Շվեյցարիայում փոթորկի պատճառով գնացքը դուրս է եկել գծերից (տեսանյութ)
Համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է Շվեյցարիայում գնացքը դուրս գալիս գծերից ուժեղ քամու պատճառով։ Տեսանյութը հրապարակվել է YouTube-ում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Միջադեպը տեղի է ունեցել չորեքշաբթի Բերն կանտոնում՝ Լենկ քաղաքի մոտակայքում։ Կադրերում երևում է, թե ինչպես ուժեղ քամու հետևանքով գնացքի առաջին վագոնը չի կարողանում մնալ գծերի վրա և ընկնում է։ Միջադեպի հետևանքով ութ մարդ ստացել է վնասվածքներ։
Չորեքշաբթի Շվեյցարիայում գրանցվել է «Բուրգլինդ» ձմեռային փոթորիկը, քամու արագությունը հասել է ժամում 200 կիլոմետրի։ Եղանակային պայմանների պատճառով երկրի որոշ շրջաններում դադարեցվել է ավտոմոբիլային և երկաթուղային հաղորդակցությունը, դադարեցվել և հետաձգվել է մի քանի տասնյակ ավիաչվերթ, մոտ 100 հազար տուն մնացել է առանց էլեկտրականության։










