Մեզ համար ուղղակի շահագրգռվածություն կա՝ հասկանալու, թե որքան վտանգավոր կարող է լինել  Էրդողանի փոխակերպումը․ Ռուբեն Սաֆրաստյան

10:58 • 12.01.18



Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով՝ 2019թ․Թուրքիայում սպասվող նախագահական ընտրություններում հետաքրքրականն այն է, որ «Ազգայնական շարժում» կուսակցությունը հայտարարել է իշխող կուսակցության առաջնորդին Ռեջեփ Թայիփ Էրդողանին աջակցելու մասին:

Նա Tert.am-ի հետ զրույցում նկատեց, որ դա նշանակում է, որ Էրդողանի քաղաքականությունը հավանության է արժանանում նաև երկրի ազգայնամոլական, պանթյուրքիստական շրջանակներում:

«Սա հետաքրքիր է այն առումով, որ մեկ անգամ ևս ապացուցվում է, թե որքան վտանգավոր է Էրդողանի քաղաքականությունը, մասնավորապես արտաքին քաղաքականությունը, որը, լինելով իսլամամետ, վերջին շրջանում ձեռք է բերում նաև պանթուրքիստական  ուղղվածություն: Դրա ապացույցը հենց «Ազգայնական կուսակցության» աջակցությունն է»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե արդյոք Էրդողանի համար ուժեղ հակառակորդ չի կարող լինել ազգայնական գործիչ վերջերս հիմնադրված «Լավ» կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեները, Ռուբեն Սաֆրաստյանը պատասխանեց, թե քիչ հավանական է, քանի որ նա կուսակցական գործունեության բավարար փորձ չունի: «Չեմ կարծում, որ նրան կհաջողվի շատ թե քիչ դերակատարում ունենալ ընտրություններում»,- ասաց նա:

Թուրքագետի խոսքով՝ Թուրքիայում սպասվող ընտրություններին չպետք է մոռանալ ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության դերի մասին: «Այդ կուսակցությունը՝ իր առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի թեկնածությունը առաջարկելով՝ կփորձի իր շուրջը հավաքել բոլոր դժգոհներին, որոնք փոքր թիվ չեն կազմում: Չեմ կարծում, որ նա կհասնի նշանակալից արդյունքների, բայց ամեն դեպքում կստեղծի հարթակ, որտեղ Թուրքիայի որոշ ընդդիմադիրներ կարող են համախմբվել»,- նշեց նա:

Խոսելով քրդամետ Ժողովրդահանրապետական կուսակցության հնարավորությունների մասին՝ Ռուբեն Սաֆրաստյանը նկատեց, որ  Էրդողանը ամենամեծ վտանգը տեսնում է այդ քաղաքական ուժի գոյության դեպքում: Այդ իսկ պատճառով այս ընթացքում այդ ուժը մեծ հարվածներ կրեց, առաջնորդները ձերբակալվեցին:

«Վախենում են, որ այդ քաղաքական ուժը կկարողանա համախմբել քրդական ուժերին, և դա կնպաստի նաև քրդական խնդրի ավելի սրվելուն»,- նշեց նա:

Անդրադառնալով Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի հնարավոր առաջադրմանը՝ որպես նախագահի թեկնածու, նշեց, որ նա իրականում գյուլենականների թևն է ներկայացնում, և եթե հաշվի ենք առնում, որ շատ գյուլենականներ ձերբակալվել են, ապա պետք է հասկանանք, որ դրա հետևանքով Գյուլի հեղինակությունը չի բարձրանում: Գյուլի դեպքում նաև կա մեկ այլ խնդիր. դեռ հայտնի չէ, թե նա որ կուսակցության կամ կուսակցությունների կողմից է առաջադրվելու: Նոր կուսակցություն կազմելու համար էլ շատ քիչ ժամանակ է մնացել: Այնպես որ Գյուլի միակ հնարավորությունը Էրդողանի կուսակցությունը պառակտելն է: Բայց դա էլ հնարավոր չէ, քանի որ Էրդողանն իր կուսակցության մեջ ունի բացարձակ միանձնյա իշխանություն»,- ասաց նա՝ հետևություն անելով, որ Գյուլը իրական հնարավորություններ չունի Էրդողանին ուժեղ մրցակից դառնալու համար:

Ռուբեն Սաֆրաստյանը համաձայնեց դիտարկման հետ, որ Էրդողանի վարկանիշը վերջին շրջանում բավականին ընկել է, բայց միևնույն ժամանակ նկատեց, որ նրա կողմից կիրառվող ճնշումները նաև տարածում են վախի մթնոլորտ:

«Բազմաթիվ ձերբակալությունները, որ եղան ռազմական հեղաշրջման անհաջող փորձից հետո, վկայում են այն  մասին, որ Էրդողանին հաջողվեց այդ դժգոհությունները խորքեր ուղարկել, դրանք չեն արտահայտվում, ուժեղ է ճնշումների մեքենան: Կարծում եմ, որ պատահական էլ չէ, որ անվտանգության դրությունն անընդհատ երկարացնում են, որովհետև Էրդողանը հասկանում է, որ այդ ճնշման արդյունքում, նա կարող է երկրում ստեղծել քիչ թե  շատ կայուն իրավիճակ, որը նրան հնարավորություն կտա հասնել հաղթանակի»,- ասաց նա:

Քաղաքական ընտրությունների պատրաստվող Թուրքիայում տեղի ունեցող զարգացումները Հայաստանի համար կարևոր են: Դա, ըստ Ռուբեն Սաֆրաստյանի, կարևոր է ոչ միայն նրա համար, որ Թուրքիան մեզ հարևան երկիր է և պատմական խնդիրներ ունենք նրա հետ, այլ նաև այն պատճառով, որ Թուրքիան մեզ համար վտանգ է ներկայացնում:

«Պետք է հետևենք, որ հասկանանք, թե ինչ քաղաքական ուժեր են գալիս իշխանության և այնտեղ մնում և որքան են նրանք վտանգավոր մեր երկրի անվտանգության տեսակետից: Այս առումով է, որ ինձ մտահոգում է, որ Էրդողանը պանթյուրքիստական ուղղվածություն է տանում: Դա կարող է հանգեցնել նրան, որ Թուրքիան փորձի ավելի սերտ հարաբերություններ հաստատել Ադրբեջանի և ընդհանրապես թուրքական աշխարհի հետ և մղել Ադրբեջանին ավելի ագրեսիվ քաղաքականության Հայաստանի նկատմամբ, որը կթուլացնի Արցախի հիմնախնդրի խաղաղ կարգավորման հնարավորությունը: Այնպես որ, այստեղ մեզ համար ուղղակի շահագրգռվածություն կա՝ հասկանալու, թե որքան վտանգավոր կարող է լինել  Էրդողանի փոխակերպումը»,- նշեց նա:

Թուրքագետը մատնանշեց նաև՝ Էրդողանը նպատակ է դրել մինչև 2023 թվականը՝ Թուրքիայի Հանրապետությանը 100-ամյակը ստեղծել «Նոր Թուրքիա»: «Դրա վրա աշխատում են բավական լուրջ կառույցներ, որոնցից է հետազոտական կառույց «Նոր Թուրքիան»: Նրանք նաև աշխատում են թուրքերենը միջազգային լեզու դարձնելու  ուղղությամբ: Մենք տեսնում ենք, որ այդ Թուրքիան, որ ցանկանում են ստեղծել, լինելու է ավելի պանթյուրքիստական: Նաև պետք է նկատել, որ արդեն մի քանի տարի է, որ միջազգային մամուլում ներկայացվում են Թուրքիայի սահմանները, որոնք ավելի  մեծ են, քան ներկայիս Թուրքիայի սահմանները: Մասնավորապես խոսքը վերաբերում է Նախիջևանին կամ Բաթումի շրջանին: Այդ Նոր Թուրքիան, եթե ստեղծվի, արդեն իսկ վտանգ է ներկայացնելու ամբողջ տարածաշրջանի անվտանգության համար: Դրա համար պետք է հետևել Թուրքիայում կատարվողին»,- ասաց նա:

 

Հռիփսիմե Հովհաննիսյան





ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

23:59 • 19/01

Ferrari-ն պատրաստվում է ներկայացնել իր ամենահզոր սուպերքարը

23:52 • 19/01

Արքայազն Ուիլյամը նոր սանրվածքով է ներկայացել

23:46 • 19/01

Թուրք զինվորականները Սիրիա են տեղափոխել Koral էլեկտրոնային պատերազմի համակարգերը

23:45 • 19/01

Ռոբին Վան Պերսին տեղափոխվում է «Ֆեյենորդ»

23:40 • 19/01

Հրապարակվել է Դյուսելդորֆում փոթորիկի պահին օդանավի հերոսական վայրէջքի տեսանյութը

23:36 • 19/01

ՌԴ-ում մայրը փորձել է վաճառել 13-ամյա դստեր կուսությունը (տեսանյութ)

23:34 • 19/01

Շղթայական ավտովթար Բաղրամյան պողոտայում. բախվել են BMW X5-ը, Օpel-ը, Toyota Land Cruiser-ն ու Toyota Camry-ն, կան վիրավորներ. Shamshyan.com

23:24 • 19/01

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը որոշել են նորածին դստեր անունը

23:23 • 19/01

Շախմատ. Հայկ Մարտիրոսյանը երրորդ անընդմեջ հաղթանակը տարավ

23:09 • 19/01

Գազալցակայանում «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենա է պայթել. կա մեկ վիրավոր (լուսանկարներ)

22:50 • 19/01

Գիտնականները բանջարեղենի սերմեր են ստեղծել, որոնք ունակ են աճելու Մարսի վրա

22:40 • 19/01

Շքեղ ապրելակերպ. Իտալիայում կատուն 30 հազար եվրո ժառանգություն է ստացել

22:34 • 19/01

ԱԺ աշխատակազմի կառուցվածքը փոփոխվում է, ուռճացված հաստիքները կբացառվեն. Արսեն Բաբայան

22:16 • 19/01

Ֆիլիպե Կոուտինյոն սկսել է աշխատել գնդակով

22:10 • 19/01

Իմ կենսագրությունը թելադրում է, որ ամեն ինչին պետք է հանգիստ վերաբերվել. Լևոն Մկրտչյանը` իր հետագա պաշտոնավարման մասին

21:59 • 19/01

Քսենիա Սոբչակը նույնպես մասնակցել է «Մկրտության լոգանքին» և -40 աստիճան ցրտին լողացել սառցակալած ջրում (լուսանկարներ)

21:28 • 19/01

Առավել կարևոր է, թե ով կլինի վարչապետը․ նախագահի ով լինելը չի կարող անհանգստության պատճառ լինել Ռուսաստանի համար․ Անդրանիկ Միհրանյան

21:19 • 19/01

Լոս Անջելեսում ճաշկերույթ է կազմակերպվել «Գրեմմիի» հավակնորդներ Տիգրան Մանսուրյանի և Կոնստանտին Օրբելյանի պատվին

21:14 • 19/01

Գեղասահքի ԵԱ. Թինա Կարապետյան և Սիմոն Պրու Սենեկալ երկյակն անցավ եզրափակիչ

21:07 • 19/01

Իտալիայում ավիացիայի ոլորտի աշխատակիցները խոշոր գործադուլ են անում

20:59 • 19/01

Կլոպ. Չեմ կարծում, թե «Մանչեսթեր Սիթին» բավարար գումար չուներ Սանչեսի համար

20:42 • 19/01

Գյումրիում բնակիչները մեքենաների ընթացքը կանգնեցնում էին`վարչապետին ողջունելու. Խ. Հարությունյանը դրվագներ հիշեց Ա. Սարգսյանի վարչապետության շրջանից

20:42 • 19/01

Բքի և անբավարար տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է

20:27 • 19/01

Լևոն Սարգսյանը չի կարող առաջադրվել որպես տնօրենի թեկնածու. Մատենադարանի տնօրենի խորհրդական

20:25 • 19/01

Պյեր-Էմերիկ Օբամեյանգը բաց կթողնի «Հերտայի» հետ հանդիպումը

20:16 • 19/01

Ամերիկուհին հնգամյա դստերը «ստիպում է» վճարել բնակարանի համար

19:55 • 19/01

«Վորսկլան» հաղթել է Տրնավայի «Սպարտակին», Գեղամ Ղադիմյանը` գեղեցիկ գոլի հեղինակ (տեսանյութ)

19:53 • 19/01

iPhone X-ի պահանջարկը չի արդարացրել սպասումները. ԶԼՄ-ներ

19:30 • 19/01

«Բանանցը» ստուգողական հանդիպում կանցկացնի ռուսական «Արմավիրի» հետ

19:28 • 19/01

Եվրահանձնակատարը նշել է, թե որ երկրները կարող են ԵՄ անդամ դառնալ մինչև 2025 թվականը

19:18 • 19/01

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ ՄԱԿ-ի մոտեցումներում որևէ փոփոխություն չկա․ Գևորգ Մելիքյան (տեսանյութ)

19:14 • 19/01

Չինաստանում կառուցվել է օդի մաքրման ամենամեծ աշտարակը, որն ամեն օր 10 մլն խմ օդ է մաքրում 

19:08 • 19/01

Մակրոնը վստահություն է հայտնել, որ ԻՊ-ի դեմ հաղթանակ կտարվի առաջիկա շաբաթների ընթացքում

18:59 • 19/01

Նորապսակները հասցրել են հավերժացնել երջանիկ պահը, որից մեկ վայրկյան անց վրա է հասել դժբախտությունը (լուսանկարներ)

18:55 • 19/01

«Տոտենհեմը» ձեռք կբերի «Բորդոյի» կիսապաշտպանին

18:52 • 19/01

Դինքի սպանության թեմայով Մեջլիսում Փայլանի ելույթի արձանագրությունից հանվել են հայերեն արտասանված «Աստված հոգին լուսավորե» բառերը

18:47 • 19/01

Թուրքիայի հարավ-արևելյան երկու նահանգներ ծածկվել են կարմիր փոշու ամպերով

18:39 • 19/01

Ասում են՝ բիզնեսով զբաղվեք. երկիրը՝ մանավանդ գյուղացիությունը պարտքերի մեջ է, ինչպե՞ս կարող է բիզնես անել. «Ֆերմերային շարժում» ՀԿ նախագահ

18:38 • 19/01

Թուրքական ԶՈւ-ի՝ սիրիական Աֆրինում քուրդ զինյալների դեմ գործողության մեկնարկից առաջ Ռուսաստանն այնտեղից հետ կքաշի իր զինվորներին. Թուրքիայի ՊՆ

18:31 • 19/01

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է զինծառայողների համար Երևանում կառուցվող վերականգնողական կենտրոն

18:26 • 19/01

ՎիվաՍել-ՄՏՍ. գնե՛ք «Honor» սմարթֆոն և ստացեք գեղեցիկ համար

18:17 • 19/01

Թանկացումների դեմ երթը «Ելքը» սկսեց մեքենա հրելով՝ որպես Հայաստանի ներկայիս տնտեսության խորհրդանիշ (տեսանյութ)

18:07 • 19/01

Կիմիխը՝ Գերմանիայի 2017 թվականի լավագույն ֆուտբոլիստ

18:01 • 19/01

ՆԱՍԱ-ի գիտնականները 2017-ը ճանաչել են պատմության երկրորդ ամենաշոգ տարին

17:57 • 19/01

ԱՄՆ-ն հայտնել է՝ երբ է մտադիր Իսրայելում իր դեսպանությունը Թել Ավիվից տեղափոխել Երուսաղեմ

17:56 • 19/01

Այս երկիրը սարքել են կաշառված ամրոց, և իշխանությունները գոհ են այս վիճակից. Արամ Սարգսյան (տեսանյութ)

17:50 • 19/01

Հայաստանի արագ շախմատի առաջնությունը կանցկացվի հունվարի 23-ին

17:42 • 19/01

Այս երթով մեկնարկում է թանկացումների դեմ պայքարը. Էդմոն Մարուքյան (տեսանյութ)

17:29 • 19/01

Կրաուչը չի տեղափոխվի «Չելսի»

17:28 • 19/01

Սաակաշվիլին հայտարարել է, որ իր համար առավել նախընտրելի է կիևյան բանտը, քան Մալդիվյան կղզիներում հանգիստը

17:28 • 19/01

Քաղաքականությամբ զբաղվող մարդկանց խնդիրը հանրությանը հույս տալն է և ոչ թե ամրագրել որ հանրությունը հուսահատված է. Արամ Սարգսյան

17:19 • 19/01

13 երեխաներին տանը շղթայած պահած ամերիկացի ամուսինները հրաժարվել են ընդունել իրենց մեղքը (տեսանյութ)

17:16 • 19/01

Այս պահանջի սեփականատերը պետք է դառնան ՀՀ ավելի շատ քաղաքացիներ․ Ն. Փաշինյանը հայտարարեց` հաջորդ երթը` փետրվարի 5–ին (թարմացված, տեսանյութ)

