Այս անցումային շրջանում մեր ուշադրությունից չպետք է վրիպեն երկրի առօրյայի և սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրները. ՀՀ Նախագահն ասել է ԱԺ ղեկավար կազմին

16:01 • 12.01.18



Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ազգային ժողովի ղեկավար կազմի հետ: Հանդիպման սկզբում Հանրապետության Նախագահը նշել է, որ թեև պարբերաբար հանդիպում է ունենում ԱԺ նախագահի, այլ պատգամավորների հետ, սակայն նման ձևաչափով հանդիպումն աննախադեպ է և նպատակ ունի առավելապես կենտրոնանալու Սահմանադրության փոփոխություններից հետո կառավարման նոր համակարգի պայմաններում իրականացվելիք մեծ ծավալի աշխատանքի, բոլորին հուզող արդիական մի շարք հարցերի վրա՝ նկատի առնելով, որ ԱԺ գործունեության իր տեսլականի մասին հանգամանորեն խոսել է դեռևս անցյալ տարվա մայիսի 18-ի ծավալուն ելույթում, և այդ ուղերձի դրույթներին կրկին չի անդրադառնա, այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

Հանրապետության Նախագահի խոսքից հետո Արա Բաբլոյանը ներկայացրել է Սահմանադրությամբ Ազգային ժողովին վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման, Ազգային ժողովի բնականոն գործունեության ապահովման ու արդյունավետության բարձրացման նպատակով ԱԺ 6-րդ գումարման գործունեության ընթացքում իրականացված աշխատանքները, հանրությանը հետաքրքրող կարևորագույն և արդիական հարցերի շուրջ խորհրդարանում կայացած լսումները, մշտական հանձնաժողովների և խմբակցությունների գործունեության հիշյալ ժամանակահատվածի արդյունքները, այդ թվում` խորհրդարանական դիվանագիտության ակտիվացման ուղղությամբ: 

Խորհրդարանի նախագահը, նրա տեղակալները և հանդիպմանը ներկա մյուս պատգամավորները` «Հայաստանի Հանրապետական կուսակցություն», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» , «Ծառուկյան» խմբակցությունների ղեկավարներն ու մշտական հանձնաժողովների նախագահները քննարկման ժամանակ իրենց տեսակետներն ու առաջարկություններն են ներկայացրել Հանրապետության Նախագահի կողմից կարևորված խնդիրների և առաջիկա անելիքների, խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում ԱԺ-ի աշխատանքի առաջնահերթ ուղղությունների, ինչպես նաև առկա խնդիրների ու մարտահրավերների վերաբերյալ: 

Խորհրդարանականները համակարծիք են եղել, որ պետության համար կարևորագույն հարցերում ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերը մշտապես ցուցաբերել են միասնականություն և համախմբել են ուժերը ինչպես միջազգային խորհրդարանական կառույցներում աշխատանքի ժամանակ, այնպես էլ երկրի պաշտպանությանը, անվտանգությանը վերաբերող հարցերում: Առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների շարքում նրանք ընդգծել են ԱԺ աշխատակազմի հատկապես վերլուծական, փորձագիտական կարողությունների հզորացման ուղղությամբ քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը, տարբեր երկրների հետ բարեկամության խմբերի աշխատանքի որակի բարելավումը:

Նախագահ Սարգսյանը գոհունակությամբ է խոսել ԱԺ 6-րդ գումարման ընթացքում խորհրդարանի կողմից իրականացված աշխատանքի մասին` միաժամանակ ընդգծելով, որ չպետք է բավարարվել արվածով, այլ անհրաժեշտ է պահպանել աշխատանքի տեմպը, որպեսզի առկա բոլոր խնդիրներին ճիշտ ժամանակին անհրաժեշտ օրենսդրական լուծումներ տրվեն:

Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը
Ազգային ժողովի ղեկավար կազմի հետ հանդիպման ժամանակ

«Ազգային ժողովի մեծարգո՛ նախագահ,

Օրենսդիր իշխանության հարգելի՛ գործընկերներ,

Այս հանդիպումը որոշ չափով աննախադեպ է: Թեև ես պարբերաբար հանդիպում եմ Ազգային ժողովի նախագահի, այլ պատգամավորների հետ, բայց անհրաժեշտություն համարեցի այսօր հանդիպում կազմակերպել այս ձևաչափով: Ազգային ժողովի գործունեության իմ տեսլականը մանրակրկիտ ներկայացրել եմ անցյալ տարվա մայիսի 18-ի ծավալուն ելույթում և բնականաբար այսօր չեմ կրկնի այդ ուղերձի դրույթները, այլ կկենտրոնանամ բոլորիս հուզող այլ հարցերի վրա:

Մեզ յուրահատուկ առաքելություն է վիճակվել Հայաստանի կառավարման համակարգը վերափոխելու ուղղությամբ: Ապրիլի 9-ից Հայաստանի Հանրապետությունն անցնում է խորհրդարանական կառավարման համակարգի, և պետք է ասեմ, որ բավարարված եմ այս ուղղությամբ Ազգային ժողովի կողմից իրականացվող աշխատանքներով. անցած տարվա մայիսի 18-ից ի վեր դուք ընդունել եք 286 օրենք, որոնցից 15-ը լիովին նոր օրենքներ են:

Սրանք լավ և, իհարկե, դրական միտումներ են, այդուհանդերձ, չպետք է պարզապես արձանագրենք այս ցուցանիշը և բավարարվենք արվածով: Պարտավոր ենք պահպանել աշխատանքի այս տեմպը, որպեսզի կարողանանք ճիշտ ժամանակին անհրաժեշտ օրենսդրական լուծումներ տալ առկա բոլոր խնդիրներին: 

Կարճ ժամանակում էլի պետք է ահռելի օրենսդրական աշխատանք կատարվի, ուստի աշխատանքի արդյունավետությունը դառնում է խիստ կարևոր: Պետք է նոր և ամբողջական տեսքի բերվի Դատական օրենսգիրքը, նոր օրենքներ պետք է ընդունվեն Սահմանադրական դատարանի մասին, կառավարության մասին, անվտանգության խորհրդի մասին, և այս անցումային շրջանը պետք է հաջողությամբ ավարտենք, իսկ հաջողության չափանիշն այս պարագայում լինելու է սահուն, հարթ և անցնցում ընթացքը:

Հարգելի՛ գործընկերներ,

Ձեր աշխատանքի անցած գրեթե ութ ամիսները ցույց տվեցին, որ Ազգային ժողովը հիրավի հանդիսանում է Հայաստանի հասարակական և քաղաքական գործընթացների կենտրոնական և հիմնական հարթակը: Այս հանգամանքը լիովին արտացոլվեց ոչ միայն Ազգային ժողովի լիագումար նիստերում, այլև մշտական հանձնաժողովների աշխատանքներում, ինչպես նաև տեղի ունեցած խորհրդարանական լսումների ընթացքում: 

Կարևոր դերակատարություն է վերապահված սահմանադրական փոփոխությունների արդյունքում ձևավորված նոր մարմնին` Ազգային ժողովի խորհրդին: Այն պետք է զարգանա և ամրապնդվի՝ էապես նպաստելով ձեր աշխատանքի արդյունավետ կազմակերպմանը: 

Ազգային ժողովը պետք է հանդես գա որպես մեծամասնության և փոքրամասնության երկխոսության և համատեղ աշխատանքի կարևոր հարթակ: Այս առումով, ինչպես և աշխարհի բոլոր ժողովրդավարական երկրներում, ամեն ինչ չէ, որ հարթ և սահուն է ընթանում: Լիագումար նիստերում երբեմն ոչ միայն ընդդիմությունը, այլև կառավարող ուժի ներկայացուցիչները տեղի են տալիս հույզերին և շիկացնում մթնոլորտը, բայց սրանք ժողովրդավարական զարգացման և աճի բնականոն խնդիրներ են, որոնք, համոզված եմ, ժամանակի հետ, հանդարտվելու են: 

