում, հիշեցի ինչպես 2018թ հեղափոխությունից հետո
-
Ժամանց 15:00 • 21/04 Հնդկաստանում զույգը որոշել է 24 մլն դոլար կարողությունը նվիրաբերել և դառնալ ողորմության հաշվին ապրող վանական Բհանդարի ամուսիններն արդեն երդվել է զուսպ կյանքով ապրել: Նրանք սկսել են իրենց ունեցվածքը բաժանել փետրվարին, երբ մասնակցել են չորս կիլոմետրանոց երթի, որի ընթացքում նրանք նվիրեցին ամեն ինչ՝ փողից մինչև բջջային հեռախոսներ և նույնիսկ օդորակիչներ:
-
Իրադարձային 18:46 • 23/04 Լեռնային Ղարաբաղից Հակարիի կամրջով Հայաստան եկած ռուս խաղաղապահներն այսօր վերադարձել են Լեռնային Ղարաբաղ (տեսանյութ) Ըստ դրա՝ խաղաղապահ զորախմբի մի խումբ զինծառայողներ ուղևորվել էին Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար:
-
Իրադարձային 16:29 • 19/04 Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am 360 ուսանողից նախաթեստը հաղթահարել է միայն 140-ը։ Քննությունը հաջող անցնելու համար պետք էր 30 բալից հավաքել ամենաքիչը 15 բալ։ Քննությունը ձախողածներին առաջարկել են վճարովի կուրսեր անցնել։
-
Իրադարձային 13:49 • 24/04 Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում դիմավորել են «Նիկոլ ցեղասպան» վանկարկություններով (տեսանյութ) Նրան հաջողվել է ծաղիկներ դնել անմար կրակի մոտ միայն ոստիկանների միջամտությունից հետո։ Թիկնապահի առաջարկին՝ հեռանալ, նա պատասխանեց մերժումով՝ հասկացնելով, որ միայն ծաղիկներ դնելուց հետո է լքելու հուշահամալիրը:
-
Քաղաքականություն 17:16 • 19/04 Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ Հայտարարությունը նշանակում է, որ երկու հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են վերը նշված գյուղերի միջև Խորհրդային Միության ժամանակներում գոյություն ունեցած սահմանները,
-
Իրադարձային 22:30 • 19/04 Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Բաղանիս-Նոյեմբերյան հատվածը Համայնքների բնակիչներն այսպիսով իրենց անհամաձայնությունն են հայտնում այսօր սահմանազատման հանձնաժողովների հանդիպման արդյունքներով հրապարակած սահմանազատման մասին տեղեկությանը։
-
Տնտեսություն 09:52 • 24/04 «Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ Hetq.am Տարիներ շարունակ գործարանի հումքի հիմնական մատակարար «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը գործարանին։ Գործարանը մատնվել է պարապուրդի:
Տնտեսություն
-
22:02 • 23.04.24 Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս (տեսանյութ)
-
10:30 • 22.04.24 Հանածո վառելիքի դարաշրջանը մոտենում է ավարտին. Շոլց
Սպորտ
-
23:49 • 24.04.24 Հայաստանի մարմնամարզության ընտրանու երեք անդամ ԵԱ-ի եզրափակչում է
-
23:34 • 24.04.24 Հայաստանը ներկայացնող 4 բռնցքամարտիկ դուրս է եկել ԵԱ-ի կիսաեզրափակիչ
Գիտություն/տեխնիկա
-
16:51 • 18.04.24 Ղրղզստանում սահմանափակվել է TikTok-ի հասանելիությունը
Ժամանց
-
17:00 • 18.04.24 ՄԻԵԴ-ը մերժել է Կիրկորովի հայցն ընդդեմ Լիտվայի