Խավարն այնտեղ է, ուր արթուն չէ միտքն ու դիմադրությունը. լուսավորությունը` ուղիղ ճանապարհ

19:41 • 20.01.18



Խավարի հետ կռիվ տվող ամեն ձայն վայրահաչ է. խավարը միայն լույսն է ցրում: Վառիր լույսը և խավարասերները կանհետանան: Իսկ եթե լույսը չես տեսնում, ուրեմն հաստատ, արթուն չես: Խավարը ծավալվում է դատարկության մեջ, այնտեղ, ուր քնել է միտքն ու դիմադրությունը, ուր մարդիկ գիտելիքի փոխարեն հավատալիքներ են փնտրում և չեն դադարում տրվել մաուզերիստ գլխակերների «ազգափրկիչ» բարբաջանքին: Երկրի վրա և մեկ մարդու շուրջ այնքան լույս կա, որքան ինքն է արձակել: Ահա այսպես խավարն անիծողների զրույցն ավելի առարկայական է դառնում: Մի վերջին հաշվով՝ խավարը պատրանք է, խավար չկա, կա ստվեր, որը խանգարում է լույսի անդրադարձին: Ֆաշիզմի մահվան ճամբարներում ողջ է մնացել հայերի մի խումբ, որն ատամի խոզանակ էր պահում և կանոնավոր մաքրում ատամնաշարը: «Օրվա ռեժիմը չէր պարտադրում լվանալ ատամները, բայց մենք ուզում էինք մեզ չպարտադրվող գոնե մեկ գործողություն կատարել», – սա ինձ պատմեց նախկին ռազմագերին, որն իր խմբի հետ հաջողացրել էր հենց այդ խոզանակի աջակցությամբ բացել երեք փական և մի փոքր խմբով ազատագրվել մոտալուտ սպանդից:

Այսօր ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ մեդիանախագծում են Վարդան Հարությունյանը՝ հասարակական գործիչ, իրավապաշտպան,  ԽՍՀՄ քաղբանտարկյալ, ֆեյսբուքյան հայտնի դեմք, Մոդերատոր Մոդերան՝ կառավարման մասնագետ, Արթուր Դանիելյանը՝ բանկային համակարգի մասնագետ և ՏՏ հեղինակավոր անուններից մեկը՝ X Tech ընկերության  հիմնադիր Արման Աթոյանը:

1.Ինչպե՞ս եք գնահատում Ձեր մասնագիտական ոլորտում տարվող պետական քաղաքականությունը(արդյունավետությունը գնահատել 10-ը բալանոց համակարգով):

Վարդան Հարությունյան-Բացասական, իհարկե։ Ես ներգրավված եմ մի բնագավառում, որը մարդու իրավունքներ է կոչվում։ Այստեղ դրական տեղաշարժերը դանդաղ են տեղի ունենում։ Պետությունը կամ, ավելի ճիշտ, պետությունները դժվարությամբ են իրենց հնարավորություններից ու իրավունքներից նահանջում հօգուտ մարդու իրավունքների ընդլայնման։ Ողջ աշխարհում է այսպես։  Մարդ – հասարակություն, մարդ – պետություն փոխհարաբերությունների ընթացքում մարդու իրավունքները հաճախ են խախտվում։  Պետությանը նահանջել տալու համար մարդկությունը հարյուրամյակներ է պայքարել ու դեռ պայքարում է։ Տեղեր կան, որ այդ պայքարը լուրջ հաջողություններ է գրանցել, տեղեր կան, որ հաջողություններն առկա են, բայց՝ չնչին, իսկ կան տեղեր, որտեղ նման հաջողություններ, ուղղակի, չկան։ Մենք, իմ կարծիքով, դասվում ենք չնչին հաջողություններ գրանցած երկրների շարքին։ Մեր այդ չնչին հաջողություններն էլ նկատելի են դառնում, երբ մեզ համեմատում ենք մեզանից ավելի վատ վիճակում գտնվող Ադրբեջանի, Ուզբեկստանի, Թուրքմենիայի ու այս կարգի այլ երկրների հետ։ Մարդու իրավունքների բնագավառում 1990-ական թվականների առաջին կեսին մենք լուրջ հաջողություններ էինք գրանցել, բայց մի պահից այդ ընթացքը դանդաղեց, ապա՝ կանգ առավ, իսկ 2000-ականների սկզբներից սկսած մենք տարի առ տարի միայն հետընթաց ենք գրանցում։ Այսօր արդեն հասել ենք չի կարելիի սահմանին։

Մոդերատոր Մոդերա-Իմ մասնագիտական ոլորտում առհասարակ պետական քաղաքականություն չի տարվում, հետևաբար,  գնահատելու առանձնապես բան էլ չկա:

Արթուր Դանիելյան-ԿԲ-ն Հայաստանի միակ կայացած ինստիտուտներից է: Տիգրան Սարգսյանի թողած ժառանգությունը մինչ օրս մեզ զերծ է պահել ցնցումներից:

Արման Աթոյան -Ինչ-որ քայլեր արվում են։ Ստարտափերի օրենքը և այլն, բայց արդյունավետությունը չեմ կարող բարձր գնահատել, որովհետև իրականում դրա ազդեցությունը չափելի մեծ չէ։ Երևում է, որ մի բան արվում է, բայց դարավոր խնդիրներ կան, որոնք չեն լուծվում։ Արդեն ծիծաղելի էլ է դրանց մասին խոսել։

2. Որո՞նք են Ձեր մասնագիտական դաշտի ամենակենսական խնդիրները, որոնք խոչընդոտում են ստեղծարարությանը, և դրանց հրատապ լուծումը կարող է բեկումնային դառնալ ոլորտի առաջխաղացման համար:



Վարդան Հարությունյան
-Մարդու իրավունքների բնագավառը յուրահատուկ ստեղծարարություն չի պահանջում։ Այն ավելի շուտ պահանջում է նվիրվածություն ու անշահախնդրություն։ Առաջին հայացքից զարմանալի կարող է թվալ, բայց նշածս նվիրվածությունը և անշահախնդրությունը լավ նկատվում էին խորհրդային շրջանի, ապա՝ 1990-ականների առաջին կեսերին գործող իրավապաշտպանների մոտ։ Այսօր այլ ժամանակներ են,  ու այս այլ ժամանակներն այլ մոտեցումներ ու պատկերացումներ են թելադրում։ Իրավապաշտպանությունը կոչումից վերածվել է առօրյա աշխատանքի ու նաև տուն պահելու միջոցի։ Այս մոտեցումն իրավապաշտպանության վրա ստվեր է ձգում, բայց երբ ներկա իրականությունն ու մտածողությունն ես հաշվի առնում, ապա արդարացումներ են ի հայտ գալիս։ Հաճախ եմ լսում՝ իրավապաշտպաններն էլ են բարեկեցիկ ապրել ցանկանում։ Շատ բնական ցանկություն է, պետք է ապրեն ու թող ապրեն։ Պախարակելի է, երբ իրավապաշտպանությունը վերածվում է դոնոր կազմակերպություններին մոլորեցնելով փող ձեռք գցելու միջոցի, ինչը մարդիկ գրանտակերություն են անվանում։ Այս բնագավառն էլ յուրահատուկ կոռուպցիա ունի և յուրահատուկ կոռուպցիոն ռիսկեր  է պարունակում։ Այս կարգի անցանկալի երևույթների բացառումը կարող է իրավապաշտպանությանը վերադարձնել նախկինում ունեցած կասկածից դուրս գտնվող համբավը։ 

Մոդերատոր Մոդերա-Ամենակենսականը, թերևս, պրոֆեսիոնալ կադրերի բացակայությունն է: Արդի պայմաններում գիտակ, խելացի և պատրաստված կադրերն  իրենց տեղը, ցավոք, զիջել են կիսագրագետներին, ինչի արդյունքում ունենք այն ինչ, ունենք:

Արթուր Դանիելյան-Կապիտալի գինը: Փողը պետք է էժանացնել առաջին հերթին անվտանգության և քաղաքական կայունության առաջխաղացմամբ:

Արման Աթոյան –Իրականում, այդ երևույթները ստեղծողները նոր աշխատակիցներն են, որոնք գալիս են դաշտ։ Եթե մենք բացարձակ չենք ունենում մարդիկ, ովքեր կրթություն ունեն այդ  դաշտում աշխատելու համար, ունենում ենք լուրջ խնդիր, իսկ ստեղծագործելու համար․․․ նույն Գեղարվեստի ակադեմիան այսօր պիտի ունենար կադրեր, որոնք պիտի անեին այս դաշտի դիզայնը, որովհետև ամբողջ աշխարհում այդ թրենդները  կան։ Մենք էլի հետ ենք այդ իմաստով։ Գերագույն խնդիրը մնում է մեզ մոտ կրթության, կադրերի խնդիրը, որը լուրջ ու մեծ է և դեռ  ոչ մի ձև չի լուծվում։ Սա այն խնդիրն է, որը մի 100 բանի խանգարում է։

3.Համաձա՞յն եք այն մտքի հետ, որ մասնագիտական ցանկացած համայնք պատասխանատու է իր դաշտում կատարվածի համար: Ձեր կարծիքով, մեզանում ինչո՞ւ չեն ձևավորվում մասնագիտական պատասխանատու և գործուն ընտրախավեր (էլիտաներ), և ինչո՞ւ են մասնագիտական խնդիրները հիմնականում փոշիանում և այլասերվում սիրողական քննարկումներում:

Վարդան Հարությունյան
- Այո, մտքի հետ համամիտ եմ։ Մասնագիտական համայնքները պատասխանատու են իրենց դաշտում կատարվածի համար։ Խնդիրն այն է, որ մենք արդեն 25 և ավել տարիներ անցումային շրջանում ենք։ Ծիծաղելի է, բայց այս տարիների ընթացքում այդպես էլ չենք կարողացել մեր անցումը կատարել։ Անգամ այն կատարելու լուրջ փորձ չենք արել։ Նոր ժամանակներում` 21-րդ դարում, ապրում ենք խորհրդային պատկերացումներով ու աշխարհընկալմամբ։ Մենք՝ բոլորս, մեր ուսերին կրում ենք խորհրդային բեռը, իսկ մեր երկրի իշխանավորները, դատելով նրանց վարք ու բարքից, այդ բեռը կրում են և՛ իրենց ուսերին, և՛ իրենց սրտում։ Պետության կառավարումը, հասարակության ու պետության մասին ունեցած նրանց պատկերացումները չեն համապատասխանում մեր ժամանակների չափանիշներին։ Եթե այդպես չլիներ, ապա իշխանություններն իրենց առջև ժողովրդավարական ինստիտուտներ ձևավորելու խնդիր դրած կլինեին։ Կապահովեին այնպիսի պայմաններ, որ մեր երկրում զարգանային ճիշտ հասարակական փոխհարաբերություններ։ Այս դեպքում կկայանային և իրենց դերին կհամապատասխանեին նաև մասնագիտական համայնքները։ Բայց ունենք բոլորովին այլ իրականություն։ Իշխանությունը զբաղված է ցանկացած գնով սեփական վերարտադրությունն ապահովելու գործով։ Այս հանգամանքը, ժողովրդավարության պակասն, ընդհանրապես, ծնում են անառողջ փոխհարաբերություններ բոլոր բնագավառներում ու ողջ հասարակական դաշտում։ Արդյունքում՝ կամ չեն ձևավորվում,  կամ էլ աղավաղված են ձևավորվում ձեր նշած էլիտաները, որոնք որևէ լուրջ մասնագիտական խնդիր իրենց առջև դնել, քննարկել ու լուծել չեն կարող։

Մոդերատոր Մոդերա-Մասնագիտական համայնքն իրապես մեծ դեր ունի, սակայն գալիս է մի պահ, երբ պարզապես հոգնում ես պարզ ճշմարտությունն ապացուցելու համար անվերջ կռիվ տալուց ու որքան էլ ցավալի է՝ ընտրում ես դիտորդի կարգավիճակն ու ատամներդ սեղմած հետևում՝ ոնց է ամեն ինչ փուլ գալիս:

Արթուր Դանիելյան-Էգոցենտրիկ, ուղղափառ հասարակություններում կոլեկտիվիզմը չի ողջունվում:



Արման Աթոյան-Քանակի խնդիր կա։ Մենք օրինակ՝ AR և VR ակումբային հանդիպումներ ենք կազմակերպում։ Հիմնականում խնդիրն այն է, որ դրանով շատ զբաղվող չկա։ Եթե մենք պիտի գանք մեր օֆիսի մարդկանց հետ քննարկենք, մեր օֆիսում էլ դա կարող ենք անել։ Հետևաբար, այդ ընկերությունները, որ առաջանում են՝ վիրտուալ ու համալրված իրականության, դրանցով հետաքրքրվող մարդկանց թիվն է քիչ։ Եթե իմանանք, որ 100 ուսանող լինեին մի թեմայով շա՜տ հետաքրքրված․․․ ավելի նեղ ուղղվածություններ քիչ մարդ է հասկանում և չի ուսումնասիրում։ Դրա համար սիրողական քննարկումներ են լինում ու ոչ համատարած։

4.Ո՞րն է մասնագիտական ամենաարժեքավոր դառը դասը, որ քաղել եք մեծ տառապանքի գնով և ի՞նչ ելքային լուծումներ կառաջարկեք Ձեր ոլորտի մրցունակությունը բարձրացնելու և նորարար գաղափարները խթանելու ուղղությամբ:

Վարդան Հարությունյան
-Ամենածանրն այն է, երբ պաշտպանության կարիք ունեցող մարդը հավատում է, որ քո պաշտպանությամբ կվերականգնվեն իր իրավունքները, բայց դա տեղի չի ունենում։ Հատկապես ծանր է, երբ արդարադատության խնդիր է, կամ մարդն ազատազրկման վայրերում է և իր ազատ արձակման հնարավորությունը քեզ հետ է կապում։ Իրավապաշտպանը մեծ հնարավորություններ ու լուրջ լծակներ չունի։ Մարդու իրավունքները լիարժեք պաշտպանելու համար իրավապաշտպան – պետություն հարաբերությունները չպետք է թշնամական լինեն։ Պետությունն ինքը պետք է իրավապաշտպանական հակումներ ունենա։ Եթե, օրինակ, Նորվեգիայում ոստիկանությունը խախտում է քաղաքացու իրավունքները և մարդը դիմում է իրավապաշտպանին, իրավապաշտպանն այդ խնդիրը լուծելիս պետությանն է վերցնում որպես աջակից։ Այսպես պետք է լինի ամենուր։ Այդպես պետք է լիներ նաև մեզանում։ Այս դեպքում այսքան շատ իրավապաշտպաններ ու իրավապաշտպանական կառույցներ չէինք էլ ունենա։ Իսկ մենք արդարության հասնելու համար ստիպված դիմում ենք միջազգային կառույցներին, եվրոդատարան, այլ պետությունների առաջնորդներին, որովհետև մեր պետությունն ինքն է զբաղված մարդու իրավունքների համատարած խախտմամբ ու քաղաքացիների կողմից իր նկատմամբ չնչին հավատ անգամ չի ներշնչում։ Ձեր ասած ելքային լուծումը սա է՝ հասնել նրան, որ մեր պետությունը ոչ միայն հայտարարի, այլ իրականում հարգի ու արժևորի մարդու իրավունքները։ Ի՞նչպես, ե՞րբ, ի՞նչ ճանապարհով, այլ թեմա է, բայց մենք սրան պետք է հասնենք։

Մոդերատոր Մոդերա- Ելքային լուծումը Հայաստանում կրթության որակի բարձրացումն  է: Խնդիր, որը անկյունաքարային է բոլոր մասնագիտությունների պարագայում: Նվազագույն գնահատականներով բուհ ընդունվող, մի կերպ ավարտական դիպլոմ ստացողները, ցավոք, տոկոսային հարաբերակցությամբ զգալիորեն գերազանցում են ուսանողից մասնագետ դարձած շրջանավարտներին: Տառապանքի գնով ոչ մի դաս չեմ քաղել, ամեն ինչ եղել է գիտակցված ընտրության արդյունք: Ընտրություն, որի արդյունքում դարձել եմ այն, ինչ կամ:

Արթուր Դանիելյան- Մարդկանց վրա պետք չէ հույս դնել:

Արման Աթոյան-Ամենադառը դասը ինձ համար․․․չեմ ուզում մարդկային ռեսուրսին բերել։ Օրինակ՝ դառը դասերից մեկը. երբ նոր էինք սկսել վիրտուալ իրականությամբ զբաղվել ու մեր առաջին հավելվածն էինք  ստեղծել, ինքը շատ պահանջարկված էր ու մեծ հետաքրքրություն էր առաջացրել։ Շատ օգտատերեր ուզում էին, որ դա թարմացնենք ու ավելի զարգացնենք։ Մենք  դրա փոխարեն որոշեցինք ուրիշ շատ հավելվածներ ստեղծել։ Արդյունքում՝ մենք ունեցանք 25 հավելված, որոնք քիչ ներբեռնումներ ունեին։ Երևի թե, սխալ էր, պետք էր կենտրոնանալ առաջինի վրա։ Եվ, արդյունքում, կունենայինք 5 միլիոն ներբեռնում, ոչ թե բոլորը միասին՝ 2 միլիոն։ Մրցունակության բարձրացման կարևոր պայմանն այն է, որ մարդիկ ավելի շատ զբաղվեն ու մի բան արտադրեն։ Սրա մասին շատ եմ խոսել՝ ոլորտը նոր է և շատ հնարավորություններ կան մի բան անելու։ Ամբողջ աշխարհում է նոր։

5. Արդյո՞ք պատրաստ եք մասնագիտական դաշտում Ձեզ թույլ տալ այնպիսի արարք, որը Ձեզ կզրկի ֆինանսական կայունությունից ու բարեկեցությունից, բայց մեծագույն օգուտ կտա Հայաստանին:

Վարդան Հարությունյան
-Այս հարցին «ոչ» պատասխանելն այն չի լինի երևի, իսկ «այո»-ն էլ պաթետիկ է հնչում։ Ես դեռ խորհրդային տարիներին, ի թիվս այլ գործերի, զբաղվել եմ նաև իրավապաշտպանությամբ, երբ դա վտանգավոր էր, դրա համար դատապարտում էին ու դատապարտվել եմ։ Չգիտեմ, թե որքան մեծ է այն օգուտը, որը որպես խորհրդային տարիների այլախոհ բերել եմ ես Հայաստանին՝ Հայաստանի անկախության և հանուն մարդու իրավունքների պաշտպանության համար պայքարելով, ապա՝ դատապարտվելով: Բայց, երևի, սա պետք է լինի իմ պատասխանը ձեր հարցին։ Իրավապաշտպանությամբ շարունակել եմ զբաղվել նաև իմ ազատ արձակվելուց հետո, երբ մեր հասարակական դաշտում իրավապաշտպաններ չկային, ապա՝ անկախ հռչակված Հայաստանի առաջին տարիներին, երբ իրավապաշտպանները թվով քիչ էին: Այսօր էլ դրանով եմ զբաղված, բայց արդեն հաճույքով դա կթողնեի։ Երկար ժամանակ է՝ մտածում եմ այս դաշտից հեռանալու մասին, բայց անընդհատ մի նոր առիթ է լինում՝ մի նոր անարդարություն, նոր հալածանք այս կամ այն գործիչի կամ գործիչների նկատմամբ, նոր բռնություններ ու զոհեր, և դաշտը թողնելը հետաձգվում է։ Պարտադիր պետք է նշեմ, որ այս գործունեությունն ինձ ֆինանսներ չի բերում։ Ի տարբերություն շատ իրավապաշտպանների՝ ես դրամաշնորհներ չեմ ստանում։ Ոչ թե այն պատճառով, որ ցանկություն չունեմ կամ դա վատ բան եմ համարում, այլ այն պատճառով, որ այս հաճույքից օգտվելու իրավունք ունեցողների ցուցակներում չկամ։

Մոդերատոր Մոդերա-Նյութական կայունությունը երբեք ինձ համար առաջնային չի եղել: Առանց որևէ նյութական ակնկալիքի արել եմ գործ, որից հոգեկան բավարարություն եմ ստացել, բարիք եմ ստեղծել: Եղել է հակառակը, երբ ժամերն եմ հաշվել խոշոր հոնորարով գործն ավարտին հասցնելու համար: Բարձր չհնչի, բայց Հայաստանին անգամ փոքրիկ օգուտ տալու դիմաց պատրաստ եմ հրաժարվել կայունությունից ու բարեկեցությունից՝ ինչպիսի դրսևորումներ էլ այն ունենա:

Արթուր Դանիելյան- Ես դա անում եմ ամեն օր:

Արման Աթոյան-Մենք միշտ այդպես ենք անում, կարող է չափից շատ ենք այդպես անում։ Դրա ապացույցներն էլ շատ են, որոնք զուտ ներքին հետաքրքրության ու ամբիցիաների համար ենք արել։ Ամենալավ օրինակը  «Սարյան VR»-ն էր։ Երբ նոր էինք սկսել զբաղվել մեր 2-3-րդ հավելվածն էր, որը շահույթ չէր հետապնդում։ Բայց ոգևորիչ էր, որ շատ բլոգերներ գրել էին, որ նայեք, հայկական նկարչի նկարը  վիրտուալ է սարքած։ Հիմա էլ նման արտ նախագիծ ունենք Կոմիտասի հետ կապված։



6. 2017թ.-ին մասնագիտական դաշտում ստեղծե՞լ եք որևէ արժեք, արե՞լ եք որևէ քայլ, որը Ձեզ հպարտություն է ներշնչել: Ձեզ դո՞ւր է գալիս այն մարդը, ինչպիսին Դուք էիք 2017թ.-ին:

Վարդան Հարությունյան
-Ոչ,  իրավապաշտպանության մեջ որևէ հաջողություն նշել չեմ կարող։ Ոչ միայն այս տարվա, այլև՝ նախորդ տարիների ընթացքում։ Կարող են արձանագրվել փոքրիկ հաջողություններ, բայց դրանք հպարտ լինելու համար բավարար չեն։ Իրավապաշտպանությունից զատ ես զբաղվում եմ նաև հրապարակախոսությամբ։ Այս բնագավառում ես ինձ ավելի հաջողակ եմ զգում։ Տարին մեկ-երկու լավ՝ ինձ բավարարող բան գրում եմ։ Իսկ այն մարդն ինչպիսին ես եմ եղել 2017թ․ու նաև դրանից առաջ ինձ, այո, դուր է գալիս։ Եվ ոչ միայն ինձ։ Ես շատ լավն եմ ու այդպիսին էլ մնալու եմ։

Մոդերատոր Մոդերա- Ցավոք, 2017-ը մասնագիտական առումով լճացման տարի էր: 2017-ին ես այնպիսին էի, ինչպիսին կայի, բայց չդարձա ավելի լավը, քան կամ:

Արթուր Դանիելյան-Հպարտանալու հետ խնդիր ունենք ես ու Քրիստոսը:

Արման Աթոյան-Ստեղծել ենք մի քանի դրույթներով։ Հպարտության առարկաներից մեկն այն է, որ Ֆաբերլիկ ընկերությունը օգտագործում է Arloopa հավելվածի պլատֆորմը։ Մյուսը՝ վիրտուալ իրականության դաշտում այս տարի աշխարհում քարբորդի ներբեռնումների թվով 1 տոկոսը մեզ էր պատկանում։ Դա բավական հպարտանալու ցուցանիշ էր։ Երկրորդ հարցը դժվար է՝ միշտ ավելի լավը դառնալու տեղ կա, բայց այդպես՝ դժգոհ էլ չեմ։

7.Եթե Ձեզ հնարավորություն տրվեր ուղերձ հղել աշխարհի հայերին՝ ի՞նչ կասեիք Ձեզ տրված մեկ րոպեի ընթացքում: Շնորհակալություն.

Վարդան Հարությունյան
-Ինձ շատ ավելի քիչ ժամանակ է անհրաժեշտ մեր հայրենակիցներին խոսք ասելու համար․ կցանկանայի, որ աշխարհի տարբեր երկրներում ապրող հայերը, անկախ նրանից, թե որ սերնդին են պատկանում, չմոռանային, որ հայ են, խոսեին հայերեն և լինեին իրենց ապրած երկրների լավ ու արժանավոր քաղաքացիներ։

Մոդերատոր Մոդերա-Կասեի՝ սիրեք մեր երկիրը, սիրեք միմյանց, մարդիկ: Մեր երկրում սիրո, փոխադարձ հարգանքի ու հոգածության պակաս կա՝ կյանքի բոլոր ոլորտներում: Եվ երբ լրացնենք այդ պակասը, կյանքը վստահաբար ավելի լավը կդառնա:

Արթուր Դանիելյան- Մեղավորը դուք եք:

Արման Աթոյան-Թող վերանայեն իրենց վերաբերմունքը երկրի նկատմամբ։ Օգնության ֆորմատից փորձեն անցնել համագործակցության ֆորմատ, որովհետև այսօր շատ մեծ պոտենցիալ կա։ Մյուս դաշտերը չգիտեմ, բայց տուրիզմն ու IT-ին ակնհայտ երևում են, թող համագործակցեն այդ դաշտի մարդկանց հետ, բայց իրական համագործակցության սկզբունքով։ Եթե իրենք որոշում են բարեգործություն անել, թող անեն վերջնական շահառուին։ Եթե ուզում են դպրոցին օգնել, թող անեն կոնկրետ այդ դպրոցին։


Ստեղծագործական Հայաստան մեդիանախագիծ

ՎԱՐԴուհի Սիմոնյան

Սյուզան Թոսունյան
 

 





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

22:23 • 23/02

Marca. ՄՅՈւ-ն Դե Խեայի տրանսֆերը գնահատել է 100 մլն եվրո

22:09 • 23/02

Հնդկաստանում բժիշկը 1.8 կգ կշռող ուռուցք է հեռացրել հիվանդի գլխից (լուսանկար)

21:54 • 23/02

Արցախի հարցը լուծվելու է ցավալիորեն անխուսափելի պատերազմով. միջնորդներն ինչպես ամուլ գործել են, այդպես էլ ամուլ շարունակելու են լինել. քաղաքագետ

21:52 • 23/02

Հայտնի է Եվրոպա լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստը

21:40 • 23/02

Պյանիչ. Ցանկանում ենք տրեբլ ձևակերպել

21:36 • 23/02

Մենք համագործակցության կողմնակից ենք և այս կամ այն դպրոցի հետ մրցակցելու խնդիր չենք դնում. «Սոցիալ Դեմոկրատ Քաղաքական դպրոցի» պատասխանատու

21:16 • 23/02

Ռուսաստանում ամուսինները 7 տարի անց պատահաբար գտել են իրենց երեխային, որին մահացած էին համարում

21:03 • 23/02

Ֆրանսիայի բենզալցակայաններից մեկում հայտնաբերվել է Դեգայի գողացված կտավը

20:56 • 23/02

«Գյումրի բժշկական կենտրոն»-ում տեղի ունեցած միջադեպի առթիվ ՀՀ Շիրակի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել

20:56 • 23/02

Պիզելին «Ակտոբեի» մասին. Եթե միասնական լինենք, կվերադարձնենք նախկին փառքը

20:47 • 23/02

Արտաքին պարտքի ավելացումը խնդիր չէ, եթե տնտեսությունը համահունչ ձևով զարգանում է. Ս. Ճզմաչյան (տեսանյութ)

20:42 • 23/02

Հրապարակվել է Sony Xperia XZ2-ի առաջին ամբողջական լուսանկարը

20:36 • 23/02

Բելլա և Ջիջի Հադիդները Միլանում ներկայացրել են Fendi-ի նոր հավաքածուն (լուսանկարներ)

20:27 • 23/02

ԼՂ-ի սուրբ պայքարի գլխավոր փաստարկը պատմական արդարությունն է. ես չեմ կասկածում Ղարաբաղի հաղթանակին. Մոդեստ Կոլերով

20:15 • 23/02

Էլվիս Փրեսլիի դուստրը կորցրել է 100 մլն դոլար կարողությունն ու պարքերի մեջ է հայտնվել

20:11 • 23/02

Զավեշտալի դեպք ծանրամարտի Հայաստանի առաջնությունում (տեսանյութ)

20:11 • 23/02

Թուրքիայում 2016-ի համեմատ նվազել է երջանիկ մարդկանց տոկոսը

20:04 • 23/02

Վախենամ` Արմեն Սարգսյանն ավելի զիջող է լինելու բանակցային սեղանի մոտ, քան Սերժ Սարգսյանը. Հ. Բագրատյանը՝ քաղաքական ու տնտեսական զարգացումների մասին

20:01 • 23/02

Երթևեկության կազմակերպման փոփոխություն` Երևան քաղաքի Ղազար Փարպեցու փողոցի Թումանյան-Արամ հատվածում

20:00 • 23/02

Ցյուրիխում բանկի հարևանությամբ երկու մարդ է սպանվել

19:49 • 23/02

Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը Սիրիայի հարցով հանդիպում կանցկացնեն Աստանայում

19:46 • 23/02

Գայ գյուղում հրդեհից ածխացած դիակի վրա որսորդական հրացանի փամփուշտի հետքեր են եղել. սպանության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ

19:42 • 23/02

Դեղատոմսով դեղերի բացթողումը միջազգային փորձն է թելադրում, բայց ՀՀ-ում համակարգը պատրաստ չէ դրան, ստվերն ավելի կխորանա. Ա. Մկրտչյան

19:32 • 23/02

Սոչիի Օլիմպիադան 4 անգամ ավելի թանկ է արժեցել Փհենչհանում անցկացվող Օլիմպիական խաղերից

19:23 • 23/02

Ուսման Դեմբելեն կարող է բաց թողնել «Մունդիալ-2018»-ը

19:05 • 23/02

Փհենչհան-2018. Հոկեյ. Եզրափակչում կհանդիպեն ռուս մարզիկներն ու Գերմանիան

19:03 • 23/02

Նախագահը ընդունել է Մադագասկարի արտաքին գործերի նախարարին

19:00 • 23/02

Իլոն Մասկը «բացահայտել է» գլոբալ ինտերնետի գաղտնաբառը

18:53 • 23/02

Մարտի 1–ի հարցով ՄԻԵԴ–ում տեղի ունեցող գործընթացն իր ազդեցությունը պետք է թողնի գործը տեղից շարժելու հարցում. Ա. Քոչարյան (տեսանյութ)

18:44 • 23/02

Սթիվ Ջոբսի ռեզյումեն աճուրդի կհանվի 50 հազար դոլար մեկնարկային գնով

18:36 • 23/02

Հայաստանի Մ19 հավաքականի և «Ավան Ակադեմիայի» ֆուտբոլիստը կարիերան կշարունակի Սլովակիայում

18:27 • 23/02

Տղամարդը սպառնացել է պայթեցնել Տաշքենդի մետրոն

18:18 • 23/02

Փհենչհան-2018. 14-րդ օրվա մեդալային հաշվարկ

18:14 • 23/02

Քրդերը Գերմանիայում բողոքի ցույցեր են անցկացրել՝ ընդդեմ Աֆրինում Թուրքիայի գործողությունների

18:14 • 23/02

Արմեն Աշոտյանը և  ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են ՀՀ ԱԺ կարողությունների զարգացմանն ուղղված հարցեր

18:10 • 23/02

Կառավարությունում քննարկվել են մտավոր սեփականության ոլորտին վերաբերող հարցեր

18:07 • 23/02

Արա Բաբլոյանն Աշոտ Ղուլյանին պարգևատրել է ՀՀ ԱԺ պատվո մեդալով

18:03 • 23/02

Քաղաքապետարանի համապատասխան բաժինը հրաժարվել է ընդունել և առաքել  մեր նամակները. «Երկիր Ծիրանի» խմբակցություն

18:00 • 23/02

Վրաստանի ՆԳՆ պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր 

17:58 • 23/02

«Շիրակի», «Ուլիսի» և «Գանձասարի» նախկին պաշտպանը տեղափոխվել է «Բանանց»

17:57 • 23/02

Դավիթ Լոքյանն ամփոփել է 2017թ. գործունեության արդյունքները և ներկայացրել 2018թ. անելիքները

17:46 • 23/02

Ի դեմս Ասադի, Էրդողանի ու Պուտինի՝ այժմ գոյություն ունի երեք մարդ, որ օգուտներ է քաղում Սիրիայում շարունակվող արյունահեղությունից. Der Spiegel

17:39 • 23/02

Երևանում մահացել է «կապույտ հազ» ախտորոշմամբ երկու ամսական երեխա

17:38 • 23/02

«Գրանդ Հոլդինգ»՝ մեր տնտեսության առաջատարը

17:36 • 23/02

Մուն Չժե Ինը և Իվանկա Թրամփը քննարկել են Կորեական թերակղզում իրավիճակը

17:30 • 23/02

Բասկետբոլի հավաքականի գլխավոր մարզիչ. Շատ ենք հարգում Ալբանիայի հավաքականին, բայց չենք վախենում

17:19 • 23/02

Թուրքիայում ընդդիմադիր պատգամավորը երկրում վերացման վտանգի տակ գտնվող 19 լեզուների հարցով 19 առանձին հարցում է հղել վարչապետին

17:15 • 23/02

Մարտի 1-2-ի իրադարձությունների հիմքը դրվել էր նախընտրական քարոզչության ժամանակ. դա դաժան, աններելի մրցակցություն էր. Սամվել Նիկոյան

17:05 • 23/02

Beeline-ի աջակցությամբ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում բացվեց «ԱՐՎԵՍՏԱՆՈՑ» նախագիծ-ցուցադրությունը

17:03 • 23/02

Էջմիածնում սրտի արատով ծնված երեխան Երևանում վիրահատվել է, ինչից հետո մահացել է

16:59 • 23/02

«Մարտի 1»-ը մեր երկրի քաղաքական համակարգի խափանման հետևանքն էր. Սամվել Ֆարմանյան

16:59 • 23/02

Կյոռլինգ. Շվեյցարիան` Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր

16:58 • 23/02

Կադիրովն անիծել է Ստալինին

16:57 • 23/02

Տավուշում ժամկետային զինծառայողը հրազենային վիրավորում է ստացել

16:48 • 23/02

Սիրիայի ահաբեկիչների համար այս ամառը «թեժ» է լինելու. Էրդողան

16:41 • 23/02

«Ես օրը երկու անգամ գինի եմ խմում». Մակրոնը հայտնել է, որ թույլ չի տա գինին ուժեղ ալկոհոլի հետ նույն շարքին դասել

16:28 • 23/02

Անկարայում ուղևորների վրա բարկացած ավտոբուսի վարորդը 40 րոպե «պատանդ» է պահել նրանց

16:20 • 23/02

Հարցերի հարցն է, թե մարտի մեկի գիշերը ով է հրահանգել ցուցարարներին ցրել. մեկ շաբաթ էլ թողնեին, այդ խնդիրը ինքն իրեն էր լուծվելու. Արամ Սարգսյան

16:19 • 23/02

Եվրոպա լիգա. 1/8 եզրափակչում «Արսենալին» բաժին հասավ «Միլանը»

16:16 • 23/02

Իշխող կոալիցիան պաշտոնապես առաջադրեց Արմեն Սարգսյանի թեկնածությունը ՀՀ 4-րդ նախագահի պաշտոնում, ստորագրություններն ուղարկվել են ԱԺ քարտուղարություն (տեսանյութ)

16:05 • 23/02

Սերգեյ Շոյգուն խիզախության շքանշան է հանձնել հայ դպրոցականին՝ Ռոստովի հրդեհի ժամանակ ցուցաբերած քաջության համար

15:59 • 23/02

Պետք է լուրջ աշխատանք տանել այն ուղղությամբ, որ Հայաստանի և Վրաստանի երիտասարդների միջև ակտիվանան փոխշփումները. Վրաստանում ՀՀ դեսպան

15:56 • 23/02

Ադրբեջանը վաղ թե ուշ պատասխանատվություն է կրելու իր հանցագործությունների համար. Էդվարդ Նալբանդյան

15:54 • 23/02

«Այնքան եմ քեզ կարոտում». Քիմ Քարդաշյանի հուզիչ գրառումը՝ նվիրված հանգուցյալ հորը

15:46 • 23/02

Թուրքական ԶՈւ-ն կրակ է բացել սիրիական Աֆրին ուղևորվող մարդասիրական ավտոշարասյան ուղղությամբ. լրատվամիջոցներ (տեսանյութ)

15:43 • 23/02

Մարտի 1-ին գաղտնի հրաման եղել է, բայց դա վերաբերել է զորքը զորանոցային վիճակի բերելուն, որովհետև սահմանին ակտիվացում կար. Գ. Կոստանյան

15:41 • 23/02

Դուք գնդակահարել եք իմ հարազատներին. չափազանց մեծ զսպվածություն եմ ցուցաբերում, որ ուղիղ չեմ թքում ձեր երեսին. Գասպարին՝ իշխանություններին

15:33 • 23/02

Էրեբունիում ծորակից հոսած սպիտակ փրփուրով կապույտ հեղուկը լվացքաջուր է. «Վեոլիա ջուր»

15:33 • 23/02

Սիրահար զույգերի փոքր գաղտնիքները՝ գանացի նկարչի աշխատանքներում (նկարազարդումներ)

15:28 • 23/02

Վաշինգտոնը չի բացառում Սիրիայի կառավարական զորքի դեմ ռազմական ուժի կիրառումը. ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան

15:22 • 23/02

Երևանում ընթանում են անձրևընդունիչ համակարգերի մաքրման աշխատանքներ

15:13 • 23/02

Թբիլիսիում այրել են Ջորջ Սորոսի խրտվիլակը՝ պահանջելով դադարեցնել նրա հիմնադրամի գործունեությունը երկրում

15:10 • 23/02

«Զվարթնոց» օդանավակայանի աշտարակն ու փոքր օղակաձև ծավալը կպահպանվի, կոնցեսիոները ցանկանում է քանդել մեծ օղակաձև ծավալը. Նարեկ Սարգսյան (տեսանյութ)

15:07 • 23/02

ՀՀ-ն հաստատակամ է հնարավորինս սեղմ ժամկետներում կյանքի կոչելու ԵՄ-ի հետ գործընկերության համաձայնագիրը. Սերժ Սարգսյան

14:57 • 23/02

Արամ Աթեշյանին քննադատած պոլսահայ գործիչը «շապկազուրկ» է արվել Եկեղեցական խորհրդի կողմից

14:53 • 23/02

Համայնքապետարանի հետ քննարկել ենք, որ Գյումրիում փլուզված շենքի սեփականատիրոջը ստիպեն քայլեր ձեռնարկել․ Նարեկ Սարգսյան (տեսանյութ)

14:52 • 23/02

Բելառուսն ու Ռուսաստանը կարող են վերսկսել գազի գնի շուրջ բանակցությունները մարտի վերջին

14:51 • 23/02

Վլ. Գասպարյանը Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիային պարգևատրել է «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով

14:46 • 23/02

Ամերիկացի Ռայան Բոթրայթն այլևս չի լինելու Հայաստանի բասկետբոլի հավաքականում

14:38 • 23/02

ԱՄՆ-ում հարսնացուն մոտ 1 ժամ մնացել է վերելակում և ուշացրել իր իսկ հարսանիքը (լուսանկարներ, տեսանյութ)

14:37 • 23/02

Իշխող կոալիցիան նախագահի պաշտոնում կառաջադրի Արմեն Սարգսյանի թեկնածությունը. հավաքվել է 60 ստորագրություն (տեսանյութ)

14:35 • 23/02

ԵՊՀ ռոմանագերմանական ֆակուլտետի փոխդեկանին ծեծելու գործը կարճվել է. նա կշարունակի աշխատել. Արամ Սիմոնյան

14:32 • 23/02

Հանրահայտ տվյալներ են, որ «Մարտի 1»-ի զոհերից ոչ մեկը զինված չի եղել, ակնհայտը ինչո՞ւ չեք ուզում ասել. Փաշինյանը՝ Դատախազության պաշտոնյային

14:21 • 23/02

Թուրքիայում Նիդեռլանդների գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է երկրի ԱԳՆ

14:19 • 23/02

Հրազդան գետից մահացած դուրս բերված 26-ամյա քաղաքացին որոնվում էր որպես անհետ կորած

14:16 • 23/02

ԼՂ հայությունը խորհրդային տարիներին էլ պայքարում էր ազատության ու մայր Հայաստանին միանալու համար. ԼՂ ԱԺ փոխնախագահ

14:10 • 23/02

Փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանը, հղում անելով «մոռացված 008 հրամանը», հուշեց՝ որտեղ է «Մարտի 1»-ի բացահայտման հիմնական առանցքը

14:06 • 23/02

Թրթուրներ պարունակող մարինացված վարունգի արտադրող հնդկական ընկերությունը խոստացել է վերացնել թերությունը. ՍԱՊԾ

14:03 • 23/02

Իրանցի նկարիչը սովորական մատիտի ու այլ իրերի միջոցով ներկայացնում է կյանքը (ֆոտոշարք)

13:55 • 23/02

18-ամյա Արտակ Ներսիսյանը որոնվում է որպես անհետ կորած. ոստիկանություն

13:52 • 23/02

Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է պաշտոնեական կեղծիքներ կատարած նախկին քննիչի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը

13:47 • 23/02

Ապացույց չկա. Սեֆիլյանի գործով ամբաստանյալներ Գևորգ Սաֆարյանի և Գալուստ Գրիգորյանի պաշտպանը միջնորդեց արդարացնել նրանց

13:47 • 23/02

Lister-ը ցուցադրել է նոր սուպերքարի էսքիզը (լուսանկարներ)

13:42 • 23/02

Ժոզե Մոուրինյուն ցանկանում է հաշտվել Չելսիի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի հետ

13:34 • 23/02

Չեմ կարծում, թե Ադրբեջանը պատրաստ է նման գործողությունների. Աշոտ Ղուլյանը՝ լայնածավալ պատերազմի հնարավոր վերսկսման մասին

13:32 • 23/02

Քայլի Ջեների գրառման պատճառով Snapchat-ի արժեթղթերը 1,3 միլիարդ դոլարի անկում են գրանցել

13:27 • 23/02

Արմեն Սարգսյանը ԱԺ-ում հանդիպում է ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունների հետ

13:19 • 23/02

-29.6. այս գիշեր Մոսկվայի մարզում գրանցվել է անցնող ձմեռվա ամենացածր ջերմաստիճանը

13:15 • 23/02

Արաս Օզբիլիսն ընտրել է խաղաշապիկի համարը «Շերիֆում» (լուսանկար)

13:10 • 23/02

Հարվի Վայնշտեյնը ներողություն է խնդրել Մերիլ Սթրիփից և Ջենիֆեր Լոուրենսից