Այլևս ոչ մեկ չի կարող Հայաստանին մեղադրել, որ Հայաստանը չփորձեց կարգավորել Թուրքիայի հետ հարաբերությունները. Կիրո Մանոյան (տեսանյութ)

22:40 • 10.01.18



Հայաստանին 99.9 տոկոսով ոչինչ չի կարող ստիպել առոչինչ չհայտարարել հայ-թուրքական արձանագրությունները: Tert.am-ի հետ զրույցում ասաց  ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: Ըստ նրա՝ այլևս ոչ մեկ չի կարող Հայաստանին մեղադրել, որ Հայաստանը չփորձեց կարգավորել Թուրքիայի հետ հարաբերությունները: Նա նշեց, որ նախագահը արձանագրությունները առոչինչ է համարելու գարնանը, երբ ավարտվում են նախագահի իր լիազորությունները: Եվ դա պատահական չէ: Կիրո Մանոյանը նշեց, որ Սերժ Սարգսյանը հնարավորություն է թողնում միջնորդներին՝ անելիքներն անել, որ չասեն, թե ժամանակ չկար կարգավորելու իրավիճակը:

- ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նախորդ տարի, խոսելով հայ-թուրքական արձանագրությունների մասին, ասաց, որ 2018թ.-ի գարուն մենք մուտք կգործենք առանց այս արձանագրությունների: Ձեր կարծիքով՝ այս հայտարարությունը մնո՞ւմ է ուժի մեջ, մենք առոչի՞նչ ենք հայտարարելու այս արձանագրությունները հաշված ամիսներ անց:

- Շատ անհամբեր եմ, թե երբ է գալու գարնան առաջին օրը՝ մարտի 1-ը, և, վերջապես, ձերբազատված լինենք այս արձանագրություններից: Այդ արձանագրությունները իրականում կյանքի չկոչվեցին, բայց իրավականորեն դրանք կան, գոյություն ունեն և իրենց վնասը կարող են հասցնել: Դրա համար պետք է դրանցից ձերբազատվել: Ինչպես նախագահն ասաց, Թուրքիան ցույց տվեց, որ և՛ բանակցությունների ընթացքում, և՛ դրանց ստորագրումից հետո իրենք անկեղծ չէին, տրամադրված չէին Հայաստանի հետ առանց նախապայմանների կարգավորել հարաբերությունները: Չեմ կարծում, որ առաջիկա 7-8 շաբաթների ընթացքում ինչ-որ բան կփոխվի և Հայաստանի նախագահը Թուրքիայի քայլերից բավարարված կզգա ու հետ կկանգնի իր հայտարարությունից: Նախագահը շատ հստակ ասաց իր ասելիքը, բայց եթե հիշում եք, դրանից առաջ էլ «գրողի ծոցն էր» ուղարկել այդ արձանագրությունները:

Հարցը միայն Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորելը չի եղել, թեև գլխավոր նպատակը դա էր, հարցը նաև այս գործընթացում ներգրավված միջնորդներին՝ Արևմուտքին, Հայաստանը, որպես վստահելի գործընկեր ներկայացնելն էր: Նախագահը հիմա էլ ձգում է, որպեսզի վստահելի գործընկերոջ կերպարը պահպանվի: Բայց ժամանակն անցել է: Արևմուտքն էլ այսօր չի ասում այն, ինչ ասում էր ստորագրման տարիներին: ԵՄ-ն, ԱՄՆ-ն կրկնում էին այն, ինչ Թուրքիան էր ասում, ասում էին, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կկարգավորվեն, երբ լուծվի ղարաբաղյան հիմնահարցը: Այդ դեպքում` սպասեիք, թող կարգավորվեր Ղարաբաղի հարցը, ինչո՞ւ ստորագրվեցին արձանագրությունները:

- Սերժ Սարգսյանի կողմից հնչեցված այս վերջնաժամկետին Թուրքիայի իշխանությունները բավական ուշ արձագանքեցին: Ձեր կարծիքով՝ ո՞րն է դրա պատճառը:

- Նրանք մի քիչ «շվարած» էին, չգիտեին՝ ինչ պատասխանել: Բայց երբ Հայաստանի արտաքին գործերի նախարարը կրկնեց նախագահի հայտարարությունը, իրենք ճնշում զգացին: Անկարան մտածում էր, որ Ս. Սարգսյանի հայտարարությունն անտեսելով` հարցը կմոռացվի, բայց այդպես չեղավ: Թուրքիան փորձում է մեղադրել Հայաստանին այս արձանագրությունների տապալման մեջ, ասում են, որ Հայաստանը համաձայնությունը խախտեց, որ ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը փոխեց արձանագրությունների էությունը և այլն: Այնինչ, դա այդպես չէ: Մենք գուցե այս արձանագրությունները առոչինչ հայտարարելուց հետո միջնորդների կողմից ճնշում զգանք, բայց իրենք էլ լավ հասկացել են, թե ով է իսկական պատասխանատուն, ով է մեղավոր, որ հայ-թուրքական հարաբերություններ չկան:

-Ոչինչ չի՞ կարող Հայաստանին հետ պահել այս արձանագրություններն առոչինչ հայտարարելուց: Եթե միջնորդները, օրինակ` համոզեն, կամ Թուրքիան մի խոստումնալից հայտարարություն անի, դա չի՞ կարող դառնալ պատճառ, որ ՀՀ իշխանությունները մտափոխվեն:

- 99,9 տոկոսով չկա: Թուրքիան այնքան է կրկնել այն, որ մինչև Ղարաբաղի հարցում իր ու Ադրբեջանի պատկերացրած դրական տեղաշարժը չլինի, քայլ չի ձեռնարկի արձանագրությունների ուղղությամբ, որ դժվար թե այս 7-8 շաբաթների ընթացքում նման բան անի: Բացի դրանից` 2008-2009թթ., երբ սկսվեց ֆուտբոլային դիվանագիտությունը, Թուրքիայի համար ինչ-որ առումով Հայաստանի հետ հարաբերությունները կարևոր էին, հիմա դրանք օրակարգային չեն Թուրքիայի համար: Թուրքիան չի պատկերացնում, թե ինչպիսի հարաբերություններ կարող է ունենալ անկախ Հայաստանի հետ, թուրքական պետական մտածողության մեջ չեն պատկերացնում, թե ինչպես կարելի է հարաբերվել Հայաստանի հետ: Չեմ կարծում, որ մի բան փոխվի, Թուրքիան կողմնորոշվի, թե ինչ հարաբերություններ կարելի է հաստատել Հայաստանի հետ:

- Ասացիք, որ Թուրքիայի ներկայիս օրակարգում Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հարց չկա: Իսկ մեզ համա՞ր: Մենք ունենք փակ սահմաններ, խնդիրներ արտահանման հետ կապված և մի շարք խնդիրների լուծումը կապվում էր հայ-թուրքական արձանագրությունների հետ: Արդյոք այդ խնդիրների լուծման հույսը վերջնականապես չի՞ վերանում:

- Արձանագրությունների չվավերացված լինելն ավելի վնասակար է, քան դրանց բացակայությունը: Թուրքիան այդ փաստաթուղթն օգտագործում է Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ պայքարում, Հայաստանի վրա ճնշում գործադրելու հարցում և այլն:

Ինչ վերաբերում է մեր կարիքներին, ամերիկացի դիվանագետներն այն ժամանակ համոզում էին, որ եթե սահմանները բացվեն, լավ կլինի, մեծ շուկա կբացվի մեր առաջ, բայց մենք տնտեսական վերլուծություն իրականացրեցինք ու պարզ դարձավ, որ Թուրքիան չի դառնա մեզ համար 75 միլիոնանոց շուկա, մինչև մենք մեր արտադրանքի մակարդակը չբարձրացնենք: Եթե իսկապես սահմանը մի օր բացվի, պատրաստ պետք է լինենք մեր արտադրանքի մակարդակը բարձրացնել այն որակին, որը ընդունել են Թուրքիայում` որպես չափանիշ:

Թուրքիայի հետ սահմանը բացելը Հայաստանի համար կարևոր է հետևյալ տեսանկյունից. ՀՀ առաջին նախագահը, ով այդ թվում մեր կողմից, մեղադրվում էր թուրքասեր լինելու մեջ, ինքն էր, որ ասաց, որ սպառնալիք կա Թուրքիայի կողմից և դրա համար բանակցեց ռուսական ռազմաբազաները Հայաստանում ներկայացնելու շուրջ: Հայաստանում Թուրքիան տեսնում են որպես ազգային անվտանգության գլխավոր սպառնալիք: Եթե Թուրքիան ուզում է, որ մենք փոխենք մեր զգացումը, պետք է նորմալ հարաբերություններ ունենանք: Դա չի նշանակում սերտ հարաբերություններ: Դիվանագիտական նորմալ հարաբերություններ են պետք, սահմանը փակ պահելը թշնամական վերաբերմունք է: Ուստի Թուրքիան պետք է փոխի իր կեցվածքը, Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատի:

Բայց սա չի նշանակում, որ Հայաստան և Թուրքիա հարաբերությունները պետք է այսպիսին մնան, ոչ, դրանք պետք է նորմալանան:

Ըստ իս՝ նախագահի մտքում կար Արևմուտքի հետ հարաբերություններ կարգավորելու հեռանկարը: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի հետևում իրականում եղել է ԱՄՆ-ն, նրանք էին ուզում, որ կողմերի միջև հարաբերությունները հաստատվեն և մինչև հիմա, որ ինքը ձգում է, առոչինչ չի համարում դրանք հենց այսօր, հենց այս նպատակն ունեն՝ Արևմուտքի հետ չվատացնել հարաբերությունները:

Այլևս ոչ մեկ չի կարող Հայաստանին մեղադրել, որ Հայաստանը չփորձեց կարգավորել Թուրքիայի հետ հարաբերությունները: Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ բազում փորձեր եղան, Ռոբերտ Քոչարյանը ևս բազում տարբերակներ փորձեց, Սերժ Սարգսյանն էլ տեսնում եք՝ փորձում է: Ինչ ասել են՝ փորձել ենք, այլևս ոչ մեկ մեզ չի կարող մեղադրել, որ չենք փորձել:

- Պարո՛ն Մանոյան, երբ ՀՅԴ-ն տարիներ առաջ դուրս եկավ իշխանական կոալիցիայից, ՀՀԿ հետ տարակարծություններից մեկը հենց հայ-թուրքական արձանագրություններին էր վերաբերում: Գրեթե 1 տարի առաջ ՀՅԴ-ն վերադարձավ իշխանություն՝ որպես կոալիցիոն գործընկեր, ինչից հետո ամիսներ անց Սերժ Սարգսյանը հայտարարեց հայ-թուրքական արձանագրությունները առոչինչ հայտարարելու մասին: ՀՅԴ-ն դեր ունեցե՞լ է այս որոշման կայացման մեջ:

- 2009թ.-ին մենք հայտարարեցինք, որ դուրս ենք գալիս կոալիցիայից, ոչ թե նրա համար, որ չգիտեինք, որ այս հարցում բանակցություններ են վարվում, այլ որովհետև չգիտեինք, որ ապրիլի 24-ի նախօրեին պետք է ներկայացվեր ճանապարհային քարտեզը: Մենք ունեինք տարակարծություն կառավարության հետ տնտեսական, սոցիալական որոշ հարցերում, բայց կար նաև այս խնդիրը, Արցախի խնդիրը, իսկ երբ տեսանք, որ այս հարցում առանց մեզ տեղեկացնելու որոշում կայացվեց, ճիշտ էր դուրս գալը: Կարծում եմ, որ նախագահի համար սա անցանկալի չէր, որովհետև բանակցություններում նախագահը, դա էլ է օգտագործել, թե շատ մի ճնշեք, ես կորցրել եմ…

Արձանագրությունները ստորագրելուց 1 տարի անց ՀՀԿ համագումարում նախագահը հայտարարեց, որ հիմա այլ մոտեցում ունենք, քան՝ մեկ տարի առաջ: Այն ակնկալիքը, որ կար Թուրքիայից, մեկ տարի հետո հօդս էր ցնդել՝ շնորհիվ Թուրքիայի: Վստահ եմ, որ մեր մոտեցումներն այս հարցում ազդել են նախագահի մտածողության վրա, բայց ասել, որ միայն մենք ենք եղել այս որոշման պատճառն՝ այդպես չէ: Նախագահը մինչև արձանագրությունների ստորագրումն էլ, երբ որոշեց այցելել սփյուռքյան կենտրոններ, ինչից հետո ստորագրման օրը հանդես եկավ ելույթով, արդեն արտահայտել էր որոշակի փոփոխություն:

Նախագահը բավական ինքնավստահ կերպով մինչև իր պաշտոնավարման համարյա վերջին օրը պահում է ստորագրությունը հետ վերցնելու գործընթացը: Նա մեկ առիթով ասաց, որ ես սկսել եմ գործընթացը, ճիշտ կլինի, որ ես էլ այն ավարտեմ: Ամեն դեպքում հնարավորություն թողնում է միջնորդներին՝ անելիքները անել, որ չասեն, թե ժամանակ չկար իրավիճակը կարգավորելու, չմեղադրեն աճապարելու մեջ: Ուստի իր պաշտոնավարման մինչև վերջին օրը, մինչև լիազորությունների ավարտի վերջին օրը, պահում է ստորագրությունն այս արձանագրությունների տակ:

Մանրամասները՝ տեսանյութում։

Տիգրանուհի Մարտիրոսյան





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

18:32 • 23/05

ՀՀ պաշտպանության նախարարը մասնակցել է ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին

18:29 • 23/05

Կրկնակի հետազոտություն պահանջելն անթույլատրելի է, եթե հիվանդի՝ նախկինում արված հետազոտությունը կատարված է պատշաճ որակով. Ա. Թորոսյան

18:14 • 23/05

Ռուսաստանը կշարունակի ակտիվ դեր կատարել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում. Մարիա Զախարովա

17:49 • 23/05

ԶՈՒ կողմից հավաստիացրել են, որ ի վիճակի են ամբողջությամբ բավարարել զինվորների կարիքները. Նիկոլ Փաշինյան

17:45 • 23/05

«Միլանը» պատրաստ է իջեցնել Դոնարումայի տրանսֆերային արժեքը

17:33 • 23/05

Քիմ Քարդաշյանը՝ երեխաների հետ «Դիսնեյլենդ»-ում (լուսանկարներ)

17:32 • 23/05

Առաջին հանրապետության 100-ամյակի միջոցառումները կանցնեն պատշաճ. Նիկոլ Փաշինյան

17:31 • 23/05

Մխիթարյանի անվանական խաղալիքները՝ շուտով (տեսանյութ)

17:29 • 23/05

Հայաստանի քաղաքացին էական ու դրական փոփոխությունների մեծ սպասելիքներ ունի. Արմենուհի Կյուրեղյան

17:22 • 23/05

Զախարովան ասել է՝ ինչ ազդեցություն կունենա ԱՊՀ-ից Ուկրաինայի դուրս գալը երկրի բնակիչների վրա

17:16 • 23/05

Ապրիլի 20-ին լրագրողի նկատմամբ ֆիզիկական ուժ գործադրած ոստիկանի ծառայողական լիազորությունները կասեցվել են. ոստիկանություն

17:14 • 23/05

Որևէ ընտրություն չի կատարվի Հայաստանի ինքնիշխանության, արժանապատվության հաշվին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ-ԵՄ համաձայնագրի մասին

17:12 • 23/05

«Ոսկե ծիրանը» կայանալու է. Լիլիթ Մակունց (տեսանյութ)

17:10 • 23/05

Շինարարական աշխատանքների նպատակով ՀԱԷԿ-ի փակումից հետո էլէներգիայի պակասը կկոմպենսացվի այլ ռեսուրսներով. Արթուր Գրիգորյան (տեսանյութ)

17:03 • 23/05

ԱՄՆ-ում հեծանվորդը, չսպասելով սակրավորներին, ինքնուրույն «վնասազերծել» է կասկածելի պայուսակը (լուսանկարներ, տեսանյութ)

16:56 • 23/05

«Տոր» համակարգը որակապես կփոխի ՀՀ հակաօդային պաշտպանությունը. Միհրան Հակոբյան

16:50 • 23/05

Բացահայտվել է Կապան քաղաքում տեղի ունեցած սպանությունը. կասկածյալը ձերբակալվել է. ՔԿ

16:49 • 23/05

Կրիշտիանու Ռոնալդուն ցույց է տվել մեծացած երեխաներին (լուսանկարներ)

16:49 • 23/05

Նոր կառավարությունն առաջին անգամ պատասխանում է պատգամավորների հարցերին՝ ուղիղ

16:46 • 23/05

Վարչապետն ընդունել է ՀՄԸՄ կենտրոնական վարչության անդամներին

16:46 • 23/05

«Մանչեսթեր Սիթին» Մահրեզի համար հսկայական գումար կվճարի

16:42 • 23/05

Հիմա հստակ չէ՝ ով է խորհրդարանում ընդդիմություն, ով՝ իշխանություն. Արմեն Ռուստամյան

16:32 • 23/05

ԱՄՆ պետքարտուղար Պոմպեոյի հայտարարությունը վտանգի տակ է դրել հայ-իրանական առևտրային հարաբերությունները. Eurasia Future

16:32 • 23/05

Առաջարկվել է համաներում կիրառել ոչ թե ըստ սուբյեկտների, այլ ըստ վարչական ակտերի, համաներման կարժանանան նաև օտարերկրացիները․ ՃՈ իրավաբանական վարչության պետ

16:26 • 23/05

Կցանկանամ խաղալ Պոգբայի հետ, բայց «Մանչեսթեր Սիթիի» երկրպագուները կսպանեն ինձ. Տուրե

16:19 • 23/05

Տա աստված, որ չվերցնեն կաշառք. Ս. Սարոյանը՝ նորանշանակ նախարարների մասին

16:16 • 23/05

ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնի պետին մեղադրանք է առաջադրվել լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար. ՀՔԾ

16:10 • 23/05

ՌԴ ՊՆ-ն ցույց է տվել սուզանավից «Բուլավա» հրթիռների արձակման պահը (տեսանյութ)

16:09 • 23/05

Զոհրաբ Մնացականյանը ընդունել է Մոսկվա այցելելու Լավրովի հրավերը. ՀՀ և ՌԴ արտգործնախարարների հեռախոսազրույց են ունեցել

15:58 • 23/05

Մեր պահանջները փոփոխման չեն ենթարկվում. ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջի ուսանողները պատրաստվում են վաղը ևս բողոքի ակցիա իրականացնել

15:55 • 23/05

Քաղբանտարկյալների ազատ արձակման գործընթացն սկսվել է և դա շարունակվում է. Նիկոլ Փաշինյան

15:46 • 23/05

Կոնտեն մտադիր չէ լքել «Չելսին»

15:39 • 23/05

Չիլիում միանգամից 14 հոգևորական է հեռացվել պաշտոնից՝ սեռական ոտնձգությունների համար կասկածանքի պատճառով

15:34 • 23/05

ՏՏ ոլորտի զարգացումն առաջնահերթություն է մեզ համար, դուք ունեք կառավարության լիակատար աջակցությունը. Ն. Փաշինյանը՝ ՏՏ ոլորտի ներկայացուցիչներին

