Մի սպասեք Գոդոյին, Գոդոն չի գալու. մշակութային հեղափոխության զարտուղի փորձ
Արվեստի վրայով լոք տվող, արվեստով չցնծացող մարդկային ռեսուրսը հասարակություն չէ, այլ՝ ամբոխ: Այդ գլխակեր, «կոլեկտիվ կինը» ոչ թե պետություն է կառուցում, այլ՝ «Օվկիանիա», ապրում է ոչ թե 2018-ում այլ՝ Օրուելի «1984»-ում. այնտեղ, ուր ստրկությունն ազատությունն է, տգիտությունը՝ ուժը, պատերազմը՝ խաղաղությունը, իսկ երկուսին գումարած երկուսը միաժամանակ հավասար է և՛ հինգի, և՛ յոթի: Ուր քաղաքների հրապարակները ճզմվում են մահարձանների առատությունից, իսկ արվեստի գլուխգործոցները՝ նեխում հին նկուղներում: Ուր արվեստն ու զուգարանի թուղթը վերջին անհրաժեշտության այլ ապրանքների հետ հարկվում են նույն ոգուն և տառին համապատասխան: Ուր արվեստի մարդը քշված ու սոված է, կամ լավագույն դեպքում հանձնված՝ անհայտ ծագմամբ ինքնակոչ «կուրատորների» ու «արտմենեջերների» խնամքին ու ողորմությանը: Այնտեղ, ուր մշակույթն իր պատվանդանին չէ՝ այդտեղ քամահրված են խիղճը, միտքը, սերը: Մշակույթն է պետությունը՝ մնացածը փիառ ու ձեռնածություն է: Ամենաառաջադեմ պետական միավորը միշտ հինն է, երեկը, իսկ այսօրվա ու վաղվա մտակառույցն ինքն է՝ մշակույթը: Ինքն է ստեղծում սիրո և համերաշխության պատկերներ ու խորհրդանիշեր. ինքն է ստեղծում էթիկա և էսթետիկա՝ նորոգելով էթնոսի ինքնությունը. ինքն է ամենամեծ բունտը իներցիայի բութ դիմադրության դեմ, առանց որի մարդակույտի սպառողական նեվրոզներն ու գաստրոնոմիական բնազդները կուտեն աշխարհը: Ինքն է ստեղծում սկզբունքներ, վարք, շարժում, սոցիալական պրակտիկա, հակավիրուսներ, որոնցով չպատվաստվածները դառնում են անհուսալի վարակակիրներ: Դառնում են Ֆանատիկ ու անգութ մի բիոզանված, որին հետևողականորեն և իմպուլսիվ ձեռնածում են քաղաքական ալքիմիկոսները: Մի սպասեք Գոդոյին, Գոդոն չի գալու:Հայաստանն այլ ելք չունի.ելքը մշակութային հեղափոխությունն է:Մշակույթը յուրօրինակ բռնություն է, որի գործադրմամբ ամբոխը տրոհվում է ինքորոշված ես-երի , սկզբունքների և համոզմունքների: Մշակութային բեմն է միայն , որ կարող է ավերել այն դիմակահանդեսը, որ գալիս է քաղաքականության անունից: Գոդոն չի գալու. մնում է գործի դնել սեփական միտքն ու գեղագիտությունը և ինքնուրույն ստեղծել ժամանակի մշակութային տեքստը:Ամենայն ուշադրությամբ հետևեք արվեստի մեծ վարպետների ստեղծած մատրիցային, «արվեստի ուրվագծածից բացի՝ այլ ապագա մարդը չունի»:
1. Ինչպե՞ս եք գնահատում Ձեր մասնագիտական ոլորտում տարվող պետական քաղաքականությունը/արդյունավետությունը գնահատել 10-ը բալանոց համակարգով/:
Էմիլ Գազազ - Նախ՝ ողջունում եմ Ձեզ, կարծում եմ՝ լավ գործ եք ձեռնարկել: Կաշխատեմ հարցերին պատասխանել շատ ուշադիր և մտածված: Բայց նախօրեք ասեմ, որ ես իմ արած գործը մասնագիտություն չեմ համարում: Մասնագիտությունդ կարող ես փոխել, բայց արվեստն իմ ինքնությունն է, իմ արյունը, արվեստը ես եմ, արվեստն անփոխարինելի է, ուրեմն մասնագիտություն ասվածն իմ արածին չի վերաբերում: Պետությունները վարում են հակաարվեստ քաղաքականություն: Այն ժամանակ, երբ արվեստները ծաղկել են, պետական անձիք՝ թագավորները, պապերը և այլ ուժ ունեցող անհատներ հովանավորել են արվեստները/ և իմիջիայլոց մեծ խանդավառությամբ/: Այժմ արվեստագետը միայնակ է՝ կախված մի քանի անձի մասնավոր հովանավորությունից: Այսինքն՝ եթե 10-ը բալանոց համակարգով գնահատելու լինեմ, քաղաքականությունն ու արդյունավետությունը զրո են:
Սահակ Պողոսյան - Նոր պետական քաղաքականությունը, որքան հասկանում եմ, ձևակերպվում է այսպես՝ ինչ ուզում էք արեք մենակ մեզանից փող չուզեք: Գնահատական չունեմ։
Սամվել Սևադա - Կոնկրետ իմ բնագավառում, ես ու իմ նմանները ապրում, ստեղծագործում ու գոյատևում ենք պետական քաղաքականության իսպառ բացակայության պայմաններում:
Եթե խորհրդային ժամանակներում ստեղծագործական միությունները ծաղկում ու բարգավաճում էին պետպատվերների շնորհիվ, ապա հիմա նույնիսկ աղքատի բաժին չի հասնում նկարիչներին: Ավելին, ամեն ինչ արվում է նկարիչների միությունը հնարավորինս շուտ կազմաքանդելու, նրան պատկանող շենքը, որը շատերի աչքի փուշն է դարձել` խլելու: Պատճառը նաև միության շենքի դիրքն է, որ գտնվում է Շարլ Ազնավուրի հրապարակում: Շատ օլիգարխներ երազում են այդ շենքն ունենալ ու դրա վրա էլ բազմահարկ հյուրանոցային համալիր կառուցել: Ու հենց այդտեղ էլ սկսվում են ստորջրյա խաղերը, դեռ վարչապետ Տիգրան Սարգսյանի ժամանակներում և կնքահայրությամբ ստեղծվեց ևս մեկ միություն, որը կոչեցին Աշխարհի Հայ նկարիչների միություն: Նրան ֆինանսավորում էին, ընտիր կատալոգներ տպում, ցուցահանդեսներից գործեր էին գնում, դրանով նսեմացնելով Հայաստանի Նկարիչների միության դերը, միություն` որն այսօր էլ կքած է ֆինանսական պարտքերի տակ ու դժվարությամբ է ծայրը ծայրին հասցնում:
Նույնիսկ Մեծ եղեռնի `100-ամյակին միջոցառումների շրջանակում նկարիչների միությունը որևէ ֆինանսավորում չստացավ, որպեսզի կարողանար խրախուսել գեղանկարիչներին ու քանդակագործներին որակյալ գործեր ստեղծել այդ խիստ կարևոր թեմայով:
Համեմատելու համար ասեմ` որ Սովետի ժամանակ Նկարիչների միությունը, գեղարվեստի ֆոնդը, կերպարվեստի կոմբինատը, քանդակի կոմբինատը տարեկան հսկայական միջոցներ էին ստանում պետբյուջեից, որի շնորհիվ պայմանագրեր էին կապում նկարիչների հետ:
Նկարիչների մեծ մասը այսօր հեռացել է Հայրենիքից: Մի մասն էլ վերնիսաժներում է լուսացնում, ամսական մեկ-երկու նկար արտերկրից եկած տուրիստներին կոպեկներով վաճառելու ակնկալիքով:
Խորհրդային ժամանակներում էր, որ նկարիչների միության անդամներին պետությունը հատկացնում էր արվեստանոցներ: Հիմա դրա մասին երազել անգամ հնարավոր չէ:
Ես որպես նկարիչների միության անդամ 1982 թվականին Աբովյան քաղաքում բնակարան ստանալիս երեքի փոխարեն օրենքով ստացա չորս սենյականոց բնակարան, չնայած արդեն արվեստանոց ստացել էի:
Դե իսկ հիմա ո՛չ տուն, և ո՛չ արվեստանոց, ո՛չ մի պայմանագիր, ո՛չ մի պետպատվեր չկա ու չի էլ սպասվում պետությունից:
Նույն վիճակն է Հայաստանի Լուսանկարիչների միությունում, որտեղ ես նույնպես պատվավոր անդամատոմս ունեմ:
Կարծում եմ՝ պատկերը լրիվ պարզ է:
Արդյունավետությունը գնահատում եմ 1 միավորով, այն էլ՝ մեր նկարիչների կամքի, դիմացկունության, տոկունության ու աշխատասիրության շնորհիվ:
Արմեն Սիմոնյան - Եթե գնահատելու լինեի 10-ը բալանոց համակարգով՝ ապա՝ 3: Կարծում եմ՝ նկարչության ոլորտում, ընդհանրապես, պետական քաղաքականություն չի տարվում, կամ այնքան աննշան, որ չի էլ նկատվում: Պարզապես անհատներն են ինչ-որ ձևերով փորձում այս ահեղ օվկիանոսում չխեղդվել, կամ էլ խեղդվում են անտարբերությունից ու հուսահատությունից:
2. Որո՞նք են Ձեր մասնագիտական դաշտի ամենակենսական խնդիրները, որոնք խոչընդոտում են ստեղծարարությանը, և դրանց հրատապ լուծումը կարող է բեկումնային դառնալ ոլորտի առաջխաղացման համար:
Էմիլ Գազազ - Չէր լինի Վերածնունդ, եթե չլինեին Մեդիչիները և հովանավորող պապերը: Իտալիան կլիներ մի տխուր տարածք, ասենք՝ ինչպես մոնղոլական անապատները: Ուրեմն, երբ արվեստագետի հանճարը և նյութական հարստությունը միանում են, կարող են աշխարհի անապատը վերածել մեծ տոնախմբության: Մի խոսքով՝ ամենակենսական խնդիրը, որ խոչընդոտում է իմ ստեղծագործությանը հենց նյութականի պակասն է, որի հաղթահարումը կարող է, իհարկե, բեկումնային դառնալ թե՛ իմ, և թե՛ իմ ժողովրդի ու իմ հայրենիքի համար:
Սահակ Պողոսյան - Կոնկրետ ինձ համար երբեք խոչընդոտներ չեն եղել. եթե մարդ ասելիք ունի, ստեղծագործելու կարիք ունի, որտեղ էլ լինի, ոնց էլ լինի՝ կանի. դա կենսական պահանջ է, շնչելու նման:
Սամվել Սևադա - Առաջին հերթին պետական հովանավորությունը արվեստի, մասնավորապես կերպարվեստի ոլորտին:
Մեր երկիրը դեռ կազմավորման փուլում է, և այն էլ՝ նախնական փուլում:
Գործարաններ, ֆաբրիկաներ չկան, խոշոր արտադրամասեր չկան, մանր ու միջին բիզնեսները հազիվ իրենց գլուխն են պահում հարկերի ու իրենց շնչին նստած կաշառակեր չինովնիկների պատճառով և, բնականաբար, նրանք չեն կարող կոնկրետ պատվերներ իջեցնել արվեստագետների համար, որոնց գերակշիռ մասը, ուղղակի, թշվառ վիճակում է և երազում է հնարավորության դեպքում լքել հայրենի երկիրը:
Մեր երկիրը կառավարող կուսակցությունների գաղափարախոսությունը բացարձակապես անհասկանալի է ու կիսատ-պռատ: Խորհրդային երկրում գոնե սոցիալիզմի ու կոմունիզմի թեկուզ հեռավոր տեսլական կար: Հիմա ոչ մի գաղափարախոսություն չկա: Մենք չենք հասկանում, թե ուր ենք գնում և ինչի ենք ձգտում: Եթե երկիրը ֆինանսական ճողվածքի պայմաններում 1000-ական դրամներ է պահում մարդկանց ռոճիկներից բանակի վիճակը լավացնելու համար, էս դեպքում էլ ինչ արվեստի ու կերպարվեստի մասին կարող է խոսք լինել:
Չնայած այդ ամենին՝ կառավարությունը պարտավոր է միջոցներ հայթայթել կերպարվեստի զարգացումն ապահովելու համար, որը կարող է հետագայում զարգացած երկրների հանգույն ինքն իրեն պահել և դեռ մեծ միջոցներ բերել երկրին:
Արմեն Սիմոնյան - Ամենակենսական խնդիրը՝ մեր անառողջ հասարակության արժեհամակարգի փոփոխությունն է: Ճղճիմ կենցաղը սպանել է մտածող ու արարող Մարդուն: Հասարակությունը, կարծես, կիսվել է երկու մասի՝ հանապազօրյա հացի խնդրով տարված մարդկանց և ագահաբար, ամեն ինչի գնով հարստացողների: Ցավոք, շատ քիչ են Մարդ կոչմանը հավատարիմ մնացողները:
Մտավորականությունը հանապազօրյա հացի փնտրտուքում կորցրել է իր դեմքն ու հեղինակությունը: Կարծես «Մեծապատիվ մուրացկանների» ժամանակաշրջանը լինի: Եթե հայ նկարիչը զերծ մնա իր գոյությունը պահպանելու խնդրից, շատ ավելի լավ կստեղծագործի: Միևնույն է նա կնկարի, եթե նույնիսկ կտավ չունի, կնկարի ցանկացած առարկայի մակերեսին, ցանկացած նյութով և հնարքով: Խոսքս այն մասին է, որ նկարչին պետք է մինիմալ հովանավորություն, որ հացի մասին չմտածի: Մնացածը, անհրաժեշտության դեպքում, անձամբ կփոխհատուցի՝ իր արարելով:
3. Համաձա՞յն եք այն մտքի հետ, որ մասնագիտական ցանկացած համայնք պատասխանատու է իր դաշտում կատարվածի համար: Ձեր կարծիքով, մեզանում ինչո՞ւ չեն ձևավորվում մասնագիտական պատասխանատու և գործուն ընտրախավեր /էլիտաներ/, և ինչո՞ւ են մասնագիտական խնդիրները հիմնականում փոշիանում և այլասերվում սիրողական քննարկումներում:
Էմիլ Գազազ - Նախ մեզ մոտ, ինչպես ամենուր, չկա առողջ քննադատություն, չորը՝ թացից, լավը՝ վատից տարբերելու միտում: Ասենք՝ մի մեծ և հին պատ, որ երկար ժամանակ կանգնած է և հանկարծ պատը քանդում են, ինչ միջատ, կենդանի ասես դուրս է թափվում, որ երբեք մտքովդ չի անցել, որ այդ մաքուր երևացող պատը կարող է թաքցրած լինել իր մեջ: Մեր ժամանակներում բոլորը ուզում են լինել այն, ինչ չեն, դրա համար էլ մեծ ծաղկում է ապրում սիրողականը և ռաբիսը: Ռաբիսը, որ առաջ թաքնվում էր հարսանիքներում և թաղումներում՝ հիմա հնչում է հանրային հեռուստատեսությամբ, մեծ բեմերից և համերգասրահներից: Մոլախոտը ամենաարագ աճող և փարթամ բույսն է՝ հարցրու ցանկացած այգեպանի: Ահա ինչու է ամենալավը փոշիանում ու կորչում: Եթե ուզում ես ուղղվել, նախ պիտի ընդունես քո ծռությունը: Ընդունո՞ւմ եք: Մասնագիտական համայնքը պատասխանատու է իր դաշտում կատարվածի համա՞ր: Էլի՞տա: Մտավորակա՞ն: Այդ ի՞նչ հարցեր են: Ու՞ր է էլիտադ: Նրանք, ովքեր կուլ չկարողացան գնալ ծաղր ու ծանակին՝ թողեցին ու հեռացան: Իսկ ով մնաց, մեծամասնությանը դարձրին դատարկ փուչիկ, որ չի էլ քննադատի վախից: Էլ համարձակություն մնա՞ց շատերի մեջ, որ ասեն՝ էս ի՞նչ եք անում: Գերադասում են մկան ծակը: Իսկ մնացածն էլ մի ճիշտ բան տեսնո՞ւմ է, որ ճիշտ բան ասի: Գուցե չեն էլ տեսնում՝ իրականության մեջ իրենց շուրջ ինչ է կատարվում: Գոյատևման պայքար է: Չես մեղադրի: Այդ վախեցրած էլիտային ո՞վ բանի տեղ կդնի: Քաղքենիների ամբոխի մեջ այդ խեղճ արարածին ո՞վ հարգանք կմատուցի: Շատ զայրացա: Արյունը տվեց գլխիս: Եթե ձեզ նեղում են և դուք չեք կարողանում խոսել, ապա ես կասեմ: Թող գան ինձ խեղդեն, մեկը պիտի խոսի՞, որ իմ ժողովուրդը ուշքի գա: Թող ես լինեմ մատաղը:
Սահակ Պողոսյան - Էլիտաներ միշտ ամեն տեղ էլ կան՝ սկսած քարանձավից. հարցն այն է, թե որքան են պիտանի այդ էլիտաները, ու ինչ են նրանք տալիս շրջապատին…մեզ մոտ կա այնքան, որքան կա դրա կարիքը:
Սամվել Սևադա - Իհարկե, համաձայն եմ, և երկու ձեռքով: Հետսովետական շրջանում այդպես էլ չձևավորվեց մեր երկրի արիստոկրատիան, հետևաբար նաև արվեստի բոմոնդը, կամ եթե կուզեք էլիտան, որը տեր պիտի կանգներ այս ոլորտին, դառնար նոր սերնդի կնքահայրն ու առաջնորդող միտքը:
Նույնը կարելի է ասել նաև մեր երկրի ու մեր կյանքի մյուս և մնացած ոլորտների մասին:
Մենք չբարձրացանք խորհրդային ժամանակների մտածողության մակարդակից: Արվեստը հայտնվեց խաղից դուրս վիճակում: Կերպարվեստը իր իսկական կոչումը մոռացած փորձում է ոտք դնել բիզնեսի բնագավառ, դառնալ նրա խորթ ու արհամարհված զավակներից մեկը:
Գործող արվեստագետների մի մասը դրսի պատվերներով է ապրում ու ձեռք է քաշել ոլորտի դարդ ու ցավից: Այսինքն՝ հազիվ իր գլուխն է պահում:
Նկարիչների միությունը, որը կոչված է լինել կերպարվեստի բնագավառի աշխատողների պաշտպանը, որպես արհեստակցական միություն հազիվ իր լույսի, ջրի ու կոմունալ մյուս վարձերն է տալիս:
Այն աստիճանի է հասել, որ արդեն 8 տարի է, ինչ միության անդամներն անգամ անհատական ցուցահանդես բացելու համար պիտի վճարեն դահլիճի վարձը:
Բնականաբար, սիրողական մակարդակի անօգուտ քննարկումներն էլ անպակաս են... Պատերի տակ, իհարկե: Լուրջ քննարկումներ չեն եղել: Մի քանի տարի առաջ ինձ հրավիրեցին մասնակցելու այսպես կոչված Հանրային խորհրդի աշխատանքներին, երկու հավաքներում երկուական անգամ ելույթ ունեցա և այլևս չհրավիրեցին:
Անհասկանալի պատճառներով դուրս մնացի այդ անհասկանալի խորհրդի ցուցակներից: Որի համար հիմա չեմ տխրում, որովհետև այդպես էլ այդ դիակը չկենդանացավ:
Արմեն Սիմոնյան - Իհարկե ,պատասխանատու է, բայց կան նաև այլ խոչընդոտող գործոններ: Ամեն ինչ գալիս է մարդու մեջ ծնված վախից: Մարդը վախենում է իրենից ուժեղից, վախենում է ընկերոջ տաղանդից, քանի որ ինքը կարող է ստվերում մնալ, վախենում է հասարակական ու մասնագիտական խաղից դուրս մնալուց, վախենում է ունեցածը կորցնելուց, վախենում է անհասկանալի ու անկանխատեսելի ապագայից … Եվ առհասարակ, ովքեր են ձևավորում այսօրվա «էլիտան», իհարկե այդ բարդույթավորված մարդիկ, դրա համար էլ սիրողական մակարդակից առաջ չենք գնում: Ունենք այն, ինչ ունենք:
4. Ո՞րն է մասնագիտական ամենաարժեքավոր դառը դասը, որ քաղել եք մեծ տառապանքի գնով, և ի՞նչ ելքային լուծումներ կառաջարկեք Ձեր ոլորտի մրցունակությունը բարձրացնելու և նորարար գաղափարները խթանելու ուղղությամբ:
Էմիլ Գազազ - Երբեք չեմ մտածել, թե որն է եղել ամենաարժեքավոր դառը դասը: Դաժան դառնությունը և հոգու հարատև տառապանքը դեռ խեղդում են ու չեմ կարծում այն վերջ կունենա: Երևի, ամենաարժեքավորն այն դասն է, որ ոչինչ հեշտ չի տրվում: Չկան կարճ ճանապարհներ: Ամեն ինչ երկարատև և քրտնաջան աշխատանք է: Բայց փառքը Աստծունն է:
Սահակ Պողոսյան - Դառը դասը եղել է, երբ բազալտից և արդեն վերջացրած դիմաքանդակի քթի անցքը տաշելուց փչացրեցի ամբողջ քանդակը, որովհետև հոգնած էի ու էլ չէի կարողանում աշխատել...դրանից հետո հասկացա, որ ամեն ինչ իր ժամանակն ունի ու պետք է հեռանալ ժամանակին ... մնացածներին էլ խորհուրդ կտամ լինեն համբերող ու չշտապեն ապրել...
Սամվել Սևադա - Ամենաարժեքավոր դասն իմ կյանքի այն 17 տարիներն էին, որ ես անցկացրեցի Միացյալ Նահանգներում: Ապրեցի հայի նման, գիշեր ու զոր աշխատեցի ու սովորեցի ամերիկացու պես: Շատ դժվարին օրեր ունեցա ավետյաց երկրում, երկիր` որին ձգտում է կարելի է ասել ամբողջ աշխարհի մարդկությունը:
Ահավոր նոստալգիան խեղդում էր, անքուն գիշերներ, ծանր աշխատանք: Ոտքի կանգնեցի: Բազմաթիվ ցուցահանդեսներ ունեցա: Ավելի քան 400 աշխատանքներ վաճառվեցին տարիների ընթացքում:
Լոս Անջելեսում ստեղծեցի իմ նկարչական դպրոցը, որը բավական լուրջ հաջողությունների հասավ:
Իսկ 2008 թվականից նկարիչների միության վարչության անդամ եմ: Աշխատում եմ հնարավորինս օգտակար լինել:
Արմեն Սիմոնյան - Ամենաարժեքավոր դառը դասն ինձ համար եղավ երկար տարիներ դրսում ապրելուց հետո հայրենիք վերադառնալը: Շուրջս համատարած անտարբերություն էր: Տեսնում ես, որ ոչ ոքի պետք չես, որովհետև բոլորը զբաղված են հաց փախցնելով:
Պետք է նկարիչների աշխատանքների հաճախակի ցուցադրություններ կազմակերպել և հասարակությանը մասնակից դարձնել այդ կյանքին: Երբ նկարիչը տեսնում է, որ իրեն նկատում են, գովեստի և քննադատության խոսքեր է լսում՝ ավելի շատ ստեղծագործելու ցանկություն է ունենում: Պետք է արժեվորել նկարչի գործն ու գաղափարները: Դա էլ խթան կհանդիսանա նորանոր ստեղծագործությունների ծնվելուն: Նկարիչը պետք է միայն նկարի, իսկ վաճառքը իր գործը չէ:
5. Արդյո՞ք պատրաստ եք մասնագիտական դաշտում Ձեզ թույլ տալ այնպիսի արարք, որը Ձեզ կզրկի ֆինանսական կայունությունից ու բարեկեցությունից, բայց մեծագույն օգուտ կտա Հայաստանին:
Էմիլ Գազազ - Միթե՞ որդուն հարցնում են, թե սիրում է մորը: Միթե՞ որդուն հարցնում են, թե սիրում է հորը: Միթե՞ Հայաստան կոչվող երկիրն իմը չէ: Միթե՞ այն իմ ինքնությունը չէ: Միթե՞ այն ես չեմ: Միթե՞ զավակն իր ծնողին չի տա այն, ինչ կարող է: Ինձ ֆինանսական կայունությունն ու բարեկեցությունը երբեք չեն հետաքրքրել ու մինչ օրս ես ոչինչ չունեմ բացի իմ ընտանիքից ու իմ գործերից: Կյանքի միակ հարստությունն է, մնացյալ ամեն ինչ ունայնություն ունայնությանց: Ոչինչ մնայուն չէ այս կյանքում՝ ո՛չ գեղեցկությունը, ո՛չ երիտասարդությունը և ո՛չ հարստությունը: Մարդուս գործն է միշտ անմահ: Իսկ իմ գործը օգուտ կտա, թե հասկանան նրա արժեքը:
Սահակ Պողոսյան – Ես դա արել եմ արդեն ... Ամերիկայում վաճառել եմ տունս և այդ գումարով ամբողջ գործերս տեղափոխել եմ Հայաստան:
Սամվել Սևադա - Ինչպես նշեցի. 1996 թվականին ես թողեցի իմ աշխատանքն ու դպրոցը ԱՄՆ-ում և եկա Հայրենիք:
Ֆինանսական կայունության մասին...
Միացյալ նահանգներում ես իմ դպրոցում ունեի ավելի քան 100 աշակերտ, որոնցից ստացած ամսական ընդհանուր գումարը կազմում էր 8 հազար ամերիկյան դոլար: Բացի դրանից նկարներս վաճառվում էին շատ լավ գներով: Ձևավորում էի երկու ամսագիր, որոնցից ստանում էի 2-հազարական դոլար:
Զոհողության մասին չարժի շարունակել, կարծում եմ:
Ես թողեցի ու եկա Հայաստան և աշխատեցի մայրաքաղաքի գլխավոր նկարչի պաշտոնում ամսական … 20 հազար դրամ աշխատավարձով: Այն ժամանակ դա մոտավորապես 30 դոլարի պես մի բան էր:
Հայրենիքին մեծագույն օգուտ տալու մասին չեմ մտածել: Բայց կարծում եմ, որ աշխատածս երկու տարիներին բավական գործ արվեց քաղաքի արտաքին տեսքի բարելավման, գովազդի կանոնակարգման բնագավառում:
Արմեն Սիմոնյան - Ես և նկարիչ ընկերներս ամեն օր դրանով ենք զբաղված: Այնպիսի արարք ենք կատարում, որ զրկվում ենք ֆինանսական կայունությունից ու բարեկեցությունից (ստեղծագործում ենք) … Այլ աշխատանք չենք անում՝ զրկելով մեզ շատ բաներից՝ շարունակում ենք նկարել:
6. 2017թ.-ին մասնագիտական դաշտում ստեղծե՞լ եք որևէ արժեք, արե՞լ եք որևէ քայլ, որը Ձեզ հպարտություն է ներշնչել: Ձեզ դո՞ւր է գալիս այն մարդը, ինչպիսին Դուք էիք 2017 թվականին:
Էմիլ Գազազ - Էլի այս մասնագիտական, մասնագիտություն բառերն ի հայտ եկան: Չեմ սիրում այդ բառերը: Ես 2017-ին էլ նույնն եմ եղել, ինչ 2007-ին, 1997-ին. 1987-ին ու հուսամ մինչև վերջին յոթն էլ նույնը կմնամ: Չեմ ուզենա ձագս ինձ այլ տեսնի: Ես ամեն օր անդադրում աշխատում եմ՝ ո՛չ շաբաթ ունեմ, ո՛չ կիրակի, ո՛չ Սուրբ ծնունդ, ո՛չ նոր տարի, ո՛չ հարսանիք, ո՛չ կնունք: Տոնական օրերն էլ աշխատանքային են ինձ համար, թե այդ ընթացքում ես ինչ եմ անում, ստեղծո՞ւմ եմ արժեքներ, հըմ … Ես հույս ունեմ: Իսկ հպարտությունն իմ ատելի բառերից մեկն է, բայց եթե դու չսիրես քեզ/ իհարկե, չվերածվելով ինքնասիրահարված Նարգիզի/ ում կամ ինչ կարող ես սիրել: Կամ ո՞վ կարող է քեզ սիրել: Աստված թող սիրի մեզ:
Սահակ Պողոսյան - Ես դա անում եմ 1985 թվից մինչև հիմա առանց դադարի ու, կարծում եմ, ամեն տարի դա անում եմ ավելի լավ...
Սամվել Սևադա - Արդեն 12 տարի է, ինչ ես վերադարձել եմ Հայաստան ու ստեղծել իմ նկարչական դպրոցը: Բազմաթիվ երեխաներ ու պատանիներ կերպարվեստի լեզուն սովորում են իմ արվեստանոցում: Արդեն երկրորդ տարին է, ինչ ես աշխատում եմ նաև Երևանի պետական Մանկավարժական համալսարանում որպես գեղարվեստական լուսանկարչության ամբիոնի դոցենտ: Իմ շնորհալի ուսանողների հետ կարելի է ասել հերոսական աշխատանք արեցինք, մայիսին բացեցինք մեր «Սկիզբ» խորագիրը կրող ցուցահանդեսը, որը մեծ հաջողություն ունեցավ:
Շարունակում ենք նույն ոգևորությամբ աշխատել ու պատրաստվում ենք հաջորդ ցուցահանդեսին, որ բացելու ենք Գյումրիում, ապա՝ Վանաձորում, այնուհետև Միացյալ Ազգերի կազմապերպության գրասենյակում:
Մտադիր եմ եկող տարի իմ ուսանողների լուսանկարչական և աշակերտների գեղանկարչական աշխատանքների միացյալ ցուցահանդեսը բացել Միացյալ Նահանգներում:
Թույլ տվեք անհամեստորեն արձանագրել, որ ես այո՛, հպարտանալու իրավունք վերապահում եմ ինձ, իհարկե, իմ սքանչելի աշակերտների և ուսանողների հետ միասին:
Արմեն Սիմոնյան - 2017-ին ստեղծել եմ ավելի մեծ արժեք, քան մասնագիտականն է ՝ ծնունդ եմ տվել երկրորդ որդուս: Դա ինձ համար մեծ հպարտություն է : Իսկ ինչ վերաբերում է մասնագիտականին, ապա գտնում եմ, որ մարդ պետք է ազնիվ կատարի իր աշխատանքը, հավատարիմ լինի իր ներաշխարհին, մնացածը գնահատում են ուրիշները: Իսկ արժեք ստեղծել եմ թե ոչ՝ ժամանակը ցույց կտա: Միայն գիտեմ, որ ստեղծագործել եմ ազնվորեն:
7. Եթե Ձեզ հնարավորություն տրվեր ուղերձ հղել աշխարհի հայերին՝ ի՞նչ կասեիք Ձեզ տրված մեկ րոպեի ընթացքում: Շնորհակալություն։
Էմիլ Գազազ - Մեկ րոպե հարկավոր չէ: Աշխարհասփյուռ հայս պարտավոր է մտածել, թե ով է, որտեղից է եկել և ուր է գնում: Այսքանը:
Սահակ Պողոսյան - Կշնորհավորեի բոլորի Նոր տարին ու կցանկանայի առողջություն. դրանից ավել արդեն կռվի բուն է հայի հետ:
Սամվել Սևադա - Սիրենք իրար և մենք կհաղթենք...!
Արմեն Սիմոնյան - Աշխարհի հայերին՝ չգիտեմ, բայց էստեղի հայերին կասեի՝ դիմացեք, որքան էլ, որ դժվար է: « Ձախորդ օրերը ձմռան նման կուգան ու կերթան», միշտ էլ գիշերվան հաջորդում է առավոտը:
«Ստեղծագործական Հայաստան» մեդիանախագիծ
ՎԱՐԴուհի Սիմոնյան
Աստղիկ Ղազարյան
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Եթե հարթակն ու հրապարակը որակյալ լինեն, իշխանությունը կգնա կամ երկխոսության, կամ զիջումների և հեռացման․ Վահե Հովհաննիսյան
Կոնվերս Բանկը ներկայացրել է Converse Markets արտարժույթի փոխարկման առցանց հարթակը
Կաթողիկոսն առաջնորդում է քաղաքական շարժում, թիվ մեկ շահառուն Ռոբերտ Քոչարյանն է․ Նիկոլ Փաշինյան
4 գյուղ չենք տալիս, 4 գյուղ վերցնում ենք Ադրբեջանից՝ որպես փաստարկ մեր դեմ հնարավոր ագրեսիվ քաղաքականության արդարացման․ Փաշինյան
Եթե ռուսական ալիքները շարունակեն այսպես, իրենց հեռարձակումը կարգելվի. Փաշինյան
Անլուրջ է, ես հրաժարական տվել եմ արդեն, անընդհատ տալ չեմ կարող. Փաշինյան
Շարժման գծին աջակցում է նախկին բարձրաստիճան պաշտոնյա, ում ձայնագրել են, ո՞վ ասաց՝ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել, նրան հիմա օգտագործում են որպես գործակալ․ Փաշինյան
Տավուշում սահմանազատման նպատակն է՝ անիրագործելի դարձնել պшտերազմը. 90 տոկոսն արված է. Փաշինյան
Տավուշում դրվող սյուները անվտանգության երաշխիքի սյուներն են․ Փաշինյան
Արտահերթի պայման կա՝ Փաշինյանը չպետք է մնա իբրև վարչապետի պաշտոնակատար. Արթուր Խաչատրյան
Նպատակն է ունենալ ծայրագավառ՝ գավառապետով. այս շարժումն ուղղորդվում է Ռուսաստանի կողմից. Արթուր Հովհաննիսյան
Օդից վերցրած հայտարարությունն ու պնդումը մեկնաբանելու խնդիր չեմ տեսնում. ՔՊ-ականը՝ Բագրատ Սրբազանի հայտարարության մասին
Վերջում Արևմուտքն ու Ռուսաստանը ողջունելու են շարժումը, լավ պահ է իշխանափոխության համար․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
Մանդատ դրեք, արտահերթ ընտրություններ լինեն,10 ամիսը մեկ տանենք ձեզ արտահերթի՝ հաղթենք. Ալեն Սիմոնյան
Տարեվերջին կունենանք ամբողջական միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ․ Ավինյան
Ղարաբաղի օպերացիայի կազմակերպիչները նունը ուզում են իրականացնել ՀՀ-ում, նրանք այստեղ չեն. Ալեքսանյան
«Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
«Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
Անցյալում ձեզնից շատ շատերը ոչինչ են եղել, այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Օհանյանը՝ իշխանությանը
Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Փաշինյան
Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ-ի սահմանը․ Փաշինյան
Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան
Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ,ՊՆ-ն չի ծառայելու սահմանազատված հատվածներում․ Փաշինյան
Պապ թագավորը տարածք նվիրող ու քարով սահման դնող չէր, թող իշխանությունն այդ մասով օրինակ վերցնի․ Միքայել Մալխասյան
Գործատուի կողմից հարգանքի մթնոլորտի ձևավորումը ընկերության հաջողելու պայմաններից է․ բիզնես թրեյներ
CCF-ը ընկերությունների կորպորատիվ մշակույթը ներկայացնելու կարևոր հարթակ է․ Երևան մոլի ՄՌԿ ղեկավար
Բիբլոս Բանկ Արմենիան մասնակցեց Career City Fest լավագույն գործատուների փառատոնին
CCF 2K24-ը տարբերվեց իր նախորդներից, ընկերություններն այս անգամ ներկայացան նորովի․ Սերգեյ Ուսնունց
«Վստահված սերունդների կողմից» կարգախոսով Կոնվերս Բանկը նորարարություններով է ներկայացել CCF 2K24 փառատոնին
CCF-ը ընկերությունների համար հայելի է՝ իրենց կողքից տեսնելու և գնահատելու․ Արամ Փախչանյան
Ամերիաբանկը CCF 2024-ում. վիրտուալ ճամփորդությունից դեպի երազանք տանող A կետ
- 20:40 • 08.05.24 Եթե հարթակն ու հրապարակը որակյալ լինեն, իշխանությունը կգնա կամ երկխոսության, կամ զիջումների և հեռացման․ Վահե Հովհաննիսյան
- 17:19 • 08.05.24 Կոնվերս Բանկը ներկայացրել է Converse Markets արտարժույթի փոխարկման առցանց հարթակը
- 16:15 • 07.05.24 Կաթողիկոսն առաջնորդում է քաղաքական շարժում, թիվ մեկ շահառուն Ռոբերտ Քոչարյանն է․ Նիկոլ Փաշինյան
- 15:57 • 07.05.24 4 գյուղ չենք տալիս, 4 գյուղ վերցնում ենք Ադրբեջանից՝ որպես փաստարկ մեր դեմ հնարավոր ագրեսիվ քաղաքականության արդարացման․ Փաշինյան
- 14:48 • 07.05.24 Եթե ռուսական ալիքները շարունակեն այսպես, իրենց հեռարձակումը կարգելվի. Փաշինյան
- 14:24 • 07.05.24 Անլուրջ է, ես հրաժարական տվել եմ արդեն, անընդհատ տալ չեմ կարող. Փաշինյան
- 14:19 • 07.05.24 Շարժման գծին աջակցում է նախկին բարձրաստիճան պաշտոնյա, ում ձայնագրել են, ո՞վ ասաց՝ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել, նրան հիմա օգտագործում են որպես գործակալ․ Փաշինյան
- 13:14 • 07.05.24 Տավուշում սահմանազատման նպատակն է՝ անիրագործելի դարձնել պшտերազմը. 90 տոկոսն արված է. Փաշինյան
- 13:13 • 07.05.24 Տավուշում դրվող սյուները անվտանգության երաշխիքի սյուներն են․ Փաշինյան
- 13:03 • 07.05.24 Արտահերթի պայման կա՝ Փաշինյանը չպետք է մնա իբրև վարչապետի պաշտոնակատար. Արթուր Խաչատրյան
- 12:28 • 07.05.24 Նպատակն է ունենալ ծայրագավառ՝ գավառապետով. այս շարժումն ուղղորդվում է Ռուսաստանի կողմից. Արթուր Հովհաննիսյան
- 11:56 • 07.05.24 Օդից վերցրած հայտարարությունն ու պնդումը մեկնաբանելու խնդիր չեմ տեսնում. ՔՊ-ականը՝ Բագրատ Սրբազանի հայտարարության մասին
- 20:49 • 06.05.24 Վերջում Արևմուտքն ու Ռուսաստանը ողջունելու են շարժումը, լավ պահ է իշխանափոխության համար․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
- 16:14 • 06.05.24 Մանդատ դրեք, արտահերթ ընտրություններ լինեն,10 ամիսը մեկ տանենք ձեզ արտահերթի՝ հաղթենք. Ալեն Սիմոնյան
- 15:01 • 06.05.24 Տարեվերջին կունենանք ամբողջական միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ․ Ավինյան
- 15:01 • 06.05.24 Ղարաբաղի օպերացիայի կազմակերպիչները նունը ուզում են իրականացնել ՀՀ-ում, նրանք այստեղ չեն. Ալեքսանյան
- 11:47 • 06.05.24 «Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
- 11:46 • 06.05.24 «Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
- 13:25 • 03.05.24 «Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
- 16:37 • 02.05.24 Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
- 15:27 • 02.05.24 AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
- 14:45 • 02.05.24 Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
- 14:44 • 02.05.24 CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
- 13:21 • 02.05.24 Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
- 12:39 • 02.05.24 Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
- 12:34 • 02.05.24 Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
- 11:55 • 02.05.24 Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
- 11:49 • 02.05.24 Անցյալում ձեզնից շատ շատերը ոչինչ են եղել, այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Օհանյանը՝ իշխանությանը
- 11:08 • 02.05.24 Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Փաշինյան
- 10:59 • 02.05.24 Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ-ի սահմանը․ Փաշինյան
- 10:58 • 02.05.24 Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան
- 10:48 • 02.05.24 Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ,ՊՆ-ն չի ծառայելու սահմանազատված հատվածներում․ Փաշինյան
- 20:36 • 01.05.24 Պապ թագավորը տարածք նվիրող ու քարով սահման դնող չէր, թող իշխանությունն այդ մասով օրինակ վերցնի․ Միքայել Մալխասյան
- 17:47 • 01.05.24 Գործատուի կողմից հարգանքի մթնոլորտի ձևավորումը ընկերության հաջողելու պայմաններից է․ բիզնես թրեյներ
- 15:45 • 01.05.24 CCF-ը ընկերությունների կորպորատիվ մշակույթը ներկայացնելու կարևոր հարթակ է․ Երևան մոլի ՄՌԿ ղեկավար
- 21:24 • 30.04.24 Բիբլոս Բանկ Արմենիան մասնակցեց Career City Fest լավագույն գործատուների փառատոնին
- 16:37 • 30.04.24 CCF 2K24-ը տարբերվեց իր նախորդներից, ընկերություններն այս անգամ ներկայացան նորովի․ Սերգեյ Ուսնունց
- 14:07 • 30.04.24 «Վստահված սերունդների կողմից» կարգախոսով Կոնվերս Բանկը նորարարություններով է ներկայացել CCF 2K24 փառատոնին
- 13:26 • 30.04.24 CCF-ը ընկերությունների համար հայելի է՝ իրենց կողքից տեսնելու և գնահատելու․ Արամ Փախչանյան
- 21:24 • 29.04.24 Ամերիաբանկը CCF 2024-ում. վիրտուալ ճամփորդությունից դեպի երազանք տանող A կետ
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Տնտեսություն 13:52 • 08/05 Կրեմլը մեկնաբանել է ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հավանականությունը «Ընդհանուր առմամբ, ինտեգրացիոն գործընթացն ինքնին շատ հաջող է, և այն ապահովում է առաջադեմ զարգացում մասնակից երկրների համար: Դա գիտեն մասնակից երկրները, և, անշուշտ, այս ինտեգրացիոն գործընթացի դերը ԵԱՏՄ երկրների ՀՆԱ-ի տարեկան աճի տեմպերում շատ ու շատ նկատելի է»,- պարզաբանել է Պեսկովը։
-
Տնտեսություն 17:31 • 08/05 ՀՀ-ի ամենաերկար թունելը․ ներկայացվել է Հյուսիս-հարավի 60կմ-ոց նոր ճանապարհահատվածի ծրագիրը (տեսանյութ) Նոր ասֆալտբետոնե պատվածքով ճանապարհի շնորհիվ կկրճատվի Սիսիան-Քաջարան ճանապարհային հատվածի երկարությունը, ներկայիս մեքենաների 50 կմ/ժ միջին արագությունն էլ կբարձրացվի մինչև 100 կմ/ժ-ի։
-
Քաղաքականություն 18:53 • 08/05 Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ռուսական կողմին ջերմ ընդունելության և միջոցառման գերազանց կազմակերպման համար. Փաշինյանը՝ ԵԱՏՄ գագաթնաժողովի անդամներին Լրատվամիջոցի փոխանցմամբ, Փաշինյանը առաջարկել է անհապաղ սկսել օրակարգային հարցերի քննարկումը և հանդիպումը շարունակել նեղ ձևաչափով՝ առանց մամուլի։
-
Իրադարձային 10:10 • 08/05 Արշակ սրբազանին փորձում են լռեցնել, նրան կրկին կանչել են ԱԱԾ. 168.am Փորձ էր արվել սպառնալիքի միջոցով Արշակ Սրբազանին լռեցնել: Այն ժամանակ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը հաստատել էր Սրբազան հորն ԱԱԾ հրավիրելու տեղեկությունը՝ այլ մանրամասներ չհայտնելով:
-
Քաղաքականություն 13:16 • 08/05 Պուտին-Փաշինյան հանդիպումն անհրաժեշտ է և սպասված երկու կողմի համար. Կրեմլ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջիկա բանակցությունները, որոնք տեղի կունենան այսօր Կրեմլում, անհրաժեշտ են և սպասված, լրագրողների հետ զրույցում նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
-
Իրադարձային 10:03 • 08/05 Զելենսկիի կայքում հայտնվել է խնդրագիր՝ երկիր արևմտյան զորք մտցնելու խնդրանքով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի պաշտոնական կայքում հայտնվել է խնդրագիր՝ երկիր օտարերկրյա զորքեր մտցնելու խնդրանքով։ Որպեսզի պետության ղեկավարը խնդրագիրը քննարկման դնի, այն պետք է հավաքի առնվազն 25 հազար ձայն։&
-
Իրադարձային 09:40 • 08/05 Ժամն է վերականգնելու մեր արժանապատվությունն ու արիական ոգին. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան Վեցը տարի է մենք տեսնոմ ենք քաղաքական իշխանության պարտությունները, որոնք դեմագոգիայի միջոցով փորձում են արդարացնել իրենց արածները։ Բավ է մեզ վախեցնել պատերազմի սպառնալիքով հանուն ձեր աթոռներին կառչաց մնալու համար։ Ավելի լավ է պատվով մեռնել քան հավետ ստորադաս ու վիրավորական ստրկության մեջ ապրել:
-
Գիտություն/տեխնիկա 12:14 • 08/05 AstraZeneca-ն ամբողջ աշխարհում դադարեցնում է Covid-ի դեմ պատվաստանյութի կիրառումը Սա տեղի է ունենում այն բանից հետո, երբ ընկերությունն առաջին անգամ դատական փաստաթղթերում խոստովանել է, որ իր պատվաստանյութը կարող է առաջացնել հազվագյուտ և վտանգավոր կողմնակի ազդեցություն: Խոսքն արյան մակարդուկների առաջացման և արյան թրոմբոցիտների քանակի նվազման մասին է:
-
Քաղաքականություն 14:12 • 07/05 Անլուրջ է, ես հրաժարական տվել եմ արդեն, անընդհատ տալ չեմ կարող. Փաշինյան (տեսանյութ) Ինչ վերաբերում է հրաժարականին նա ասաց, թե տասնյակ անգամներ է պատասխանել։ «Ես ախր տվել եմ հրաժարական, ընդ որոում մի քանի նագամ, մի քիչ անլուրջ է, պատկերացրեք ՀՀ վարչապետ, որն անընդհատ հրաժարական է տալիս, դա անլուրջ է»,- ասաց նա։
-
Մշակույթ 10:58 • 07/05 Քիմ Քարդաշյանը, Ջեյ Լոն, Պենելոպե Կրուսը, Շակիրան և մյուս աստղերը՝ Met Gala-ի կարմիր գորգին (լուսանկարներ) Daily Mail պարբերականը գեղեցիկ ֆոտոշարքով ներկայացրել է երեկոյի ամենալավ հագնված աստղերին, որոնց շարքում է նաև հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը: Նա ներկայացել է Maison Margiela զգեստով՝ բոլորի ուշադրությունը գամելով արտասովոր բարակ գոտկատեղին:
-
Քաղաքականություն 12:16 • 07/05 Մանդատները վայր կդնենք, բայց Փաշինյանը չպետք է մնա վարչապետի պաշտոնակատար և վարչական ռեսուրսներն օգտագործի ընտրություններում․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ) Նրա խոսքով՝ Շարժումը ժողովրդի ձայնն է, որով իշխանություններին ասում են՝ չեք կարողանում ապահովել մեր անվտանգությունը։
-
Իրավունք 11:15 • 07/05 Ուժի կիրառումը բացառված է, քանի դեռ ակցիան կրում է խաղաղ բնույթ․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ «Հայտնում ենք, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ ՆԳՆ ոստիկանությունն իրականացնում է և շարունակելու է իրականացնել բացառապես օրենքով իրեն վերապահված գործառույթներ։
-
Քաղաքականություն 15:48 • 07/05 4 գյուղ չենք տալիս, 4 գյուղ վերցնում ենք Ադրբեջանից՝ որպես փաստարկ մեր դեմ հնարավոր ագրեսիվ քաղաքականության արդարացման․ Փաշինյան (տեսանյութ) Ես վստահ եմ, դրա համար մենք ցանկացած բան, որ կպահանջենք 29 հազար 743 քկմ տարածքում լեգիտիմ է և ցանկացած բան, որ ուրիշները կպահանջեն այս տարածքց ոչ լեգիտիմ է»,- նշեց նա։
-
Գիտություն/տեխնիկա 15:02 • 07/05 Կրիպտոթրեյդերը շփոթել է հասցեն և 69,3 մլն դոլար արժողությամբ բիթքոինները փոխանցել ուրիշին Խաբեբաները բացել են հաշիվ՝ հասցեով, որը շատ նման է կրիպտոարժույթների հետ աշխատող թրեյդերի հասցեին: Խաբեբաները նրան մանր փոխանցումներ են արել՝ հույս ունենալով, որ մի օր նա իրենց հասցեն իր հասցեի հետ կշփոթի ու գումար կփոխանցի իրենց։ Եվ այդպես էլ եղել է։
-
Իրադարձային 11:39 • 07/05 Երևանում շտապօգնության բժիշկը 20-ամյա աղջկան իր մեքենայում ներարկում է արել, բռնի ուժով համբուրել, չի թողել դուրս գա Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված բժիշկը Երևանի բնակիչ 22-ամյա տղամարդ է:
-
Իրադարձային 15:27 • 07/05 Այս ամիս անպայման պետք է վերցնել Օդեսան և Խարկովը. Կադիրով «Այս ամիս պետք է վերացել մոտակա տարածքը։ Անպայման պետք է վերցնել Օդեսան և Խարկովը: Հետո Զելենսկիին նստեցնել և ստիպել ստորագրել բոլոր փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են ՌԴ-ին, մեր պետության, քաղաքացիների, Ուկրաինայի տարածքում ապրող ռուսալեզու բնակչության անվտանգության...
-
Քաղաքականություն 13:30 • 07/05 Շարժման գծին աջակցում է նախկին բարձրաստիճան պաշտոնյա, ում ձայնագրել են, ո՞վ ասաց՝ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել, նրան հիմա օգտագործում են որպես գործակալ․ Փաշինյան (տեսանյութ) Չեմ բացառում, որ այդ ձայնագրության մեջ կարող էր լինել այլ բնույթի՝ անձնական ոչ անձնական հազար ու մի բան և հիմա, այդ մարդիկ հայրենիքի մասի՞ն են մտածում»։
-
Իրադարձային 14:41 • 07/05 Եթե պահանջները չկատարվեն, ռուսական հեռուստաալիքները կանջատվեն. Փաշինյան (տեսանյութ) Վարչապետը կարծում է, որ նույն կերպ կվարվեր նաև Ռուսաստանը։ Ըստ նրա` եթե նույն բառապաշարով, կամ անգամ 5 տոկոսի չափով այնտեղի հեռուստատեսությամբ խոսվեր պետական կարգի և կառավարության մասին, այն կփակվեր։
-
Իրադարձային 15:58 • 07/05 Այդ կարգի էժան տրյուկները թերևս իրենց մասին են խոսում. Փաշինյանը՝ Բագրատ Սրբազանի հայտարարության մասին Հիշեցնենք, որ երեկ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտարարել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից բարձրաստիճան անդամներ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ իրենց շարժմանը
-
Քաղաքականություն 17:40 • 07/05 Լավ ճանաչելով Նիկոլին՝ գիտեմ, թե ինչ է հիմա կատարվում նրա գլխում, փորձում է օրակարգ շեղել, տարբեր թեզեր է դաշտ նետում, հերթական ստերը պատմում. Վանեցյան Բոլոր այդ մեղադրանքների դատարկությունը ժամանակի ընթացքում կբացահայտվեն։ Իսկ հիմա մենք շատ ավելի կարևոր անելիքներ ունենք։ Ճշմարտությունը կհաղթի ստին»։
-
Քաղաքականություն 13:14 • 03/05 Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, մեր ծայրերից մեկը Սոմալիում է, մյուսը՝ Ադրբեջանում. ՊՆ ղեկավար Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, նրա ազդեցության գոտին ու շահերը դուրս են գալիս սեփական սահմաններից. այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը:
-
Իրավունք 15:26 • 03/05 Շատ տհաճ է, որ պատերազմի ընթացքում կարդում եմ՝ բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել որոշակի քաղաքներում, ես դա համարում եմ պարտության թիվ մեկ պատճառներից մեկը․ գլխավոր դատախազ Առաջին հերթին զինվորական դատախազության մասով մենք լրջագույն կադրային և պրոֆեսիոնալ գործընթացներ ենք իրականացնում։
-
Քաղաքականություն 22:23 • 06/05 Մոտ 35 հազար գերմանացի զինվnր պատրաստ է անհրաժեշտության դեպքում օգնության հասնել դաշնակիցներին․ Շոլց Ինչպես հաղորդել է Գերմանիայի կաբինետի մամուլի ծառայությունը, Լատվիայում Բալթյան երկրների կառավարությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ Շոլցն ասել է, որ Գերմանիայի զինված ուժերը կենտրոնացած են լ
-
Քաղաքականություն 16:59 • 02/05 Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին ԱՄՆ-ն հիմա փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». այս մասին թելեգրամյան ալիքում հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:
-
Քաղաքականություն 15:40 • 06/05 Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարությանը՝ ՔՊ բարձրաստիճան անդամների՝ իրեն միանալու մասին «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը: Տխուր է արձանագրել այն փաստը, որ սուտն ու կեղծիքը հասել է Հայ Առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսական աստիճանին»,-ի պատասխան «Արմենպրես»-ի հարցի՝ նշեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
-
Տնտեսություն 13:52 • 08/05 Կրեմլը մեկնաբանել է ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հավանականությունը «Ընդհանուր առմամբ, ինտեգրացիոն գործընթացն ինքնին շատ հաջող է, և այն ապահովում է առաջադեմ զարգացում մասնակից երկրների համար: Դա գիտեն մասնակից երկրները, և, անշուշտ, այս ինտեգրացիոն գործընթացի դերը ԵԱՏՄ երկրների ՀՆԱ-ի տարեկան աճի տեմպերում շատ ու շատ նկատելի է»,- պարզաբանել է Պեսկովը։
-
Քաղաքականություն 22:23 • 02/05 Լոնդոնը պետք է պատրաստվի նրան, որ Կիևը բրիտանական զենքով հարձակումներ կկատարի Մեծ Բրիտանիայի տարածքի վրա․ Զախարովա Ավելի վաղ հաղորդել էինք, որ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Քեմերոնը Կիև կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինան, իրավունք ունի բրիտանական զենքով հարվածել ռուսական տարածքին։
Սպորտ
-
10:05 • 08.05.24 Դորտմունդի Բորուսիան հաղթեց ՊՍԺ-ին և դուրս եկավ ՉԼ-ի եզրափակիչ
Իրադարձային
-
21:40 • 08.05.24 Այս պահին դեպի Երևան երթի մասնակիցները շարժվում են Աբովյան
Մշակույթ
-
10:51 • 08.05.24 Քանյե Ուեսթը կարող է համերգ տալ Ռուսաստանում
-
13:46 • 05.05.24 Ջոան Ռոուլինգը ևս 6 գիրք կգրի
Գիտություն/տեխնիկա
-
16:25 • 06.05.24 Արեգակի վրա տեղի է ունեցել 2 օրվա ընթացքում 3-րդ հզոր բռնկումը
-
11:39 • 05.05.24 Ֆիննական HMD-ը 25 տարի անց կվերաթողարկի Nokia 3210-ի նորացված մոդելը