2001-2017 թթ. ՀՀ է ներկրվել առնվազն 431 459 մեքենա. երթևեկության բեռնաթափման համար «Ելքն» առաջարկում է կառուցել վերգետնյա կայանատեղիներ
2001 – 2017 թթ. ընթացքում Հայաստան է ներկրվել առնվազն 431 459 մեքենա: Այս մասին Tert.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
ՊԵԿ-ը ՀՀ ներմուծված ավտոմեքենաների մասին հստակ տեղեկատվությունը ունի միայն 2001-2014թթ. կտրվածքով: Այդ 14 տարիների ընթացքում Հայաստան է ներկրվել 359 010 մեքենա:
Իսկ 2015թ.-ից հետո` կապված ՀՀ-ի ԵԱՏՄ անդամակցության հետ, ԵԱՏՄ երկրներից ներմուծված ավտոմեքենաների վերաբերյալ տեղեկատվությանը ՊԵԿ-ը չի տիրապետում, որովհետև Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքի ներսում բեռնափոխադրումներ կամ ուղևորափոխադրումներ իրականացնելու համար մաքսային որևէ գործառնություն չի իրականացվում: Վերջին 3 տարիների համար կոմիտեից ներկայացրին միայն երրորդ երկրներից ներմուծված ավտոմեքենաների թվերը, ըստ որի՝ 2015թ. ներկրվել է 23 098 մեքենա, 2016թ.-ին՝ 16 851, 2017թ.-ին՝ շուրջ 32 500:
Հաշվի առնելով բոլոր հանգամանքները՝ վերջին 17 տարիներին Հայաստան է ներկրվել առնվազն 431 459 մեքենա, չհաշված վերջին 3 տարիներին ԵԱՏՄ երկրներից ներմուծված մեքենաները: Ընդ որում, գերակշիռ մաս է կազմում մինչև 5000 դոլար արժողությամբ մեքենաների ներկրումը՝ բացառությամբ 2008-2009 թթ.-ի, երբ 5000-10000 արժողությամբ մեքենաներ ավելի շատ են ներկրվել, քան մինչև 5000 դոլար արժողությամբ:
Հայաստանում շահագործվող ավտոմեքենաների ընդհանուր թիվը դասվում է ոստիկանության գաղտնի տեղեկությունների շարքում: Այս պատճառով է, որ մեքենաների թվի մասին մոտավոր պատկեր ստանալու համար ներկայացնում ենք ներկրված մեքենաների քանակը:
Տարեցտարի մեքենաների ավելացման հետևանքով ծանրաբեռնվում է հատկապես մայրաքաղաքի երթևեկությունը: ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ, գնդապետ Եգոր Կարապետյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ Ճանապարհային ոստիկանությունն իր լիազորությունների շրջանակներում գտնվող ցանկացած հնարավորություն օգտագործում է լուծելու երթևեկության բեռնաթափման, ինչպես նաև ճանապարհային երթևեկության կազմակերպման խնդիրները:
«Մասնավորապես, 2017 թվականին փոփոխվեց շրջանաձև երթևեկությամբ խաչմերուկներում երթևեկության կարգը, որոշ հիմնական փողոցներում ավելացվեցին ձախ շրջադարձ կատարելու համար լրացուցիչ գոտիներ, որոնց հիմնական նպատակը հենց երթևեկության բեռնաթափումն ու խցանումները կանխելն է»,- նշեց Եգոր Կարապետյանը:
Ճանապարհային ոստիկանության պետի տեղեկացմամբ՝ խցանումներից խուսափելու համար վերանայվել է նաև ճանապարհատրանսպորտային պատահարի վայրում շահագրգիռ մարմինների ու կազմակերպությունների իրավասությունները: Այժմ պատահարի վայրից տրանսպորտային միջոցը դուրս բերելն այլևս կախված չէ ապահովագրական ընկերության ներկայացուցչի ներկայանալու կամ համաձայնության հետ, և Ճանապարհային ոստիկանության ծառայողները հնարավորություն ունեն իրենց գործողություներն արագ կատարել և երթևեկելի մասն արագ ազատել:
Ինչ վերաբերում է մայրաքաղաքում երթևեկությունը բեռնաթափելու համար համակարգային լուծումներ տալուն, Եգոր Կարապետյանը հայտնեց. «Մեր կողմից նման միջոցառումների իրականացումը շարունակվելու է, սակայն, ցավոք, բոլոր խնդիրները չէ, որ հնարավոր է կարճ ժամանակում և միայն մեր ուժերով լուծել: Ներկայում Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվում են մի շարք ծրագրեր, որոնք ևս միտված են բեռնաթափել քաղաքի երթևեկությունը. կառուցվում են նոր, և որ շատ կարևոր է՝ շրջանցիկ ճանապարհներ, ինչպես նաև նոր ճանապարհային հանգույցներ»:
Երևան քաղաքի 2018թ. զարգացման ծրագրով նախատեսվում է սկսել նոր շրջանցիկ ճանապարհների կառուցման աշխատանքները, ինչպես նաև շարունակել և ավարտին հասցնել նախորդ տարիներին մեկնարկած ճանապարհների շինարարությունը: Մասնավորապես, ծրագրում ընդգրկված են Արգավանդ-Շիրակ, Դավթաշեն-Աշտարակ, Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածները:
2018 թ. նախատեսվում է նաև իրականացնել թվով 2 տրանսպորտային հանգույցների նախագծանախահաշվային փաստաթղթերի փաթեթների մշակման աշխատանքները և մեկնարկել շինարարությունը՝ Արշակունյաց պող. և Գ. Նժդեհի փողոցի հատման մասում՝ «Հայրենիք» կինոթատրոնի խաչմերուկ և Արշակունյաց պողոտա - Բագրատունյաց պողոտա հատման մասում՝ Աշխատանքի հրապարակում:
Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը մայրաքաղաքի բեռնաթափման համար առանձնացնում է երեք քաղաքային բաղադրիչ: Առաջինը շրջանցիկ ճանապարհների կառուցումն է, երկրորդը՝ խաչմերուկների օպտիմալացումը և բեռնաթափումը, երրորդը՝ ավտոկայանատեղիների կառուցումը, որով հնարավորություն կստեղծվի փողոցների զուգահեռ կայանումը մայրաքաղաքի որոշ հատվածներում արգելելու համար՝ փոխհատուցելով դա որոշակի հանրային ավտոկայանատեղիների մասում:
Խաժակյանի խոսքով՝ առաջին երկու ծրագրերի մասով կա առաջընթաց, բայց ավտոկայանատեղիների կառուցումն անգամ ներառված չէ քաղաքի զարգացման հնգամյա ծրագրում:
«Շրջանցիկ ճանապարհների նախագծերն արդեն կան, և դրանք հաստատված են մայրաքաղաքի 5-ամյա զարգացման ծրագրով: Օրինակ՝ Լենինգրադյանը-Արշակունյաց պողոտային կապող ճանապարհը, նախատեսվում է նաև «Հյուսիս-հարավ» ճանապարհի շրջանակում բեռնաթափել 1-ին մասի հրապարակի շրջադարձային հատվածը, որը ևս հնարավորություն կընձեռի առանց լուսացույցների տակ կանգնելու և առանց մայրաքաղաքի կենտրոն մուտք գործելու շրջանցել քաղաքը»,- ասաց նա:
Ըստ նրա՝ որոշ չափով առաջընթաց կա նաև խաչմերուկների բեռնաթափման մասով, մասնավորապես՝ առկա է Արշակունյաց պողոտա - Գրիգոր Լուսավորիչ փողոցների խաչմերուկներում էստակադայի կառուցուման ծրագիր։ «Այդ հատվածը` կրկեսի խաչմերուկը ամենածանրաբեռնվածներից մեկն է, և դա հնարավորություն կտա թեթևացնել ուղևորահոսքերը»,- նկատեց Դավիթ Խաժակյանը:
Նրա կարծիքով՝ խցանումների մեկ այլ պատճառ է զուգահեռ կայանումը, այսինքն՝ կարմիր գծերի տեսքով կայանումը: Իսկ Երևանում բավականին քիչ են այն փողոցները, որտեղ արգելված է կայանումը:
«Մեր տեսլականը այս մասով այսպիսին է: Մենք պետք է ազատենք փողոցները կարմիր գծերից, որոնք առկա են նեղ փողոցներում: Սա հնարավորություն կտա մեծացնել փողոցների թողունակությունը: Խնդիրը վերաբերում է մայրաքաղաքի բոլոր ծանրաբեռնված փողոցներին և հատվածային չէ»,- նշեց Դավիթ Խաժակյանը:
«Ելքի» կարմիր գծերի փոխարեն առաջարկում է ստեղծել վերգետնյա բազմահարկ ավտոկայանատեղիներ, որոնք կհանդիսանան՝ ծանրաբեռնված փողոցներում զուգահեռ կայանող մեքենաների համար նոր կայանատեղի:
«Օրինակ՝ Աբովյան փողոցի աջ կողմում այժմ հնարավոր է կայանել, որը ըստ էության, խցանումների պատճառ է դառնում: Աբովյան փողոցը բավականին նեղ է, և մենք անհրաժեշտություն ենք տեսնում մեկ երթևեկելի գիծը, որը ներկայումս զբաղեցվում է որպես զուգահեռ կայանման ավտոկայանատեղի, ազատել: Մենք առաջարկել էինք Աբովյան-Կորյուն խաչմերուկին մոտ (ավելի շատ հայտնի որպես Շրջանային) կառուցել բազմահարկ ավտոկայանատեղի, ինչը հնարավորություն կընձեռեր Աբովյան, Տերյան, Նալբանդյան, Մոսկովյան և հարակից մյուս նեղ փողոցներում մեկ երթևեկելի գիծ ազատել»,- հայտնեց նա:
Սակայն, բազմահարկ վերգետնյա ավտոկայանատեղիների կառուցումը չի ներառվել Երևան քաղաքի զարգացման հնգամյա ծրագրում: Փոխարենը, ստորգետնյա ավտոկայանատեղի կառուցելու նախագծեր կան Շահումյան հրապարակում և Սախարովի հրապարկում: Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավարի խոսքով՝ նշված երկու ավտոկայանատեղիները վերաբերում են գրեթե նույն հատվածին՝ Հանրապետության հրապարակին կից երկու հրապարակներին, սակայն Շրջանայինի բեռնաթափման մասով ծրագիր չկա:
Թե ինչու էր «Ելք» առաջարկում ոչ թե ստորգետնյա, այլ վերգետնյա կայանատեղիներ կառուցել, Խաժակյանը նշեց, որ ըստ իրենց ուսումնասիրությունների՝ ստորգետնյա ավտոկայանատեղիները բավականին թանկ են և՛ կառուցման, և՛ պահպանման առումով: Այդ պատճառով «Ելքը» առաջարկում էր մայրաքաղաքում կառուցել բազմահարկ վերգետնյա ավտոկայանատեղիներ, որոնք հնարավորություն կտան էապես նվազեցնել ծախսերը և բեռնաթափել քաղաքը:
«Վերգետնյա ավտոկայանատեղիները պետք է լինեն ծանրաբեռնված փողոցների մոտակայքում և հնարավորություն կընձեռեն ազատել այդ փողոցները զուգահեռ կայանումներից: Մենք առաջարկել էինք Շրջանայինում, բայց ցանկացած ավելի հարմար տեղ դիտարկելի է: Այսինքն՝ մենք խնդիր ենք դնում բազմահարկ վերգետնյա ավտոկայանատեղիների կառուցման, ինչը էապես կբեռնաթափի այդ նեղ փողոցները: Օրինակ, օպերայի ստորգետնյա ավտոկայանատեղին հնարավորություն է ընձեռել հարակից բոլոր փողոցներում զուգահեռ կայանումը արգելել և ազատել մեկ երթևեկելի գոտի: Եվ մենք կարծում ենք, որ մայրաքաղաքի բեռնաթափումը իրենից ենթադրում է ավտոկայանատեղիների կառուցում»,- նկատեց Դավիթ Խաժակյանը:
Ավտոկայանատեղիների կառուցման միջոցով քաղաքային երթևեկությունը բեռնաթափելու օրինակը, ըստ նրա, առկա է և՛ Թբիլիսիում, և՛ Մոսկվայում, և՛ բազմաթիվ այլ քաղաքներում:
Խաժակյանի տեղեկացմամբ՝ միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ երթևեկության բեռնաթափման մյուս կարևոր հանգամանքը հանրային տրանսպորտի բարելավումն ու զարգացումն է:
«Երթևեկության բեռնաթափման համակարգային լուծման մի բաղադրիչը հասարակական տրանսպորտում առկա միկրոավտոբուսների կրճատումն է, կամ ավելի ճիշտ, զրոյին հավասարեցնելը: Խոսքը «գազելների» մասին է, որոնք քանակով շատ են, տարողունակությամբ՝ փոքր և էապես ազդում են խցանումների մեծացման վրա: Մենք կարծում ենք, որ դրանք պետք է փոխարինվեն մեծ ավտոբուսներով և միկրոավտոբուսներն առհասարակ հանվեն»,- ասաց նա:
Ըստ քաղաքապետարանի կայքի՝ Երևանում տրանսպորտային ցանցը բաղկացած է 1169 միկրոավտոբուսից, 504 ավտոբուսից և 108 տրոլեյբուսից: Նշենք, որ քաղաքապետարանի պատվերով բրիտանական խորհրդատու կազմակերպությունն ուսումնասիրություններ է իրականացրել Երևանում, որի հիման ստեղծվելու է երթուղային նոր ցանց, քաղաքապետարանի հաղորդագրության համաձայն՝ միկրոավտոբուսների հնարավորինս բացառման գերակա սկզբունքով:
«Հանրային տրանսպորտի զարգացումը ինքնաբերաբար բերելու է տրանսպորտի թվի կրճատման: Ինչո՞վ է պայմանավորված Երևանում տաքսիների այդչափ մեծ թիվը, նրանով, որ հանրային տրանսպորտը գործում է շատ վատ ռեժիմով և մարդիկ չուշանալու համար աշխատանքից, նախընտրում են օգտվել տաքսիներից և մեծանում է պահանջարկը: Սակայն, եթե հանրային տրանսպորտը գործի պատշաճ կերպով, կնվազի և՛ տաքսիների թիվը, և՛ մասնավոր տրանսպորտից օգտվելու հավանականությունը»,- նշեց Դավիթ Խաժակյանը:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
Ինչպես է Աննա Հակոբյանն արձագանքում Ծիծեռնակաբերդում ցուցարարարների վանկարկումներին
Արիությանը վախկոտություն մի խառնեք․ մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ Գարեգին Բ
Փաշինյանը, Խաչատուրյանը և Սիմոնյանը հարգանքի տուրք են մատուցել՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս
Մտավախություն ունեմ, որ մյուս տարի կամ վաղը Փաշինյանի ուղերձում ցեղասպանություն տերմինը չի լինի․ Վարուժան Գեղամյան
Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
Ժողովուրդն անտարբեր է, ընդիմությունն անկարող է, իշխանությունն էլ` թրքամետ. Էդուարդ Շարմազանով
Պատահական չէ, որ Վեհափառին ռևանշիստ են անվանում և՛ ադրբեջանական վերնախավը, և՛ Հայաստանի որոշ իշխանական այրեր. Միքայել Մալխասյան
ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
«Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
- 16:13 • 25.04.24 Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
- 16:12 • 25.04.24 Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
- 15:36 • 25.04.24 Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
- 15:18 • 25.04.24 Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
- 17:50 • 24.04.24 Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
- 17:49 • 24.04.24 Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
- 16:20 • 24.04.24 Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
- 15:48 • 24.04.24 Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
- 15:46 • 24.04.24 Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
- 15:31 • 24.04.24 Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
- 14:42 • 24.04.24 Ինչպես է Աննա Հակոբյանն արձագանքում Ծիծեռնակաբերդում ցուցարարարների վանկարկումներին
- 14:31 • 24.04.24 Արիությանը վախկոտություն մի խառնեք․ մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ Գարեգին Բ
- 10:33 • 24.04.24 Փաշինյանը, Խաչատուրյանը և Սիմոնյանը հարգանքի տուրք են մատուցել՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
- 22:11 • 23.04.24 Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս
- 20:32 • 23.04.24 Մտավախություն ունեմ, որ մյուս տարի կամ վաղը Փաշինյանի ուղերձում ցեղասպանություն տերմինը չի լինի․ Վարուժան Գեղամյան
- 16:03 • 23.04.24 Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
- 16:01 • 23.04.24 Ժողովուրդն անտարբեր է, ընդիմությունն անկարող է, իշխանությունն էլ` թրքամետ. Էդուարդ Շարմազանով
- 16:00 • 23.04.24 Պատահական չէ, որ Վեհափառին ռևանշիստ են անվանում և՛ ադրբեջանական վերնախավը, և՛ Հայաստանի որոշ իշխանական այրեր. Միքայել Մալխասյան
- 10:47 • 23.04.24 ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
- 10:47 • 23.04.24 ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
- 00:33 • 23.04.24 Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
- 15:51 • 22.04.24 Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
- 15:11 • 20.04.24 Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
- 14:56 • 20.04.24 ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
- 14:55 • 20.04.24 Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
- 14:42 • 20.04.24 Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
- 14:30 • 20.04.24 Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
- 12:15 • 20.04.24 Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
- 21:01 • 19.04.24 Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
- 15:42 • 19.04.24 «Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
- 15:26 • 19.04.24 Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
- 14:33 • 18.04.24 Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
- 14:33 • 18.04.24 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
- 14:16 • 18.04.24 Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
- 20:41 • 17.04.24 ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
- 17:44 • 17.04.24 Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
- 17:02 • 16.04.24 Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
- 16:13 • 16.04.24 ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
- 21:23 • 15.04.24 Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
- 20:50 • 15.04.24 Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Մամուլի տեսություն 07:42 • 25/04 Հանիրավի տուգանք գրելու համար պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ» «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2023 թվականի նոյեմբերի 23-ին ՀՀ վարչական դատարան է դիմել Մուսայել Անանյանը՝ ընդդեմ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ Արթուր Խուդինյանի:
-
Քաղաքականություն 14:45 • 25/04 ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը «Հաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ շարունակելու խորհրդատվական օգնություն տրամադրել կողմերին սահմանազատման հարցում՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա»,- ասել է Զախարովան։
-
Քաղաքականություն 14:39 • 25/04 Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն, թող հարցումը գա, տեսնենք՝ ինչ են գրել․ Սիմոնյանը՝ Մատվիենկոյի հարցման մասին «Իրենց ընկալման մեջ մենք մինչև օրս մնացել ենք ծայրագավառ։ Իմ տեքստի մեջ կար միջացառման անվանումը, դեռ մի բան էլ անօրինական բառը հանել եմ իրենց համար։ Ես վերահաստատում եմ, որ բոլոր երկրներն ունեն իրենց տարածքները, ի՞նչն է իրենց նյարդայնացրել»,- ասաց Սիմոնյանը։
-
Իրավունք 13:21 • 25/04 «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել Ապրիլի 24ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և նրա դուստեր կողմից «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիրի անմար կրակին մոտենալու ժամանակ մի խումբ անձանց կողմից առերևույթ ատելության, խտրականության, անհա
-
Քաղաքականություն 11:07 • 25/04 Սահմանազատումը Տավուշից սկսելը եղել է մեր առաջարկը. պետական սահմանի մոտ 10-12 կմ-ն արդեն կարելի է սահմանազատված համարել. Ալիև Սահմանազատումը և խաղաղության պայմանագիրը երկու առանձին հարց է, կարծում եմ՝ սխալ կլինի դրանք միավորել մեկի մեջ ու մեկը մյուսից կախման մեջ դնել. այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ընդգծելով, որ սահմանազատումը չափազանց բարդ և երկարատև գործընթաց է:
-
Քաղաքականություն 11:33 • 25/04 Ադրբեջանից Նախիջևան կապը պետք է ապահովվի միջազգային վերահսկողության և անվտանգության մեխանիզմով. եթե Հայաստանը դեմ է ՌԴ սահմանապահներին, թող բացահայտ ասի. Ալիև «Եթե հիմա ինչ-ինչ պատճառներով Հայաստանը չի ուզում, որ դա լինի ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բացահայտ ասի։ Բայց կրկնում եմ՝ իրենք են ստորագրել ու պետք է հարգեն իրենց ստորագրությունը», - նշել է նա։
-
Մամուլի տեսություն 09:19 • 25/04 Տարածվել է, կարդացվել է, ուրեմն բավարար է․ ԵԿՄ Վանաձորի ղեկավարը՝ ՀՀ օկուպացված տարածքներից ադրբեջանական ուժերի դուրսբերման մասին հայտարարությունը հեռացնելու մասին. «Հրապարակ» ԵԿՄ Վանաձորի ղեկավար Զավեն Էվոյանին հարցրինք՝ ինչո՞ւ, ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»: Նա ասաց, թե տեղյակ չէ. «Հեսա շլագբաումն եմ բացում, մտնեմ, հասկանամ` կզանգեմ»: Իսկ կո՞ղմ եք Տավուշում ընթացող գործընթացներին․ «Ոչ»:
-
Տնտեսություն 16:13 • 25/04 Հայաստանը կարող է ադրբեջանական գազ ստանալ. ձեռնտու կլինի Հայաստանի տարածքով գազատար կառուցել դեպի Նախիջևան. Ալիև «Պոտենցիալ կերպով Հայաստանը նաև կարող է լինել ադրբեջանական գազի ստացող՝ հատկապես հաշվի առնելով Վրաստանին մատակարարվող գազի խիստ արտոնյալ գինը։ Եվ հարևանության տեսանկյունից, ենթակառուցվածքների տեսակետից, իհարկե, բնական կլիներ ունենալ նման համագործակցություն»,- ասել է...
-
Քաղաքականություն 14:23 • 25/04 Ինչպե՞ս կհրամայեք ՀԱՊԿ-ին գործել այն դեպքերում, երբ հենց ՀՀ ղեկավարությունն է որոշել բնակավայրերն Ադրբեջանին տալ. այստեղ է՞լ է ՀԱՊԿ-ը մեղավոր. Զախարովա ՀՀ ղեկավարությունն ինքն է խոստովանում, որ սահմանազատման շուրջ բանակցությունների շրջանակում պետք է հստակեցնել սահմանը և նաև խոստովանում է, որ պետք է լուծվեն վիճելի տարածքների, անկլավների հետ կապված հարցերը: Եվ ուրեմն ինչպե՞ս կհրամայեք ՀԱՊԿ-ին գործել այն դեպքերում, երբ հենց ՀՀ...
-
Ժամանց 15:32 • 25/04 Ալեքսանդր Մասլյակովը 58 տարվա աշխատանքից հետո հեռանում է КВН-ից՝ թոքերում ուռուցքի պատճառով Լրատվամիջոցներում արդեն տեղեկություն է տարածվել, որ Մասլյակովին փոխարինելու է Դմիտրի Խրուստալյովը։ Սակայն հաղորդավարի որդին հերքում է այս տեղեկությունը: Նրա խոսքով՝ խոսքը ժամանակավոր փոխարինողի մասին է։
-
Իրադարձային 11:05 • 25/04 Պարզվում է՝ իրականում ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին, քան մեզ ցույց են տվել. կիրանցի Հիմա այնպիսի իրավիճակ է, որ չգիտենք ոչինչ, քանի որ մեզ ցույց են տալիս մի ուրիշ սահման, հետո ներկայացնում են մեկ ուրիշ սահման, ըստ որի իրենց գծած սահմանը գյուղի ներքևի հատվածով պետք է անցնի: Ստացվում է՝ նախատեսածից ու իրենց ներկայացրածից ավելի մեծ սահմաններ են պատրաստվում տալ Ադրբեջանին:
-
Քաղաքականություն 16:20 • 24/04 Չէի պատկերացնի, որ մի օր կուրախանանք, որ մեր երկրի ղեկավարը օգտագործել է Հայոց ցեղաuպանnւթյուն եզրույթը․ Սուրեն Մանուկյան Բացի այդ, աննախադեպ բան է տեղի ունեցել՝ Թուրքիայի նախագահը ուղղակիորեն հղում է կատարել Հայաստանի ղեկավարին, նման պրակտիկա չի եղել։ Իր երեկվա հարցազրույցում նա ասել է՝ նոր աշխարհ է կառուցվում և Փաշինյանը դա հասկանում է։
-
Իրադարձային 13:49 • 24/04 Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում դիմավորել են «Նիկոլ ցեղասպան» վանկարկություններով (տեսանյութ) Նրան հաջողվել է ծաղիկներ դնել անմար կրակի մոտ միայն ոստիկանների միջամտությունից հետո։ Թիկնապահի առաջարկին՝ հեռանալ, նա պատասխանեց մերժումով՝ հասկացնելով, որ միայն ծաղիկներ դնելուց հետո է լքելու հուշահամալիրը:
-
Տնտեսություն 09:52 • 24/04 «Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ Hetq.am Տարիներ շարունակ գործարանի հումքի հիմնական մատակարար «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը գործարանին։ Գործարանը մատնվել է պարապուրդի:
-
Իրադարձային 09:14 • 24/04 Այլևս երբեք․ մենք սա ուրիշներին չպետք է ասենք, այլ ինքներս մեզ, պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այդ հայրենիքը․ Փաշինյանի ուղերձը Այս իմաստով, չափազանց կարևոր եմ համարում Մեծ եղեռնի ներքին հայեցումը: Հայոց ցեղասպանության, Մեծ եղեռնի մասին խոսելիս մենք մշտապես հղում ենք անում արտաքին աշխարհին, խոսում արտաքին աշխարհի հետ, բայց մեր ներքին խոսակցությունն այս թեմայով այդպես էլ չի կայանում:
-
Իրադարձային 10:42 • 24/04 Հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ ենք անհանգստացել․ Ռուբեն Վարդանյանի որդու հարցազրույցը CNN-ին Հայրս՝ Ռուբեն Վարդանյանը, ապօրինի ձերբակալվել է ավելի քան 200 օր առաջ։ Դրանից առաջ էլ 120 հազար այլ հայերի հետ գտնվում էր ավելի քան 9-ամսյա շրջափակման մեջ։ Ձերբակալությունից հետո անձամբ ես հորս հետ խոսել եմ մեկ անգամ՝ նոյեմբերին։
-
Քաղաքականություն 13:06 • 24/04 Նա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը. Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել ՀՀ ԱԺ՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հանձնարարել է սենատորներին պատրաստել և հարցում ուղարկել Հայաստանի Ազգային ժողով՝ կապված խոսնակ ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների հետ, հայտնում է ՏԱՍՍ-ը։
-
Քաղաքականություն 13:12 • 24/04 Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Հռչակագրում ասվում է, որ կողմերը ճանաչում են այն տարածքները, որոնք ունեին խորհրդային միության օրոք։ Խորհրդային միության օրոք նույն այդ անկլավը կամ Վերին Ոսկեպարը Ադրբեջանը ստորագրել և տվել է մեզ 1996-97 թթ-ին։
-
Քաղաքականություն 11:38 • 24/04 Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը մեր ապագան միասին կառուցելն է. Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հղել է Հայոց ցեղասպանության կապակցությամբ ապրիլքսանչորսյան ցավակցական ուղերձ, որը նա 2012 թվականից ի վեր հղում է Թուրքիայի Հայոց պատրիարքարանին և հայ համայնքին, հայտնում է agos.com.tr-ն։
-
Քաղաքականություն 16:53 • 24/04 Կոչ ենք անում աջակցել Համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման մեր առաջարկին և Հայաստանի հետ կարգավորման գործընթացին. Թուրքիայի ԱԳՆ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը քննադատել է մի շարք պաշտոնյաների կողմնակալ հռետորաբանությունը 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ, որոնք նրանք անվանել են «հայ ժողովրդի ցեղասպանություն»։
-
Քաղաքականություն 15:39 • 24/04 ՀՀ Սահմանադրությունը, որում ասվում է, որ «Ղարաբաղը Հայաստանի մաս է», անհամատեղելի է խաղաղության պայմանագրի հետ. Ալիևի ներկայացուցիչ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հարցազրույց է տվել BBC-ին և մեկնաբանել է ապրիլի 23-ին Իլհամ Ալիևի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանն ու Ադրբեջանն առավել քան երբևէ մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը։
-
Ժամանց 15:00 • 21/04 Հնդկաստանում զույգը որոշել է 24 մլն դոլար կարողությունը նվիրաբերել և դառնալ ողորմության հաշվին ապրող վանական Բհանդարի ամուսիններն արդեն երդվել է զուսպ կյանքով ապրել: Նրանք սկսել են իրենց ունեցվածքը բաժանել փետրվարին, երբ մասնակցել են չորս կիլոմետրանոց երթի, որի ընթացքում նրանք նվիրեցին ամեն ինչ՝ փողից մինչև բջջային հեռախոսներ և նույնիսկ օդորակիչներ:
-
Իրադարձային 18:46 • 23/04 Լեռնային Ղարաբաղից Հակարիի կամրջով Հայաստան եկած ռուս խաղաղապահներն այսօր վերադարձել են Լեռնային Ղարաբաղ (տեսանյութ) Ըստ դրա՝ խաղաղապահ զորախմբի մի խումբ զինծառայողներ ուղևորվել էին Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար:
-
Քաղաքականություն 16:20 • 24/04 Չէի պատկերացնի, որ մի օր կուրախանանք, որ մեր երկրի ղեկավարը օգտագործել է Հայոց ցեղաuպանnւթյուն եզրույթը․ Սուրեն Մանուկյան Բացի այդ, աննախադեպ բան է տեղի ունեցել՝ Թուրքիայի նախագահը ուղղակիորեն հղում է կատարել Հայաստանի ղեկավարին, նման պրակտիկա չի եղել։ Իր երեկվա հարցազրույցում նա ասել է՝ նոր աշխարհ է կառուցվում և Փաշինյանը դա հասկանում է։
-
Իրադարձային 13:49 • 24/04 Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում դիմավորել են «Նիկոլ ցեղասպան» վանկարկություններով (տեսանյութ) Նրան հաջողվել է ծաղիկներ դնել անմար կրակի մոտ միայն ոստիկանների միջամտությունից հետո։ Թիկնապահի առաջարկին՝ հեռանալ, նա պատասխանեց մերժումով՝ հասկացնելով, որ միայն ծաղիկներ դնելուց հետո է լքելու հուշահամալիրը:
-
Տնտեսություն 09:52 • 24/04 «Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ Hetq.am Տարիներ շարունակ գործարանի հումքի հիմնական մատակարար «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը գործարանին։ Գործարանը մատնվել է պարապուրդի:
-
Իրադարձային 16:29 • 19/04 Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am 360 ուսանողից նախաթեստը հաղթահարել է միայն 140-ը։ Քննությունը հաջող անցնելու համար պետք էր 30 բալից հավաքել ամենաքիչը 15 բալ։ Քննությունը ձախողածներին առաջարկել են վճարովի կուրսեր անցնել։
-
Քաղաքականություն 17:16 • 19/04 Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ Հայտարարությունը նշանակում է, որ երկու հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են վերը նշված գյուղերի միջև Խորհրդային Միության ժամանակներում գոյություն ունեցած սահմանները,
-
Իրադարձային 22:30 • 19/04 Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Բաղանիս-Նոյեմբերյան հատվածը Համայնքների բնակիչներն այսպիսով իրենց անհամաձայնությունն են հայտնում այսօր սահմանազատման հանձնաժողովների հանդիպման արդյունքներով հրապարակած սահմանազատման մասին տեղեկությանը։
Տնտեսություն
-
16:02 • 25.04.24 ԶՊՄԿ-ն զիջել է դիրքերը խոշոր հարկատուների ցուցակում
Սպորտ
-
13:59 • 25.04.24 Սևիկյանի գոլը հաղթանակ պարգևեց Ֆերենցվարոշին (տեսանյութ)
Իրադարձային
-
19:27 • 25.04.24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել
-
18:58 • 25.04.24 Ալագյազում կկառուցվի Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց
Գիտություն/տեխնիկա
-
16:51 • 18.04.24 Ղրղզստանում սահմանափակվել է TikTok-ի հասանելիությունը
Ժամանց
-
17:00 • 18.04.24 ՄԻԵԴ-ը մերժել է Կիրկորովի հայցն ընդդեմ Լիտվայի