Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը որոշել են նորածին դստեր անունը

23:24 • 19.01.18

Քիմ Քարդաշյանը քիչ առաջ հայտնել է իրենց նորածին դստեր անունը: Business Insider-ի փոխանցմամբ՝ Քիմն ու Քանյե Ուեստն իրենց երկրոդ դստերն անվանել են Չիկագո Ուեսթ:

Այս մասին ամերիկյան հեռուստատեսության աստղը գրել է իր թվիթերյան էջում: Դստեր անվանումը ծնողները որոշել են նրա լույս աշխարհ գալուց 4 օր անց:

Երկրպագուները, որոնք վաղուց էին քննարկում, թե ինչ անուն կընտրի զույգն այս անգամ, թերահավատորեն են մոտեցել այս լուրին:  

Հիշեցնենք, որ Քիմն ու Քանյեն երկու երեխա արդեն ունեին՝ դուստրը՝ Նորթը և որդին՝ Սենթը:

Երրորդ փոքրիկը լույս աշխարհ է եկել հունվարի 15-ին փոխնակ մոր օգնությամբ: