ՃՏՊ Շիրակում. 5 անձ տեղափոխվել է «Գյումրի» ԲԿ, նրանցից 4-ը վերակենդանացման բաժանմունքում է

22:37 • 14.01.18

Շիրակի մարզում ավտովթարի հետևանքով 5 քաղաքացի տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն, որից 4-ը վերակենդանացման բաժանմունքում է։ 

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Գյումրի» ԲԿ-ի մամուլի խոսնակ Նարեկ Կիրակոսյանը։ 

Նրա տեղեկացմամբ՝ հունվարի 14-ին՝ ժամը 19:00-ի սահամաններում ՃՏՊ-ի հետևանքով Գյումրու բժշկական կենտրոն է տեղափոխվել հինգ քաղաքացի. «Նրանք ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ․ գտնվում են հետազոտման և բուժման փուլում, վիճակները ծանր են»։ 

«Գյումրի» ԲԿ-ից հայտնեցին, որ տուժածներն են Շիրակի մարզի Ջրառատ համայնքի բնակիչներ՝ 27-ամյա Էկամիր Խ.-ն, 29-ամյա Սամվել Խ.-ն, 54-ամյա Սամսոն Խ.-ն, 48-ամյա Լեյլի Խ.-ն և Գյումրի քաղաքի բնակիչ 18-ամյա Գոհար Ա.-ն: 

«Տուժածներից 4-ը գտնվում են վերակենդանացման, իսկ մեկը՝ վնասվածքաբանական բաժանմունքում»,-ասաց Կիրակոսյանը։



ՃՏՊ Շիրակում. 5 անձ տեղափոխվել է «Գյումրի» ԲԿ, նրանցից 4-ը վերակենդանացման բաժանմունքում է