ԼՐԱՀՈՍ
-
  23:26 • 21.01.18 Քրդական զորամիավորումները 5 թուրքական տանկ են ոչնչացրել Աֆրինում Տանկերից մեկը խոցվել է հակատանկային հրթիռով Բիլբիլի Քուրդո գյուղի շրջանում: Բացի այդ երկու տանկ է ոչնչացվել Սինդիրես շրջանի Դիքմեթաշ գյուղում, ևս երկուսը՝ Թել-Ռիֆաթ քաղաքի մոտակայքում: Աղբյուրի հաղորդմամբ՝ այնտեղ ընթանում են ամենադաժան մարտերը թուրքական զորքերի և ...
-
  23:15 • 21.01.18 Հիանալի է եզակի լինել. 2-ամյա երեխայի հասակ ունեցող բրիտանուհին խոսել է մշտական ցավերի և իր կյանքի մասին Ջորջիայի մոտ առկա խանգարումն այնքան հազվադեպ է, որ բժիշկները երբևէ պաշտոնապես չեն ախտորոշել նրա հիվանդությունը: Ինչևէ, նրան առավել հուզում է ոչ թե իր հասակը, այլ մշտական ցավերը:
-
  22:30 • 21.01.18 Երևանում ՃՏՊ-ի հետևանքով մահացել է Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանի եղբայրը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հունվարի 21-ին, ժամը 19:46-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Փափազյան փողոցի թիվ 25 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ` ավտոմեքենան բախվել է ծառին, կա տուժած (արգելափակված է ավտոմեքենայում). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
-
  22:22 • 21.01.18 Երևանում փրկարարները հոսպիտալացրել են բնակարանում անօգնական վիճակում հայտնաբերված 27-ամյա բնակչին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հունվարի 21-ին, ժամը 15:21-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բագրատունյաց պողոտայի թիվ 6 շենքի 16-րդ բնակարանի դուռը փակ է, բանալին մնացել է ներսում (գազօջախին կերակուր կա դրված)...
-
  21:05 • 21.01.18 Աշխարհում քիչ մարդիկ կարող են համեմատվել նրա հետ. Պեսկովը՝ Պուտինի մասին Պեսկովը դժգոհություն է հայտնել, որ քիչ առաջնորդներ են մնացել, որոնք «ավելի շատ կհամեմատվեին Պուտինի հետ գործողությունների ազատությամբ, վճռականությամբ, պրոֆեսիոնալությամբ»: Նրա խոսքով՝ նման ղեկավարների հետ Պուտինին ավելի հեշտ կլիներ պայմանավորվել:
-
Իրադարձային   20:09 • 21.01.18 ՖԻՖԱ-ին մեղադրել են աշխարհի առաջնությունը հյուրընկալող երկրի ընտրության ժամանակ կաշառք վերցնելու մեջ Քաթարյան beIN Sports պետական հեռուստաալիքը Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիային 100 մլն դոլար է վճարել, որպեսզի երկիրն ընտրվի 2022 թվականի Աշխարհի առաջնության հյուրընկալող երկիր:
-
  20:06 • 21.01.18 Եթե ամեն ինչ նորմալ ընթանա, այս տարվա ընթացքում կընդունվի հանրային վայրերում ծխելն արգելելու մասին օրենքի նախագիծը. Ա. Բազարչյան Եթե ամեն ինչ նորմալ ընթանա, կարծում եմ՝ այս տարվա ընթացքում կընդունվի ծխելու դեմ պայքարի նոր օրենսդրական նախագիծը, որն անդրադառնում է ծխելու սահմանափակումներին՝ հանրային վայրերում ծխելն արգելելուն, և գովազդի հարցերին:
-
Գիտություն/տեխնիկա   19:40 • 21.01.18 Մասնագետները բացահայտել են՝ ինչ է նշանակում, երբ շունն ընկնում է իր իսկ պոչի հետևից Տարբեր ցեղատեսակների մոտ տարբեր կերպ է դրսևորվում այս ախտանիշը: Օրինակ՝ բուլտերիերները ժամերով կարող են ընկնել իրենց պոչի հետևից, դոբերմանները լիզում են վերջույթները, լաբրադորները քարեր են ծամում:
-
  19:31 • 21.01.18 Թուրքիայի ԶՈւ-ն հայտարարել է, որ սիրիացի քրդերին պատկանող 45 թիրախ է խոցել Աֆրինում «Աֆրինում իրականացվող «Ձիթենու ճյուղ» ռազմարշավի շրջանակներում մեր ռազմական օդուժն այսօր ահաբեկիչների 45 թիրախ է ոչնչացրել: Ռազմարշավին մասնակցող բոլոր 32 ինքնաթիռը բարեհաջող վերադարձել իրենց բազաներ», - ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
-
  19:16 • 21.01.18 Չեմ կասկածում, որ վաղ թե ուշ Արցախը բաց սահմաններ է ունենալու Իրանի, և անգամ՝ Ադրբեջանի հետ. Գ. Իսագուլյան Ենթադրում եմ, որ իրանական կողմն ուսումնասիրում է արցախաիրանական սահմանի բացման առաջարկը և արձագանքներ լինելու են: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական ...
-
  19:14 • 21.01.18 Արմեն Սարգսյանն Ամուլսարի հանքի շահագործմամբ երկրում դրել է դանդաղ ներգործության ական. Սիլվա Ադամյան Հայկական բնապահպանական ճակատի անդամ Սիլվա Ադամյանը ՀՀ 4-րդ նախագահի պաշտոնում առաջադրված Արմեն Սարգսյանի թեկնածությանը կտրականապես դեմ է միայն նրա համար, որ նա գործունեություն է ծավալել Ամուլսարի հանքի շահագործման հետ կապված:
-
  18:36 • 21.01.18 Ասադը Թուրքիային մեղադրել է ահաբեկչությանն աջակցելու մեջ Անկարան համագործակցում է «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր զորամիավորումների դաշինքի հետ: Ինչպես ավելի վաղ հաղորդվել է, սիրիական Աֆրինում քրդերի դեմ իրականացվող ռազմարշավին թուրքական ուժերին աջակցում են դաշինքի ուժերը, որոնք 5 կմ առաջ են շարժվել դեպի քաղաքի խորքերը: