Սալվադորում գեղեցկության մրցույթի մասնակցուհու հանդերձանքը բռնկվել է բեմի վրա (տեսանյութ)

23:39 • 18.01.18

Սալվադորի քաղաքներից մեկում անցկացվող գեղեցկության մրցույցի մասնակցուհու ելույթի ժամանակ բռնկվել և այրվել է գլխի զարդարանքը:

Ինչպես հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով տեղի աղբյուրը, միջադեպը տեղի է ունեցել, երբ կինը, որն ընտրվել էր որպես «բերքահավաքի թագուհի», դուրս է եկել բեմ՝ գլխին հսկայական փետրազարդ հարդարանքով:

Նրան օգնության են հասել գեղեցկության մրցույթի աշխատակիցները, որոնք դուրս են վազել բեմ և հանգցրել կրակը: Գեղեցկուհին չի տուժել:

Ինչպես երևում է տեսանյութում, գլխի զարմարանքը բռնկվում է, երբ կինն անցնում էր բեմում ջահերով կանգնած տղամարդու կողքով: