«Ծանր ոճիր է գիրք չկարդալը՝ մարդը վճարում է իր ողջ կյանքով, իսկ ազգն իր պատմությամբ». զրույցներ ակնհայտի մասին
Ճշգրտել գոյության ժամանակը, խուսափել կրկնաբանությունից ու բանդագուշանքից
Բանաստեղծությունը, Ախմատովայի խոսքով, աճում է աղբից. առավել ազնվական չեն պրոզայի արմատները: Եթե արվեստն ինչ-որ բան սովորեցնում է առհասարակ (իսկ ավեստագետին՝ առաջին հերթին), ապա դա հենց մարդկային անհատի գոյության մասնավոր լինելն է: Այն՝ լինելով մասնավոր ձեռներեցության ամենահին – և ամենատառացի – ձևը, կամա թե ակամա, խթանում է մարդու մեջ հենց այդ զգացողությունը՝ սեփական ինքնատիպության, եզակիության, բացառիկության՝ հասարակական կենդանուց վերածելով նրան անհատի: Շատ բան կարելի է կիսել. հաց, կացարան, համոզմունքներ, սիրուհի, բայց ոչ, ասենք՝ Ռայներ Մարիա Ռիլկեի բանաստեղծությունը:
Զրոների մեջ՝ կետ-կետ-ստորակետ
Արվեստի գործը, հատկապես՝ գրականությունը, և բանաստեղծությունը՝ մասնավորապես, մարդու հետ շփվում է տետ-ա-տետ, նրա հետ մտնելով ուղիղ հարաբերությունների մեջ, առանց միջնորդների: Հենց այդ պատճառով է, որ այնքան էլ չեն սիրում արվեստն ընդհանրապես, գրականությունը՝ հատկապես, և բանաստեղծությունը՝ մասնավորապես – համընդհանուր բարօրության նախանձախնդիրները, ամբոխների կառավարիչները, պատմական անհրաժեշտության մունետիկները: Քանզի այնտեղ, որտեղով անցել է արվեստը, ակնկալվող միահամուռ համաձայնության փոխարեն՝ նրանք գտնում են անտարբեր բազմաձայնություն, գործելու վճռականության փոխարեն՝ անփույթ նողկանք: Այլ բառերով՝ այն զրոների մեջ, հանուն որոնց հավակնում են գործել ամբոխների կառավարիչները, արվեստը ներագրում է «կետ-կետ-ստորակետ – հանման նշան» – յուրաքանչյուր զրոն դարձնելով գուցե ոչ այնքան համակրելի, բայցևայնպես՝ մարդկային սֆաթ:
Գրականության արժանիքներից մեկը հենց նրանում է կայանում, որ այն օգնում է մարդուն ճշգրտել իր գոյության ժամանակը, տարբերել իրեն՝ ինչպես նախորդների, այնպես էլ՝ իր նմանների ամբոխի մեջ, խուսափել տավտոլոգիայից, այսինքն՝ այն ճակատագրից, որն այլ կերպ հայտնի է «պատմության զոհեր» պատվավոր անվանումով:
Ամենագլխավորի՝ լեզվի մասին
Այսօր չափազանց տարածված է պնդումը, թե գրողը, հատկապես՝ բանաստեղծը, պիտի իր ստեղծագործություններում օգտվի փողոցի լեզվից, ամբոխի լեզվից: Իր ողջ թվացյալ ժողովրդավարությամբ և գրողի համար տեսանելի շահավետությամբ հանդերձ՝ այդ պնդումը հիմարություն է և իրենից ներկայացնում է փորձ՝ արվեստը, տվյալ դեպքում՝ գրականությունը, ենթարկելու պատմությանը: Եթե մենք որոշել ենք, որ «սապիենսը» պիտի դադարեցնի իր զարգացումը, այդ դեպքում միայն գրականությունը պիտի խոսի ժողովրդի լեզվով: Հակառակ դեպքում՝ ժողովուրդը պիտի խոսի գրականության լեզվով: Յուրաքանչյուր նոր էսթետիկական իրողություն մարդու համար ճշգրտում է նրա էթիկական իրողությունը: Քանզի էսթետիկան մայրն է էթիկայի. «լավ» և «վատ» հասկացությունները նախևառաջ՝ էսթետիկական հասկացություններ են՝ «բարու» և «չարի» կատեգորիաները նախանշող: Էթիկայում «ամեն ինչ թույլատրելի» չէ այն պատճառով, որ հենց էսթետիկայում «ամեն ինչ թույլատրելի» չէ, որովհետև գունապնակում գույների քանակը սահմանափակ է: Շատ բան չհասկացող նորածինը, որն անծանոթից երես է թեքում լաց լինելով կամ, հակառակը՝ ձգվում է դեպի նա, նրանից երես թեքելիս կամ դեպի նա ձգվելիս՝ բնազդաբար կատարում է գեղագիտական ընտրություն, ոչ թե՝ բարոյական:
Չարը՝ հատկապես քաղաքական, ոճապես միշտ կաղում է
Էսթետիկական ընտրությունը միշտ է անհատական, և էսթետիկական ապրումը միշտ է մասնավոր ապրում: Ամեն մի նոր էսթետիկական իրողություն այն ապրող մարդուն դարձնում է էլ ավելի մասնավոր անհատ, և այդ մասնավորությունը, որ երբեմն ձևավորվում է՝ որպես գրական (կամ որևէ այլ) ճաշակ, արդեն իսկ ինքնին կարող է հանդիսանալ եթե ոչ՝ երաշխիք, ապա գոնե՝ պաշտպանության եղանակ՝ ճորտացումից: Քանզի ճաշակի, մասնավորապես՝ գրական ճաշակի տեր մարդը նվազ ենթակա է քաղաքական դեմագոգիայի բոլոր դրսևորումներին հատուկ կրկնություններին ու վանկարկվող բանդագուշանքներին: Բանն այնքան նրանում չէ, որ առաքինությունն ինքնին չի հանդիսանում գլուխգործոց ստեղծելու երաշխիք, այլ նրանում, որ չարը՝ հատկապես քաղաքական, ոճապես միշտ կաղում է: Որքան ավելի հարուստ է անհատի գեղագիտական փորձը, այնքան ավելի կայուն է նրա ճաշակը, այնքան ավելի հստակ է նրա բարոյական ընտրությունը, այնքան ավելի ազատ – թեև հնարավոր է՝ ոչ ավելի երջանիկ – է նա:
Սակայն…
Սակայն, անկախ այն պատկերացումներից, որոնցից ելնելով նա գրիչ է վերցնում, և անկախ այն տպավորությունից, որ նրա գրչի տակից դուրս եկածը թողնում է նրա – էական չէ՝ մե՞ծ, թե՞ փոքր – լսարանի վրա, այդ ձեռնարկի անհապաղ հետևանքը հանդիսանում է լեզվի հետ ուղիղ կապի մեջ մտնելու զգացողությունը, ավելի ճշգրիտ՝ անհապաղ կախման մեջ ընկնելու զգացողությունն այդ Բանից, այն ամենից, ինչ այդ լեզվով արտահայտվել է, գրվել է, արարվել է:
Կախվածությունն այդ բացարձակ է, բռնատիրական, բայց այն նաև ազատագրում է: Քանզի լինելով միշտ ավելի տարեց, քան գրողը, լեզուն նաև օժտված է հզորագույն կենտրոնախույս էներգիայով, որը նրան հաղորդվում է իր ժամանակային պոտենցիալի, այն է՝ առջևում ընկած ամբողջ ժամանակի կողմից: Եվ այդ պոտենցիալը չափվում է ոչ այնքան տվյալ լեզվով խոսող ազգի քանակական բաղադրությամբ – թեև՝ դրանով ևս, – որքան նրանով գրվող բանաստեղծության որակով:
Իոսիֆ Բրոդսկի
Նոբելյան բանախոսություն (հատվածներ)
Թարգմանություն՝ ըստ Վահագն Աթաբեկյանի
1.Ինչպե՞ս եք գնահատում Ձեր մասնագիտական ոլորտում տարվող պետական քաղաքականությունը/արդյունավետությունը գնահատել 10-ը բալանոց համակարգով/:
Արփի Ոսկանյան- Կգնահատեմ 3 կամ 4։ Ակնհայտ է, որ ինչ-որ քայլեր արվում են, բայց կառավարությունը գործում է նաև այլ ոլորտներում որդեգրած իր սկզբունքով՝ աջակցելով ոչ թե արտադրողին, այլ վերամշակողին և վաճառողին։ Գրականության մեջ դա հանգեցնում է ընդհանուր մակարդակի անկմանը։
Գևորգ Գիլանց- Մինչև «Խավարում» -ի փակելը՝ 0, քանի որ ինչ-ինչ պատճառներով փակվել էր «Գրական տապանը», որը վերջին տարիներին գրական թարմություն բերող, արդեն կայացած ու հեղինակավոր փառատոն էր դառնում, հայ գրողին օտար ստեղծագործողների հետ շփվելու հնարավորություն էր տալիս։ Գրահրատարակչական ոլորտում պետական քաղաքականությունն անկապ շոուների վերածվեց՝ այս ոլորտում պետության հավասարակշռող դերը մի քանի հրատարակիչների կասկածելի «բիզնես-պլաններին» հարմարեցնելով, որոնք իրենց «թարգմանական բումն» ապահովում են «գրանտներ կպցնելով»։ Իսկ «Խավարումը» փակելուց հետո՝ 0-ից ցածր։
Նարինե Կռոյան- Մասնագիտությամբ տնտեսագետ եմ, տնտեսական գիտությունների թեկնածու: Տնտեսագիտություն եմ դասավանդում, միաժամանակ գրում եմ՝ արձակագիր եմ, ՀԳՄ անդամ: Հետևաբար, մասնագիտական ոլորտի կոնկրետացման հարցում փոքր-ինչ դժվարանում եմ: Սակայն, այնուամենայնիվ, կասեմ, որ առկա պետական քաղաքականությունը թե՛ տնտեսական, թե՛ կրթության ոլորտներում սերտորեն փոխկապակցված են միմյանց. կրթության որակը ուղիղ համեմատական կախման մեջ է տնտեսական քաղաքականության որակից և հակառակը՝ կայացած տնտեսությունը ոչ միայն հետևանք է, այլև՝ պատճառ որակյալ կրթական համակարգի առկայության: Եվ որքան էլ տարօրինակ թվա առաջին հայացքից, այս ամենով էլ պայմանավորված են նաև որակները ստեղծագործական ոլորտներում, մասնավորապես՝ որքանո՞վ է ժամանակակից հայ գրականությունը մասնակից և մաս կազմում համաշխարհային գրականության, թե՞ պարզապես դուրս է մնում համաշխարհային գրական գործընթացների այսօրվա միտումներից:
10-ը բալանոց համակարգով պետական քաղաքականության արդյունավետությունն, այդպիսով, կգնահատեմ, մեղմ ասած՝ 5 բալ:
2. Որո՞նք են Ձեր մասնագիտական դաշտի ամենակենսական խնդիրները, որոնք խոչընդոտում են ստեղծարարությանը, և դրանց հրատապ լուծումը կարող է բեկումնային դառնալ ոլորտի առաջխաղացման համար:
Արփի Ոսկանյան- Գրական աշխատանքի դիմաց վարձատրության բացակայությունը, ինչը անխուսափելիորեն հարվածում է պրոֆեսիոնալիզմին և ոլորտը լցնում սիրողականությամբ։
Գևորգ Գիլանց- Ցանկացած ոլորտում էլ կարելի է խնդիրների շարան մատնանշել, մեկը մյուսից ածանցվող, միմյանց հետ փոխկապված... Հիմնական խնդիրը մեր ընդհանրական հոգեբանության մեջ է, աշխարհից հետ մնացող մեր մտածողության մեջ է։ Ցանկացած ստեղծարարություն կապված է նոր մտքի հետ, որի իրագործումն իր մեջ, անպայմանորեն, ներառում է ռիսկ, նվիրվածություն, աշխատանք, կամք, հավատ և ազնվություն։ Սրանք ուժեղ անհատին հատուկ որակներ են։ Հիմա դիտարկենք երկրի ցանկացած ոլորտ, սկսած գյուղական կյանքից ու գյուղացու մտածողությունից, մինչև կառավարման բուրգի գագաթ. դաշտի գերակշիռ մասը անազնիվ-կիսագրագետ-վախկոտ-ծույլ «ֆիգուրներն» են զբաղեցնում, իսկ որակական այս հատկանիշների համակցումն անխուսափելիորեն հանգեցնում է ոհմակային հոգեբանության, «թայֆաբազության», եթե կուզեք։ Մնացյալ ամեն ինչ ածանցվում է սրանից։
Նարինե Կռոյան- Այս հարցին ես կանդրադառնամ որպես գրող:
Բանն այն է, և դա գաղտնիք չէ, որ ժամանակակից հայ գրողը ակնհայտորեն դառնում է շուկայի մասնակից, այսինքն՝ եթե հաշվի է առնում առկա ընթերցողական պահանջարկը, համապատասխան առաջարկով հանդես գալու «շնորհք» ունենալով, նա կարող է գիրք ունենալ, որովհետև հրատարակչությունների համար կապահովի վաճառքների համապատասխան ծավալ, ուրեմն՝ բաղձալի շահույթ: Նշեմ նաև, որ, այնուհանդերձ, ես հրատարակչություններին չեմ մեղադրում. նրանք բիզնես կառույցներ են, ոչ թե բարեգործական հիմնադրամներ: Այստեղ է սկսում կարևորվել գրական գործակալությունների դերը, որոնք գրողին զերծ են պահում մերկանտիլ գործառույթներից: Սակայն այսօր այդ գործակալությունները ևս պաշտպանված չեն: Հարուստ երկրում այդ գործակալությունների աշխատանքը ևս դժվար է, սակայն՝ արդարացված. բնակչությունը, պոտենցիալ ընթերցողը վճարունակ է: Հետևաբար, մեր երկրի պարագայում այս ոլորտը չմեռնելու և առավել ևս չլյուպենանալու համար պետական հոգածության կարիք ունի: Օրինակ` ինչպես Թուրքիայում, որտեղ պետական համապատասխան հիմնադրամի միջոցով ժամանակակից գրականությունը թարգմանվում և ներկայացվում է ամբողջ աշխարհին: Թուրքական պետությունը գիտի, որ մտավորականը երկրի դեմքն է, իսկ նրանք «դեմքի» խնդիր իսկապես ունեն:
3.Համաձա՞յն եք այն մտքի հետ, որ մասնագիտական ցանկացած համայնք պատասխանատու է իր դաշտում կատարվածի համար: Ձեր կարծիքով, մեզանում ինչո՞ւ չեն ձևավորվում մասնագիտական պատասխանատու և գործուն ընտրախավեր/էլիտաներ/, և ինչո՞ւ են մասնագիտական խնդիրները հիմնականում փոշիանում և այլասերվում սիրողական քննարկումներում:
Արփի Ոսկանյան-Դժվարանում եմ խոսել գրական համայնքի մասին՝ որպես մի որոշակի բանի։ Ժամանակակից աշխարհը բնորոշվում է համայնքների տրոհվածությամբ բազմաթիվ մանր ենթահամայնքների, որոնց կարող ենք նաև «էլիտաներ» համարել, թեպետ բառի ոչ սովոր նշանակությամբ։ Նրանցից ո՞վ է պատասխանատու ոլորտի համար, դժվար է ասել։ Ընդհանրապես, պատասխանատվությունը խղճի և ինքնագիտակցության հարց է։ Իսկ մասնագիտական խնդիրները հավուր պատշաճի չեն քննարկվում, որովհետև այդ քննարկումների պահանջարկը չկա։
Գևորգ Գիլանց- Նախորդ պատասխանիս մեջ այս հարցին մասնակիորեն անդրադարձել եմ. ցանկացած համայնք, լինի դա մասնագիտական, բնակելի, թե ամբողջ երկիրը (որը նույնպես համայնք է), ապրում է իր մտածողության և աշխարհընկալման համապատասխան։ Դուք չեք կարող առանձին վերցված մասնագիտական համայնքում հեղափոխական արդյունքներ ակնկալել։ Իսկ ընտրախավերը (էլիտաները) ձևավորվում են Անհատների շուրջ, Անհատների հակասությունների և փոխըմբռնումների շնորհիվ։ Ոչ մի ոհմակ Անհատ չի ծնում, ծնում է առաջնորդ, որին անպայման մի օր խժռում են ավելի ջահել և ուժեղ առաջնորդները։ Ոհմակի անդամներին թվում է, թե իրենք էլ հենց ընտրախավն են, բայց արտաքին վտանգի ժամանակ իսկական ընտրախավը (անկախ ներքին հակասություններից) համախմբվում է, իսկ ոհմակը՝ ցրվում։ Հա, ասում են 2016-ի ապրիլյան օրերին երկրից մի քանի «թռնել փորձողների» մասին լուրերը չափազանցված են, դրանք «մի քանի» չեն եղել, այլ՝ համատարած։ Ուղղակի, ուժեղ առաջնորդը հասկացել է, որ եթե այսպես գնա՝ իրեն են խժռելու, ու միջոցներ է ձեռք առել... Այնպես որ, երբ անհատականություններն իրենց տեղում են լինում՝ բորենիներն աղբակույտ են փորփրում ու ոռնում, իսկ երբ իշխում է ոհմակը՝ Անհատները հալածված են լինում ու սոված։ Իսկ ոհմակում միայն մի բան են քննարկում՝ լափը։ Սա անխուսափելիորեն հանգեցնում է արդար առաջնորդ ունենալու մասին քննարկումներին։ Մնացած բոլոր հարցերը քննարկման ենթակա չեն, էական չեն ու փոշիանում են, ինչպես պատառ փախցնելու գզվռտոցի ժամանակ ելած փոշին։
Բայց որքան զորեղ է մեր լեզուն. «Էլիտա»-ն մի տեսակ նորաձև, ըղձալի, բարձր ու բարեհունչ է, բայց դրա խորքային իմաստը մի տեսակ մշուշված ու լղոզված է, իսկ որ ասում ես ընտրախավ՝ ամեն ինչ իր տեղն է ընկնում «ընտրել» և «խավ» արմատների շնորհիվ։ Որ «խավին» «ընտրում ես»՝ էդպես էլ ապրում ես։ «Ընտրություն չունենալու» մասին լոլոները թողնում եմ ի բնե վախկոտներին և մտավոր հետամնացներին։
Նարինե Կռոյան- Համաձայն չեմ: Պարզապես «համայնք» արտահայտությունը, իմ կարծիքով, Հայաստանում այսօր արտահայտություն էլ մնում է, որովհետև իրականում որոշումներն ընդունում են շատ ավելի քիչ թվով մարդիկ, և ժողովրդավարության բացակայությունը ոմանց տալով ավտորիտար որոշումներ կայացնելու հնարավորություն՝ համայնքի անդամներին զրկում է ամեն ինչից, նույնիսկ՝ պատասխանատվությունից: Սակայն անհատը, մտավորական անհատը, եթե անգամ ընդվզում է իր դաշտում առկա անարդարությունների դեմ, միևնույն է, նա մենակ է: Ամբոխն ավելի ուժեղ է, և ավելի սարսափելի, շատերի մոտ, այդ ամբոխի մաս դառնալու ձգտումն է: Սա բացահայտ դեգրադացիա է:
Մասնագիտական էլիտաների չկայացած կամ կիսատ-պռատ կայացած լինելու հարցը դարձյալ հանգում է փողի խնդրին: Հարցեր լուծող նյութական ռեսուրսներին մոտ կանգնածները եզակի դեպքերում են այսօր համապատասխանում մասնագիտական այն որակներին, որոնք անհրաժեշտ են ոլորտը արդյունավետ կազմակերպելու համար, և սա համընդհանուր խնդիր է: Սիրողական քննարկումներն ընդամենը այդպիսի էլիտաների առկայության տպավորություն են ստեղծում, հետևաբար, խնդիրները մնում են, մնում են չլուծված:
4.Ո՞րն է մասնագիտական ամենաարժեքավոր դառը դասը, որ քաղել եք մեծ տառապանքի գնով, և ի՞նչ ելքային լուծումներ կառաջարկեք Ձեր ոլորտի մրցունակությունը բարձրացնելու և նորարար գաղափարները խթանելու ուղղությամբ:
Արփի Ոսկանյան- Ուզում եմ մի դառը դաս հիշել, չեմ կարողանում։ Երևի նրանից է, որ սիրում եմ դառը դասեր, և անհաջողությունները ինձ համար լավագույն խթանն են։ Թեպետ անհաջողություն որպես այդպիսին նույնպես չեմ ունեցել, եղել է բուռն քննադատություն իմ հասցեին, բայց դա ես համարում եմ հաջողության բաղադրիչ։ Ինչ վերաբերում է ոլորտը խթանելուն, հեծանիվ պետք չէ հորինել, թող ոլորտի պատասխանատուները ուսումնասիրեն միջազգային փորձը, տեղայնացնեն, քննարկեն լուծումները, կիրառեն։ Եթե չեն կարող, թող ներգրավեն մարդկանց, որոնք ուսումնասիրել են այդ խնդիրները։
Գևորգ Գիլանց- Դասերը միայն դառը չեն լինում, առավել ևս՝ միայն մասնագիտական։ Ինձ համար ամենից արժեքավոր դասը տվել է 3-ամյա աչոնս. իրենից սովորեցի, թե որքան հեշտությամբ կարելի է «անդրոիդ» համակարգով հեռախոսի վրայից հեռացնել խանգարող գովազդը. ինքը մատի մի շարժումով հեռացրեց մուլտ նայելուն խանգարող գովազդը, այնինչ ես դրանք փորձում էի բացել ու նոր միայն «խաչով փակել»։
Նարինե Կռոյան- Մարդիկ իրենց տեղում չեն՝ հազվագյուտ բացառություններով: Հենց այդ բացառություններն են կռիվ տվողները, անհատներ, որոնց շնորհիվ երկիրը դեռ ջրի վրա է մնում, պարզապես՝ մնում է, իսկ մենք առաջընթաց ենք ուզում: Ես գրեթե ամեն Աստծո օր այդ դառը դասերն եմ քաղում, երբ հանապազօրյա հացի ու արժանապատիվ մարդ մնալու մերօրյա, երբեմն ստորացուցիչ պայքարը հյուծում է:
Ծառացած բազում խնդիրների լուծումը, անկախ ոլորտից, համակարգային փոփոխություններ է պահանջում: 26 տարվա կիսատ-պռատությունը բավական չէ՞:
5. Արդյո՞ք պատրաստ եք մասնագիտական դաշտում Ձեզ թույլ տալ այնպիսի արարք, որը Ձեզ կզրկի ֆինանսական կայունությունից ու բարեկեցությունից, բայց մեծագույն օգուտ կտա Հայաստանին:
Արփի Ոսկանյան- Սա էն հարցերից է, որոնց ցանկացած պատասխան տալու դեպքում հայտնվում ես ծիծաղելի վիճակում։ Եթե խոսքը գրականության մասին է, այն չի ապահովում ֆինանսական կայունությամբ կամ բարեկեցությամբ, որ որևէ քայլով հնարավոր լիներ զրկվել դրանից։ Կարելի էր հարցնել նաև՝ արդյոք ձեզ թույլ կտա՞ք քծնել իշխանություններին կամ, ասենք, թշնամի երկրի իշխանությանը հանձնել մեր երկրի անվտանգությանը վերաբերող գաղտնի տվյալներ, եթե իմանաք, որ արդյունքում կունենաք ֆինանսական կայունություն ու բարեկեցություն։
Գևորգ Գիլանց- Ծիծաղելի հարց է։ Հայաստանին օգուտ կբերի թե ոչ՝ անհայտ է, բայց եթե այսօրվա Հայաստանում ուզում ես նորմալ մարդ մնալ, պիտի անընդհատ քեզ նեղություն տաս, ասածդ արարքներին գնալ, առանց դրա դժվար է նորմալ մարդ մնալը։
Նարինե Կռոյան- Մտքում այդպիսի արարքներ շատ եմ գործում:)))) Սակայն էությամբ ես ավելի շատ էվոլյուցիոնիստ եմ, պահպանողական, քան՝ ռեվոլյուցիոնիստ: Բայց, ինչպես ասում են, երբեք մի ասա երբեք: Գիտեմ նաև, որ էքստրեմալ իրավիճակներում ես կարողանում եմ վերահսկել այն՝ դրսևորելով լիդերության հատկանիշներ. պատասխանատվություն ստանձնել՝ ընդունելով արագ և անհրաժեշտ որոշումներ: Այս պարագայում ֆինանսականը, անձնական բարեկեցությունը մղվում են երկրորդ պլան: Դա լինում է ակամա, ենթագիտակցականի մակարդակով: Մնում է մի սևեռուն գաղափար ՝ եթե ոչ ես, ապա ո՞վ: Իմ մտերիմները դա գիտեն: Այնպես որ, ամեն բան գուցե դեռ առջևում է:)))
6. 2017թ.-ին մասնագիտական դաշտում ստեղծե՞լ եք որևէ արժեք, արե՞լ եք որևէ քայլ, որը Ձեզ հպարտություն է ներշնչել: Ձեզ դո՞ւր է գալիս այն մարդը, ինչպիսին Դուք էիք 2017թ.-ին:
Արփի Ոսկանյան- 2017-ին ես ինչ-որ բան «ստեղծելու» այնքան քիչ ժամանակ եմ ունեցել, որ հատուկենտ ստեղծածներիս ուղղությամբ դեռ չեմ հասցրել արժևորող հայացք նետել։ Տարին եղել է «հարցազրույց տալու», հանդիպումների ու շնորհանդեսների տարի։ Հիմա գրողի գիրը պահանջված չէ, իսկ խոսքը՝ խնդրեմ, թեկուզև գրավոր ձևով։ Ես ինձնից գոհ չեմ, թեպետ հենց այս տարի, վերջապես, սկսել եմ իրականացնել այն «հրատապ» անելիքները, որ արդեն 20 տարի ամեն տարեմուտի ցուցակագրում եմ՝ համարյա անփոփոխ։ Մի քանի նոր հմտություններ եմ յուրացրել։ Կուզենայի եկող տարում ավելի արդյունավետ կերպով իրացնել ստեղծագործական ներուժս։
Գևորգ Գիլանց- Եթե մարդը ստեղծելով, արարելով չի ապրում՝ նրա ապրելն իմաստ չունի։ Ցանկացած ճանապարհ բաղկացած է քայլերից, եթե, իհարկե, որոշել ես այդ ճանապարհն անցնել, ոչ թե ալարելով, ծո՜ւյլ-ծո՜ւյլ, հոգնա՜ծ ու հուսահատ նայել էդ անվերջանալի թվացող ճամփին ու մտովի այն հաղթահարելուց հետո տեսնել, որ դեռ քայլ չես գցել։ Ցանկացած քայլ պիտի հպարտությամբ լեցուն անել։ Իսկ անձամբ ես... Որ օրը ես իմ դուրն եկա՝ ուրեմն թաղումս է։ Իսկ մարդու ստեղծած արժեքների մասին կարելի դատել միայն նրա թաղումից հետո։
Նարինե Կռոյան- Գոհ լինել ինձնի՞ց, առավել ևս հպարտանա՞լ.... Սա իմ մասին չէ: Իհարկե, ես աշխատում եմ օբյեկտիվ լինել և կարծում եմ՝ ինչ-որ չափով հաջողվում է: Ինձ կողքից նայելը վաղուց անհրաժեշտություն է դարձել:
Հավակնոտ չեմ, պարզապես երբեմն անարդարությունն աչք է ծակում: Իհարկե, ինչ-որ մեկը կասի, թե այն, ինչ իմ տեսակետից անարդար է, իր համար արդար է: Նա ևս ճիշտ է: Մենք մարդ ենք, և գիտակցվածի կողքին երբեմն ունենք նաև չգիտակցված շահեր, որոնք էլ պայմանավորում են մեր վարքագիծը: Այնուամենայնիվ, մի բանով ուզում եմ պարծենալ. ես կարողանում եմ ներողություն խնդրել, դա ինձ օգնում է ապրել:
Իսկ մասնագիտական առումով ասեմ, որ վերջնական տեսքի եմ բերել վեպս՝ «Դանիելի գիրքը»: Գրեթե պատրաստ է պատմվածքներիս նոր ժողովածուն և բանաստեղծություններիս անդրանիկ գիրքը կամ գրքույկը:
Չգիտեմ՝ սրանք արժե՞ք են, թե՞ ....))) Ժամանակը ցույց կտա: Մնում է՝ տպագվեն:
7. Եթե Ձեզ հնարավորություն տրվեր ուղերձ հղել աշխարհի հայերին՝ ի՞նչ կասեիք Ձեզ տրված մեկ րոպեի ընթացքում:
Արփի Ոսկանյան- Կուզեի մի երկու խոսք ասել Հայաստանից ծանր սրտով հեռացած կամ Հայաստանը պախարակելով իրենց հեռացումը արդարացնել ձգտող մարդկանց։ Հնարավոր է՝ ձեզ թվում է, թե վատ չեք զգա, եթե նույնիսկ Հայաստանը իբրև պետություն դադարի գոյություն ունենալ։ Բայց առանց պետության դուք պարզապես անտուն թափառաշրջիկ եք։ Աշխարհում բազմաթիվ ազգություններ կան, որոնց համար պետություն ունենալը անհաս երազ է։ Փայփայեք, հարգեք, սիրեք Հայաստանի հանրապետությունը, դրանով դուք միայն արտահայտում եք սերն ու հարգանքը ինքներդ ձեր հանդեպ, ուրեմն կարող եք ուրիշներից էլ սեր, հարգանք ու արժանապատիվ վերաբերմունք ակնկալել։
Գևորգ Գիլանց- Մեկ րոպեն համ քիչ է, համ էլ՝ շատ։ Մի բառն էլ հերիք է՝ բարև։
Նարինե Կռոյան- Երկիր ունենք: Սա աստվածատուր պարգև է՝ արյունով, սահմանին մատաղացու գառան մարմնով պահած երկիր: Հիշեք, յուրաքանչյուրդ ոչ թե պարտք եք երկրին, այլ գանձ եք ձեր հեռավոր հայրենիքի համար, ինչպես զավակներն են անգին իրենց ծնողների համար: Վերադարձեք նրա գիրկը, երիտասարդ, ավյունով լի պահեք հայրենիքը: Մի մեռեք կարոտից ու մի մեռցրեք ձեզ կարոտողներին:
Երկիրը գերեզմանոց չէ:
Այն ծննդատուն պիտի լինի:
Երկիրը ծննդատնով պիտի փոխվի, ՊԵՏՈՒԹՅՈՒՆ դառնա:
Եվ գուցե մի օր գա այն ժամանակը, երբ մենք էլ կհպարտանանք մեր՝ ՀՀ քաղաքացու անձնագրով:
շարունակելի
ՎԱՐԴուհի Սիմոնյան
Ստեղծագործական Հայաստան մեդիանախագիծ
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան
Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
Ինչպես է Աննա Հակոբյանն արձագանքում Ծիծեռնակաբերդում ցուցարարարների վանկարկումներին
Արիությանը վախկոտություն մի խառնեք․ մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ Գարեգին Բ
Փաշինյանը, Խաչատուրյանը և Սիմոնյանը հարգանքի տուրք են մատուցել՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս
Մտավախություն ունեմ, որ մյուս տարի կամ վաղը Փաշինյանի ուղերձում ցեղասպանություն տերմինը չի լինի․ Վարուժան Գեղամյան
Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
Ժողովուրդն անտարբեր է, ընդիմությունն անկարող է, իշխանությունն էլ` թրքամետ. Էդուարդ Շարմազանով
Պատահական չէ, որ Վեհափառին ռևանշիստ են անվանում և՛ ադրբեջանական վերնախավը, և՛ Հայաստանի որոշ իշխանական այրեր. Միքայել Մալխասյան
ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
«Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
- 20:46 • 26.04.24 Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան
- 16:53 • 26.04.24 Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
- 15:48 • 26.04.24 Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
- 16:13 • 25.04.24 Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
- 16:12 • 25.04.24 Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
- 15:36 • 25.04.24 Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
- 15:18 • 25.04.24 Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
- 17:50 • 24.04.24 Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
- 17:49 • 24.04.24 Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
- 16:20 • 24.04.24 Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
- 15:48 • 24.04.24 Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
- 15:46 • 24.04.24 Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
- 15:31 • 24.04.24 Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
- 14:42 • 24.04.24 Ինչպես է Աննա Հակոբյանն արձագանքում Ծիծեռնակաբերդում ցուցարարարների վանկարկումներին
- 14:31 • 24.04.24 Արիությանը վախկոտություն մի խառնեք․ մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ Գարեգին Բ
- 10:33 • 24.04.24 Փաշինյանը, Խաչատուրյանը և Սիմոնյանը հարգանքի տուրք են մատուցել՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
- 22:11 • 23.04.24 Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս
- 20:32 • 23.04.24 Մտավախություն ունեմ, որ մյուս տարի կամ վաղը Փաշինյանի ուղերձում ցեղասպանություն տերմինը չի լինի․ Վարուժան Գեղամյան
- 16:03 • 23.04.24 Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
- 16:01 • 23.04.24 Ժողովուրդն անտարբեր է, ընդիմությունն անկարող է, իշխանությունն էլ` թրքամետ. Էդուարդ Շարմազանով
- 16:00 • 23.04.24 Պատահական չէ, որ Վեհափառին ռևանշիստ են անվանում և՛ ադրբեջանական վերնախավը, և՛ Հայաստանի որոշ իշխանական այրեր. Միքայել Մալխասյան
- 10:47 • 23.04.24 ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
- 10:47 • 23.04.24 ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
- 00:33 • 23.04.24 Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
- 15:51 • 22.04.24 Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
- 15:11 • 20.04.24 Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
- 14:56 • 20.04.24 ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
- 14:55 • 20.04.24 Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
- 14:42 • 20.04.24 Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
- 14:30 • 20.04.24 Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
- 12:15 • 20.04.24 Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
- 21:01 • 19.04.24 Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
- 15:42 • 19.04.24 «Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
- 15:26 • 19.04.24 Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
- 14:33 • 18.04.24 Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
- 14:33 • 18.04.24 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
- 14:16 • 18.04.24 Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
- 20:41 • 17.04.24 ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
- 17:44 • 17.04.24 Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
- 17:02 • 16.04.24 Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Քաղաքականություն 10:59 • 26/04 Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը Հնդկաստանը լավ հարաբերություններ ունի Երևանի և Բաքվի հետ, սակայն Նյու Դելին նաև մտածում է իր պաշտպանական արտադրանքի արտահանման խթանմամբԱյս մասին ճեպազրույցում ասել է Հնդկաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռան
-
Քաղաքականություն 15:42 • 26/04 Անակնկալներ են լինելու այսօր Տավուշից տարածվող հայտարարության մեջ, դրանից հետո ձևավորված խումբը նպատակ ունենք դարձնել ինստիտուցիոնալ. Աբրահամ Գասպարյան Ըստ նրա՝ այս ձևավորված ապագա շարժումը սև-սպիտակ չի լինելու, լինելու է ազգային համերաշխության և մեր ուժերը հավաքելու ու ոտքի կանգնելու ու ազգային նպատակ իրականացնելու շարժում:
-
Քաղաքականություն 14:04 • 26/04 Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին «Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում փորձում են այդ ամենը գովաբանել և հաճույք են ստանում՝ պատմելով, թե այս ամենը պատմական արդարության ակտ է, տարածքային ամբողջականության վերականգնում է և այլն», - ասել է պատգամավորը:
-
Իրադարձային 13:42 • 26/04 Մոսկվայում ցուցադրել են պատերազմում որպես ռազմավար ձեռք բերած ՆԱՏՕ-ի երկրների և Ուկրաինայի տեխնիկան (լուսանկարներ) Դրանց շարքում կան գերմանական Leopard-2 տանկեր և Marder հետևակի մարտական մեքենաներ, բրիտանական Bradley հետևակի մարտական մեքենաներ, ամերիկյան International Maxxpro և M113 զրահապատ մեքենաներ, զինվորական Hummer-ներ, ֆրանսիական AMR-10RC զրահապատ մեքենաներ...
-
Քաղաքականություն 22:56 • 25/04 Փաշինյանը «ՔՊ»-ին ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մասին Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկի մասին զեկույցով և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին։
-
Իրավունք 21:05 • 25/04 Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին մեղադրանք է ներկայացվել՝ խnւլիգանություն կատարելու համար Դեպքի վայրում առկա տեսանկարահանող սարքերի տեսագրությունների զննությամբ և ձեռք բերված այլ տվյալներով պարզվել է նաև, որ նշված գործողությունների ընթացքում Ա․Ղ․-ն նաև իր հետ վիճաբանող անձի նկատմամբ կատարել է ֆիզիկական ներգործություն՝ բազմաթիվ հարվածներ հասցնելով նրան։
-
Իրադարձային 13:28 • 26/04 Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի վարել, որ պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Բաբկեն Թունյան Ստացվելու է, որ գուցե մարդն ինչ-որ ֆինանսական խնդիրներ է ունեցել ու իր հաշիվները կալանքի տակ են և հիմա ուզում է իր մեքենայով տաքսի վարել, որ պարտքերը փակի, իսկ մենք ասում ենք ՝ չէ, մինչև պարտքդ չփակես մենք քո մեքենան տեխզննության թույլ չենք տա տանել։
-
Իրադարձային 11:46 • 26/04 Օկուպացված Ակնայում փակվել է ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնը (տեսանյութ) Այսօր օկուպացված Արցախի Ակնայի շրջանում տեղի է ունեցել ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնի փակման հանդիսավոր արարողությունը։ Կենտրոնի բացումը տեղի է ունեցել 2021 թվականի հունվարի 30-ին։
-
Իրադարձային 16:31 • 26/04 Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան «Մենք հայրենիք չունենք որևէ մեկին հանձնելու և հետևաբար մեր ամբողջ պայքարի բովանդակությունը լինելու է այդ պաշտպանությունը և ճշմարտության վերջնական հաղթանակը»,- ասաց Սրբազանը։
-
Իրադարձային 12:13 • 26/04 ԱՄՆ-ի ամենահեղինակավոր համալսարաններում զանգվածային ուսանողական ընդվզnւմներ են՝ հաջակցություն Գազայի (լուսանկարներ) Գազայի հատվածում Իսրայելի գործողությունները քննադատող պաղեստինամետ բողոքի ցույցերը, ինչպիսին նախորդ շաբաթ կազմակերպել էին Կոլումբիայի համալսարանի ուսանողները, տարածվել են ամբողջ Միացյալ Նահանգներում: Այս մասին գրում է golosameriki.com-ը:
-
Մամուլի տեսություն 07:42 • 25/04 Հանիրավի տուգանք գրելու համար պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ» «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2023 թվականի նոյեմբերի 23-ին ՀՀ վարչական դատարան է դիմել Մուսայել Անանյանը՝ ընդդեմ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ Արթուր Խուդինյանի:
-
Քաղաքականություն 11:33 • 25/04 Ադրբեջանից Նախիջևան կապը պետք է ապահովվի միջազգային վերահսկողության և անվտանգության մեխանիզմով. եթե Հայաստանը դեմ է ՌԴ սահմանապահներին, թող բացահայտ ասի. Ալիև «Եթե հիմա ինչ-ինչ պատճառներով Հայաստանը չի ուզում, որ դա լինի ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բացահայտ ասի։ Բայց կրկնում եմ՝ իրենք են ստորագրել ու պետք է հարգեն իրենց ստորագրությունը», - նշել է նա։
-
Քաղաքականություն 14:39 • 25/04 Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն, թող հարցումը գա, տեսնենք՝ ինչ են գրել․ Սիմոնյանը՝ Մատվիենկոյի հարցման մասին «Իրենց ընկալման մեջ մենք մինչև օրս մնացել ենք ծայրագավառ։ Իմ տեքստի մեջ կար միջացառման անվանումը, դեռ մի բան էլ անօրինական բառը հանել եմ իրենց համար։ Ես վերահաստատում եմ, որ բոլոր երկրներն ունեն իրենց տարածքները, ի՞նչն է իրենց նյարդայնացրել»,- ասաց Սիմոնյանը։
-
Քաղաքականություն 14:45 • 25/04 ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը «Հաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ շարունակելու խորհրդատվական օգնություն տրամադրել կողմերին սահմանազատման հարցում՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա»,- ասել է Զախարովան։
-
Իրավունք 13:21 • 25/04 «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել Ապրիլի 24ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և նրա դուստեր կողմից «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիրի անմար կրակին մոտենալու ժամանակ մի խումբ անձանց կողմից առերևույթ ատելության, խտրականության, անհա
-
Քաղաքականություն 11:07 • 25/04 Սահմանազատումը Տավուշից սկսելը եղել է մեր առաջարկը. պետական սահմանի մոտ 10-12 կմ-ն արդեն կարելի է սահմանազատված համարել. Ալիև Սահմանազատումը և խաղաղության պայմանագիրը երկու առանձին հարց է, կարծում եմ՝ սխալ կլինի դրանք միավորել մեկի մեջ ու մեկը մյուսից կախման մեջ դնել. այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ընդգծելով, որ սահմանազատումը չափազանց բարդ և երկարատև գործընթաց է:
-
Տնտեսություն 16:13 • 25/04 Հայաստանը կարող է ադրբեջանական գազ ստանալ. ձեռնտու կլինի Հայաստանի տարածքով գազատար կառուցել դեպի Նախիջևան. Ալիև «Պոտենցիալ կերպով Հայաստանը նաև կարող է լինել ադրբեջանական գազի ստացող՝ հատկապես հաշվի առնելով Վրաստանին մատակարարվող գազի խիստ արտոնյալ գինը։ Եվ հարևանության տեսանկյունից, ենթակառուցվածքների տեսակետից, իհարկե, բնական կլիներ ունենալ նման համագործակցություն»,- ասել է...
-
Ժամանց 15:32 • 25/04 Ալեքսանդր Մասլյակովը 58 տարվա աշխատանքից հետո հեռանում է КВН-ից՝ թոքերում ուռուցքի պատճառով Լրատվամիջոցներում արդեն տեղեկություն է տարածվել, որ Մասլյակովին փոխարինելու է Դմիտրի Խրուստալյովը։ Սակայն հաղորդավարի որդին հերքում է այս տեղեկությունը: Նրա խոսքով՝ խոսքը ժամանակավոր փոխարինողի մասին է։
-
Քաղաքականություն 14:23 • 25/04 Ինչպե՞ս կհրամայեք ՀԱՊԿ-ին գործել այն դեպքերում, երբ հենց ՀՀ ղեկավարությունն է որոշել բնակավայրերն Ադրբեջանին տալ. այստեղ է՞լ է ՀԱՊԿ-ը մեղավոր. Զախարովա ՀՀ ղեկավարությունն ինքն է խոստովանում, որ սահմանազատման շուրջ բանակցությունների շրջանակում պետք է հստակեցնել սահմանը և նաև խոստովանում է, որ պետք է լուծվեն վիճելի տարածքների, անկլավների հետ կապված հարցերը: Եվ ուրեմն ինչպե՞ս կհրամայեք ՀԱՊԿ-ին գործել այն դեպքերում, երբ հենց ՀՀ...
