Սինդի Քրոուֆորդի դուստրը զարդարել է Vogue ամսագրի շապիկը (լուսանկար)
Աշխարհահռչակ սուպերմոդել Սինդի Քրոուֆորդի դուստրը՝ 16-ամյա Կայա Գերբերը, զարդարել Vogue Paris ամսագրի նոր համարի շապիկը:
Ինչպես ներկայացնում է Корреспондент-ը, լուսանկարը երիտասարդ մոդելը ցուցադրել է Instagram-ի իր էջում: Հրապարակումից հետո մի քանի ժամա ընթացքում լուսանկարը ավելի քան 200 000 «լայք» է հավաքել:
Լուսանկարում Կայան հանդես է եկել օրիգինալ երկարաճիտ կոշիկներով և էքստրավագանտ վերնազգեստով, իսկ կերպարը լրացրել է սև մինի կիսաշրջազգեստը:
«Ես, երևի, երազ եմ տեսնում: Շնորհակալ եմ բոլորին, ովքեր աջակցել են այս շապիկի ստեղծմանը: Ես աշխարհի ամենաերջանիկ աղջիկն եմ», - մեկնաբանել է Կայան:










