Երասխավանի վթարից տուժած զինծառայողը տեղափոխվել է Երևան, 3 տուժածները դուրս են գրվել Արարատի ԲԿ-ից
Այսօր՝ ժամը 14։30-ի սահմաններում, Երասխավան-Զանգակատուն ավտոճանապարհին՝ Երասխավանի վարչական տարածքում, տեղի ունեցած վթարի հետևանքով «Արարատի հիվանդանոց» ԲԿ է տեղափոխվել է 4 տուժած:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեցին բժշկական կենտրոնից:
«Չորսի վիճակն էլ բավարար է եղել, բոլորն էլ դուրս են գրվել: Միայն զինծառայողը տեղափոխվել է Երևան՝ զինհոսպիտալ, քանի որ ուներ ձեռքի կոտրվածք»,-հայտնեցին ԲԿ-ից և նշեցին, որ վերջինս 1981 թվականին ծնված պայմանագրային զինծառայող է:
Հիշեցնենք, որ այսօր՝ հունվարի 12-ին, ժամը 14։30-ի սահմաններում Երասխավան-Զանգակատուն ավտոճանապարհին՝ Երասխավանի վարչական տարածքում, բախվել են Opel մակնիշի 35 CՍ 788 համարանիշի և ЗИЛ 131 մակնիշի ՊՆ 34 55 Տ համարանիշի ավտոմեքենաները։