17:16 • 19/01

Սաակաշվիլին հայտարարել է, որ դատարանը կալանք է դրել նրա ամերիկյան բանկային քարտի վրա

17:15 • 19/01

Հիմնական մտահոգությունները պայմանավորված են տարկետում տրամադրող հանձնաժողովի նկատմամբ վստահությամբ. Դ. Պետրոսյան

17:09 • 19/01

Թուրքերենը կարող է հանվել Եվրոպայի խորհրդի աշխատանքային լեզուների ցանկից

16:46 • 19/01

Ձերբակալվել է ևս մեկ անձ՝ Ալավերդու բնակիչ Կ. Փիրուզյանի սպանության դեպքին մասնակցություն ունենալու կասկածանքով

16:44 • 19/01

Սարոյանի փողոցը՝ Սան Ֆրանցիսկոյի լավագույն փողոց. Ալեքսիս Օհանյանի նոր գրառումը

16:43 • 19/01

Քրգործի նյութերում ինտիմ բնույթի տեղեկություններ կան. 23000$ կաշառք վերցնելու մեջ մեղադրվող դատավորի ու մյուսների գործի նյութերը կհրապարակվեն դռնփակ նիստերում

16:40 • 19/01

Դավոսում Հայաստանը մաս է կազմելու գլոբալ օրակարգի վերաբերյալ քննարկումներին՝ լսելի դարձնելով մեր տեսակետները. վարչապետի մամուլի քարտուղար

16:36 • 19/01

Պելեն տեղափոխվել է հիվանդանոց

16:25 • 19/01

Ստամբուլում մեկնարկել է Հրանտ Դինքի տարելիցին նվիրված հիշատակի երթը (ուղիղ միացում)

16:20 • 19/01

«Մյուս տարի կնստեն այնքան, մինչև կապտեն». Կլիչկոն մասնակցել է «Մկրտության լոգանքին» ու սպառնացել իր տեղակալներին (տեսանյութ)

16:10 • 19/01

ՀՀԿ-ի առաջադրած բոլոր թեկնածուներին անձամբ վատ եմ վերաբերվում. Արարատ Միրզոյան

16:05 • 19/01

Այն, ինչ 2017թ.  բյուջեով նախատեսել էինք, գերակատարել ենք. վարչապետն այցելել է Ֆիննախ

16:03 • 19/01

«Խոստանո՛ւմ ենք, Հրանտ, չե՛նք մոռանա». Անկարայում Դինքի մահվան տարելիցին նվիրված երթ է անցկացվել

16:03 • 19/01

ՀՀ ԱԺ նախագահը ցավակցական ուղերձներ է հղել Ուզբեկստանի Օլիյ Մաժլիսի Օրենսդիր պալատի և Սենատի ղեկավարներին

15:52 • 19/01

Australian Open. Նադալը դուրս է եկել 4-րդ փուլ (տեսանյութ)

15:46 • 19/01

Քոլին Ֆերթն ասել է, որ այլևս երբեք չի աշխատի մանկապղծության համար մեղադրվող Վուդի Ալենի հետ

15:40 • 19/01

Վարչապետ Կարեն Կարապետյանը կմասնակցի Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին

15:39 • 19/01

Գերմանիայում ադրբեջանցիների ընտանիքը պատանդ է վերցրել իրենց արտաքսել փորձող երկու մարդու (լուսանկար)

15:38 • 19/01

Գրողի համար ազդակները մի քիչ ուրիշ տեղերից են գալիս. Գուրգեն Խանջյանը՝ պետական մրցանակի մասին

15:34 • 19/01

ԼՂ-ն հայ-թուրքական հարաբերություններում սակարկման առարկա չի դառնա. թուրքագետ (տեսանյութ)

15:29 • 19/01

ԱՄԷ-ն «հեռացրել» է Քաթարն աշխարհի քարտեզի վրայից

15:24 • 19/01

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող քեմալական կուսակցության առաջնորդն ու անդամները հարգանքի խոսք են ասել Դինքի հիշատակին

15:16 • 19/01

«Արմեն Սարգսյանը Վազգենի հետ ոչ միայն գործընկեր էր, այլև բարեկամ». Տիգրան Հակոբյան (լուսանկար)

15:12 • 19/01

Ինդոնեզիայում յուրահատուկ ալբինոս օրանգուտանի համար կղզի են ստեղծել (լուսանկարներ, տեսանյութ)

15:10 • 19/01

Պաշտոնական. Գորեցկան պայմանագիր կնքեց «Բավարիայի» հետ

15:07 • 19/01

Ferrari-ն ամբողջովին էլեկտրական սուպերքարեր կստեղծի Tesla-ի հետ մրցելու համար

14:59 • 19/01

ՌԴ-ում ձերբակալել են զինվորական ծառայությունից խուսափելու համար հետախուզվող ՀՀ 32-ամյա քաղաքացու

14:56 • 19/01

ՀՀ-ին միայն պատիվ կբերի, որ նման որակների պետական գործիչը լինի ՀՀ նախագահ. Միհրան Հակոբյանը՝ Արմեն Սարգսյանի թեկնածության մասին

14:53 • 19/01

Հայտնի է բոլոր ժամանակների ամենասիրված ֆիլմը՝ ըստ Rotten Tomatoes-ի կինոքննադատների

14:53 • 19/01

Նախագահի նստավայրում կայացել է ՀՀ 2017թ. պետական մրցանակների հանձնման արարողությունը (լուսանկարներ)

14:49 • 19/01

1110 փաստաբան միացել է փաստաբանի նկատմամբ տուգանքի կիրառում նախատեսող իրավակարգավորման դեմ բողոքին. ՓՊ

14:47 • 19/01

Լևոն Սարգսյանն ընտրվել է Մատենադարանի Հոգաբարձուների խորհրդի նախագահ

14:45 • 19/01

Ս. Ռոբերտոն երկարաձգել է պայմանագիրը Բարսելոնայի հետ. հրաժարագինը 500 մլն եվրո է կազմում

14:42 • 19/01

Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան շարունակում է Ջիգարխանյանի կինը լինել, նրանց ամուսնալուծությունը դեռ ուժի մեջ չի մտել. դերասանի փաստաբան

14:30 • 19/01

Պառլամենտական երկրի նախագահը պետք է քաղաքական հայտարարություններով կամ կոչերով հանրության հետ երկխոսության մեջ լինի. Թևան Պողոսյան

14:28 • 19/01

Օրինապահ հարկ վճարողների համար կգործարկվի հորիզոնական մոնիթորինգի համակարգը. ՊԵԿ

14:28 • 19/01

Աֆրինի ռազմական գործողությունը կարելի է սկսված համարել, մնում է թուրքական ԶՈւ-ն հատի սիրիական սահմանը. Թուրքիայի ՊՆ

14:26 • 19/01

Ադրբեջանական և թուրքական հաքերային խմբերն ակտիվացել են հայկական կիբեր տարածքում՝ պրոֆիլներ կոտրելով. Ս.Մարտիրոսյան

14:26 • 19/01

Մասշտաբային ռազմական գործողությունները կարող են վերսկսվել ցանկացած պահի. ԵԱՀԿ ՄԽ նախկին համանախագահ

14:25 • 19/01

Կավանին ամռանը կարող է վերադառնալ Իտալիա

14:23 • 19/01

Ես եմ որոշել. Սեֆիլյանի գործով փորձագետը կրակված փամփուշտները ետ չի վերադարձրել, պաշտպանները կասկածում են, որ զենքերը փոխվել են

14:08 • 19/01

Մեծ Բրիտանիան առաջարկել է Ֆրանսիայի հետ կապող կամուրջ կառուցել

13:51 • 19/01

«Ամենասարսափելի մղձավանջը». վաճառքի են հանվել արքայազն Հարիի և նրա հարսնացուի տեսքով տիկնիկներ (լուսանկարներ)

13:45 • 19/01

Քանի խմբակցությունում քննարկում չի եղել, ենթադրություններ չանենք` կսատարենք Արմեն Սարգսյանի թեկնածությունը, թե ոչ. Վարդևան Գրիգորյան

13:43 • 19/01

Իշխանությունները փորձում են թանկացումների դեմ երթից շեղել ուշադրությունը նախագահի թեկնածությունով. Է. Մարուքյան

13:43 • 19/01

Կարիք կա վերանայելու Թուրքիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին. ամերիկացի սենատոր

13:38 • 19/01

Համացանցում է հայտնվել Պուտինի «մկրտության լոգանքի» տեսագրությունը (տեսանյութ)