Այստեղ պետք է նշեմ, որ ես գնահատում եմ Ազգային ժողովի նախագահի հետևողականությունը և համբերությունը որոշ պատգամավորների հետ շփումներում: Բոլոր պարագաներում մենք պետք է շարունակենք ամրապնդել հանդուրժողականությունը և փոխադարձ հարգանքը ծավալվող քաղաքական քննարկումներում: Կառավարող ուժի ներկայացուցիչները պետք է լինեն ավելի զուսպ՝ հաշվի առնելով իրենց կարգավիճակը: 

Դեպի ապագան միտված այս անցումային շրջանում մեր ուշադրությունից չպետք է վրիպեն նաև երկրի առօրյայի և սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրները: Մի քանի օր առաջ խորհրդակցություն էի հրավիրել առանձին ապրանքատեսակների գնաճի և դրա հետևանքների մեղմման լուծումների շուրջ: Խորհրդարանը պետք է իր ձեռքը պահի երկրի զարկերակի վրա, և սա բնական է: Ազգային ժողովն արդեն մի քանի ուշագրավ խորհրդարանական լսումներ է անցկացրել, և գուցե արժե նաև այս հարցի շուրջ նման լսումներ կազմակերպել, որպեսզի հարցը հանգամանորեն հրապարակավ քննարկվի, և մարդիկ տեսնեն իրողությունները: Ինքներդ տեսեք նպատակահարմարությունը, բայց կարծում եմ, որ օգտակար կարող է լինել:

Հուսով եմ, որ խորհրդարանական դիվանագիտության աշխատանքները ևս չեն տուժի այս ընթացքում՝ լինեն դրանք բազմակողմ կառույցներ, թե երկկողմ համագործակցություն: Այս հարցին դեռևս մանրակրկիտ անդրադառնալու, իհարկե, առիթներ մենք ունենալու ենք: Եթե կուզեք այսօր էլ կարող ենք այս հարցերին անդրադառնալ, եթե ոչ՝ ապագա քննարկումների ընթացքում: Տարեվերջին՝ դեկտեմբերին տեղի է ունենալու «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երրորդ գլոբալ ֆորումը, որի կազմակերպման և անցկացման գործում Ազգային ժողովը, ըստ ավանդույթի, իր յուրահատուկ ներդրումը պետք է կատարի:

Ընդհանուր առմամբ ակնհայտ է, որ խորհրդարանի աշխատանքի որակի աճ ենք արձանագրել: Հայաստանին պետք է այնպիսի խորհրդարան, որը ոչ միայն ճիշտ ժամանակին ընդունի բոլոր անհրաժեշտ օրենքները, այլև իրականացնի արդյունավետ խորհրդարանական վերահսկողություն: Այս առումով կարծում եմ, որ Ազգային ժողովը ճիշտ ճանապարհին է:

Դրան զուգահեռ նաև ամրապնդվում է Ազգային ժողովի աշխատակազմը: Ապագայում Հանրապետության Նախագահի աշխատակազմն էապես ներգրավված չի լինելու օրենսդրության մշակման և սրբագրման գործընթացին, ուստի պատասխանատվության առյուծի բաժինն ընկնելու է հենց խորհրդարանի աշխատակազմի վրա: Սա էլ շատ կարևոր հանգամանք է, և մենք շատ ուշադիր պետք է լինենք սրա նկատմամբ:

Ազգային ժողովի աշխատակազմը նաև պետք է փորձագիտական աջակցություն տրամադրի ոչ միայն օրենսդրության մշակման, այլև գործադիր իշխանության հանդեպ խորհրդարանական վերահսկողություն իրականացնելու ուղղությամբ: Հայաստանի Հանրապետությունը թևակոխում է լուրջ քաղաքական շրջափուլ: Մինչև այս տարվա մարտի 9-ը Ազգային ժողովը պետք է ընտրի Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահին: Հուսով եմ, որ նոր սահմանադրական ընթացակարգով նախատեսված այս ընտրություններին Ազգային ժողովի բոլոր պատգամավորները կմոտենան ամենայն պատասխանատվությամբ: Եվ իհարկե, ցանկալի է, որ Հանրապետության նախագահը ընտրվի խարհրդարանական ընդարձակ համաձայնության պայմաններում:

Մինչև այս տարվա մարտի 9-ը Ազգային ժողովը պետք է ընտրի նաև Բարձրագույն դատական խորհրդի անդամներին: Դժվար է գերագնահատել այս մարմնի կարևորությունը՝ հաշվի առնելով նրան վերապահված լիազորությունները դատարանների և դատավորների անկախությունը երաշխավորելու գործում: Այս մարմինը վճռորոշ նշանակություն է ունենալու մեր երկրի ապագայի համար:

Գալիք ամիսներին անհրաժեշտ է լինելու նաև լրացնել սահմանադրական դատարանի կազմում առաջացող թափուր տեղերը: Ազգային ժողովը նաև պետք է նշանակի նորաստեղծ ինքնավար մարմնի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամներին: Կարիք չկա բացատրելու, թե որքան կարևոր է մեր երկրի և տնտեսության ապագայի համար այդ չարիքի դեմ պայքարելը:

Եվ, անշուշտ, ապրիլի 9-ից հետո Ազգային ժողովը պետք է ընտրի նաև Հայաստանի Հանրապետության վարչապետին:

Ես նշեցի որոշ ուղենիշներ դեպի կառավարման նոր համակարգ տանող մեր ճանապարհային քարտեզի վրա: Այսօր գուցե արժե կենտրոնանալ և անդրադառնալ ընդհուպ մինչև մարտի կեսը կամ ապրիլի սկիզբը տեղի ունենալիք զարգացումների վրա: Ակնկալում եմ, որ դուք ակտիվ և անկաշկանդ կլինեք այս քննարկման ընթացքում:

Այս տարի մենք տոնելու ենք Հայաստանի անկախ պետականության վերականգնման 100-րդ տարեդարձը, և մենք պատասխանատվություն ենք կրում ոչ միայն ժամանակակիցների, այլև Հայաստան աշխարհի հազարամյակների պատմության և մայիսյան մարտերի հերոսների հիշատակի հանդեպ: Վստահ եմ, որ այս հանգամանքի գիտակցումը ուղեկցելու է մեզ գալիք ամիսների ընթացքում:

Շնորհակալ եմ ուշադրության համար, այժմ անցնենք քննարկումներին»:














Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

18:35 • 25/04

Փոխնախարար Էմիլ Տարասյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից

18:26 • 25/04

ՀՅԴ-ը դուրս է գալիս իշխանական կոալիցիայից

18:03 • 25/04

Վենգեր. Ես չեմ որոշել, որ հրաժարականի մասին պետք է հայտնեմ հիմա

17:55 • 25/04

Տրանսպորտի փոխնախարար Արման Խաչատրյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից

17:39 • 25/04

Էրեբունիում դիմակավորված անձանց կողմից երթի մասնակիցների վրա բռնություն գործադրելու դեպքի քրգործը վարույթ է ընդունվել

17:34 • 25/04

Չինաստանում շունը «նստել է» բեռնատարի ղեկին ու մխրճվել խանութի ցուցափեղկի մեջ (տեսանյութ)

17:32 • 25/04

Ժողովրդավարության ամրապնդման ճանապարհը նա չէ, որ վարչապետի թեկնածուն ընտրվում է փողոցում՝ ցույցի ժամանակ. Ռիչարդ Միլսը` Կ. Կարապետյանի հետ հանդիպմանը

17:29 • 25/04

Վազգեն Մանուկյանը ստեղծված իրավիճակի հանգուցալուծման ճանապարհային քարտեզ է առաջարկել

17:29 • 25/04

Սոն Հին Մինը երրորդ անգամ ճանաչվել է Ասիայի լավագույն ֆուտբոլիստ

17:26 • 25/04

Իրանը մերժել է միջուկային համաձայնագրի վերաբերյալ Թրամփի և Մակրոնի առաջարկները

17:19 • 25/04

Գործադրվում են առավելագույն ջանքեր ցուցարարների և այլ քաղաքացիների իրավունքների լիարժեք պաշտպանության համար. ՄԻՊ

17:17 • 25/04

Եվրոպայում WhatsApp-ի օգտատերերի նվազագույն տարիքային շեմը կբարձրացվի մինչև 16 տարեկան

17:07 • 25/04

Հերքում. Կարեն Կարապետյանը շարունակում է կատարել վարչապետի պաշտոնակատարի պարտականությունները

17:04 • 25/04

Էնրիկեն Արսենալից տարեկան 17 մլն եվրո աշխատավարձ է պահանջում

17:03 • 25/04

«Թուրքիան 103 տարի անց». պոլսահայ մտավորականները պատասխանել են թուրքական կայքի հարցերին

16:55 • 25/04

Իմ ընտրողներին տված խոստմանը համաձայն ես միանում եմ ժողովրդին. ՀՅԴ–ական մեկ այլ պատգամավոր միացավ շարժմանը

16:49 • 25/04

Արմեն Սարգսյանը շարունակում է քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունները

16:39 • 25/04

ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տվել ռուսներին խուսափել Երևանում մարդկանց զանգվածային կուտակման վայրերից

16:33 • 25/04

Զիդանը հրաժարվել է ձեռք բերել Սալահին 40 մլն եվրոյով

16:26 • 25/04

Պետդուման դեռևս մտադիր չէ հայտարարություն ընդունել Հայաստանում տիրող իրավիճակի վերաբերյալ

16:15 • 25/04

«Չելսին», «ՄՅՈւ»-ն և «Լիվերպուլը» հետաքրքրված են «Նապոլիի» պաշտպանով

16:15 • 25/04

Ռուսաստանը սկսել է Թուրքիայի համար С-400 համակարգերի արտադրությունը

16:09 • 25/04

Սպանության փորձ Չարենցավանում. 23-ամյա երիտասարդը հոսպիտալացվել է. shamshyan.com

16:07 • 25/04

Apple-ն աշնանը Իռլանդիային կվերադարձնի 13 միլիարդ եվրոյի չվճարված հարկերը

16:01 • 25/04

Բագրատաշենի և մյուս բոլոր մաքսակետերը բնականոն գործունեություն են իրականացնում. ՊԵԿ

15:57 • 25/04

Մեկնարկել են «Գահերի խաղ»-ի վերջին եթերաշրջանի նկարահանումները

15:49 • 25/04

Պատրիկ Վիերա. Արսենալն ինձ հետ կապ չի հաստատել աշխատանք առաջարկելու համար

15:41 • 25/04

Բարսելոնան հետաքրքրված Մարկոս Ալոնսոյի ծառայություններով` որպես իր առաջատարներից մեկին փոխարինող

15:32 • 25/04

«Եվրոստատ»-ն անվանել է ԵՄ-ի՝ պետպարտքի ամենաբարձր մակարդակն ունեցող երկրները

15:29 • 25/04

Ֆրանսահայ գործարարը ցանկություն ունի ներդրում ունենալ ՀՀ ճանապարհաշինության ոլորտում. Տրանսպորտի նախարարություն

15:16 • 25/04

«Սևան ազգային պարկ»-ում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիքի փաստերի առթիվ քրգործ է հարուցվել

15:15 • 25/04

Էրդողանն ընդունել է Ալիևին (լուսանկար)

15:01 • 25/04

Միանում եմ ժողովրդական հեղափոխությանն ու Նիկոլ Փաշինյանին. ՀՅԴ–ական պատգամավոր

14:56 • 25/04

Բեյլ. Մեծ պատիվ է, որ Բավարիան հետաքրքրված է իմ ծառայություններով

14:48 • 25/04

Հույս ունենք, որ Հայաստանում իրավիճակը շուտով կկարգավորվի. ՌԴ նախագահի խոսնակ

14:44 • 25/04

Փաշինյանի թեկնածությունն ինձ համար անձնապես ընդունելի է և ես չեմ կարծում, որ մեր կուսակցությունում այդ թեկնածությանը դեմ լինեն. Նաիրա Զոհրաբյան

14:40 • 25/04

Նոութբուքի հետ պատահական վայր ընկած կատվի տեսանյութը մեծ հետաքրքրություն է առաջացրել համացանցում (տեսանյութ)

14:38 • 25/04

Նադալը թենիս է խաղացել քաղցկեղը հաղթահարած 10-ամյա հայ տղայի հետ (տեսանյութ, լուսանկարներ)

14:34 • 25/04

ՌԴ քննչական կոմիտեն ավարտել է Ջիգարխանյանի նախկին կնոջ գործով քննությունը

14:32 • 25/04

Հաշվի առնելով ճանապարհների դժվարանցանելիությունը՝ ՀՀ ԶՈւ-երի կառավարման բնականոն գործընթացն ապահովելու համար օգտագործվում է ուղղաթիռ. Ա. Հովհաննիսյան

14:25 • 25/04

Ռուսաստանը Սիրիային ՀՕՊ նոր միջոցներ կմատակարարի

14:20 • 25/04

ՀՀԿ խմբակցության նիստում վարչապետի թեկնածու ներկայացնելու հարցով վերջանական որոշում չի կայացվել. Վահրամ Բաղդասարյան 

14:19 • 25/04

6.7 մլն դոլար. Sotheby’s-ը ռեկորդային գնով վաճառել է հազվագյուտ կապույտ ադամանդ

14:05 • 25/04

ԱՄՆ վիզայի պահանջների փոփոխությունների մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

14:01 • 25/04

Նույնիսկ եթե մենք չենք կարող բուժել այս վերքը, եկեք գոնե միասին սգանք. Փայլանի կոչը Թուրքիայի ժողովրդին

13:51 • 25/04

Վարչապետ ենք առաջադրելու Նիկոլ Փաշինյանին, մեզ պետք է 53 ձայն. Է. Մարուքյան

13:32 • 25/04

Նա պետք է կատարյալ տեսք ունենա. Թրամփը լրագրողների մոտ թափ է տվել Մակրոնի ուսի թեփը (տեսանյութ)

13:30 • 25/04

Երևանում 2 անձի մահվան ելքով վրաերթի դեպքով քրգործ է հարուցվել, վարորդը ձերբակալվել է. ՔԿ

13:29 • 25/04

Ավտոակցիաների մասնակիցներին կոչ ենք անում գործողությունները պահել օրենքի և խելամտության շրջանակներում. ոստիկանություն

13:22 • 25/04

Երևանում ՌԴ դեսպանատունը ցույցերի առնչությամբ ուժեղացրել է անվտանգությունը

13:14 • 25/04

Ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակում «Երբ արհեստները խոսում են ֆրանսերեն» խորագրով ներկայացում է կազմակերպվել. Երևանի քաղաքապետարան

13:13 • 25/04

Բասկետբոլի ֆեդերացիան անորոշ ժամանակով հետաձգել է պատանեկան առաջնությունների բոլոր հանդիպումները

13:05 • 25/04

BMW-ն Պեկինում ներկայացրել է առաջին էլեկտրական քրոսովերը (լուսանկարներ)

13:04 • 25/04

Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը պաշտպանում է ժողովրդի արդարացի պահանջը՝ կազմաքանդել գործող արատավոր համակարգը. հայտարարություն

13:02 • 25/04

Հայաստանի հավաքականը երկու ընկերական խաղ կանցկացնի Ավստրիայում

12:52 • 25/04

Ապրիլի 12-ից 23-ը ավտոկայանատեղերի համար չվճարելու պատճառով վարչական տույժեր չեն կիրառվի. Երևանի քաղաքապետարան

12:50 • 25/04

Սիրիայում ռուսական «Հմեյմիմ» ռազմաբազան անօդաչուների հարձակման է ենթարկվել. WarJournal

12:50 • 25/04

Գյումրիում մարդիկ դուրս են եկել փողոց. բողոքի ակցիային մասնակցում է նաև Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը

12:47 • 25/04

ՕԵԿ-ը կոչ է անում ընդունել շարժման առաջարկները, իսկ կուսակիցներին շարունակել ակտիվ մասնակցությունը համաժողովրդական ընդվզմանը

12:41 • 25/04

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ԵՄ դեսպանների հետ, հանդիպելու է նաև ՌԴ և ԱՄՆ դեսպանների հետ

12:39 • 25/04

Սպորտի նախարարի պաշտոնակատար Հրաչյա Ռոստոմյանը հրաժարական է ներկայացրել

12:36 • 25/04

ԵՄ-ն Թուրքիային հավելյալ 3 մլրդ եվրո կհատկացնի փախստականներին օգնելու համար

12:27 • 25/04

Բոկա Խունիորսը Բուֆոնին 2,5 մլն դոլար է առաջարկել` 5-ամսյա պայմանագրի համար

12:26 • 25/04

Ինչպես են Թուրքիայի տարբեր քաղաքներում ոգեկոչել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը (լուսանկարներ)

12:12 • 25/04

ANCA-ն պատասխանել է Թրամփի՝ առանց «ցեղասպանություն» եզրույթի հիշատակման ապրիլքսանչորսյան ուղերձին

12:10 • 25/04

ՍԴՀԿ-ն կոչ է անում Կարեն Կարապետյանին վայր դնել լիազորությունները

11:59 • 25/04

Կրոս. Չեմպիոնների լիգայում հաղթանակը հնարավոր չէ գնել, այլապես Ռեալը չէր կարողանա հաղթել

11:57 • 25/04

«Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունները միանում են համաժողովրդական շարժմանը

11:45 • 25/04

ՊՊԾ գնդի գործով նիստը չկայացավ. ներկա էին դատավորն ու 2 փաստաբան

11:42 • 25/04

Չնայած Թրամփի հայտարարություններին՝ ԱՄՆ-ն չի պատրաստվում հեռանալ Սիրիայից. Լավրով

11:41 • 25/04

«Ինտերի» կիսապաշտպանն առաջարկել է Ոսկե գնդակը հանձնել Մուհամեդ Սալահին

11:22 • 25/04

Մոգերինին կոչ է արել Ռուսաստանին և Իրանին ճնշում գործադրել Դամասկոսի վրա

11:21 • 25/04

Լինելու ենք պայքարի մասնակից այնքան ժամանակ, քանի դեռ իշխանությունն ամբողջովին չի վերադարձվել ժողովրդին. «Ժառանգություն» կուսակցություն

11:15 • 25/04

Ժողովրդի ընտրյալը հրապարակում չի ընտրվում, ժողովրդի ընտրյալն ընտրվում է ընտրությամբ. Կարեն Կարապետյան (տեսանյութ)

11:15 • 25/04

Մելանյա Թրամփի «փայլուն» տեսքը՝ Ֆրանսիայի նախագահի ու առաջին տիկնոջ պատվին տրված ընթրիքին (լուսանկարներ)

11:09 • 25/04

Այսօրվանից սկսում եմ խորհրդակցություններ խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ. ՀՀ նախագահ

11:06 • 25/04

Ցուցարարները հավաքվել են Հանրապետության հրապարակում (լուսանկարներ, տեսանյութեր, թարմացվում է)

11:03 • 25/04

ԲՀԿ-ն կոչ է անում Երևանի և մարզերի իր բոլոր համակիրներին դուրս գալ փողոց

10:57 • 25/04

«Ռոմայի» երկու ֆան է ձերբակալվել «Լիվերպուլի» երկրպագուի վրա դաժանաբար հարձակվելու համար (տեսանյութ, լուսանկարներ)

10:48 • 25/04

Թբիլիսիում հայ համայնքը Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հավաք է կազմակերպել (լուսանկարներ, տեսանյութ)

10:38 • 25/04

Թրամփը և Մակրոնը որոշել են նոր համաձայնագիր մշակել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ

10:32 • 25/04

Դե Ռոսի. Ուրախ եմ Սալահի համար, նույնիսկ երբ նրա գործողությունները վնաս են հասցնում «Ռոմային»

10:25 • 25/04

Դուք ձեր գործին նայեք. Թուրքիայի վարչապետի պատասխանը ԵՄ-ի՝ վաղաժամ ընտրությունները հետաձգելու կոչին

10:15 • 25/04

ԱՄՆ իշխանությունները 1 մլրդ դոլարի կոկային և մարիխուանա են առգրավել (լուսանկարներ)

10:03 • 25/04

Նիկոլ Փաշինյան. Հանրապետականները պետք է զրկվեն իշխանությունից. վերսկսում ենք քաղաքացիական անհնազանդության ակցիաները

09:58 • 25/04

150 մլն դոլար. Մոդիլիանիի կտավը մեկնարկային գնի ռեկորդ է սահմանել

09:50 • 25/04

Ստամբուլում ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառման ժամանակ ձերբակալված 3 անձիք ազատ են արձակվել

09:34 • 25/04

Ամերիկահայերը ողողել են Լոս Անջելեսի փողոցները. Daily Mail-ի անդրադարձը Ցեղասպանության 103-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպված «Արդարության երթ»-ին (լուսանկարներ)

09:22 • 25/04

«Ժողովուրդ». ՊՆ–ում, իրավիճակից ելնելով, մոռացել են զորամասը լքած և ժողովրդին միացած զինվորականներին պատասխանատվության ենթարկելու մասին

09:16 • 25/04

«Ժողովուրդ». Վերջին զարգացումները բերելու են մի շարք կոռուպցիոն սկանդալների բացահայտման, մասնավորապես` Երևանի քաղաքապետարանի հետ կապված

09:11 • 25/04

Կոչ ենք անում իշխանության խաղաղ անցումն իրականացնել ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված կարգով. ԱՄՆ պետքարտուղարություն

09:09 • 25/04

«Հայկական ժամանակ». Ցույցերի ժամանակ ոստիկանություն տարված բոլոր քաղաքացիներն ազատության մեջ են

09:00 • 25/04

«Հրապարակ». ԵԽԽՎ մեկնած հայ պատգամավորները, Ֆրանսիայի երկաթուղու գործադուլի պատճառով, ստիպված են եղել կայարանից կայարան ոտքով քայլել

08:48 • 25/04

«Ժամանակ». Փաշինյանն ու Ծառուկյանը հանդիպել են և որոշել են կողմ քվեարկել Փաշինյանի թեկնածությանը

00:40 • 25/04

ՉԼ. «Լիվերպուլը» ջախջախիչ հաղթանակ տարավ «Ռոմայի» նկատմամբ (տեսանյութ)

00:13 • 25/04

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն բերման է ենթարկվել Գարեգին Չուգասզյանը. ՀՀ ոստիկանություն

00:11 • 25/04

Իմ և Նիկոլ Փաշինյանի միջև նախօրոք պլանավորված հանդիպումը չի կայանա, քանի որ Փաշինյանի կողմից միակողմանի առաջադրվել են նոր պահանջներ. Կարեն Կարապետյան

00:02 • 25/04

Փաշինյանն առաջարկում է Կ. Կարապետյանին, Ա. Բաբլոյանին և Վ. Բաղդասարյանին բանակցել 3-3 ֆորմատով՝ լրագրողների ներկայությամբ

23:51 • 24/04

«Ռոմայի» երկրպագուները դանակահարել են «Լիվերպուլի» երկրպագուին

23:48 • 24/04

Սոցցանցերում ծաղրել են ԱՄՆ առաջին տիկնոջ լայնեզր գլխարկը