Գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդևա-Բաբասյանը կմասնակցի Մոսկվայում անցկացվելիք Եվրոպայի առաջնությանը

23:07 • 11.01.18

Ռուսաստանի կանանց մենասահքի գլխավոր աստղ Եվգենյա Մեդվեդևա-Բաբասյանը վերականգնվել է ստացած վնասվածքից հետո: Life.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Ալեքսանդր Գորշկովը:

Նրա խոսքով՝ Եվգենյան մարզվում է լիարժեք գրաֆիկով: «Նա ակտիվորեն պատրաստվում է Եվրոպայի առաջնության և հետագա մրցումներին մասնակցելու համար: Վնասվածքից հետևանքներ գործնականում չեն մնացել: Նրան ճանաչելով՝ վստահ եմ, որ սառույցի վրա մենք կտեսնենք նախկին Եվգենյան Մեդվեդևային», - ասել է Գորշկովը:

Հիշեցնենք, որ հայկական արմատներով 18-ամյա գեղասահորդուհին բաց է թողել Ռուսաստանի առաջնությունը ոտքի վնասվածքի պատճառով:

Այնուամենայնիվ, աշխարհի կրկնակի չեմպիոնուհին կկարողանա մասնակցել Հարավային Կորեայում անցկացվելիք Օլիմպիական խաղերին: Իսկ Եվրոպայի առաջնությունը կկայանա Մոսկվայում հունվարի 15-21-ը: