Երկիրն ընկնում է, երբ տրորում են գիտության և տգիտության բաժանարար սահմանը. մարտնչող տգիտության ախտաբանությունը
Բարբարոսության և քաղաքակրթության բաժանարար գիծն անցնում է մարդկային վախերի միջով: Քարի, Բրոնզի կամ Երկաթի դարաշրջաններն ավարտվեցին ոչ ամենևին այն պատճառով, որ քարը, բրոնզն ու երկաթը վերջացան: Այդ ժամանակը յուրացվեց ու սպառվեց, որովհետև մարդը հաղթահարեց իր վախերի մի հսկա չափաբաժին և հակադրվեց հին ավանդույթին, ստեղծեց մշակութային նոր նշաններ ու պատկերներ: Ժամանակը միշտ վախերի տիրապետության տակ է, և միայն հաղթահարված վախերն են ազատագրում մարդու միտքն ու ստեղծագործական էներգիան, տեղ բացելով նոր տեսիլքների ու ճանաչողության համար: Չվախենալ, կնշանակի ընդունել Արարչի գոյությունը, իմանալ, որ եթե անգամ բոլոր երկրայինները քեզնից երես դարձնեն, բոլոր քարերը շպրտեն քո երեսին, միևնույնն է՝ Երկինքը քեզ հետ է, դու մենակ չես:
Քաղաքակրթությունն այնտեղ է, ուր կա դիմադրություն, կա քննադատական միտք, այսինքն՝ ամենօրյա գաղջ երթևեկի գլխին մշտապես կախված է «հասարակական աղետը»՝ այսօր երեկը չէ: Յուրաքանչյուր օր հենց այն պատճառով է կրկնվում, որ մարդն ու երկիրն ավելի մեծ կենսափորձով սկսեն ծախսել օրվա 24 ժամից բաղկացած իրենց կապիտալը: Այսօր արագընթաց զարգացումներ են, կյանքի բարձր որակ արձանագրում են այն երկրները, ուր չեն վախենում համակարգերը բեռնաթափել հեշտ կառավարելի «այո մարդկանցից», և փոփոխությունների գնալ նրանց հետ, ովքեր ո՛չ են ասում ժամանակի համատեքստից դուրս ընկած շարժերին:
Ովքեր ունեն մասնագիտական բարձր ցենզ և ուրեմն՝ խիղճ ու արժանապատվություն, ու իրենց իդեալներն ու գաղափարները միշտ ավելի բարձր են օրահացի աշխատանքից:
Ովքեր չեն լռի անարդարության և անբարոյականության հաղթության ժամին, երբ նույնիսկ ամբողջ աշխարհը պապանձվի:
Երբեք մի հավատացեք նրանց, ովքեր պնդելով պնդում են, թե ստեղծարար, տաղանդավոր մարդիկ պարտվում են մարտնչող միջակությունների հոծ բանակներին: Դա հենց այդ միջակությունների անհույս հոխորտանքն է: Եթե ստեղծարար մարդու ճակատագիրը պարտությունը լիներ, մենք կշարունակեինք ապրել Քարե դարում: Այսօր մարդուն սպասարկող և աշխարհի հետ հաղորդակցող ամեն մի թել հիշեցում է հենց գաղափարական հաղթանակների մասին: Հիշեցում է այն մասին, որ ստեղծագործ միտքն անպարտելի է: Երկիրն ընկնում է, երբ տրորում են գիտության և մարտնչող տգիտության բաժանարար սահմանը, ուր չեն տարբերում խելոքին՝ հիմարից: Մի վերջին հաշվով՝ մարդկության ճակատագիր չկա, դա հենց Ստեղծագործության ճակատագիրն է… Այսօր, երեկ և վաղը...
1.Ինչպե՞ս եք գնահատում Ձեր մասնագիտական ոլորտում տարվող պետական քաղաքականությունը/արդյունավետությունը գնահատել 10-ը բալանոց համակարգով/:
Սուսաննա Մկրտչյան/«Վիքիմեդիա Հայաստանի» հիմնադիր նախագահ/-Պետության աջակցությունը Հայաստանում Վիքիպեդիայի զարգացմանը կարելի է գնահատել 5, ոսկե միջին:
Լյուդվիգ Մելքումյան/Կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր/-Էկոլոգիական գիտելիքների ծայրահեղ ցածր մակարդակը խոչընդոտում է ոչ միայն բնապահպանական խնդիրների ընկալմանը և պատշաճ պետական քաղաքականության իրականացմանը, այլև՝ ամբողջ երկրի ընդհանուր առաջընթացին:
Իհարկե՝ կադրերն են որոշում ամեն ինչ: Եվ տեսնելով այսօրվա կադրային քաղաքականությունը, տասնամյակներ շարունակ նույն մարդկանց շրջապտույտը պետական կառավարման օղակներում, արդյունքներն ավելի լավը չեն կարող լինել: Ես բալային համակարգով չեմ կարող գնահատական տալ: Դրա համար հարկ կլինի տիրապետել բոլոր բնագավառների հոսքերին:
Հրայր Ուլուբաբյան/ Հասարակական գործիչ, հրապարակախոս/ -Վերջին 26 տարիների ընթացքում, այսինքն՝ անկախության տարիներին, «մասնագիտացել» եմ մեր երկրի գաղափարախոսության մշակման հարցում։ Այդ ոլորտում տարվող պետական քաղաքականությունը համարյա զրո է. չկա փիլիսոփայորեն և գիտականորեն հիմնավորված որևէ որոշակի գաղափարախոսություն։ Եվ քանի որ, մեր կամքից անկախ, մասնակից ենք աշխարհում վաղուց ընթացող գաղափարական պատերազմին, մենք խայտառակ ձևով պարտվում ենք կյանքի բոլոր ոլորտներում՝ քաղաքականության, տնտեսության, գիտության, կրթության…
Նարինե Խաչատրյան/«Ապահով Համացանց» հարթակի համակարգող/-Դժվարանում եմ քաղաքականությանը գնահատական տալ, սակայն, եթե գնահատենք կատարված աշխատանքի արդյունքները երեխաների առցանց պաշտպանության և իրավունքների ոլորտում, ապա՝ 8 կամ 9 բալ: Օրեցօր երեխաների համար ստեղծվում են նոր ստեղծագործական և կրթական բովանդակությամբ կայքեր, որոնք խթանում են երեխաների դրական գործունեությունը համացանցում: Որպես օրինակ՝ վերջերս ստեղծված «Գիտություն, տեխնոլոգիաներ, ճարտարագիտություն և մաթեմատիկա» կրթական www.stem.am հարթակը: Զգալի աշխատանք է տարվում թե՛ պետական, թե՛ մասնավոր, թե՛ հասարակական կազմակերպությունների կողմից: Մեծ թափով ընթանում են համացանցի ապահով օգտագործման իրազեկվածության բարձրացման և թվային կարողությունների զարգացմանն ուղղված միջոցառումները՝ տարեկան առնվազն 200 դպրոցներում անցկացվում են Ապահով համացանցին նվիրված դասեր և քննարկումներ ծնողների հետ: Դպրոցներում ինֆորմատիկայի դասաժամերին ներդրվել են ինտերնետ գրագիտության տարրերը: Իհարկե, շատ անելիքներ կան դեռ, մասնավորապես ՏՏ ոլորտի ընկերությունների, ինչպես նաև կրթական հաստատությունների վարվելակերպի կանոնների մշակման հետ կապված:
2. Որո՞նք են Ձեր մասնագիտական դաշտի ամենակենսական խնդիրները, որ խոչընդոտում են ստեղծարարությանը, և դրանց հրատապ լուծումը կարող է բեկումնային դառնալ ոլորտի առաջխաղացման համար:
Սուսաննա Մկրտչյան -Հասարակական գիտակցության պակասը, որ մենք համագործակցությամբ պետք է զարգացնենք մեր հայրենիքը և որ ամբողջ կյանքում պետք է կրթվենք:
Լյուդվիգ Մելքումյան-Գիտության զարգացմանը խանգարում են կոռուպցիան և հովանավորչությունը: Գրեթե 10-ը տարի է պայքարում եմ կազմակերպված գրագողության դեմ, որին մասնակից են ակադեմիկոսներ, թղթակից անդամներ, պրոֆեսորներ, գիտության դոկտորներ, բարձրաստիճան պետական պաշտոնյաներ: Այս մասին փաստարկված, մի քանի պարբերականներում մանրամասն խոսել եմ, տվել կոնկրետ անուններ, և ոչ մի արդյունք: Իսկ գործին մոտ կանգնած, բարձրաստիճան մեկն ինձ հորդորում է` «Ինչո՞ւ եք զարմանում, դուք կարծում եք, թե ուրիշներն այլ ձևո՞վ են պաշտպանում, բոլորն էլ մի տեղից գողանում են, էլի»: Եթե գիտության ոլորտում վերջ դնեն այս խայտառակ գրագողություններին, կոռուպցիային ու հովանավորչությանը, իհարկե, սա կարող է բեկումնային դառնալ հանրապետության ընդհանուր առաջընթացի համար:
Հրայր Ուլուբաբյան- Իմ մասնագիտական՝ գաղափարական դաշտի ամենակենսական խնդիրներից գլխավորը գաղափարակից–համախոհ գտնելն է…Իմ խորին համոզմամբ, այդ գաղափարական դաշտը բարձր է նեղ մասնագիտական, քաղաքական, դիվանագիտական և, մինչև անգամ, ազգայնական մտածողության ոլորտներից: Երկրում ստեղծված համատարած քաոսային վիճակը կործանարար է մեր ազգի ու երկրի համար: Իսկ քաոսային վիճակի հիմնական պատճառը, իմ կարծիքով, շատ պարզ, հստակ ու որոշակի նշված է Նժդեհի հետևյալ խոսքում՝ «Այդ սերունդը, չնչին բացառութեամբ, ցայսօր էլ չունի կեանքի յստակ փիլիսոփայութիւն, փիլիսոփայական կուռ աշխարհայեցողութիւն, ու այդ իսկ պատճառով մեր հոգեւոր կեանքը շարունակում է մնալ քաոսային»։ Ցավոք, այդ կործանարար քաոսը հաղթահարելու համար մեր երկրում, կարելի է ասել, ոչինչ չի արվում…
Նարինե Խաչատրյան- Հայաստանում հրաշալի պայմաններ են ստեղծված ստեղծարարության համար: Թերևս, խոչընդոտների չեմ հանդիպել տարբեր սեկտորի կազմակերպությունների հետ առնչվելիս: Մենք այն հազվագյուտ հասարակություններից ենք, ուր նախաձեռնությունը դեռ ներքևից է ծնվում: Անթերի չենք. կա համագործակցային աշխատանքի մշակույթի պակաս, կորպորատիվ կառավարման մշակույթի պակաս, որը թույլ է տալիս տարբեր կազմակերպությունների միավորել եղած ջանքերն ու ռեսուրսները` ավելի մեծ նպատակների հասնելու համար: Երբեմն այնպիսի տպավորություն է, կարծես, զուգահեռ հարթությունների մեջ ենք ապրում և երբևէ չենք լսել այլ մարդկանց մտավոր սեփականության հանդեպ հարգանքի մասին, կարծես չենք հասկանում, թե ինչ է գրագողությունը, հանգիստ ենք վերաբերվում, երբ մի մարդու աշխատանքը մեկ ուրիշի է վերագրվում: Սրանք այն խնդիրներն են, որ կարող են, ինչպես նշում եք, բեկումնային դառնալ ցանկացած ոլորտի առաջխաղացման համար: Ստեղծարար մարդիկ, հեղինակները պետք է խրախուսվեն նաև բարոյապես, որպեսզի կարողանան նորանոր արժեքներ ստեղծել:
3.Համաձա՞յն եք այն մտքի հետ, որ մասնագիտական ցանկացած համայնք պատասխանատու է իր դաշտում կատարվածի համար: Ձեր կարծիքով` մեզանում ինչո՞ւ չեն ձևավորվում մասնագիտական պատասխանատու և գործուն ընտրախավեր/էլիտաներ/, և ինչո՞ւ են մասնագիտական խնդիրները հիմնականում փոշիանում և այլասերվում սիրողական քննարկումներում:
Սուսաննա Մկրտչյան -Վիքիպեդիայի գաղափարախոսության հիմքում համագործակցությամբ ստեղծագործելն է: Ուրախությամբ կարող եմ նշել, որ վիքի համայնքում աստիճանաբար ձևավորվում են մասնագիտական խմբեր:
Լյուդվիգ Մելքումյան- Կարծում եմ՝ այդ սկզբունքը պահպանելու դեպքում մեր հասարակությունը մեծ առաջընթաց կապրեր: Այսպես, եթե ամբիոնի դասախոսը կատարել է գրագողություն, կամ չի կատարել իր մասնագիտական պարտավորությունները, ապա պատասխանատու է այն ամբիոնը և հատկապես վարիչը, որտեղ աշխատում է տվյալ անձը: Եթե գիտական ցանկացած խորհուրդ կոչումներ է շնորհել անարժան մարդկանց, ապա այդ խորհրդի նախագահը պետք է պատասխանատվություն կրի: Մեզ մոտ խախտումները համատարած են, մենք խոսում ենք մի բնագավառի մասին, որն արդարամտության և ազնվության ջահակիրը պիտի լիներ: Ես, իսկապես անհարմար եմ զգում արձանագրել, որ կրթական և գիտական ասպարեզը հայտնվել է մաֆիոզների ձեռքում: Բայց ո՞րն է, օրինակ, իմ մեղավորությունը, երբ սրա դեմ պայքարելով կորցրել եմ արդեն առողջությունս:
Հրայր Ուլուբաբյան- Իհարկե, մասնագիտական ցանկացած համայնք պատասխանատու է իր դաշտում կատարվածի համար։ Բայց ի՞նչ լավ բան կարող ենք սպասել ստեղծված քաոսային վիճակում մեր աթեիստ ու մատերիալիստ նեղ մասնագետներից։ Ասածս մի քիչ «ամրապնդեմ» Ալբերտ Էյնշտեյնի խոսքով՝ «Մեր ժամանակակիցներից մեկն ասել է, և ոչ առանց հիմքի, որ մեր նյութապաշտական դարում լուրջ գիտնականներ կարող են լինել միայն խորապես համոզված կրոնավոր մարդիկ»։ Լուրջ գիտնականների սակավությունից բացի բացակայում են նաև վեհ, առաջնորդող նպատակ–գաղափարները, որոնց ձգտելո՛վ միայն կարելի է դուրս գալ ստեղծված քաոսային վիճակից։ Իսկ առաջնորդող նպատակ–գաղափարները մասնագիտական համայնքները պետք է վերցնեին գաղափարախոսությունից, ինչը, ինչպես արդեն ասացի, բացակայում է մեր երկրում։ Մասնագիտական խնդիրները հիմնականում փոշիանում են համագործակցության հիմնական օրենքի չիմացության պատճառով. «Միմյանց դեմ ուղղված (գործող) ուժերը փոխադարձաբար ոչնչացվում են։ Միևնույն ուղղությամբ ազդող զուգահեռ ուժերը գումարվում են իրենց էներգիաներով, և ուժերը, որոնք ազդում են շեղված, կորցնում են իրենց ուժը՝ կախված շեղման անկյունից։ Ինչո՞ւ մարդիկ չեն կարողանում ընդունել, որ ֆիզիկայի այդ հիմնական օրենքը նաև համագործակցության հիմնական օրենքն է»։
Նարինե Խաչատրյան -Տեսականորեն համաձայն եմ, որ մասնագիտական ցանկացած համայնք պատասխանատու է իր դաշտում կատարվածի համար: Հենց մասնագիտական պատասխանատու և գործուն էլիտաների ձևավորմանն է նպաստում համագործակցային աշխատանքի մշակույթը, այն թույլ է տալիս տարբեր շահեր հետապնդող կազմակերպությունների ձևավորել խմբեր, միավորել ջանքերը և ռեսուրսները ընդհանուր նպատակների հասնելու համար:
Այդ էլիտաների ստեղծմանը կարող են նպաստել համապատասխան հասարակական ինստիտուտներ, ակումբներ, միություններ և հաղորդակցման այլ հարթակներ, որպեսզի ջանքերը չփոշիանան, անհրաժեշտ է գիտելիքի կուտակման գործընթացներին շատ ավելի լուրջ և մասնագիտական մոտեցում ցուցաբերել: Շատ կարևոր է նաև դադարել հեծանիվներ հորինելը:
4.Ո՞րն է մասնագիտական ամենաարժեքավոր դառը դասը, որ քաղել եք մեծ տառապանքի գնով, և ի՞նչ ելքային լուծումներ կառաջարկեք Ձեր ոլորտի մրցունակությունը բարձրացնելու և նորարար գաղափարները խթանելու ուղղությամբ:
Սուսաննա Մկրտչյան -Կարծում եմ, արդարության և թափանցիկության պակասը Հայաստանում թիվ 1 խնդիրն է:
Լյուդվիգ Մելքումյան-Ես 1969 թվականից բավականաչափ լուրջ ուսումնասիրություններ եմ կատարել կենսաբանական որոշ խնդիրների լուծման ուղղությամբ: Ինչ խոսք, այդ խնդիրների լուծումը շատ դեպքերում կատարել եմ դժվար պայմաններում, նույնիսկ տառապանքների գնով: Հասել եմ դոկտորի գիտական աստիճանի և պրոֆեսորի կոչմանը: Ես ինձ զրկել եմ շատ արտոնյալ վիճակներից, սակայն այսօր չկան պայմաններ իմ գիտական հաջողությունները շարունակելու համար: Սա ողբերգություն է, հավատացեք:
Մեր կողմից հրապարակված գիտական ուսումնասիրություններին արձագանքել են ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Իսպանիայում, Շվեդիայում, Իսրայելում, Դամասկոսում և այլն: Ընդ որում` Դամասկոսից հրավիրել են երեք ամիս համատեղ աշխատանքի, Քեմբրիջում զեկույցի հրավիրեցին: Սակայն ֆինանսական խնդիրների պատճառով ես չեմ կարողացել ոչ մի տեղ գնալ: Գիտական մաֆիան անպարտելի է: Նա է որոշում խաղի կանոնները:
Հրայր Ուլուբաբյան- Մասնագիտական ամենաարժեքավոր (դառը՝ չարչարանքի առումով, հաճելի և ուրախացնող՝ արդյունքի առումով) դասը 26 տարիների ընթացքում իմ ձեռք բերած գիտելիքներն ու փորձն են, որոնց շնորհիվ վստահաբար կարող եմ ասել` իմ մշակած գաղափարախոսությունը մրցակցությունից դուրս է, որովհետև դրա հիմքում դրված են իդեալ–նպատակներ և բարձր ուղիներ՝ դեպի այդ նպատակները տանող։ Այս իմաստով, մշակված գաղափարախոսությունը կարելի է անվանել իդեալաբանություն։ Այն մշակվել է ամենաարդիական գիտափիլիսոփայական Ուսմունքի՝ Ագնի Յոգայի հիման վրա, և իրենց ողջ գիտակցական կյանքը ազգի փրկության գործին նվիրած, հայ մտքի երկու հսկաների՝ Թումանյանի և Նժդեհի փիլիսոփայական, գաղափարական խրատներով ու խորհուրդներով։
Նարինե Խաչատրյան- Երբ տեսանք մեր հոդվածների շարքը (չեմ ուզում նշել վերնագրերը, անունները) տպագրված մի գրքում այլ մարդու անունով՝ իբրև հեղինակ: Մտավոր սեփականության հանդեպ հարգանքը առհասարակ վկայում է այս կամ այն հասարակության զարգացման մակարդակի մասին: Եթե նկատել եք, մեծ ՀՆԱ և հարուստ էլիտաներ ունեցող շատ երկրներ կան, ուր բնակչության լայն խավերը ցածր կենսամակարդակ ունեն: Այդ երկրները դեմոկրատական երկրների շարքում չեն, այդ երկրներում մարդկային կապիտալը շատ էժան է գնահատվում և հարստությունը ծայրահեղ անհավասար բաշխվում:
5. Արդյոք պատրա՞ստ եք մասնագիտական դաշտում Ձեզ թույլ տալ այնպիսի արարք, որը Ձեզ կզրկի ֆինանսական կայունությունից ու բարեկեցությունից, բայց մեծագույն օգուտ կտա Հայաստանին:
Սուսաննա Մկրտչյան-Արդեն յոթ տարի է, ինչ անձնականը, ընտանեկանը նվիրել եմ հանուն մեր երկրի, մեր սերունդների ապագայի:
Լյուդվիգ Մելքումյան- Ես շատ դեպքերում ինձ զրկել եմ վայելքներից, հանգստից և սեփական ֆինանսական միջոցներս ներդրել հանուն գիտության զարգացման: Հրապարակել եմ 70-ից ավելի գիտական աշխատանքներ, որոնց մեծ մասը հրապարակվել է կենտրոնական ամսագրում: 1990 թ-ից ֆինանսավորումը հանելուց հետո ես զրկվել եմ իմ գիտական ուսումնասիրությունները շարունակելուց:
Ապա անցել եմ ուսումնական ձեռնարկներ և դասագրքեր հրատարակելու շատ կարևոր աշխատանքին: Մինչև հիմա հրատարակել եմ յոթ գիրք: Այսօր էլ պատրաստ եմ շարունակել իմ գիտական ուսումնասիրությունները, սակայն վայ մասնագետները, որոնք զարտուղի ճանապարհներով զբաղեցնում են պատասխանատու պաշտոններ, վախենում են, որ իմ պես գիտնականները մուտք կգործեն իրենց կեղտոտ ու ապականված աշխարհը և կքողազերծեն այն:
Հրայր Ուլուբաբյան-Այո:
Նարինե Խաչատրյան-Հենց հիմա էլ այդպես է:
6. 2017թ.-ին մասնագիտական դաշտում ստեղծե՞լ եք որևէ արժեք, արե՞լ եք որևէ քայլ, որը Ձեզ հպարտություն է ներշնչել: Ձեզ դո՞ւր է գալիս այն մարդը, ինչպիսին Դուք էիք 2017թ.-ին:
Սուսաննա Մկրտչյան-Վերջին յոթ տարիների գործունեությունս ինձ բավարարություն է պատճառում, սակայն շա՜տ անելիք կա:
Լյուդվիգ Մելքումյան- Ես հրատարակման եմ պատրաստել երկու ուսումնական ձեռնարկ`
1. Էկոլոգիական կրթության և դաստիարակության հիմունքներ,
2. Մարդկանց գործունեության բոլոր ոլորտների էկոլոգիական անհրաժեշտությունը:
Այս ձեռնարկները զգալի չափով կբարձրացնեն ոչ միայն աճող սերնդի, այլ նաև ազգաբնակչության էկոլոգիական գիտելիքներն ու էկոլոգիական պատասխանատվությունը: Ինձ գոհացնում է, որ նման գրքեր եմ գրել, բայց, որ հրատարակելու հնարավորություն չունեմ, թևաթափ եմ լինում: Ուստի ինձ դուր չի գալիս այնպիսի մարդը՝ ինչպիսին ես եմ, քանի որ ես չեմ կարողանում հասարակությանը ծառայեցնել էկոլոգի իմ գիտելիքներն ու մասնագիտական հնարավորությունը:
Հրայր Ուլուբաբյան-Մասնագիտական դաշտում կատարած գործերիս համար հատուկ առանձնացնել 2017թ.–ը չեմ կարող։ Վերջին տարիներին գաղափարախոսության վերաբերյալ նյութեր ալբոմների ձևով տեղադրել եմ իմ ֆեյսբուքյան էջում։ Սովորություն չունեմ հպարտանալու իմ արածներով։ Քանի որ իմ աշխարհայացքով կյանքի գլխավոր նպատակը ինքնակատարելագործումն է, որն անվերջ ու անսահման գործընթաց է, ապա ես չեմ կարող ինձնից գոհ լինել իմ որևէ վիճակում. ինչ էլ արած լինեմ 2017թ.-ին կամ ինչպիսի մարդ էլ եղած լինեմ, գիտեմ, որ այն, ինչ պիտի դառնամ ապագայում, ոչ մի հիմք, ոչ իրավունք է տալիս ներկա մարդով գոհանալու կամ հպարտանալու…
Նարինե Խաչատրյան - Հայկազ Բաղյանի, Աշոտ Բարսեղյանի, Ապահով համացանց ծրագրում ընդգրկված դպրոցների, ուսուցիչների և դպրոցականների կատարած աշխատանքները և ձեռքբերումները հպարտություն են ներշնչել շատերին: Գտնում եմ, որ միգուցե կարող էի ավելին անել:
7.Եթե Ձեզ հնարավորություն տրվեր ուղերձ հղել աշխարհի հայերին՝ ի՞նչ կասեիք Ձեզ տրված մեկ րոպեի ընթացքում:
Սուսաննա Մկրտչյան-Սովորեք, ստեղծագործեք, համագործակցեք սիրով, և մեր երազանքների հայրենիքն իրականություն կդառնա:
Լյուդվիգ Մելքումյան-Սիրելիներ, վերադարձեք ձեր պատմական հայրենիքը, շենացրեք լքված և կիսալքված գյուղերը, մշակեք այն հազարավոր հեկտար հողերը, որոնք տեր չունեն: Կարծում եմ՝ այսօր գլխավոր խնդիրներից մեկը գյուղական բնակչության վերականգնումն է: Չկա գյուղը, չկա երկիրը:
Եվ վերջում, եթե կարելի է մասնագիտական մի առաջարկ. բնության մեջ գործում է նյութերի շրջապտույտի և էներգիայի փոխակերպման օրենքը: Այսինքն` կանաչ բույսերը հողից կլանում են հանքային աղեր և ջուր, տերևները սինթեզում են օրգանական նյութեր, որը սնման շղթայի ձևով անցնում է բուսակերներին, գիշատիչներին ու մակաբույծներին: Ի վերջո, նրանք մահանում են և քայքայվող օրգանիզմները նրանց մարմինները հանքայնացնում են: Իսկ քաղաքի այգիներում թափված տերևները՝ հսկայական աշխատանք կատարելով, հավաքում և տանում են աղբանոցներ ու այրում այնտեղ: Արդյունքում՝ այդ հսկայական կենսազանգվածը ոչ թե քայքայվում և սնուցում է, ծառայում քաղաքի այգիների բուսականությանը, այլ՝ հեռացվում է այգիներից:
Առաջարկում եմ թափված տերևները թաղել այգիներում, որպեսզի նրանք փտեն և հումուս դառնան այգու ծառերի համար և նպաստեն նրանց ինտենսիվ աճին, երկարակեցությանը, որը քաղաքային այգիներում գրեթե երկու անգամ պակաս է:
Հրայր Ուլուբաբյան-Անպատասխան:
Նարինե Խաչատրյան- Կարո՞ղ ենք նայել մեր պատմությանը և անկեղծ ասել, ինչպիսին էինք մենք 50, 100 կամ 150 տարի առաջ: Ուղիղ 100 տարի առաջ Հայաստանի առաջին հանրապետության հայրերը դժվարությամբ էին ուզում տեղափոխվել փոշոտ Էրիվան: Այսօր մենք աշխարհի ամենագեղեցիկ մայրաքաղաքներից մեկում ենք ապրում: Եկեք հենց այսօրվանից մտածենք, թե ինչ ջանքեր են հարկավոր, որ 100 տարի հետո մեր ամբողջ երկիրը լինի ամենազարգացած ու բարգավաճ երկրների շարքում: Ու ջանք չխնայենք այդ նպատակին հասնելու համար:
Ստեղծագործական Հայաստան մեդիանախագիծ
ՎԱՐԴուհի Սիմոնյան
Սյուզան Թոսունյան
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Փաշինյանը, Խաչատուրյանը և Սիմոնյանը հարգանքի տուրք են մատուցել՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս
Մտավախություն ունեմ, որ մյուս տարի կամ վաղը Փաշինյանի ուղերձում ցեղասպանություն տերմինը չի լինի․ Վարուժան Գեղամյան
Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
Ժողովուրդն անտարբեր է, ընդիմությունն անկարող է, իշխանությունն էլ` թրքամետ. Էդուարդ Շարմազանով
Պատահական չէ, որ Վեհափառին ռևանշիստ են անվանում և՛ ադրբեջանական վերնախավը, և՛ Հայաստանի որոշ իշխանական այրեր. Միքայել Մալխասյան
ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
«Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
- 10:33 • 24.04.24 Փաշինյանը, Խաչատուրյանը և Սիմոնյանը հարգանքի տուրք են մատուցել՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
- 22:11 • 23.04.24 Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս
- 20:32 • 23.04.24 Մտավախություն ունեմ, որ մյուս տարի կամ վաղը Փաշինյանի ուղերձում ցեղասպանություն տերմինը չի լինի․ Վարուժան Գեղամյան
- 16:03 • 23.04.24 Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
- 16:01 • 23.04.24 Ժողովուրդն անտարբեր է, ընդիմությունն անկարող է, իշխանությունն էլ` թրքամետ. Էդուարդ Շարմազանով
- 16:00 • 23.04.24 Պատահական չէ, որ Վեհափառին ռևանշիստ են անվանում և՛ ադրբեջանական վերնախավը, և՛ Հայաստանի որոշ իշխանական այրեր. Միքայել Մալխասյան
- 10:47 • 23.04.24 ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
- 10:47 • 23.04.24 ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
- 00:33 • 23.04.24 Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
- 15:51 • 22.04.24 Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
- 15:11 • 20.04.24 Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
- 14:56 • 20.04.24 ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
- 14:55 • 20.04.24 Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
- 14:42 • 20.04.24 Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
- 14:30 • 20.04.24 Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
- 12:15 • 20.04.24 Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
- 21:01 • 19.04.24 Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
- 15:42 • 19.04.24 «Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
- 15:26 • 19.04.24 Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
- 14:33 • 18.04.24 Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
- 14:33 • 18.04.24 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
- 14:16 • 18.04.24 Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
- 20:41 • 17.04.24 ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
- 17:44 • 17.04.24 Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
- 17:02 • 16.04.24 Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
- 16:13 • 16.04.24 ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
- 21:23 • 15.04.24 Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
- 20:50 • 15.04.24 Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
- 11:58 • 15.04.24 Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
- 11:51 • 15.04.24 «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
- 18:17 • 13.04.24 Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
- 23:14 • 12.04.24 LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
- 21:06 • 12.04.24 Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
- 20:43 • 12.04.24 Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
- 18:58 • 12.04.24 ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
- 14:14 • 12.04.24 Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
- 14:14 • 12.04.24 Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
- 17:03 • 11.04.24 Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
- 15:32 • 11.04.24 Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
- 14:16 • 11.04.24 Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 18:46 • 23/04 Լեռնային Ղարաբաղից Հակարիի կամրջով Հայաստան եկած ռուս խաղաղապահներն այսօր վերադարձել են Լեռնային Ղարաբաղ (տեսանյութ) Ըստ դրա՝ խաղաղապահ զորախմբի մի խումբ զինծառայողներ ուղևորվել էին Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար:
-
Իրադարձային 09:14 • 24/04 Այլևս երբեք․ մենք սա ուրիշներին չպետք է ասենք, այլ ինքներս մեզ, պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այդ հայրենիքը․ Փաշինյանի ուղերձը Այս իմաստով, չափազանց կարևոր եմ համարում Մեծ եղեռնի ներքին հայեցումը: Հայոց ցեղասպանության, Մեծ եղեռնի մասին խոսելիս մենք մշտապես հղում ենք անում արտաքին աշխարհին, խոսում արտաքին աշխարհի հետ, բայց մեր ներքին խոսակցությունն այս թեմայով այդպես էլ չի կայանում:
-
Տնտեսություն 09:52 • 24/04 «Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ Hetq.am Տարիներ շարունակ գործարանի հումքի հիմնական մատակարար «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը գործարանին։ Գործարանը մատնվել է պարապուրդի:
-
Իրադարձային 16:29 • 23/04 Սասուն Միքայելյան, հավաքե՛ք ձեզ, դուք երկիր պահող եք, երկիր հանձնող չեք. Բագրատ Սրբազան «Այսօր ԵԿՄ անդամներն իրենց ղեկավարի գլխավորությամբ՝ Յուրա անունով, Կոթի գյուղից, ուղղակիորեն ահաբեկել են այն մարդկանց, ովքեր հույզերի մեջ որոշել են ինքնաբուխ ինչ-որ գործողություններ անել։
-
Իրադարձային 22:37 • 23/04 Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Թիմուր Իվանովը. ՌԴ ՔԿ Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով (կաշառք վերցնելը) ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Թիմուր Վլադիմիրովիչ Իվանովը
-
Իրադարձային 17:20 • 23/04 3 տարուց ավելի է, Հայաստանը խախտում է նոյեմբերի 9-ի հայտարարության՝ տրանսպորտային կապ տրամադրելու դրույթը. Ալիև Սակայն ասվում է, որ Ադրբեջանի արևելյան հատվածի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև պետք է լինի տրանսպորտային կապ, որի հսկողությունը պետք է ապահովեն ռուսական սահմանապահ ուժերը։
-
Իրադարձային 10:42 • 24/04 Հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ ենք անհանգստացել․ Ռուբեն Վարդանյանի որդու հարցազրույցը CNN-ին Հայրս՝ Ռուբեն Վարդանյանը, ապօրինի ձերբակալվել է ավելի քան 200 օր առաջ։ Դրանից առաջ էլ 120 հազար այլ հայերի հետ գտնվում էր ավելի քան 9-ամսյա շրջափակման մեջ։ Ձերբակալությունից հետո անձամբ ես հորս հետ խոսել եմ մեկ անգամ՝ նոյեմբերին։
-
Քաղաքականություն 11:38 • 24/04 Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը մեր ապագան միասին կառուցելն է. Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հղել է Հայոց ցեղասպանության կապակցությամբ ապրիլքսանչորսյան ցավակցական ուղերձ, որը նա 2012 թվականից ի վեր հղում է Թուրքիայի Հայոց պատրիարքարանին և հայ համայնքին, հայտնում է agos.com.tr-ն։
-
Քաղաքականություն 15:51 • 23/04 Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին (տեսանյութ) Մարիա Կարապետյանը նշեց, որ իրենց մոտեցումն այն է, որ ՀՀ-ն ունի պետական սահման և դա 91 թվականին Սովետական Միության փլուզումից հետո Սովետական Միության ադմինիստրատիվ սահմանի վերածումն է պետական սահմանի։
-
Քաղաքականություն 16:55 • 23/04 Արցախի էթնիկ հայերի տեղահանում և մարդու իրավունքների լուրջ խնդիրներ ՀՀ-ում. Պետդեպի զեկույց Ներհայաստանյան խնդիրներին ևս անդրադարձ կա. զեկույցը նշում է, որ Հայաստանի կառավարությունն ամրապնդել է կոռուպցիայի դեմ պայքարի իր ինստիտուցիոնալ շրջանակը՝ կիրառելով նոր հակակոռուպցիոն ռազմավարությունը մի շարք ուղղություններով։
-
Իրադարձային 18:46 • 23/04 Լեռնային Ղարաբաղից Հակարիի կամրջով Հայաստան եկած ռուս խաղաղապահներն այսօր վերադարձել են Լեռնային Ղարաբաղ (տեսանյութ) Ըստ դրա՝ խաղաղապահ զորախմբի մի խումբ զինծառայողներ ուղևորվել էին Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար:
-
Իրադարձային 11:14 • 23/04 Կիրանցի գյուղապետը հանդիպումից հետո ասաց՝ ինչ կար, մնացել է նույնը, դեռ մի բան էլ ավելին, շատ այլայլված էր․ Բագրատ Սրբազան Ասաց, որ ինչ կար, մնացել է նույնը, դեռ մի բան էլ ավելին։ Պայմանավորվեցինք այսօր այստեղ հանդիպենլ, որին ներկա կլինեն և՛ երեք գյուղերի գյուղապետերը, և՛ ժողովուրդը, ու իրենք կասեն՝ ինչ են խոսել։
-
Իրադարձային 13:47 • 23/04 Ուզում եք թnւրքի հետ ապրեք, Ալիևին խնդրեք մի հատ գյուղ տա, այդ 100 հոգով գնացեք ապրեք, մենք տավուշցիների կողքին ենք․Գեղարքունիքի բնակիչ «Ո՞վ է Նիկոլ Փաշինյանը, ես Հայաստանի վարչապետ չեմ ճանաչում։ Եթե թուրքի հետ ապրելը լավ է, գնացեք խնդրենք Ալիևին մի հատ գյուղ տա, գնացեք այդ 100 հոգով ապրեք մենք չենք ուզում իրենց հետ ապրենք»։
-
Իրադարձային 07:49 • 23/04 Օշականում «VAZ»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել տներից մեկի դարպասին․ վարորդը հոսպիտալացվել է Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և վարորդին պատգարակով մոտեցրել շտապօգնության մեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։
-
Իրադարձային 16:29 • 23/04 Սասուն Միքայելյան, հավաքե՛ք ձեզ, դուք երկիր պահող եք, երկիր հանձնող չեք. Բագրատ Սրբազան «Այսօր ԵԿՄ անդամներն իրենց ղեկավարի գլխավորությամբ՝ Յուրա անունով, Կոթի գյուղից, ուղղակիորեն ահաբեկել են այն մարդկանց, ովքեր հույզերի մեջ որոշել են ինքնաբուխ ինչ-որ գործողություններ անել։
-
Իրադարձային 22:37 • 23/04 Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Թիմուր Իվանովը. ՌԴ ՔԿ Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով (կաշառք վերցնելը) ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Թիմուր Վլադիմիրովիչ Իվանովը
-
Մամուլի տեսություն 08:48 • 23/04 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ» Նկատենք, որ մինչ այս, թե’ օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյաների, թե’ պատվիրակությունների պաշտոնական այցերի օրակարգում Ծիծեռնակաբերդ այցը մշտապես պարտադիր է եղել. հասկանալի է, որ սա հայկական կողմի պարտադիր պահանջն է եղել, որին գործընկերները համաձայնել են:
-
Իրադարձային 17:20 • 23/04 3 տարուց ավելի է, Հայաստանը խախտում է նոյեմբերի 9-ի հայտարարության՝ տրանսպորտային կապ տրամադրելու դրույթը. Ալիև Սակայն ասվում է, որ Ադրբեջանի արևելյան հատվածի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև պետք է լինի տրանսպորտային կապ, որի հսկողությունը պետք է ապահովեն ռուսական սահմանապահ ուժերը։
-
Իրադարձային 11:55 • 23/04 Նոյեմբերյան համայնքը, այդ թվում սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները, չեն աջակցում սահմանազատման գործընթացին և չունեն որևէ մասնակցություն դրան. հայտարարություն Մասնավորապես, նոր սահմանի առկայությունը համայնքի տարածքի կարևորագույն հատվածներ դարձնում է խոցելի, որը էական վտանգ է ներկայացնելու համայնքի բնակչության համար։
-
Իրադարձային 17:30 • 18/04 Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել․ Շուշանիկ Արևշատյան Ոչ մի նոր բան, պարզապես ժանրային դրամատուրգիա: Ինչո՞ւ եմ ես այս մասին գրում, հիշեցի ինչպես 2018թ հեղափոխությունից հետո
-
Իրադարձային 16:19 • 17/04 Բրազիլիայում կինը հանգուցյшլին տարել է բանկ՝ նրա անունով վարկ ձևակերպելու համար (տեսանյութ) Ռիո դե Ժանեյրոյում բնակչուհի Էրիկա դե Սոուզա Վիեյրա Նունեսը տարեց տղամարդու դին անվասայլակով տարել է բանկ՝ փորձելով 17,000 ռեալ վարկ ստանալ: Այս մասին հայտնում է բրազիլական TV Globo հեռուստաալիքը, որը հրապարակել է միջադեպի տեսագրությունը։
-
Ժամանց 15:00 • 21/04 Հնդկաստանում զույգը որոշել է 24 մլն դոլար կարողությունը նվիրաբերել և դառնալ ողորմության հաշվին ապրող վանական Բհանդարի ամուսիններն արդեն երդվել է զուսպ կյանքով ապրել: Նրանք սկսել են իրենց ունեցվածքը բաժանել փետրվարին, երբ մասնակցել են չորս կիլոմետրանոց երթի, որի ընթացքում նրանք նվիրեցին ամեն ինչ՝ փողից մինչև բջջային հեռախոսներ և նույնիսկ օդորակիչներ:
-
Իրադարձային 16:29 • 19/04 Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am 360 ուսանողից նախաթեստը հաղթահարել է միայն 140-ը։ Քննությունը հաջող անցնելու համար պետք էր 30 բալից հավաքել ամենաքիչը 15 բալ։ Քննությունը ձախողածներին առաջարկել են վճարովի կուրսեր անցնել։
-
Քաղաքականություն 17:16 • 19/04 Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ Հայտարարությունը նշանակում է, որ երկու հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են վերը նշված գյուղերի միջև Խորհրդային Միության ժամանակներում գոյություն ունեցած սահմանները,
-
Իրադարձային 22:30 • 19/04 Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Բաղանիս-Նոյեմբերյան հատվածը Համայնքների բնակիչներն այսպիսով իրենց անհամաձայնությունն են հայտնում այսօր սահմանազատման հանձնաժողովների հանդիպման արդյունքներով հրապարակած սահմանազատման մասին տեղեկությանը։
-
Իրադարձային 18:46 • 23/04 Լեռնային Ղարաբաղից Հակարիի կամրջով Հայաստան եկած ռուս խաղաղապահներն այսօր վերադարձել են Լեռնային Ղարաբաղ (տեսանյութ) Ըստ դրա՝ խաղաղապահ զորախմբի մի խումբ զինծառայողներ ուղևորվել էին Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար:
Քաղաքականություն
-
12:48 • 24.04.24 Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ կայցելի օկուպացված Արցախ
Տնտեսություն
-
22:02 • 23.04.24 Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս (տեսանյութ)
-
10:30 • 22.04.24 Հանածո վառելիքի դարաշրջանը մոտենում է ավարտին. Շոլց
Սպորտ
-
08:35 • 24.04.24 Յուվենտուսը պարտվեց, բայց դուրս եկավ Իտալիայի գավաթի եզրափակիչ
Մամուլի տեսություն
-
08:24 • 24.04.24 ՔՊ-ականներն ամաչում են մարդամեջ դուրս գալ․ «Հրապարակ»
Գիտություն/տեխնիկա
-
16:51 • 18.04.24 Ղրղզստանում սահմանափակվել է TikTok-ի հասանելիությունը
Ժամանց
-
17:00 • 18.04.24 ՄԻԵԴ-ը մերժել է Կիրկորովի հայցն ընդդեմ Լիտվայի