Չինուհին 2 մլրդ դոլար է վաստակել 4 օրում

23:04 • 09.01.18

Չինաստանի ամենահարուստ կինը՝ Յան Հուեյանը, որին պատկանում է Country Garden Holdings ընկերության բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը, հասցրել է ավելի քան 2 մլրդ դոլար վաստակել 2018-ի առաջին օրերին:

Ինչպես հայտնում է Bloomberg-ը, 36-ամյա մեծահարուստ չինուհու կարողությունը հունվարի հինգին կազմել է 25.6 մլրդ դոլար, իսկ հունվարի 9-ի դրությամբ հասել է 28 մլրդ դոլարի: Դա մինչև այն պահը, երբ ընկերության բաժնետոմսերի արժեքը երկուշաբթի ավելացել է ևս 7 տոկոսով՝ տարեկան եկամուտը մեծացնելով 17 տոկոսով:

Արդյունքում՝ կինը հայտնվել է Չինաստանի ամենահարուստ մարդկանց հնգյակում և 29-րդ տեղն է զբաղեցրել միլիարդատերերի աղյուսակում՝ Bloomberg-ի վարկածով:

Չինաստանի ամենահարուստ բնակիչը Alibaba Group-ի հիմնադիր Ջեք Ման է, որի կարողությունը կազմում է 48.2 մլրդ դոլար:

Աշխարհի ամենահարուստ մարդը Bloomberg-ի վարկածով ներկա պահին Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսն է՝ 105 մլրդ դոլար կարողությամբ: