Երկրագնդի վիշտը կպակասեր, եթե նրա բախտի տիրակալներն ընտրվեին նախ` ընթերցողական փորձով

19:26 • 12.01.18



Ծայրահեղ մասնավոր, մարդատյաց զրույց

Իբրև զրուցակից՝ գիրքն ավելի հուսալի է, քան ընկերը կամ սիրած կինը:

Վեպը կամ բանաստեղծությունը մենախոսություն չեն, այլ՝ զրույց գրողի և ընթերցողի միջև. զրույց, որ – կրկնում եմ – ծայրահեղ մասնավոր է, որևէ այլ ներկայություն իսպառ բացառող, եթե կուզեք՝ երկուստեք մարդատյաց: Եվ այդ զրույցի պահին գրողը հավասար է ընթերցողին, ինչպես և, ի դեպ, հակառակը, անկախ նրանից՝ մե՞ծ է այդ գրողը, թե՞ ոչ: Հավասարությունն այդ հավասարություն է գիտակցության, և այն ողջ կյանքում մնում է մարդու հետ հիշողության տեսքով՝ աղոտ կամ հստակ, և, վաղ թե ուշ, տեղի թե անտեղի, այն որոշում է մարդու վարքագիծը: Հենց դա ես նկատի ունեմ, երբ խոսում եմ կատարողի դերի մասին, որն առավել ևս բնական է, քանի որ վեպը կամ բանաստեղծությունն արդյունք են գրողի և ընթերցողի փոխադարձ մենության:

Մեր բախտի պոտենցիալ տնօրեններին հարցնել` ինչպե՞ս եք վերաբերվում Ստենդալին, Դիկենսին, Դոստոևսկուն

Այն իրավիճակը, երբ արվեստին՝ ընդհանրապես, և գրականությանը՝ մասնավորապես, հասու է (իրավասու է) միայն փոքրամասնությունը, ինձ թվում է անառողջ ու սպառնալի: Ես կոչ չեմ անում պետությունը փոխարինել գրադարանով – թեև այդ միտքն ինձ հաճախ է այցելել – բայց ես կասկած չունեմ, որ, եթե մենք ընտրեինք մեր տիրակալներին՝ նրանց ընթերցողական փորձի հիման վրա, ոչ թե` քաղաքական ծրագրերի, երկրագնդի վրա վիշտը կպակասեր: Մտածում եմ, որ ճիշտ կլիներ մեր բախտի պոտենցիալ տնօրեններին հարցեր տալ առաջին հերթին՝ ոչ թե արտաքին քաղաքական գծի մասին նրա պատկերացումների, այլ այն մասին, թե ինչպես է նա վերաբերվում Ստենդալին, Դիկենսին, Դոստոևսկուն: Դիկենս կարդացած մարդու համար իր նման մեկ ուրիշի վրա հանուն որևէ գաղափարի կրակելն ավելի դժվար է, քան Դիկենս չկարդացած մարդու համար:

Միայն արդեն իսկ այն բերումով, որ գրականության հացը հանապազօր կայանում է հենց մարդկային այլազանության ու այլանդակության մեջ, այն՝ գրականությունը, հանդիսանում է հակաթույն՝ ընդդեմ բոլոր հնարավոր – հայտնի ու գալիք – փորձերի՝ մարդկային գոյության խնդիրների լուծման հանդեպ դրսևորել համահարթ, զանգվածային մոտեցում: Իբրև, համենայն դեպս, բարոյական ապահովագրության համակարգ, այն շատ ավելի արդյունավետ է, քան այս կամ այն պաշտամունքային համակարգը կամ փիլիսոփայական դրույթը:

Իոսիֆ Բրոդսկի

Նոբելյան բանախոսություն (հատվածներ)

Թարգմանություն՝ ըստ Վահագն Աթաբեկյանի

1.Ինչպե՞ս եք գնահատում Ձեր մասնագիտական ոլորտում տարվող պետական քաղաքականությունը/արդյունավետությունը գնահատել 10-ը բալանոց համակարգով/:

Ռոլանդ Շառոյան
-Մշակույթի զարգացում ապահովելը պետական քաղաքականության միջոցով անհնար է: Մշակույթը միակ ասպարեզն է, որ պետական քաղաքականության «թիրախ» պիտի դառնա, թեև պետականության աջակցության կարիք ունեցող միակ ոլորտն է, իմ կարծիքով, որ պիտի ապաշնորհների, գրաֆոմանների, տգետների, ճամպրուկների, մշակույթի բնագավառը կոմիսիոն խանութ դարձնողների բաժին չդառնա, որպեսզի ստեղծագործական գործունեության ազատությունը չկաշկանդվի, չփշրվի չոր լավաշ հացի պես ու շունուգելի, հիշողություն չունեցող իբր ածան հավի բաժին դառնա: Արմեն Ամիրյանը փորձում է մատնանշածս ճամփով գնալ, բայց ցավոք, կատարողները ծուղրուղու կանչելուց զատ էական գործ չարեցին, օրինակ, «Գրքի փառատոն» ավանդական հասկացությունն ընդամենը անգլերեն թարգմանեցին՝ «բուկֆեստ». ևս մի օրինակ և վերջ՝ մի քանի միլիոն դոլար և Գարեգին Նժդեհին կերպավորող խուճուճ-մուճուճ ախպեր կինո: Բալերի փոխարեն «Բալենու այգին» ներկայացումը նայեք` Վախթանգովի թատրոնում:

Արծրուն Պեպանյան-Ներկայանամ որպես գրող, քաղաքական վերլուծաբան։
Կգնահատեի 2:

Արմենուհի Սիսյան- Նախ պետք է լինի այդ քաղաքականությունը, որ հետո դիտվի որպես արդյունավետ կամ՝ հակառակը: Կարծում եմ` անկախացումից հետո ամենաետին պլան մղվածը, ամենաանտեսվածը եղավ մշակութային ոլորտը: Կոնկրետ գիր ու գրականության, հետևաբար` մտավորականի հանդեպ հարգանքը հասավ զրոյականի: Մենք տեսանք հեղինակավոր գրախանութների փակվելը, դրանց փոխարեն քյաբաբնոցների ու ռաբիսնոցների արշավանքը մեզ վրա: Տպավորություն էր, թե մի անտեսանելի ձեռք ուզում է վրեժ լուծել մտավորականից, գիտնականից, արվեստագետից: Հիմա ինչ-որ չափով պատկերը փոխվել է, բայց դա, կասեի, ավելի շատ անհատների, խմբավորումների, միությունների շնորհիվ է, քան՝ պետական քարոզչության արդյունք: Քանի որ ինքս միշտ դեմ եմ կույր ժխտողներին, որովհետև դա նույնպես վտանգավոր է, կասեմ նաև նկատելի առաջխաղացման մասին. վերջերս Հ1-ով սկսել են մեր դասական գրողներին ներկայացնող հեռուստաթատրոն հիշեցնող հաղորդումներ տալ, «ռաբիսխանայի» վերածված ազգային ալիքը կարծես մաքրվում է: Այ, երբ գիրքը լինի պետական մշակութային քարոզչության առանցքում, և ոչ թե 1-2 օր՝ հայտարարված տոնակատարության շրջանակներում, գուցե բարձրանա մտավորականի դերը: Գիրքը այն դեպքում նորից իր կայուն տեղը կգտնի հասարակության կյանքում, երբ բարձրանա մտավորականի դերը: Բրոդսկին ասում է. «Երբ չի կարդում անհատը, հատուցում է ճակատագրով, երբ ժողովուրդը` հատուցում է պատմությամբ»: Ներկայումս ինչ-որ բան վերափոխելու ցանկություն կա, բայց խելամիտ կլիներ, որ վերահսկվեր գործընթացը, որպեսզի փոփոխությունը լոկ մարդկանց կամ խմբավորումների փոփոխումով չլիներ, որ «թայֆայականությունը» մեզանում դարձյալ չտոներ իր հաղթանակը: Այլապես կստացվի, որ մի ժամանակ հնարավորություններից օգտվում էին այսինչ մարդիկ, հիմա` ոլորտի փոփոխություններն իրենց ձեռքը վերցրած նոր մարդկանց ընկեր-ծանոթների ժամանակն է: Արդյունքում ստացվում է, որ միշտ գոյություն ունի որոշակի «մաֆիա», որին պետությունը, հաճախ անտեղյակ, ֆինանսավորում է և մրցանակներից, ֆինանսական աղբյուրներից, գոյություն ունեցող տարբեր հնարավորություններից օգտվում է նոր մաֆիայի մերձավոր «ցանցը»: Որպես կանոն, նրանց թվում է, թե դա չի նկատվի, բայց, իրականում, դա առավել քան տեսանելի է… Այդ իսկ պատճառով, որքանով որ դրվատելի է իմ մասնագիտական ոլորտում տարվող պետական քաղաքականություն իրականացնելու ցանկությունը, բայց դրա արդյունավետությունը չեմ կարող գնահատել բավարար:

Վարդան Հակոբյան-Ցանկացած ժողովրդի պետականության կայացման ակունքում բանահյուսությունն է (գրականությունը), որը հուշում է ազգի անխաթար ու ամբողջական նկարագիրը՝ հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը, ուղղորդում նրան: Եվ պատահական չէ, որ Դոստոևսկին Պուշկինին համարում է ռուսիո «պետական բանաստեղծ»։ Ահա այս անվիճելի ճշմարտության գիտակցումն է, որ գերմանացի հանրահռչակ գրող Հենրիխ Բյոլին բերում է այսպիսի իմաստության. «Առանց գրականության չկա պետություն»։ Իսկ մեր Թումանյանն ամրագրում է, որ ժողովուրդներն իրար ճանաչում են գրականություններով… Երբ այս մոտեցումների համապատկերում փորձում ենք գնահատել հայ իրականության մեջ գրականության նկատմամբ երեկ և այսօր կիրառվող պետական քաղաքականությունը, ապա, տեսնում ենք, որ պետության հիմքը կազմող հասարակությունը և նրան միավորող հասարակական , առանձնապես ստեղծագործական կազմակերպություններն «աղքատ Ղազարոսի» կարգավիճակում են հայտնվել։ Ընդհանուր գործի վիճակն, իհարկե, զրոյից նկատելիորեն բարձր է, նույնիսկ՝ մասնակի դեպքերում սլաքը կարող է խոտորվել 3-ի և 4-ի սահմաններում: Չեմ կարող չասել, որ Արցախում այս առումով, թերևս, դրական տեղաշարժերն իրենց արդեն զգացնել են տալիս։

2. Որո՞նք են Ձեր մասնագիտական դաշտի ամենակենսական խնդիրները, որոնք խոչընդոտում են ստեղծարարությանը, և դրանց հրատապ լուծումը կարող է բեկումնային դառնալ ոլորտի առաջխաղացման համար:



Ռոլանդ Շառոյան-Ճիշտ ժամանակին իրականացնել մշակույթի ասպարեզում սերնդափոխություն, որպեսզի կարծրատիպերից շուլալված կուռքերը չկարողանան նմանակներին փոխարինել իրենցով: Իսկ սերնդափոխություն իրականացնող պետական մարմինները պիտի գիտակցեն, որ միայն հեքիաթի հերոսն է, որ վիշապին սպանելուց հետո վիշապ չի դառնում, այլ մնում է խոնարհ հերոս՝ հասարակության մեջ:

Արծրուն Պեպանյան- Քաղաքագիտական լուրջ դպրոց չկա, խորհրդային տարիներին եղածը հիմա պիտանի չէ, իսկ նորը ստեղծել չի ստացվում։ Պատճենում են Արևմուտքի ժամանակակից մեթոդները, մինչդեռ մենք փաստացի Արևմուտքի տեսանկյունից 17-րդ դարում ենք։ Ու քանի որ քաղաքագետներ չկան, ովքեր կվերլուծեն երկրում կատարվողը և ելքեր կառաջարկեն, ապա գրողները մատնված են շփոթմունքի։

Արմենուհի Սիսյան- Հոնորարի վճարումը: Այսօր գրողը եթե չի աշխատում որևէ տեղ, ուրեմն նա եկամուտի աղբյուր չունի: Խոսքը չի վերաբերում այն գրողներին, որոնք հենց գրական մամուլում են աշխատում: Վերջին անգամ հոնորար ստացել եմ կարծեմ Литературная Армения-ում, մինչդեռ ոչ հեռավոր անցյալում թեկուզ սիմվոլիկ, բայց կար այդ մշակույթը: Խորհրդային միությունը ծայրից ծայր կեղծ ու արհեստական համակարգ էր, բայց գրողի տված արտադրանքի հանդեպ վերաբերմունքի առումով անգնահատելի է եղել: Գրողը հնարավորություն է ունեցել իր տանը փակվելու ու միայն իր ստեղծագործական աշխատանքով զբաղվելու և դրա համար վարձատրվելու: Բայց, այնուամենայնիվ, հոնորարի բացակայությունը չի խոչընդոտում գրողի ստեղծագործելուն: Եթե գրողն ունի ասելիք, միևնույն է, կգրի: Այդ իմաստով, երևի այսօր միայն նրանք են մնում գրական դաշտում, ովքեր կոչված են դրա համար: Խոսքը վերաբերում է կայացած գրողներին և ոչ՝ սկսնակներին կամ պարզապես գրել ցանկացողներին, ովքեր ուղղակի ինքնահաստատվելու հարց ունեն և հոնորար չեն ակնկալում: Գուցե և այս ձևով ֆիլտրվում է դաշտը՝ մնում են գրողներ, որոնք առաքելություն ունեն գրելու՝ անկախ գումարի ակնկալիքից: Այս առումով, գրականությունը անձնազոհության, նաև սխրանքի տարածք է:

Հրաշալի կլիներ, որ գրողը զբաղվեր միայն գրելով, որ գրքի իրացման և նրա հետ կապված տարբեր տեխնիկական խնդիրներով ինքը չզբաղվեր: Նախ ինքը չի կարող դա լավ անել: Դա իրենից թե՛ ժամանակ, թե՛ ավելորդ ջանք ու էներգիա կխլի, թե՛ սթրեսի, նսեմանալու, ընկճվածության առիթ կարող է տալ: Այս առումով շատ կարևոր է գրական գործակալի դերը: Գրական գործակալը մեծապես կօգներ և՛ գրողին, և՛ փոխշահավետ կլիներ:

Վարդան Հակոբյան- Ցանկացած ոլորտի զարգացում նպաստում է իր կենսադաշտի բարելավմանն առաջին հերթին, իսկ գրականության զարգացումը, բնականաբար, բոլոր ոլորտների առաջընթացի գրավականն է, որովհետև հոգևորի պարտությունն այլևս տեղ չի թողնում ոչ մի բնագավառի հաղթանակի համար: Մյուս կողմից ոչինչ չի կարող խոչընդոտել լավ ստեղծագործության աշխարհ գալուն, քանի որ բառն ինքը դիմադրություն է, որքան խորն է հակասությունը, բառի ներուժն այնքան մեծ է լինում, ստեղծագործությունը՝ կատարյալ: Միշտ էլ այսպես է եղել՝ բառն իր մեջ տեղավորում է աշխարհը, իսկ աշխարհն իր մեջ չի կարողանում տեղավորել բառը: Մեղքը բարդում ենք անցումային հասկացության վրա, բայց հայի համար ե՞րբ չի ժամանակը եղել անցումային: Հոգևորի հանդեպ հարգանքի կորուստը խարխլում է հասարակությունը, պետությունը՝ քայքայում:

3. Համաձա՞յն եք այն մտքի հետ, որ մասնագիտական ցանկացած համայնք պատասխանատու է իր դաշտում կատարվածի համար: Ձեր կարծիքով, մեզանում ինչո՞ւ չեն ձևավորվում մասնագիտական պատասխանատու և գործուն ընտրախավեր /էլիտաներ/, և ինչո՞ւ են մասնագիտական խնդիրները հիմնականում փոշիանում և այլասերվում սիրողական քննարկումներում:

Ռոլանդ Շառոյան
- Իհարկե՛ համաձայն եմ, բայց կարո՞ղ եք ցույց տալ մի ոլորտ, որն ապակենտրոն կառավարվում է, կամ մի պատգամավոր, որ իր ընտրողների ծառան է, ոչ թե՝ աղան:



Արծրուն Պեպանյան - Այո, իհարկե, համաձայն եմ։ Իսկ մասնագիտական պատասխանատու և գործուն ընտրախավեր չեն ստեղծվում, իմ կարծիքով, նախ այն պատճառով, որ հազար տարի գտնվելով մեզանից քաղաքակրթապես հետամնաց օտարի լծի տակ, մեր մարդը, չունենալով համապատասխան կառույցներ հիմնելու իրավունք, վարժվել է իր խնդիրն իր ուժերով լուծելուն ու հետզհետե դարձել է հակասոցիալական տարր։ Իսկ մասնագիտական խնդիրները հիմնականում փոշիանում և այլասերվում են սիրողական քննարկումներում, կարծում եմ, էլի նույն պատճառով։ Մեր մարդը հազար տարի քուչի մակարդակից մեծ հարցերի շուրջ մտածելու իրավունք և հնարավորություն չի ունեցել ու նրա մոտ մտածողական խնդիրներ են առաջացել։ Մեր մտավորականներից մեկը 100 տարի առաջ ասում էր, որ նշածս անցյալի բերումով հոգևոր ծուլություն է առաջացել մեր մարդու մոտ և «հոգևոր ծուլությամբ պայմանավորված մտավոր մակերեսայնությունը խեղդում է մեզ»։ Մենք այս և մյուս վնասակար երևույթներին չենք հակազդում, քանի որ լուրջ քաղաքագիտական, մարդաբանական ինստիտուտներ չունենք։ Միակ բանը, որ անում ենք՝ ամենը վերին իշխանավորներով պայմանավորելն է։ Մեզ համար չկա անցյալ, չկա անցյալի ազդեցություն, չկա եղած սակավ քաղաքական մտքի ժառանգականություն։

Արմենուհի Սիսյան- Հրաշալի կլիներ, եթե մասնագիտական ցանկացած համայնք, ցանկացած անդամ պատասխանատու լիներ իր դաշտում կատարվածի համար: Այդ դեպքում, ո՛չ անտարբերություն կլիներ, ո՛չ էլ՝ ամենաթողություն:

Պատասխանատվությունն արդեն կենթադրեր եթե ոչ կատարելագործման միտում, այլ գոնե՝ հետընթացի բացառում: Պատասխանատու մարդը, թերևս, անթերի մարդու տեսակն է: Իսկ մարդ ասածը սիրում է քննարկել այն ամենը, որտեղ ինքը չկա, ինչը իրեն չի վերաբերում: Ի դեպ, եթե բանավեճի կուլտուրան մեզանում մի փոքր ավելի բարձր լիներ, գուցե Ձեր նշածը չփոշիանար և չայլասերվեր սիրողական քննարկումներում: Հաճախ այնպիսի կրքոտությամբ ու մոլեռանդությամբ են վիճաբանում, որ մոռանում են, որ խնդիրը իրենց ըմբռնած ճշմարտությունն առաջ տանելն է, և ոչ` դիմացինին նսեմացնելը ու նրա տեսակետը, ասել է թե՝ նրան, ոչնչացնելը: Թերևս դրա համար էլ ավելի լուրջ, պրոֆեսիոնալ դաշտ չի էլ հասնում…

Վարդան Հակոբյան- Ձեր հարցի մեջ նաև պատասխան կա, որը ես լիովին ընդունում եմ, ինչ վերաբերում է «ինչու»-ին, ապա դա բացատրվում է համատարած բարոյական անկումով՝ բոլոր առումներով:         

4. Ո՞րն է մասնագիտական ամենաարժեքավոր դառը դասը, որ քաղել եք մեծ տառապանքի գնով, և ի՞նչ ելքային լուծումներ կառաջարկեք Ձեր ոլորտի մրցունակությունը բարձրացնելու և նորարար գաղափարները խթանելու ուղղությամբ:

Ռոլանդ Շառոյան
- Ճիշտն ասած, «նորարար գաղափար» «խթանելը» չեմ հասկանում, ոչ «նորարար գաղափար» հասկացությունը, ոչ էլ այն «խթանելը»: Շատ որ զոռում եմ, հասկանում եմ, որ ուրիշի, օտարի, թշնամու, անբարոյականի, այսպես կոչված գաղափարների ներթափանցումները ժողովրդի աչքը կոխելն է ու անվերջ գովազդելը՝ գլուխ արդուկելու անտեսանելի «սելֆի» իրականացնելը ու մեղր ծախող խանութպանին անարատ հոգևոր սնունդ բաժանող թատրոն, կինո, նկարչություն, երաժշտություն, ճարտարապետություն և բարձր գրականություն բաժանող մեծապատիվ մուրացկանություն:

Այն ժողովուրդները, ովքեր կարողացան հեքիաթի հերոսների կերպարներն իրենց կյանքի մեջ կերտել, կարողացան համազգային իրենց մշակույթը ստեղծել և աշխարհին փոխանցել, որպես համաշխարհային մշակույթ, մշակույթ, որն անցյալի, ներկայի և ապագայի մեջ հավերժ տրոփելու է՝ որպես հայ ժողովրդի հավաքական, բայց հոգեմաշ սիրտ:

Արծրուն Պեպանյան - Երբ երիտասարդ էի, համոզված էի, որ պետության առաջին դեմքից են գալիս հասարակական կյանքի բոլոր արատները։ Եվ բավական երկար ժամանակ մտմտում էի առաջին դեմքին ֆիզիկապես ոչնչացնելու մասին՝ որպես ազգափրկիչ քայլ։ Հետո, ասես ինձ հասկացնելու համար, որ ես սխալ ուղու վրա եմ, ինձ իմ կամքից անկախ տարան իշխանական համակարգի վերնամասը, ու ես ունեցա հնարավորություն ներսից տեսնել բուրգի գագաթում կատարվողը։ Ու ես հասկացա, որ միամտության մեջ եմ եղել, կարծելով, թե ամեն վատը իշխանավորներից է գալիս։ Սա էր իմ կարևոր դասը։

Խորհրդահայ գրականությունը չեմ սիրել, այն համարել եմ խեղճի գրականություն։ Ու այլ որակի գրականություն բերելու միտումով մի քանի պատմավեպեր գրեցի։ Դրանցից մեկի մասին մեր հայտնի գրականագետներից մեկն այսպես արտահայտվեց՝ «Պատմական այս հերոսի և նրա ժամանակաշրջանի մասին գիտական և գեղարվեստական բնույթի շատ գործեր են գրվել, բայց ամբողջ խնդիրն էլ հենց այն է, որ հեղինակը համարձակ քայլ է արել բացահայտելու իր Կեսարին՝ նպատակ ունենալով հայ ժամանակակից պատմագեղարվեստական արձակը ազատագրել ասիական մակարդակային ճորտությունից»: Կարդալով այս արձագանքը, ես հասկացա, որ ճիշտ ուղով եմ գնում։ Ես այն մարդկանցից եմ, ովքեր հավատում են մեկ ծաղկով գարնան գալուն։ Ուշ, բայց գալիս է։ Եթե սրտանց կանչում ես։

Քաղաքական ասպարեզում ևս նորարարություն ունեմ արած․ առաջարկել եմ քայլերի մի համակարգ, որի նպատակը արդեն մեր մարդո՛ւն «ասիական մակարդակային ճորտությունից» ազատելն է: Մտածող մարդիկ դանդաղ, բայց հետզհետե ընդունում են այդ համակարգը որպես երկիրն այս վիճակից հանելու ելք։

Արմենուհի Սիսյան- Յուրաքանչյուր արժեքավոր բան այս կյանքում տրվում է տառապանքի գնով, այդ թվում նաև դասը` իր ողջ դառնությամբ հանդերձ: Պատահական ոչինչ էլ չի լինում. Այն միշտ լինում է ինչ-որ բան հասկանալու համար, ինչը, որպես կանոն, ըմբռնում ենք հետագայում: Ստեղծագործող մարդու համար ամեն ձեռք բերված բան էլ տառապանք է: Դառն է, երբ գիտակցում ես ,որ վստահությունդ ու հավատդ տեղին չեն եղել, բայց երբեք էլ դաս, որպես այդպիսին, չես քաղում, սուտ է, որովհետև մարդու հանդեպ հավատը բնածին բան է, կամ այն ունես կամ ոչ` կասկածամիտ ես: Դասը, թերևս, կարող է լինել այն, որ ավելի ներփակվում ես ինքդ քո մեջ ու քո աշխարհ թույլ տալիս թափանցել շատ քչերին: Իսկ ընդհանրապես, ստեղծագործող մարդու աշխարհը, ըստ իս, այնքան մեծ ու բովանդակ է, որ նա շատ շփումների կարիք չունի, նա ինքն արդեն իսկ լիովին բավարար է իր համար, երբեմն` մի բան էլ ավելի… Հիշեցի Սենեկայի խոսքը. «Ինձ բավական են քչերը, ինձ բավական է միայն մեկը, ինձ բավական է ոչ ոք»:

Վարդան Հակոբյան-Ես կուզենայի մի քիչ պրագմատիկորեն մոտենայինք մեր երազանքին: Ապագային։ Իրատես լինեինք ։ Երազի վրա չկառուցեինք իրականությունը, այլ իրականության վրա կառուցեինք մեր երազը, քայլ առ քայլ մոտենայինք ինքներս մեզ, այս պարագայում յուրաքանչյուր գաղափար կլիներ նորարարական, մենք կհասնեինք մեր ներքին ազգային դաշնությանը: Գրականությունը պիտի լինի, անշուշտ, կյանքային, բայց կյանքի գրականայնությունը, եթե կարելի է այսպես ասել, անթույլատրելի է: Անսալով Չարենցին,այնուամենայնիվ,պետք է փոխենք մեր ժամանակի իմաստային շեշտադրությունը՝ երկիրը երգից է աճում։

5. Արդյո՞ք պատրաստ եք մասնագիտական դաշտում Ձեզ թույլ տալ այնպիսի արարք, որը Ձեզ կզրկի ֆինանսական կայունությունից ու բարեկեցությունից, բայց մեծագույն օգուտ կտա Հայաստանին:

Ռոլանդ Շառոյան
- Մեծ էլ չէ, մեծագույն-օգուտ. ոնց որ չեմ տեղավորվում այս հարցի մեջ, ավելի լավ է, որպեսզի «դարդլամիշ» չլինեմ, մի գավաթ դառը սուրճ խմեմ:

Արծրուն Պեպանյան-Ավելիին եմ պատրաստ, բայց ես պիտի վստահ լինեմ, որ այդ արարքը օգուտի փոխարեն վնաս չի տա։

Արմենուհի Սիսյան- Մեծագույն բառը բավականաչափ մեծ է ու ընդգրկուն: Հետևաբար, հանուն այդ ՄԵԾ-ի ու տարողունակի կանեի նման արարք: Ոչ էլ կզղջայի, ընդհակառակը, խիղճս բավարարված կլիներ, որ իմ հասանելիք բաժինը մատուցել եմ հայրենիքիս: Ֆինանսականը միշտ էլ կարելի է բարելավել, ինչպես և վնաս հասցնել նրան, բայց հայրենիքի բարօրության համար ինչ-որ բան անելը պատիվ է ու առաքելություն: Մեր երկրի ամենատարբեր ոլորտներում անհամար սխալների ակունքը գալիս է հենց պետական կամ ազգային մտածողության պակասից. ամեն բան անձնական շահից է բխում ու գործում-կորչում է ապրող ժամանակահատվածի շրջապտույտում: Եթե ինձ ընձեռվեր հնարավորություն, պետական այրերի ընտրության համար կսահմանեի մի խիստ կարևոր, պարտադիր պայման. մասնագիտական արհեստավարժությունից զատ, պարտադիր լիներ նրանց բացառիկ հայրենասեր, ազգանվեր լինելը: Նման գործիչների հայացքը չի կարող հեռատես չլինել:

Վարդան Հակոբյան- Անկասկած: Ճշմարիտ գրականությունն ինքը հենց հեղինակի ինքնազոհությունն է:

6. 2017թ.-ին մասնագիտական դաշտում ստեղծե՞լ եք որևէ արժեք, արե՞լ եք որևէ քայլ, որը Ձեզ հպարտություն է ներշնչել: Ձեզ դո՞ւր է գալիս այն մարդը, ինչպիսին Դուք էիք 2017թ.-ին:

Ռոլանդ Շառոյան
- Ես հիշում եմ չորս տարեկանից և մինչև հիմա նույնն եմ, չհաշված, որ մեծանալու ճանապարհս ծածկված է եղել փշերով և տատասկներով՝ մինչև հիմա: Ես ինձ համարում եմ լավ մտածող հայ մարդ:

Արծրուն Պեպանյան-2017-ին սկսել եմ աշխատել մի նոր պատմավեպի վրա, այն կավարտվի գարնանը։ Զգալով այդ գործի կարևորությունը, կարդալով պատրաստի գլուխները ՝ ես իսկապես հպարտության զգացում եմ ապրում։ Բայց և ես գիտեմ վաղուց, որ փառքը Աստծունն է։

2017-ին այնքան էլ վատը չեմ եղել։ Հուսով եմ 2018-ին ավելի լավը լինել։ Բավականին առաջացած տարիքում եմ և գիտեմ, որ ինձ շատ տարիներ չեն մնացել ապրելու և մնացած տարիները գերինտենսիվ ապրելու, գործելու նպատակ ունեմ։



Արմենուհի Սիսյան- Հպարտություն ասված բառը, երևի, ինձ համար չէ, բայց, ինչ մեղքս թաքցնեմ, թարգմանվել եմ ճապոներեն, հետո գիրք տպագրելու առաջարկություն ստացել ճապոնական գրական ասոցիացիա-հրատարակչության կողմից։ Դրան հաջորդեց 2-րդ գրքի` որպես հյուր հեղինակի, առաջարկությունը: Այ,այսքանն ասելու ընթացքում արդեն կարմրեցի: Դե, երևի այնքանով հպարտանալ, որ Ճապոնիայում հաստատ չունեմ ծանոթ-բարեկամ, ոչ էլ, ինչպես տեսնում եք իմ արտաքինից, հեռավոր ազգակցական կապս է թույլ տվել: Բացառապես իրենց նախաձեռնությունն է:

Եթե դրանով մի պատուհան եմ բացել հայ-ճապոնական գրական կապերի համար, ուրեմն արդեն լավ է: Փետրվարին հրավիրվել եմ Կիոտո` մասնակցելու գրքերի շնորհանդեսին և ընթերցումներին: Մինչև հիմա որտեղ որ հրավիրված եղել եմ որպես գրող` Ավստրիա, Շվեյցարիա, Իտալիա կամ Հայաստանում` օտարերկրյա գրողների հետ շփվելիս, միշտ վերանում եմ մասնավոր, անձնական շահերից ու մի ներքին շարժիչ ուժ բնազդորեն ինձ վերածում է իմ երկիրը ներկայացնող խոսնակի: Սա չգրված օրենք կամ սրբազան պարտավորության պես մի բան է ինձ համար: Կարծում եմ` մինչև հիմա «մեր սուրը փառքով եմ դրել պատյան»: Այնպես որ` Ճապոնիայում այս առումով անելիք ունեմ…

Ես միշտ վախով եմ նայում ինքնագոհ, իրենցով հիացած մարդկանց, հատկապես գրողներին. նրանք չգիտեն, որ ծիծաղելի են: Նարցիսիզմը հոգեկան հիվանդության մի արտահայտություն է, իսկ ես աշխատում եմ առողջ ապրել անցնելիք ճանապարհս: Երբեմն ինձ դուր է եկել այն մարդը, որը ես էի 2017թ-ին, բայց, կնախընտրեի, որ նա ինձ ավելի դուր գա 2018-ին… Կուզեի 2018-ին ինձ ավելի շատ ուրիշները դուր գային, քան ինքս` ինձ, քանի որ լավ մարդկանց հետ գործ ունենալը ինձ համար տոնի պես մի բան է: Թող տոները շատ լինեն բոլորիս կյանքում:

Վարդան Հակոբյան- Ես ինձ դուր չեմ եկել երբեք, ես ինձ չեմ հասել իմ ծնված տարուց՝ 1948-ից մինչև օրս: Մի վերապահում կա՝ 1988-ը, մանավանդ՝ փետրվարի 20-ը, որտեղ ես ինձ հասվեհաս էի: Հույսս վաղն է նորից՝ 2018-ը:



7. Եթե Ձեզ հնարավորություն տրվեր ուղերձ հղել աշխարհի հայերին՝ ի՞նչ կասեիք Ձեզ տրված մեկ րոպեի ընթացքում:

Ռոլանդ Շառոյան- Կասեի՝ աշխարհի հայեր, եղեռնածին սիրելի սփյուռքահայեր, պանդուխտներ, խոպանչիներ, վախից, կարիքից և ցոփուշվայտությունից արտագաղթված հայեր, հայ գողեր, ավազակներ, հանցագործներ ձեր ապրելիք կյանքին զուգահեռ հայկական ուժը հզորացրեք, այնքան հզորացրեք, որ չափսոսաք և այդ ուժը որպես լիմոն քամեք աշխարհի վրա, որ Հայաստանի անունը տալուց նրանց սրտերը արևի լույսով ջերմանան և հասկանան հայկական ուժի կարևորությունը մարդկության համար: Հանուն Հոր և որդու և Սուրբ հոգու համար մտածելը ճիշտ է, բայց պետք է ապրել ու արարել հանուն և´ Հոր, և´ Որդու, և՛ հայրենիքի համար:

Արծրուն Պեպանյան- Այս պահին ոչ մի ուղերձ էլ չեմ հղի, քանի որ չի ազդի։ Ազգային ինքնակազմակերպման ուղղությամբ բավարար աշխատանք անելուց հետո, երբ արդեն հստակեցված կլինի նաև հայության անելիքն աշխարհում, այ այդ ժամանակ արդեն ուղերձը տեղ կհասնի ու համարժեք արձագանք կգտնի։

Արմենուհի Սիսյան- Հայե՛ր ջան, մի՛ լքեք ձեր երկիրը. իշխանություններն ու հայրենիքը տարբեր հասկացություններ են, մեկն այսօր կա, վաղը` ոչ, իսկ մյուսը` հավերժ քոնն է, քո հարազատը: Դասեր քաղեք մեր պատմությունից, եկե՛ք, շենացրե՛ք ձեր տունը, քանի մի օր ստիպված չեք լինելու փախեփախ լինել օտար ափերից:

Վարդան Հակոբյան-Կասեի՝ ձեր վերադարձով Հայաստանը վերադարձրեք Հայաստանին:


ՎԱՐԴուհի Սիմոնյան

Ստեղծագործական Հայաստան մեդիանախագիծ





ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

23:59 • 19/01

Ferrari-ն պատրաստվում է ներկայացնել իր ամենահզոր սուպերքարը

23:52 • 19/01

Արքայազն Ուիլյամը նոր սանրվածքով է ներկայացել

23:46 • 19/01

Թուրք զինվորականները Սիրիա են տեղափոխել Koral էլեկտրոնային պատերազմի համակարգերը

23:45 • 19/01

Ռոբին Վան Պերսին տեղափոխվում է «Ֆեյենորդ»

23:40 • 19/01

Հրապարակվել է Դյուսելդորֆում փոթորիկի պահին օդանավի հերոսական վայրէջքի տեսանյութը

23:36 • 19/01

ՌԴ-ում մայրը փորձել է վաճառել 13-ամյա դստեր կուսությունը (տեսանյութ)

23:34 • 19/01

Շղթայական ավտովթար Բաղրամյան պողոտայում. բախվել են BMW X5-ը, Օpel-ը, Toyota Land Cruiser-ն ու Toyota Camry-ն, կան վիրավորներ. Shamshyan.com

23:24 • 19/01

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը որոշել են նորածին դստեր անունը

23:23 • 19/01

Շախմատ. Հայկ Մարտիրոսյանը երրորդ անընդմեջ հաղթանակը տարավ

23:09 • 19/01

Գազալցակայանում «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենա է պայթել. կա մեկ վիրավոր (լուսանկարներ)

22:50 • 19/01

Գիտնականները բանջարեղենի սերմեր են ստեղծել, որոնք ունակ են աճելու Մարսի վրա

22:40 • 19/01

Շքեղ ապրելակերպ. Իտալիայում կատուն 30 հազար եվրո ժառանգություն է ստացել

22:34 • 19/01

ԱԺ աշխատակազմի կառուցվածքը փոփոխվում է, ուռճացված հաստիքները կբացառվեն. Արսեն Բաբայան

22:16 • 19/01

Ֆիլիպե Կոուտինյոն սկսել է աշխատել գնդակով

22:10 • 19/01

Իմ կենսագրությունը թելադրում է, որ ամեն ինչին պետք է հանգիստ վերաբերվել. Լևոն Մկրտչյանը` իր հետագա պաշտոնավարման մասին

21:59 • 19/01

Քսենիա Սոբչակը նույնպես մասնակցել է «Մկրտության լոգանքին» և -40 աստիճան ցրտին լողացել սառցակալած ջրում (լուսանկարներ)

21:28 • 19/01

Առավել կարևոր է, թե ով կլինի վարչապետը․ նախագահի ով լինելը չի կարող անհանգստության պատճառ լինել Ռուսաստանի համար․ Անդրանիկ Միհրանյան

21:19 • 19/01

Լոս Անջելեսում ճաշկերույթ է կազմակերպվել «Գրեմմիի» հավակնորդներ Տիգրան Մանսուրյանի և Կոնստանտին Օրբելյանի պատվին

21:14 • 19/01

Գեղասահքի ԵԱ. Թինա Կարապետյան և Սիմոն Պրու Սենեկալ երկյակն անցավ եզրափակիչ

21:07 • 19/01

Իտալիայում ավիացիայի ոլորտի աշխատակիցները խոշոր գործադուլ են անում

20:59 • 19/01

Կլոպ. Չեմ կարծում, թե «Մանչեսթեր Սիթին» բավարար գումար չուներ Սանչեսի համար

20:42 • 19/01

Գյումրիում բնակիչները մեքենաների ընթացքը կանգնեցնում էին`վարչապետին ողջունելու. Խ. Հարությունյանը դրվագներ հիշեց Ա. Սարգսյանի վարչապետության շրջանից

20:42 • 19/01

Բքի և անբավարար տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է

20:27 • 19/01

Լևոն Սարգսյանը չի կարող առաջադրվել որպես տնօրենի թեկնածու. Մատենադարանի տնօրենի խորհրդական

20:25 • 19/01

Պյեր-Էմերիկ Օբամեյանգը բաց կթողնի «Հերտայի» հետ հանդիպումը

20:16 • 19/01

Ամերիկուհին հնգամյա դստերը «ստիպում է» վճարել բնակարանի համար

19:55 • 19/01

«Վորսկլան» հաղթել է Տրնավայի «Սպարտակին», Գեղամ Ղադիմյանը` գեղեցիկ գոլի հեղինակ (տեսանյութ)

19:53 • 19/01

iPhone X-ի պահանջարկը չի արդարացրել սպասումները. ԶԼՄ-ներ

19:30 • 19/01

«Բանանցը» ստուգողական հանդիպում կանցկացնի ռուսական «Արմավիրի» հետ

19:28 • 19/01

Եվրահանձնակատարը նշել է, թե որ երկրները կարող են ԵՄ անդամ դառնալ մինչև 2025 թվականը

19:18 • 19/01

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ ՄԱԿ-ի մոտեցումներում որևէ փոփոխություն չկա․ Գևորգ Մելիքյան (տեսանյութ)

19:14 • 19/01

Չինաստանում կառուցվել է օդի մաքրման ամենամեծ աշտարակը, որն ամեն օր 10 մլն խմ օդ է մաքրում 

19:08 • 19/01

Մակրոնը վստահություն է հայտնել, որ ԻՊ-ի դեմ հաղթանակ կտարվի առաջիկա շաբաթների ընթացքում

18:59 • 19/01

Նորապսակները հասցրել են հավերժացնել երջանիկ պահը, որից մեկ վայրկյան անց վրա է հասել դժբախտությունը (լուսանկարներ)

18:55 • 19/01

«Տոտենհեմը» ձեռք կբերի «Բորդոյի» կիսապաշտպանին

18:52 • 19/01

Դինքի սպանության թեմայով Մեջլիսում Փայլանի ելույթի արձանագրությունից հանվել են հայերեն արտասանված «Աստված հոգին լուսավորե» բառերը

18:47 • 19/01

Թուրքիայի հարավ-արևելյան երկու նահանգներ ծածկվել են կարմիր փոշու ամպերով

18:39 • 19/01

Ասում են՝ բիզնեսով զբաղվեք. երկիրը՝ մանավանդ գյուղացիությունը պարտքերի մեջ է, ինչպե՞ս կարող է բիզնես անել. «Ֆերմերային շարժում» ՀԿ նախագահ

18:38 • 19/01

Թուրքական ԶՈւ-ի՝ սիրիական Աֆրինում քուրդ զինյալների դեմ գործողության մեկնարկից առաջ Ռուսաստանն այնտեղից հետ կքաշի իր զինվորներին. Թուրքիայի ՊՆ

18:31 • 19/01

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է զինծառայողների համար Երևանում կառուցվող վերականգնողական կենտրոն

18:26 • 19/01

ՎիվաՍել-ՄՏՍ. գնե՛ք «Honor» սմարթֆոն և ստացեք գեղեցիկ համար

18:17 • 19/01

Թանկացումների դեմ երթը «Ելքը» սկսեց մեքենա հրելով՝ որպես Հայաստանի ներկայիս տնտեսության խորհրդանիշ (տեսանյութ)

18:07 • 19/01

Կիմիխը՝ Գերմանիայի 2017 թվականի լավագույն ֆուտբոլիստ

18:01 • 19/01

ՆԱՍԱ-ի գիտնականները 2017-ը ճանաչել են պատմության երկրորդ ամենաշոգ տարին

17:57 • 19/01

ԱՄՆ-ն հայտնել է՝ երբ է մտադիր Իսրայելում իր դեսպանությունը Թել Ավիվից տեղափոխել Երուսաղեմ

17:56 • 19/01

Այս երկիրը սարքել են կաշառված ամրոց, և իշխանությունները գոհ են այս վիճակից. Արամ Սարգսյան (տեսանյութ)

17:50 • 19/01

Հայաստանի արագ շախմատի առաջնությունը կանցկացվի հունվարի 23-ին

17:42 • 19/01

Այս երթով մեկնարկում է թանկացումների դեմ պայքարը. Էդմոն Մարուքյան (տեսանյութ)

17:29 • 19/01

Կրաուչը չի տեղափոխվի «Չելսի»

17:28 • 19/01

Սաակաշվիլին հայտարարել է, որ իր համար առավել նախընտրելի է կիևյան բանտը, քան Մալդիվյան կղզիներում հանգիստը

17:28 • 19/01

Քաղաքականությամբ զբաղվող մարդկանց խնդիրը հանրությանը հույս տալն է և ոչ թե ամրագրել որ հանրությունը հուսահատված է. Արամ Սարգսյան

17:19 • 19/01

13 երեխաներին տանը շղթայած պահած ամերիկացի ամուսինները հրաժարվել են ընդունել իրենց մեղքը (տեսանյութ)

17:16 • 19/01

Այս պահանջի սեփականատերը պետք է դառնան ՀՀ ավելի շատ քաղաքացիներ․ Ն. Փաշինյանը հայտարարեց` հաջորդ երթը` փետրվարի 5–ին (թարմացված, տեսանյութ)

17:16 • 19/01

Սաակաշվիլին հայտարարել է, որ դատարանը կալանք է դրել նրա ամերիկյան բանկային քարտի վրա

17:15 • 19/01

Հիմնական մտահոգությունները պայմանավորված են տարկետում տրամադրող հանձնաժողովի նկատմամբ վստահությամբ. Դ. Պետրոսյան

17:09 • 19/01

Թուրքերենը կարող է հանվել Եվրոպայի խորհրդի աշխատանքային լեզուների ցանկից

16:46 • 19/01

Ձերբակալվել է ևս մեկ անձ՝ Ալավերդու բնակիչ Կ. Փիրուզյանի սպանության դեպքին մասնակցություն ունենալու կասկածանքով

16:44 • 19/01

Սարոյանի փողոցը՝ Սան Ֆրանցիսկոյի լավագույն փողոց. Ալեքսիս Օհանյանի նոր գրառումը

16:43 • 19/01

Քրգործի նյութերում ինտիմ բնույթի տեղեկություններ կան. 23000$ կաշառք վերցնելու մեջ մեղադրվող դատավորի ու մյուսների գործի նյութերը կհրապարակվեն դռնփակ նիստերում

16:40 • 19/01

Դավոսում Հայաստանը մաս է կազմելու գլոբալ օրակարգի վերաբերյալ քննարկումներին՝ լսելի դարձնելով մեր տեսակետները. վարչապետի մամուլի քարտուղար

16:36 • 19/01

Պելեն տեղափոխվել է հիվանդանոց

16:25 • 19/01

Ստամբուլում մեկնարկել է Հրանտ Դինքի տարելիցին նվիրված հիշատակի երթը (ուղիղ միացում)

16:20 • 19/01

«Մյուս տարի կնստեն այնքան, մինչև կապտեն». Կլիչկոն մասնակցել է «Մկրտության լոգանքին» ու սպառնացել իր տեղակալներին (տեսանյութ)

16:10 • 19/01

ՀՀԿ-ի առաջադրած բոլոր թեկնածուներին անձամբ վատ եմ վերաբերվում. Արարատ Միրզոյան

16:05 • 19/01

Այն, ինչ 2017թ.  բյուջեով նախատեսել էինք, գերակատարել ենք. վարչապետն այցելել է Ֆիննախ

16:03 • 19/01

«Խոստանո՛ւմ ենք, Հրանտ, չե՛նք մոռանա». Անկարայում Դինքի մահվան տարելիցին նվիրված երթ է անցկացվել

16:03 • 19/01

ՀՀ ԱԺ նախագահը ցավակցական ուղերձներ է հղել Ուզբեկստանի Օլիյ Մաժլիսի Օրենսդիր պալատի և Սենատի ղեկավարներին

15:52 • 19/01

Australian Open. Նադալը դուրս է եկել 4-րդ փուլ (տեսանյութ)

15:46 • 19/01

Քոլին Ֆերթն ասել է, որ այլևս երբեք չի աշխատի մանկապղծության համար մեղադրվող Վուդի Ալենի հետ

15:40 • 19/01

Վարչապետ Կարեն Կարապետյանը կմասնակցի Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին

15:39 • 19/01

Գերմանիայում ադրբեջանցիների ընտանիքը պատանդ է վերցրել իրենց արտաքսել փորձող երկու մարդու (լուսանկար)

15:38 • 19/01

Գրողի համար ազդակները մի քիչ ուրիշ տեղերից են գալիս. Գուրգեն Խանջյանը՝ պետական մրցանակի մասին

15:34 • 19/01

ԼՂ-ն հայ-թուրքական հարաբերություններում սակարկման առարկա չի դառնա. թուրքագետ (տեսանյութ)

15:29 • 19/01

ԱՄԷ-ն «հեռացրել» է Քաթարն աշխարհի քարտեզի վրայից

15:24 • 19/01

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող քեմալական կուսակցության առաջնորդն ու անդամները հարգանքի խոսք են ասել Դինքի հիշատակին

15:16 • 19/01

«Արմեն Սարգսյանը Վազգենի հետ ոչ միայն գործընկեր էր, այլև բարեկամ». Տիգրան Հակոբյան (լուսանկար)

15:12 • 19/01

Ինդոնեզիայում յուրահատուկ ալբինոս օրանգուտանի համար կղզի են ստեղծել (լուսանկարներ, տեսանյութ)

15:10 • 19/01

Պաշտոնական. Գորեցկան պայմանագիր կնքեց «Բավարիայի» հետ

15:07 • 19/01

Ferrari-ն ամբողջովին էլեկտրական սուպերքարեր կստեղծի Tesla-ի հետ մրցելու համար

14:59 • 19/01

ՌԴ-ում ձերբակալել են զինվորական ծառայությունից խուսափելու համար հետախուզվող ՀՀ 32-ամյա քաղաքացու

14:56 • 19/01

ՀՀ-ին միայն պատիվ կբերի, որ նման որակների պետական գործիչը լինի ՀՀ նախագահ. Միհրան Հակոբյանը՝ Արմեն Սարգսյանի թեկնածության մասին

14:53 • 19/01

Հայտնի է բոլոր ժամանակների ամենասիրված ֆիլմը՝ ըստ Rotten Tomatoes-ի կինոքննադատների

14:53 • 19/01

Նախագահի նստավայրում կայացել է ՀՀ 2017թ. պետական մրցանակների հանձնման արարողությունը (լուսանկարներ)

14:49 • 19/01

1110 փաստաբան միացել է փաստաբանի նկատմամբ տուգանքի կիրառում նախատեսող իրավակարգավորման դեմ բողոքին. ՓՊ

14:47 • 19/01

Լևոն Սարգսյանն ընտրվել է Մատենադարանի Հոգաբարձուների խորհրդի նախագահ

14:45 • 19/01

Ս. Ռոբերտոն երկարաձգել է պայմանագիրը Բարսելոնայի հետ. հրաժարագինը 500 մլն եվրո է կազմում

14:42 • 19/01

Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան շարունակում է Ջիգարխանյանի կինը լինել, նրանց ամուսնալուծությունը դեռ ուժի մեջ չի մտել. դերասանի փաստաբան

14:30 • 19/01

Պառլամենտական երկրի նախագահը պետք է քաղաքական հայտարարություններով կամ կոչերով հանրության հետ երկխոսության մեջ լինի. Թևան Պողոսյան

14:28 • 19/01

Օրինապահ հարկ վճարողների համար կգործարկվի հորիզոնական մոնիթորինգի համակարգը. ՊԵԿ

14:28 • 19/01

Աֆրինի ռազմական գործողությունը կարելի է սկսված համարել, մնում է թուրքական ԶՈւ-ն հատի սիրիական սահմանը. Թուրքիայի ՊՆ

14:26 • 19/01

Ադրբեջանական և թուրքական հաքերային խմբերն ակտիվացել են հայկական կիբեր տարածքում՝ պրոֆիլներ կոտրելով. Ս.Մարտիրոսյան

14:26 • 19/01

Մասշտաբային ռազմական գործողությունները կարող են վերսկսվել ցանկացած պահի. ԵԱՀԿ ՄԽ նախկին համանախագահ

14:25 • 19/01

Կավանին ամռանը կարող է վերադառնալ Իտալիա

14:23 • 19/01

Ես եմ որոշել. Սեֆիլյանի գործով փորձագետը կրակված փամփուշտները ետ չի վերադարձրել, պաշտպանները կասկածում են, որ զենքերը փոխվել են

14:08 • 19/01

Մեծ Բրիտանիան առաջարկել է Ֆրանսիայի հետ կապող կամուրջ կառուցել

13:51 • 19/01

«Ամենասարսափելի մղձավանջը». վաճառքի են հանվել արքայազն Հարիի և նրա հարսնացուի տեսքով տիկնիկներ (լուսանկարներ)

13:45 • 19/01

Քանի խմբակցությունում քննարկում չի եղել, ենթադրություններ չանենք` կսատարենք Արմեն Սարգսյանի թեկնածությունը, թե ոչ. Վարդևան Գրիգորյան

13:43 • 19/01

Իշխանությունները փորձում են թանկացումների դեմ երթից շեղել ուշադրությունը նախագահի թեկնածությունով. Է. Մարուքյան

13:43 • 19/01

Կարիք կա վերանայելու Թուրքիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին. ամերիկացի սենատոր

13:38 • 19/01

Համացանցում է հայտնվել Պուտինի «մկրտության լոգանքի» տեսագրությունը (տեսանյութ)