Չարենցավանում վրաերթի են ենթարկել քրոջ հետ փողոցն անցնող 11-ամյա երեխայի. նա տեղում մահացել է (լուսանկարներ)

20:38 • 16.01.18

Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի Շահումյան փողոցում 11 տարեկան տղա երեխայի են վրաերթի ենթարկել: Դեպքի ականատես է եղել Tert.am-ի լրագրողը, ում փոխանցմամբ՝  տղան տեղում մահացել է:

Նախնական տեղեկություններով՝ երեխան եղել է քրոջ հետ: Մեքենայի հարվածից հետո նա մոտ 20-30 մետր շպրտվել է առաջ, և հարվածի վայրից մոտ 10 մետր հետո  է միայն կարողացել արգելակել:

Ականատեսների վկայությամբ՝ տղան և քույրը փողոցն անցել են հոտիոտնի համար նախատեսված վայրով:
 




Չարենցավանում վրաերթի են ենթարկել քրոջ հետ փողոցն անցնող 11-ամյա երեխայի. նա տեղում մահացել է (լուսանկարներ)