15:32 • 23/05

Արմավիրում 90 հոգու թունավորման պատճառները հայտնի են. խոհարարական արտադրանքում հայտնաբերվել են մանրէաբանական անհամապատասխանություններ

15:23 • 23/05

Ռոնալդու. Աշխարհի լավագույն ֆուտբոլիստները խաղում են «Ռեալում»

15:15 • 23/05

Իսրայելի անվտանգության հարցերով նախարարական կոմիտեն իր նիստն անցկացրել է ստորգետնյա բունկերում

15:09 • 23/05

Fitch-ը ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկին շնորհել է «B+» վարկանիշը

15:05 • 23/05

2018 թ. պաշտոնատար անձանց կատարած հանցանքների վերաբերյալ հարուցվել է 147 քրգործ. 47-ի նկատմամբ՝ կոռուպցիոն հանցագործությունների համար

15:00 • 23/05

Տեղի է ունեցել «Սեդրակյան» բարեգործական հիմնադրամի կողմից կազմակերպված «Էրեբունի» առաջադեմ դպրոցականների ամենամյա մրցույթը

14:59 • 23/05

Կաբարդինո-Բալկարիայում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով Հայաստանի 2 քաղաքացի է զոհվել

14:54 • 23/05

«PES 2019»-ում կավելանա Ռուսաստանի Պրեմիեր լիգան

14:44 • 23/05

Բրիտանացի լրագրողն ուղիղ եթերում կանգնեցրել է վազող ձիուն և շարունակել իր աշխատանքը (լուսանկարներ, տեսանյութ)

14:39 • 23/05

Երևանում 32-ամյա տղամարդու դանակահարության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ. կասկածյալը ձերբակալվել է

14:37 • 23/05

Հայտնաբերվել են Հերացու, Արմենակյան և Մյասնիկյան փողոցների խաչմերուկում լրագրողների նկատմամբ հանցավոր արարքներ կատարած անձինք

14:28 • 23/05

«Ռեալը» չունի թույլ կողմեր. Յուրգեն Կլոպ

14:26 • 23/05

Մաքսանենգ ճանապարհով թմրամիջոցներ ձեռք բերելու կասկածանքով քաղաքացի է բերման ենթարկվել. ՊԵԿ

14:23 • 23/05

Ռուսաստանում աշխատող ՀՀ քաղաքացիների թիվը վերջին 5 տարում ավելացել է ավելի քան 2 անգամ

14:11 • 23/05

24 կարատանոց ոսկի և 4.000 դոլար. ներկայացվել է արքայազն Հարիին և Մեգան Մարքլին նվիրված iPhone X-ը (լուսանկարներ)

14:11 • 23/05

Ոստիկանությունը պարտավոր է կիրառել հատուկ միջոցներ և հրազեն. Երևանի ոստիկանապետը դիմել էր դատարանին՝ ՊՊԾ գնդի գործով ամբաստանյալներին դատարան չտանելու համար

14:08 • 23/05

Ռիչարդ Գիրը վերջին 30 տարում առաջին անգամ կնկարահանվի հեռուստասերիալում

14:06 • 23/05

Անակնկալ է, որ Փաշինյանը Բաղրամյան 26-ից միջամտում է ՏԻՄ-ի աշխատանքներին. Է. Շարմազանովը՝ Երևանի քաղաքապետի հրաժարականի մասին

14:04 • 23/05

Երաժիշտ R. Kelly-ն մեղադրվել է սեռական բռնության ու ոտնձգությունների համար

14:01 • 23/05

Լինելու եմ այնտեղ, որտեղ ժողովուրդն է. Սասուն Միքայելյանը՝ Կոտայքի մարզպետի պաշտոնում իր հնարավոր նշանակման մասին (տեսանյութ)

13:58 • 23/05

2014թ. մինչ օրս վարկերի տոկոսադրույքները նվազել են 4 տոկոսով. ԿԲ նախագահ

13:57 • 23/05

Փարիզում կներկայացվի DS3 Crossback էլեկտրաքրոսովերը

13:56 • 23/05

Իրականացրել ենք դրամավարկային քաղաքականություն՝ ուղղված ներքին պահանջարկի ու գնաճի վերականգնմանը. Ա. Ջավադյանն ԱԺ–ում ներկայացնում է ԿԲ հաղորդումը (ուղիղ)

13:52 • 23/05

Շախմատ.«Աշխարհի պատանի աստղեր» մրցաշարում Արամ Հակոբյանն ու Շանթ Սարգսյանը գլխավորւմ են մրցաշարային աղյուսակը

13:46 • 23/05

Երկրպագուները դիմավորեցին հավաքականի նորեկներին (տեսանյութ)

13:42 • 23/05

Արիզոնայում ոսկերչական խանութի հայ աշխատակիցը 250 հազար դոլարի զարդ է գողացել Հայաստան մեկնելուց առաջ

13:37 • 23/05

Եթե տարիներով թոշակ, աշխատավարձ չի բարձրանում, դատախազությունը պետք է հասկանա, թե ինչու. Մ. Մելքումյան

13:37 • 23/05

Իսրայելում ԱՄՆ դեսպանը զայրացրել է պաղեստինցիներին՝ լուսանկարվելով «սադրիչ բովանդակությամբ» նկարի մոտ (լուսանկար)

13:35 • 23/05

Աշխարհում լավագույն կրթությունն ունենալու ազգային երազանքի թևերը կտրում են. «Այբ»-ի տնօրենի արձագանքը ԿԳ նախարարի հայտարարությանը

13:32 • 23/05

Ցանկացած քրեական գործով ձերբակալումներ, կալանավորումներ կատարելու համար հիմք է պետք. գլխավոր դատախազը՝ Էդմոն Մարուքյանին

13:16 • 23/05

Գլխավոր դատախազին լսելիս տպավորություն էր, որ հայերենից հայերեն թարգմանության կարիք ունենք. մտքերը չեն արտահայտում ՀՀ-ում տիրող վիճակը. Հ. Կոնջորյան

13:15 • 23/05

ՏԿԶ նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով վարչական վարույթ է հարուցվել «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի նկատմամբ

13:14 • 23/05

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպեց «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության ակցիայի մասնակիցներին (տեսանյութ)

13:00 • 23/05

ՊԵԿ-ը սպառողներին հորդորում է կանխիկ գործարքների դեպքում ստուգել ՀԴՄ-ների հավաստիությունը

12:55 • 23/05

Պաշտոնական. Էմերին` «Արսենալի» գլխավոր մարզիչ

12:53 • 23/05

Անցած 10 տարիները դատախազության համար ձախողված տարիներ էին. Լենա Նազարյան

12:52 • 23/05

«Անկման մեջ գտնվող ղարաբաղյան բանակցային գործընթացը թափահարման կարիք ունի, բայց ոչ ուժեղ». Թոմաս դե Վաալ

12:47 • 23/05

Մոտեցումներ կան, որ եթե ՀՔԾ կամ ԱԱԾ քննած գործ է, պիտի դատվես, իրավիճակ է փոխվել, փոխե՛ք այդ պրակտիկան. Էդմոն Մարուքյան

12:37 • 23/05

Քննություն է տարվում՝ պարզելու զինծառայող Մարտին Խաչատրյանի մահվան հանգամանքները. ՔԿ

12:30 • 23/05

Հայաստանի կալանավայրերում պահվում են մարդիկ, ում իրական տեղը կալանավայրը չէ. Գևորգ Պետրոսյան

12:27 • 23/05

Աուտիզմ ունեցող տղան Lego-ով հավաքել է «Տիտանիկ»-ի ամենամեծ կրկնօրինակը (տեսանյութ)

12:27 • 23/05

Կապանում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ. ոստիկանները  բնակարանի լոգարանում հայտնաբերել են 49-ամյա տղամարդու դին

12:23 • 23/05

NBA. «Հյուսթոնը» մեծ դժվարությամբ հաղթեց «Գոլդեն Սթեյտին»

12:23 • 23/05

Տուգանքների վերաբերյալ համաներման ակտի ընդունումն ընդունված պրակտիկա է, և պետք է հաշվի առնել մի շարք հանգամանքներ. փաստաբան

12:22 • 23/05

Մահացել է ամերիկացի գրող Ֆիլիպ Ռոտը

12:18 • 23/05

Խախտվել են ջրամատակարարման կանոնները. «Վեոլիա  Ջուրը» տուգանվել է 5 միլիոն դրամով

12:16 • 23/05

Խնդրում, հորդորում և պահանջում եմ դադարեցնել քաղաքացիական անհնազանդությունը. Նիկոլ Փաշինյան

12:14 • 23/05

Մայիսի 23-28-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ

12:07 • 23/05

Սիրիայում ասել են՝ որ դեպքում կվերականգնվեն Թուրքիայի հետ հարաբերությունները

12:01 • 23/05

Մի նենգափոխեք իմ ասածը. Արթուր Դավթյանը՝ Էդմոն Մարուքյանին

11:52 • 23/05

Տեսախցիկը ֆիքսել է՝ ինչպես են ոչնչացնում շքեղ Mercedes-Benz G-Class-ը (տեսանյութ)

11:45 • 23/05

Անչելոտին «Նապոլի» կհրավիրի «Բավարիայի» կիսապաշտպանին

11:41 • 23/05

Ինչո՞ւ հրաժարական չեք տալիս. Ալեն Սիմոնյանը՝ գլխավոր դատախազին

11:38 • 23/05

Մենաշնորհների սառույցը Կարեն Կարապետյանի օրոք կոտրվեց․ Միհրան Պողոսյան

11:30 • 23/05

Բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարագրերն ուսումնասիրվելու են. Արթուր Դավթյան (ԱԺ նիստը՝ ուղիղ)

11:27 • 23/05

Թրամփի և Կիմ Չեն Ընի պատմական հանդիպումը 99.9%-ով կկայանա. Հրվ. Կորեա

11:25 • 23/05

Facebook-ը 180 մլն կեղծ օգտահաշիվ է ջնջել. Ցուկերբերգը Բրյուսելում պատասխանել է եվրախորհրդարանականների հարցերին

11:18 • 23/05

2017–ին ՀՀ–ում հանցագործություններն ավելացել են 8.1%–ով. գլխավոր դատախազի հաղորդումն ԱԺ–ում (ուղիղ)

11:14 • 23/05

Երևանը դեռ գտնվում է ՀՀԿ-ի իշխանության ներքո. Ալեն Սիմոնյանը դրանով է բացատրում իր պատգամավորական մանդատից հրաժարվելը (տեսանյութ)

11:13 • 23/05

Ռոնալդուն Նեյմարի մասին. Ամեն տարի «Ռեալը» 50 ֆուտբոլիստներով է հետաքրքրվում

11:03 • 23/05

Պատգամավորները համաձայնության չեն գալիս դատապարտյալների պայմանական վաղաժամկետ արձակման հնարավորության հարցի քվեարկության օրվա շուրջ

10:57 • 23/05

«Հրապարակ». Կառավա­րության անդամներն այս օրերին ճաշակում են իշխանություն լինելու «վայելքները»

10:57 • 23/05

Հուսով եմ՝ իրավապահներն անաչառ կգտնվեն. Միհրան Պողոսյանը՝ իր օգնականի ձերբակալման մասին (տեսանյութ)

10:53 • 23/05

Ունայ Էմերիի պաշտոնական կայքը հայտարարել է նրա` «Արսենալի» գլխավոր մարզիչը դառնալու մասին

10:51 • 23/05

Նիկոլ Քիդմանը շուտով տատիկ կդառնա. լրատվամիջոցներ

10:50 • 23/05

«Մանչեսթեր Յունայթեդը» բանակցել է «Մոնակոյի» պաշտպանի հետ