Մեզ անհրաժեշտ է տառացիորեն մի քանի տարվա ընթացքում կառուցել որակապես նոր պաշտպանական համակարգ․ Ավետիք Չալաբյան

17:02 • 15.01.18



 

Հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանի խոսքով՝ անվտանգության լուրջ մարտահրավերների դիմագրավող մեր երկրի պաշտպանությունը պահանջում է, որ մեր քաղաքացիները հավատան այդ երկրի ապագային, և երկիրը կառավարող քաղաքական համակարգի կարողությանը՝ այն զարգացնել և պաշտպանել։ Հակառակ դեպքում, երկրից բնակչության արտահոսքը կշարունակվի, մարդիկ կշարունակեն փնտրել այլ անվտանգ, խաղաղ հանգրվաններ, որտեղ կարող են իրացնել իրենց մասնագիտական կարողությունները, և անվտանգ մեծացնել սեփական երեխաներին: Tert.am-ին տված Ավետիք Չալաբյանի հարցազրույցը կարող եք կարդալ ներքևում․

- Պարո՛ն Չալաբյան, Ձեր հետ հարցազրույցը կուզեի սկսել նախորդ տարվա ավարտին մեկնարկած և մինչև տարվա վերջ մարած քննարկումներին: Խոսքս բանակին, զինվորական ծառայությանը վերաբերող բանավեճն էր, որը եզրափակվեց խորհրդարանի կողմից ընդունված Զինվորական ծառայության և զինծառայողի  կարգավիճակի մասին  օրենքի ընդունմամբ՝ առանց տեղի տալու հասարակության դժգոհություններին: Հետաքրքիր է՝ ի՞նչ տպավորություն ստացաք քննարկումներից և դրանց ելքից:

-Այս թեմայով արդեն առիթ եմ ունեցել արտահայտվել, ու կցանկանայի նորից նշել, որ այսպիսի կարևոր, հասարակական բարձր հնչեղության խնդրում, ես ակնկալում էի իշխանության և ընդդիմության միջև ավելի կառուցողական, շահախնդիր երկխոսություն, որի արդյունքում և՛ օրենքը տարկետումների տրամադրման մասով կդառնար ավելի ճկուն, և՛ քաղաքական բոլոր հիմնական ուժերը թե՛ մեր երկրի բնակչությանը, և՛ թե նաև արտաքին աշխարհին կփոխանցեին մեկ հստակ ուղերձ՝ երկրի անվտանգության հարցում բոլորս միասնական ենք, և պատրաստ ենք մոբիլիզացնել մեր ուժերը՝ այն պաշտպանելու համար։ Ցավոք, այս փուլում դա տեղի չունեցավ, և ես դա գնահատում եմ որպես կորսված հնարավորություն։ Մյուս կողմից, կարծում եմ նաև, որ քաղաքական պրոցեսն այստեղ շարունակվում է, և ապագայում օրենքը դեռ կարող է կատարելագործվել, ապահովելու բավարար ճկունություն տարկետումների տրամադրման հարցում։

-Նախորդ տարվա ընթացքում, Ձեր դիտարկմամբ, անվտանգության միջավայրն ավելի բարենպաստ էր:  2018-ի նկատմամբ որոշ տեսաբաններ ավելի հոռետեսաբար են տրամադրված՝ հաշվի առնելով նաև Ադրբեջանում սպասվող իրադարձությունները՝ ընտրություններ և այլն: Բացի օրենսդրական փոփոխություններ և հայեցակարգեր ներկայացնելուց` Դուք տեսնու՞մ եք  հայկական բանակները ղեկավարողների կողմից գործնական քայլեր՝ մարտահրավերներին դիմակայելու՝ լինեն դրանք ռազմատեխնիկական համալրմանը, թե կոռուպցիոն վտանգները վերացնելուն ուղղված:

-Նախ, կցանկանայի նշել, որ անկախ տարվա ընթացքում կոնկրետ մարտական գործողությունների ինտենսիվությունից` մենք շարունակում ենք ապրել չհայտարարված պատերազմի պայմաններում, ուստի պետք է արագացված տեմպերով շարունակենք ամրապնդել մեր պաշտպանունակությունը` առանց սպասելու հակառակորդի գործողություններին։

Այս իմաստով, 2017 թվականը որոշակի դրական միտումներ ուներ, և Պաշտպանության նախարարության նոր ղեկավարությունը բավական եռանդով ձեռնամուխ էր եղել մի շարք բարեփոխումների։ Ես, մասնավորապես, կցանկանայի առանձնացնել Ռազմական արդյունաբերության զարգացմանն ուղղված գործուն քայլերը, ՌԴ հետ վարկային պայմանագրով նոր ժամանակակից սպառազինությունների մատակարարումը, զինծառայողների հետ հետադարձ կապի համակարգի ներդրումը, առաջնագծի ամրապնդումը տեխնիկան միջոցներով, զոհված և վիրավոր զինծառայողների ընտանիքների սոցիալական ապահովության հիմնադրամի ստեղծումը, ակտիվ պահեստազորի ստեղծումը, և այլն։ Իրականում բազմաթիվ խնդիրներ, որոնք մենք բարձրացնում էինք նախորդ տարիների ընթացքում, 2017 թվականի ընթացքում սկսեցին լուծումներ ստանալ, և դա մեզ հուսադրում է։ Միաժամանակ, պետք է նշել, որ բանակը չափազանց բարդ կառույց է, բարեփոխումները բանակում ընդգրկում են բազմաթիվ ուղղություններ, և դրանք միանգամից իրականացնել հնարավոր չի նույնիսկ մեծ ցանկության դեպքում, մասնավորապես, մասնագիտական և նյութական ռեսուրսների սղության պատճառով, ուստի շատ խնդիրներ դեռ իրենց լուծմանն են սպասում։

Այս իմաստով, մենք ակնկալում ենք, որ բարեփոխումները պաշտպանական ոլորտում կշարունակվեն առնվազն արդեն վերցված տեմպերով, և կընդլայնվեն՝ ընդգրկելով նոր ոլորտներ։ Մեզ անհրաժեշտ է տառացիորեն մի քանի տարվա ընթացքում կառուցել որակապես նոր պաշտպանական համակարգ, որը կզուգակցի երկրի անվտանգության ապահովումը զինծառայողների անձնական անվտանգության, և ներդրված ռեսուրսների բարձր արդյունավետության հետ։ Մենք, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա պատրաստ ենք, ըստ ամենայնի, աջակցել այդ բարեփոխումներին, այստեղ ցանկացած ձեռքբերում մարդկային կյանքեր է խնայում, ուստի պետության ցանկացած խելամիտ ջանք արդարացված է, իսկ հասարակությունն էլ այստեղ պետք է միաժամանակ պահանջատեր և օժանդակող լինի։

- Նկատելի է՝ Դուք կառավարության առաջարկած բանակի համալրման տարբերակը պաշտպանողներից եք: Ինքներդ էլ նկատել եք, որ բանակի ամրապնդումը պահանջում է նոր հասարակական պայմանագիր, որին պետք է մասնակցեն հասարակության բոլոր խավերը, եւ առաջին հերթին, կառավարող վերնախավը, որն այսօր վերահսկում է Ազգային ժողովը, կառավարությունը, դատաիրավական և ուժային համակարգերը և երկրի տնտեսության գերակա մասը։ Հաշվի առնելով հասարակության մեծամասնության թերահավատ լինելը՝ մոտակա ժամանակներում տեսնու՞մ եք այդ պայմանագրի ստեղծումն ու իրականացումը:

-Նախ` ցանկանում եմ նշել, որ մենք աջակցել ենք ՊՆ ղեկավարությանը տարկետումների գործող համակարգի փոփոխության մասով, միաժամանակ, մենք շարունակում ենք պնդել, որպեսզի օրենքով ամրագրվի գիտական մասնագիտություններով սովորող ուսանողների հնարավորությունը՝ զինվորական ծառայության շրջանակներում շարունակել զբաղվել բանակի համար կիրառական, գիտատար գործունեությամբ։

Ինչ վերաբերում է «հասարակական պայմանագրին», կցանկանայի նշել, որ անվտանգության լուրջ մարտահրավերների դիմագրավող մեր երկրի պաշտպանությունը պահանջում է, որ մեր քաղաքացիները հավատան այդ երկրի ապագային, և երկիրը կառավարող քաղաքական համակարգի կարողությանը՝ այն զարգացնել և պաշտպանել։ Հակառակ դեպքում, երկրից բնակչության արտահոսքը կշարունակվի, մարդիկ կշարունակեն փնտրել այլ անվտանգ, խաղաղ հանգրվաններ, որտեղ կարող են իրացնել իրենց մասնագիտական կարողությունները, և անվտանգ մեծացնել սեփական երեխաներին՝ սա, ցավոք, մեր պատմության մեջ առաջին անգամ չի տեղի ունենում։ Մեր երկիրը կառավարող վերնախավը, կարծես, մինչև 2016 թ ապրիլը սա լիովին չէր գիտակցում, սակայն հիմա այս գիտակցությունը սկսում է դառնալ ավելի ընդգծված։ Իշխանության առավել գիտակից մասը սկսում է հասկանալ, որ բավարար չէ ադմինիստրատիվ ռեսուրսով և ընտրակաշառքով ձայներ ապահովել, պետք է նաև բնակչության իրական վստահությունը, այլապես մարդիկ կշարունակեն «քվեարկել ոտքերով», այսինքն` հեռանալ, երկիրը զրկելով զարգանալու և պաշտպանվելու առանց այդ էլ սուղ ռեսուրսներից։ Այս իմաստով, հատկանշական է ՀՀ Նախագահի հնչեցրած տեսլականը՝ 2040 թվականին Հայաստանում ունենալ 4 միլիոն բնակչություն, այն, կարծես, արտացոլում է այս մտահոգությունը։ Սակայն այսօր, երբ երկրի բնակչությունը արդեն 3 միլիոնից էլ պակաս է, և վերջին տարիներին շարունակում է պակասել տարեկան 15-20 հազար բնակչով, առանց իշխանության և բնակչության միջև իրական վստահության վերականգման, 2040 թվականին մենք 2,5 միլիոն բնակիչ էլ չենք կարողանա պահպանել այստեղ։ Դա այն պայմաններում, երբ մեր անվտանգությանն անընդհատ սպառնացող Ադրբեջանում բնակչությունը, ըստ կանխատեսումների, կգերազանցի 11 միլիոնը, Թուրքիայում՝ 90 միլիոնը, մեր համար ակնհայտ հետևանքներով։

- Իշխանությունների նկատմամբ անվստահությունը, կարծես, պակասելու փոխարեն, ավելանում է, ցանկացած քայլ դավադրություն է համարվում: Ձեր կարծիքով՝  որո՞նք պետք է լինեն իշխանության` վստահություն շահելուն ուղղված քայլերը:

-Հասարակության տարբեր խավեր տարբեր ակնկալիքներ ունեն իշխանությունից, սակայն կառանձնացնեի մի քանի կարևոր ուղղություն, որոնցում առաջընթացը կարող է դրական լիցք հաղորդել երկրին։

Նախ` Հայաստանում չափազանց խորացած է անարդարության և անպաշտպանվածության զգացումը, շարքային մարդիկ իրենց անզոր են զգում «արտոնյալ» խավի կամայականությունների առջև` կլինի դա սեփական համայնքի տարածքում գիշատիչ մեթոդներով հանքային արդյունահանման դեպքում, թե խելահեղ վարման արդյունքում մահացու ելքով ավտովթարների, և անթիվ-անհամար այլ պատճառներով, որոնց հիմքում կոռուպցիան և «յուրայինների» նկատմամբ ամենաթողությունն է։ Վստահության վերականգնումը սկսվում է օրենքի գերակայության հաստատումից, սա պահանջում է ամբողջ դատաիրավական համակարգի լայնածավալ բարեփոխումներ՝ տարանջատելու այն կլանա-օլիգարխիկ շահերից, և ծառայեցնելու բնակչության լայն խավերի իրավունքների պաշտպանությանը։ Սա, թերևս, ամենաբարդ խնդիրն է, բայց առանց այն լուծելու, դժվար է լուծել մնացած բոլոր խնդիրները։

Երկրորդը` Հայաստանում շարունակում է շատ բարձր մնալ գործազրկությունը, իսկ աշխատող քաղաքացիների զգալի մասի վարձատրությունը դեռ բավարար չէ աղքատության իրական շեմը հաղթահարելու համար։ Թե՛ նոր աշխատատեղերի ստեղծումը, թե՛ արդեն աշխատողների արտադրողականության և վարձատրության բարելավումը պահանջում է մեծածավալ ներդրումներ տնտեսության մեջ, դա, իր հերթին, պահանջում է շարունակական տնտեսական բարեփոխումներ՝ առնվազն 10 տարի անընդմեջ։ Այնպես որ, և՛ երկիրն ամբողջությամբ, և՛ երկրի յուրաքանչյուր մարզն ու համայնքը իրապես գրավիչ դառնան ներդրողների համար։ Թեև այստեղ ակնթարթային արդյունք ակնկալելն իրատեսական չէ, բայց ամեն տարի իրականացվող կոնկրետ ծրագրերը, ստեղծվող նոր ձեռնարկությունները, միջազգային ասպարեզում գրանցվող հաջողությունները դրական լիցք կարող են հաղորդել մարդկանց, և հույս տալ, որ իրենք ևս կարող են հասնել նյութական բարեկեցության՝ ապրելով և գործելով Հայաստանում։

Վերջապես, գաղտնիք չէ, որ մեր շատ քաղաքացիներ հնարավորություն չունեն աշխատելու՝ տարիքի, առողջության, ուսման, այլ պատճառներով, և կարիք ունեն պետական հոգածության։ Ցավոք, մինչ այժմ, պետական սոցիալական աջակցությունը բնակչության ճնշող մեծամասնության համար բացարձակ բավարար չէր՝ նվազագույն կարիքները հոգալու համար, առանց հարազատների աջակցության, այս մարդիկ անմիջապես կհայտնվեն ծայրահեղ աղքատության մեջ։ Այստեղ ևս անհրաժեշտ են արմատական բարեփոխումներ, ուղղված բնակչության սոցիալապես խոցելի խավերի կենսամակարդակի բարձրացմանը, սա իր հերթին պահանջում է երկրում ձևավորվող եկամուտների ավելի համաչափ բաշխում՝ բնակչության տարբեր խավերի միջև։

Թվարկումը կարելի է շարունակել, մասնավորապես, նշելով կրթության, առողջապահության, բանակային ոլորտները, սակայն, կարծում եմ, որ վերը նշած երեք հարցերն արդեն հսկայական գերխնդիր են իշխանության համար, և որակական առաջընթացն այստեղ դրական շղթայական արձագանք կտա նաև այլ ոլորտներում։

- Պարո՛ն Չալաբյան,  2018-ը կարևոր է լինելու Հայաստանի համար․կառավարման համակարգի փոփոխություն, Եվրամիության հետ համաձայնագրի իրագործման փուլի մեկնարկ և այլն: Հաշվի առնելով՝ այսօր Հայաստանում եղած տրամադրություններն ու տրամադրվածությունը, ի՞նչ ակնկալիքներ ունեք, ինպե՞ս կարող ենք առանց լուրջ, բացասական հետևանքներով և ցնցումներով հաղթահարել այս շրջանը:

- Սա տարողունակ հարց է, և պատասխանն էլ միարժեք չէ։ Նախկինում ես առիթ եմ ունեցել նշելու, որ մեր երկրում ձևավորված կառավարման մշակույթի պայմաններում անցումը Խորհրդարանական կառավարման մոդելին, թերևս, վաղաժամ է, քաղաքական համակարգը դեռ պատրաստ չէ դրան։

Մարդիկ մեզ մոտ սովոր են միանձնյա ղեկավարության։ Ավելի հեշտ է, երբ ինչ-որ մեկը (որպես կանոն, Հանրապետության նախագահը) կենտրոնացնում է որոշումների ընդունման ողջ իրավասությունն ու պատասխանատվությունը, իսկ իրենք պարզապես առերես ենթարկվում են այդ որոշումներին, եթե նույնիսկ ներքուստ համաձայն չեն, մենք դրան բազմիցս ականատես ենք եղել նաև նախորդ նախագահների օրոք։

Այժմ, կառավարման համակարգը պետք է ավելի կոլեգիալ բնույթ ստանա․ Կառավարությունը, որպես կոլեգիալ մարմին, պետք է իր վրա վերցնի այսօրվա Նախագահի լիազորությունների զգալի մասը, մի զգալի մասն էլ իր վրա պետք է վերցնի Ազգային ժողովը։ Սակայն արդեն հիմա ակնհայտ է, որ այս կազմով ընտրված Ազգային ժողովը դրան զգալի չափով պատրաստ չէ, դրա ակնառու ապացույցն է պատգամավորների կողմից օրինաստեղծ գործունեության անբավարար մակարդակը, երբ փոքր բացառություններով օրենքների հիմնական նախագծերը պատրաստվում են Կառավարության կողմից, և այնուհետ քվեարկվում են Ազգային ժողովում` առանց բավարար խորքային քննարկման և որակական փոփոխությունների։

Նմանապես, Կառավարության դեպքում մենք ունենք համարյա անլուծելի խնդիր՝ նոր Սահմանադրությամբ վարչապետի ներկայիս լիազորություններին ավելանում է այսօրվա նախագահի լիազորությունների զգալի մասը, մասնավորապես, արտաքին քաղաքական, ուժային կառույցների, և անվտանգության համակարգի կառավարման մասով։ Սա ծայրահեղ բարդացնում է նոր վարչապետի աշխատանքը, և պահանջվող կառավարման կարողությունների բազմազանության, և պարզապես անհրաժեշտ աշխատաժամանակի մասով։ Ես պարզապես համոզված չեմ, որ այսօր մեր երկրում գոյություն ունի գեթ մեկ անձ, որն ընդունակ է լիարժեք իրացնելու նոր Սահմանադրությամբ վարչապետին վերապահված բոլոր լիազորությունները։ Սա նշանակում է, որ այդ լիազորությունները պետք է գոնե մասամբ բաշխվեն Կառավարության այլ առանցքային անդամների միջև։ Սա, իր հերթին, պահանջելու է կառավարման նոր, ավելի կոլեգիալ մոդել, եթե դա չաշխատի, մենք կարող ենք ունենալ անգործունակ Կառավարություն, Խորհրդարանական կառավարման անցած երկրներում սա բազմիցս է պատահել, փաստացի կասեցնելով երկրի զարգացումը։ 

Այս իմաստով` խելամիտ լուծում կլիներ նոր Սահմանադրության 2018 թ ապրիլին լիարժեք ուժի մեջ մտնելուց հետո, ինչ- որ ժամանակ անց վաղաժամկետ լուծարել այս Ազգային ժողովը, գնալ նոր ընտրությունների` հիմնական քաղաքական ուժերի կողմից հստակ ներկայացված ծրագրերով և քաղաքական թիմերով, մասնավորապես, յուրաքանչյուր ուժի կողմից վարչապետի և կառավարության առանցքային անդամների սեփական թեկնածուների պարտադիր ներկայացմամբ ընտրողներին։ Սա  հնարավորություն կտար ձևավորել նոր Ազգային ժողով և Կառավարություն, որոնք կունենան և՛ պետական կառավարման ավելի մեծ կարողություններ, և՛ կվայելեն բնակչության ավելի բարձր վստահությունը։ Ցավոք, այսօրվա քաղաքական կոնյունկտուրան դա քիչ հավանական է դարձնում, բայց ես չէի բացառի, որ դա տեղի կունենա մեկ-երկու տարի հետո, երբ պարզ դառնա, որ ուժերի գործող դասավորությունն իրեն սպառել է, և հերթական անգամ դարձել է երկրի զարգացման խոչընդոտ։

Հռիփսիմե Հովհաննիսյան





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

23:09 • 19/09

Թրամփը հայտարարել է Կիմ Չեն Ընի հետ նոր հանդիպման մասին

23:01 • 19/09

ՉԼ. «Ռեալ»-«Ռոմա». ուղիղ հեռարձակում

22:56 • 19/09

Տրագիզմն այն կլինի, եթե պատմական հեռանկարում պարզվի՝ Ն. Փաշինյանը հերթական Մսրա Մելիքն էր Հայաստանի գլխին. Ա. Աշոտյան

22:53 • 19/09

85-ամյա իռլանդացին կանխել է զինված կողոպուտը՝ ստիպելով գողերին փախչել (տեսանյութ)

22:47 • 19/09

Բրազիլիայի քացաքացին մոլորվել է Կոտայքի մարզում՝ Ակնալիճ տանող լեռնային հատվածում

22:40 • 19/09

Թրամփը երկարաձգել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո սահմանված պատժամիջոցները

22:33 • 19/09

Զարմանալի է, որ բարձրաստիճան քաղաքական պաշտոնյաները նման բիրտ լեզու են օգտագործում. գերմանացի մասնագետը՝ Երևանում քարոզարշավի մասին

22:21 • 19/09

Իտալացի դպրոցականներին արգելել են սմարթֆոններ օգտագործել դասերի ժամանակ

22:05 • 19/09

ՀՀ ոստիկանությունն Արցախի գործընկերներին կնվիրաբերի տրանսպորտային միջոցներ և սարքավորումներ

22:00 • 19/09

Վերանայել շենքային պայմանները, նպաստել կրթության իրավունքի արդյունավետ իրացմանը, հիմնել կրթաստեղծարարական կենտրոններ. ավագանու թեկնածուների՝ կրթության ոլորտի առաջնահերթությունները

21:59 • 19/09

ՉԼ. «Ռեալ»-«Ռոմա». մեկնարկային կազմեր

21:43 • 19/09

Ռուսաստանում բնակվող հայ լեյտենանտն օգնել է փրկել այրվող տան 56-ամյա տիրուհու կյանքը

21:31 • 19/09

Ամոթն իր քաղաքական թիմինն է, ամոթն իր դաշինքի ավագանու անդամներինն է. Զոհրաբյանը՝ Փաշինյանին

21:31 • 19/09

Ոստիկանության զորքերի գնդապետը մեղադրվում է ենթականերից պարգևատրված գումարների մի մասը հետ վերցնելու մեջ. գործը դատարանում է

21:22 • 19/09

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին որոշումը կայացրել է ժողովուրդը, ով դրան դեմ գնաց՝ կնքում է իր քաղաքական մահկանացուն. Ն. Փաշինյան

21:19 • 19/09

Ըմբշամարտի երիտասարդական ԱԱ. Մալխաս Ամոյանը` աշխարհի չեմպիոն (տեսանյութ)

21:05 • 19/09

Քարոզարշավի ընթացքում գրանցված խախտումները հիմնականում վերաբերում են պաստառների փակցմանը, որն ամենաշատն արվել է «Իմ քայլի» կողմից. Դ. Իոաննիսյան

20:55 • 19/09

Միջազգային հանրության ուշադրությունն ենք հրավիրում Բաքվին սանձելու և կառուցողական դաշտ բերելու հրատապ անհրաժեշտության վրա. ԱԳՆ

20:55 • 19/09

Ամերիկացի միլիարդատերը նշել է, թե երբ կարող է նոր ֆինանսական ճգնաժամ տեղի ունենալ

20:47 • 19/09

Մի ուժ կա, որի տեսակետի փոփոխությունից կարող է իրավիճակը փոխվել, և դա ժողովուրդն է. Նիկոլ Փաշինյան

20:36 • 19/09

ԱՄՆ-ն ցանկանում է պայմանագիր կնքել Իրանի հետ միջուկային և բալիստիկ ծրագրերի վերաբերյալ

20:35 • 19/09

Դ. Տոնոյանը Գերմանիայի դեսպանին ներկայացրել է, որ հակառակորդի կրակոցից զոհվել է ՀՀ ԶՈւ զինծառայող

20:27 • 19/09

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպմանը Ն. Փաշինյանը կարևորել է ժողովրդավարության զարգացման ոլորտում համագործակցությունը

20:19 • 19/09

Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի համագործակցության արդյունքում Սիրիական հակամարտությունը մոտենում է իր եզրագծին․ արաբագետ

20:15 • 19/09

Հայաստանում հին նմուշի անձնագրերի տրամադրման ժամկետը կերկարաձգվի մինչև 2021 թվականի հունվարի 1-ը

20:12 • 19/09

Այս քարոզարշավում ընտրական «տասովշիկները» և ողջ վարչական ռեսուրսը դուրս են ընտրական պրոցեսից. Ն. Փաշինյան

20:11 • 19/09

ԱՀԿ-ն հայտնել է՝ որն է ամենամահացու հիմանդությունն աշխարհում

20:03 • 19/09

Մենք ասում ենք, որ պետք է լինի համերաշխություն, հանդուրժողականություն, սա ամենաշահավետ կառավարման ձևն է. Ա. Զեյնալյան

20:02 • 19/09

Ճարտարապետության թանգարան-ինստիտուտի տնօրեն է նշանակվել Ռուբեն Արևշատյանը

19:50 • 19/09

ՉԼ. Նագելսմանն այսօր ռեկորդ կսահմանի

19:49 • 19/09

Տեսողության պատճառով քվեարկությանը մասնակցելու դժվարություններ ունեցողների համար մշակվել են բրայլյան գրատեսակով և խոշոր տառաչափով ուղեցույցներ

19:49 • 19/09

«Ֆեյքերը» փչացնում են ոչ միայն այս քարոզարշավի մթնոլորտը, այլև Հայաստանում ներքաղաքական անկայունություն են ստեղծում. Ստեփան Գրիգորյան

19:47 • 19/09

Ոստիկանները հայտնաբերել են 17 տարի առաջ երկու անձի սպանության մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)

19:45 • 19/09

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալները ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին ներկայացրել են «Մարտի 1»-ի քրեական գործի ընթացքը

19:36 • 19/09

Նախատեսվում է երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանի Բագրատունյաց-Արարատյան խաչմերուկում

19:32 • 19/09

Մարդու իրավունքները պետք է պաշտպանված լինեն անկախ քաղաքական հայացքներից. ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը՝ Արա Բաբլոյանին

19:29 • 19/09

Զ. Մնացականյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում հայկական կողմի առաջնահերթությունները

19:24 • 19/09

Բազմաթիվ տեղեկատվական աղբ է լցվել սոցցանցերում. այնպիսի բաներ եմ լսում մեր մասին, մտածում եմ՝ կարո՞ղ է մենք ենք արել, որ երկիրն այս վիճակում է հայտնվել. Է. Մարուքյան

19:23 • 19/09

Իռլանդիան 14 մլրդ եվրո է գանձել Apple-ից չվճարված հարկերի համար

19:18 • 19/09

Կոռուպցիան իսկապես խնդիր է, բայց օտարերկրյա ներդրողներին տնտեսական տեսլական պետք է ներկայացնես. Վարդան Արամյան

19:08 • 19/09

ՖԻԴԵ-ն Աշոտ Վարդապետյանին նշանակել է Կարլսեն-Կարուանա մրցախաղի գլխավոր մրցավար

18:51 • 19/09

Երևանն իսկապես վերածվել է սպասարկման ոլորտ ապահովող քաղաքի, աշխատատեղեր են պետք. Արամ Սարգսյան

18:49 • 19/09

Այս քարոզարշավն իր ագրեսիայով, սոցիալական ցանցերում կեղտով առանձնացավ նախկին բոլոր քարոզարշավներից. Ն. Զոհրաբյան

18:49 • 19/09

Պլյուս չափի ամերիկացի մոդելը «հարձակվել» է փոքր չափսի հագուստ պատրաստող բրենդների վրա (լուսանկարներ)

18:39 • 19/09

Հարուցվել է քրեական գործ՝ զինծառայող Հ. Մաթևոսյանի սպանության դեպքի առթիվ

18:24 • 19/09

Է. Շարմազանովը Ա. Զոհրաբյանի ու Հ. Նահապետյանի հետ քննարկել է ավանդական ընտանեկան արժեքների պաշտպանությանը վերաբերող հարցեր

18:20 • 19/09

Վիճաբանություն և դանակահարություն Հերացի փողոցում. մեկ անձի մեղադրանք  է առաջադրվել

18:18 • 19/09

Ունենք նոր վերելակը հին «շախտայի» մեջ մտցնելու օրինակ, այնպես որ, Պետրոս Ղազարյանը, միգուցե մտածի ընտրարշավից դուրս գալու մասին. Վ. Կոստանյան 

18:18 • 19/09

Լոս Անջելեսում որոշել են արգելել բնական մորթուց հագուստ կրելը

18:15 • 19/09

Նովակ Ջոկովիչը հոկտեմբերին կարող է դառնալ առաջին ռակետ

18:13 • 19/09

Թուրքական ԶՈւ-ն վերջին մեկուկես ամսում 366 քուրդ զինյալ է սպանել․ Թուրքիայի ՊՆ

18:12 • 19/09

Մասիսի քաղաքապետի լիազորությունները դադարեցված չեն, նա գտնվում է կարճատև արձակուրդում. Տիգրան Աթանեսյան 

18:08 • 19/09

Բրիտանական կղզիները պատուհասել է «Ալի» փոթորիկը

18:08 • 19/09

Վալենսիայի երկրպագուները խաղից առաջ խանգարել են Յուվենտուսի ֆուտբոլիստներին քնել

18:01 • 19/09

«Եթե Իդլիբում ընդդիմադիրների կողմից հարձակում լինի՝ Ռուսաստանը պատասխանատու կհամարի Թուրքիային»․ թուրք փորձագետ

17:58 • 19/09

ԱԱՀ–ի 0-ական դրույքաչափով հարկվող գործարքներից 2018 թվականի ութ ամիսներին 2017-ի համեմատ վերադարձվել է 52%-ով ավելի գումար

17:54 • 19/09

«Լույս» դաշինքի հանրահավաքը՝ Գարեգին Նժդեհի հրապարակում (տեսանյութ)

17:50 • 19/09

Ռուսաստանում Միգ 31 ինքնաթիռ է կործանվել. օդաչուներին հաջողվել է ինքնանետվել

17:48 • 19/09

ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում պայմանագրային զինծառայող է զոհվել

17:48 • 19/09

Փարիզի երկու ռեստորան անվճար պիցցա է առաջարկում դարպասապահ Բուֆոնի խփած յուրաքանչյուր գոլի համար

17:38 • 19/09

ՀՀ ՊՆ նախարարի և Չեխիայի դեսպանի կողմից կարևորվել է պաշտպանության բնագավառում հայ-չեխական համագործակցությունը զարգացնելու անհրաժեշտությունը

17:38 • 19/09

Հայաստանում ռուսական ռազմաբազայի ՀՕՊ համալիրներն արտացոլել են պայմանական թշնամու օդային հարվածը

17:32 • 19/09

Քննարկվել է պաշտպանության բնագավառում հայ-ճապոնական հարաբերությունների զարգացման հնարավորությունը

17:18 • 19/09

Օրգանիկ յոգուրտների մեծ մասում շաքարն ավելի շատ է, քան քաղցր գազավորված ըմպելիքներում․ ուսումնասիրություն

17:18 • 19/09

Կարմիր քարտեր, լարված պայքար. «Փյունիկը» հաղթում է չեմպիոնին ու դարձյալ 2-րդն է (տեսանյութ)

17:07 • 19/09

Հայաստանի գավաթ. «Արարատն» առաջին խաղում չկարողացավ հաղթել «Լոկոմոտիվին»

17:06 • 19/09

Փաշինյանին շատ են անհանգստացնում իմ նախագահության ժամանակ ձեռքբերված արդյունքները. Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը Коммерсантъ-ին

17:00 • 19/09

Էջմիածին-Երևան միջմարզային և ներքաղաքային h. 5 երթուղիների խնդիրը. մրցութային կարգ է խախտվել՝ նախարարության իմացությամբ

16:59 • 19/09

Առգրավվել է Yerevan.today–ի միայն այն համակարգիչը, որով տվյալ նյութը դրվել է կայքում, ինչպես նաև 3 համակարգչի հիշողության կրիչ. ՔԿ

16:57 • 19/09

Լվովում արգելվել է ռուսերենի կիրառումը

16:50 • 19/09

«Մեզ մոտ ոչ մի ճգնաժամ էլ չկա, այդ ամենը մանիպուլյացիա է»․ Էրդողան

16:50 • 19/09

Սարդարապատի ճակատամարտում զոհված 21 հերոսների եղբայրական գերեզմանը  վտանգված է, տարածքը սեփականաշնորհված է. Արծրուն Պեպանյան

16:45 • 19/09

Սեքսն Աստծո պարգև է, այլ ոչ թե տաբու. Հռոմի պապ

16:40 • 19/09

Համայնքների խոշորացման ծրագիրը ժամանակավորապես առկախվել է. Սուրեն Պապիկյան

16:39 • 19/09

Մարտի 1-ի 10-ը զոհի պատասխանատվությունը կիսում են իշխանությունն ու ընդդիմությունը. Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը Коммерсантъ-ին

16:39 • 19/09

Հաջողության համար կարևոր է գործարար կառավարման գործիքների ընտրությունը. Ռալֆ Յիրիկյան

16:31 • 19/09

«Բարսելոնայի» նախագահ Բարտոմեուն ՊՍԺ-ին մեղադրել է կեղծավորության մեջ

16:26 • 19/09

Չինաստանում ոստիկանները գողին բռնել են բանանի «օգնությամբ»

16:14 • 19/09

Ֆեդերեր. Չեմ կարծում, թե Նադալի հետ մրցակցությունն ինձ ավելի լավն է դարձնում

16:12 • 19/09

Պերուում 4 աչքով երկդեմ շուն է ծնվել (լուսանկարներ, տեսանյութ)

16:10 • 19/09

Հաշմանդամություն ունեցող անձինք պետք է մյուսների հետ հավասար կարողանան ինքնուրույն իրացնել իրենց իրավունքները․ Արման Թաթոյան

16:08 • 19/09

Ստամբուլում 85-ամյա ծերունին սպանել է կնոջը Facebook-ից օգտվելու վեճի պատճառով

15:50 • 19/09

Փաշինյանը գուցե երկնաքար է կամ գիսաստղ, որը շատ արագ է այրվում. Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը՝ Коммерсантъ-ին

15:42 • 19/09

Ինձ համար քննադատելի է ՀՀ-ում հաշմանդամություն ունեցող անձին սեփական իրավունակությունից զրկելու գործելակերպը․Դունյա Միյատովիչ

15:41 • 19/09

«Ռեալ»-«Ռոմա». Խուլեն Լոպետեգին հայտավորել է 19 ֆուտբոլիստի

15:38 • 19/09

Ն. Փաշինյանի համար իր լոկալ քաղաքական շահերը և ներկայացումները շատ ավելի կարևոր են, քան ՀՀ արտաքին քաղաքականությունը. Ա. Աշոտյան

15:33 • 19/09

Մասիսի քաղաքապետի հետ չեմ հանդիպել, որպես նախարար իրավասու չեմ պահանջելու նրա հրաժարականը. Սուրեն Պապիկյան (տեսանյութ)

15:31 • 19/09

Բյուրեղավանում ավագ և հիմնական դպրոցների երկարամյա խնդիրը ևս լուծում կստանա. Կոտայքի մարզպետ

15:15 • 19/09

Պուտինի զանգը լուրջ աջակցություն էր. Քոչարյանը Коммерсантъ-ին պատմել է ՌԴ նախագահի հետ ընկերական հարաբերություններից և նրանց միջև եղած «քիմիայից»

15:15 • 19/09

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Գերմանիայի հայ գործարարների միության անդամներին

15:06 • 19/09

Մինչ այս պահը ոստիկանությունում չեն ստացվել տեղեկություններ, որ որևէ թեկնածուի կյանքին, առողջությանը ոտնձգելու սպառնալիքներ են տարածվել

14:58 • 19/09

Անհավանական դաջվածքներ, որոնց գաղտնիքը բացահայտվում է միայն ոտքերն ու ձեռքերը մեկնելու դեպքում (լուսանկարներ)

14:57 • 19/09

Լրատվամիջոցի նկատմամբ ցանկացած դատավարական գործողություն պետք է լինի ծայրահեղ անհրաժեշտության դեպքում․Գ. Կոստանյանը՝ Yerevan today-ում խուզարկություն մասին

14:55 • 19/09

ԱԺ քննիչ հանձնաժողովը ԱԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի գաղտնալսման գործը քննելու համար հրավիրելու է միջազգային կառույցների մասնագետների

14:53 • 19/09

ՀՀ գլխավոր դատախազը Դուշանբեում կմասնակցի ԱՊՀ մասնակից-պետությունների գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի նիստին

14:51 • 19/09

Գերմանիան դավաճանել է ազատության ու ժողովրդավարության ձգտող թուրքերին․ Դենիզ Յուջել

14:42 • 19/09

Մոսկվայում Կարո Հալաբյանի հուշարձանի տեղադրման դեմ ստորագրահավաք է անցկացվում

14:38 • 19/09

Իմ հաղթանակի դեպքում ավագանու ընտրություններին մասնակցող բոլոր ուժերը ստանալու են հրավեր՝ Երևանը միասին կառավարելու. Ն. Զոհրաբյան

14:36 • 19/09

Սեպտեմբերի 18-19-ը ոստիկանության կողմից բացահայտվել է հանցագործության 73 դեպք

14:35 • 19/09

ՌԴ Պետդումայում առաջարկել են օտարերկրացիներին արգելել տաքսի վարել