-
Մամուլի տեսություն 09:19 • 25/04 Տարածվել է, կարդացվել է, ուրեմն բավարար է․ ԵԿՄ Վանաձորի ղեկավարը՝ ՀՀ օկուպացված տարածքներից ադրբեջանական ուժերի դուրսբերման մասին հայտարարությունը հեռացնելու մասին. «Հրապարակ» ԵԿՄ Վանաձորի ղեկավար Զավեն Էվոյանին հարցրինք՝ ինչո՞ւ, ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»: Նա ասաց, թե տեղյակ չէ. «Հեսա շլագբաումն եմ բացում, մտնեմ, հասկանամ` կզանգեմ»: Իսկ կո՞ղմ եք Տավուշում ընթացող գործընթացներին․ «Ոչ»:
-
Քաղաքականություն 13:32 • 25/04 ԱՄՆ-ն գաղտնի Ուկրաինա է ուղարկել 100-ից ավելի հեռահար ATACMS հրթիռ. ՌԴ-ն արձագանքել է Միացյալ Նահանգները գաղտնի Ուկրաինա է ուղարկել հեռահար ATACMS հրթիռներ։ Ավելին, ուկրաինական ուժերն արդեն հաջողությամբ կիրառել են դրանք՝ հարվածներ հասցնելով Ղրիմի օդանավակայանին, իսկ Ուկրաինայի հարավարևելքում՝ ռուսական զո
-
Իրադարձային 11:05 • 25/04 Պարզվում է՝ իրականում ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին, քան մեզ ցույց են տվել. կիրանցի Հիմա այնպիսի իրավիճակ է, որ չգիտենք ոչինչ, քանի որ մեզ ցույց են տալիս մի ուրիշ սահման, հետո ներկայացնում են մեկ ուրիշ սահման, ըստ որի իրենց գծած սահմանը գյուղի ներքևի հատվածով պետք է անցնի: Ստացվում է՝ նախատեսածից ու իրենց ներկայացրածից ավելի մեծ սահմաններ են պատրաստվում տալ Ադրբեջանին:
-
Ժամանց 15:00 • 21/04 Հնդկաստանում զույգը որոշել է 24 մլն դոլար կարողությունը նվիրաբերել և դառնալ ողորմության հաշվին ապրող վանական Բհանդարի ամուսիններն արդեն երդվել է զուսպ կյանքով ապրել: Նրանք սկսել են իրենց ունեցվածքը բաժանել փետրվարին, երբ մասնակցել են չորս կիլոմետրանոց երթի, որի ընթացքում նրանք նվիրեցին ամեն ինչ՝ փողից մինչև բջջային հեռախոսներ և նույնիսկ օդորակիչներ:
-
Քաղաքականություն 16:20 • 24/04 Չէի պատկերացնի, որ մի օր կուրախանանք, որ մեր երկրի ղեկավարը օգտագործել է Հայոց ցեղաuպանnւթյուն եզրույթը․ Սուրեն Մանուկյան Բացի այդ, աննախադեպ բան է տեղի ունեցել՝ Թուրքիայի նախագահը ուղղակիորեն հղում է կատարել Հայաստանի ղեկավարին, նման պրակտիկա չի եղել։ Իր երեկվա հարցազրույցում նա ասել է՝ նոր աշխարհ է կառուցվում և Փաշինյանը դա հասկանում է։
-
Իրադարձային 18:46 • 23/04 Լեռնային Ղարաբաղից Հակարիի կամրջով Հայաստան եկած ռուս խաղաղապահներն այսօր վերադարձել են Լեռնային Ղարաբաղ (տեսանյութ) Ըստ դրա՝ խաղաղապահ զորախմբի մի խումբ զինծառայողներ ուղևորվել էին Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար:
-
Տնտեսություն 09:52 • 24/04 «Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ Hetq.am Տարիներ շարունակ գործարանի հումքի հիմնական մատակարար «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը գործարանին։ Գործարանը մատնվել է պարապուրդի:
-
Իրադարձային 13:49 • 24/04 Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում դիմավորել են «Նիկոլ ցեղասպան» վանկարկություններով (տեսանյութ) Նրան հաջողվել է ծաղիկներ դնել անմար կրակի մոտ միայն ոստիկանների միջամտությունից հետո։ Թիկնապահի առաջարկին՝ հեռանալ, նա պատասխանեց մերժումով՝ հասկացնելով, որ միայն ծաղիկներ դնելուց հետո է լքելու հուշահամալիրը:
-
Մամուլի տեսություն 07:42 • 25/04 Հանիրավի տուգանք գրելու համար պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ» «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2023 թվականի նոյեմբերի 23-ին ՀՀ վարչական դատարան է դիմել Մուսայել Անանյանը՝ ընդդեմ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ Արթուր Խուդինյանի:
-
Քաղաքականություն 11:33 • 25/04 Ադրբեջանից Նախիջևան կապը պետք է ապահովվի միջազգային վերահսկողության և անվտանգության մեխանիզմով. եթե Հայաստանը դեմ է ՌԴ սահմանապահներին, թող բացահայտ ասի. Ալիև «Եթե հիմա ինչ-ինչ պատճառներով Հայաստանը չի ուզում, որ դա լինի ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բացահայտ ասի։ Բայց կրկնում եմ՝ իրենք են ստորագրել ու պետք է հարգեն իրենց ստորագրությունը», - նշել է նա։
-
Իրադարձային 22:30 • 19/04 Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Բաղանիս-Նոյեմբերյան հատվածը Համայնքների բնակիչներն այսպիսով իրենց անհամաձայնությունն են հայտնում այսօր սահմանազատման հանձնաժողովների հանդիպման արդյունքներով հրապարակած սահմանազատման մասին տեղեկությանը։
-
Իրադարձային 16:21 • 21/04 Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն ապրիլի 25-26-ին աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով Հանրապետության տարածքում ապրիլի 21-23-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Ապրիլի 24-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քաղաքականություն
-
19:40 • 26.04.24 Էրդողանի մայիսի 9-ին նախատեսված այցը ԱՄՆ հետաձգվել է
Իրավունք
-
20:42 • 26.04.24 «Պայքարը շարունակելու ենք»․ Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել
Սպորտ
-
08:58 • 26.04.24 Մանչեսթեր Սիթին խոշոր հաշվով հաղթեց Բրայթոնին (տեսանյութեր)
-
23:32 • 25.04.24 Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին