Չիկագո Ուեսթ. Քիմ Քարդաշյանի դստեր անունը զվարճացրել է համացանցի օգտատերերին

14:21 • 21.01.18

Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ու ռեփեր Քանյե Ուեսթն իրենց 3-րդ երեխային անվանել են Չիկագո, ինչն անկեղծ զվարճացրել է համացանցի բազմաթիվ օգտատերերի:

Նրանցից մեկը նշել է, որ Չիկագո Ուեսթն ավելի շատ ավտոբուսի ուղղություն է հիշեցնում, քան մարդու անուն:

Մեկ այլ օգտատեր ենթադրել է, որ երեխային Չիկագո Ուեսթ անվանելու փոխարեն կարելի էր ընտրել ավելի հնչեղ Ուայլդ Ուեսթ (վայրի արևմուտք) անունը:

Պարբերականը նկատում է, որ այս անունը, հավանաբար, մեծ նշանակություն ունի երեխայի հոր ՝ ռեփեր Քանյե Ուեսթի համար, որը մեծացել է Չիկագոյում:

Հունվարի 15-ին փոխնակ մոր միջոցով լույս աշխարհ եկած նորածնի մորաքույրը՝ Քլոյե Քարդաշյանը, պատմել է, որ զարմուհուն կրճատ Չի է անվանում:

Հավելենք, որ Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթն ունեն 3 երեխա՝ 2 դուստր, մեկ որդի:

 

'A Kardashian or an inner city bus stop?' Kim's baby name Chicago West sparks meme madness on social media

One positive comment came from the official account of Chicago The Musical, which commented: 'We're so flattered! Welcome to the world, Chicago West!'

Չիկագո Ուեսթ. Քիմ Քարդաշյանի դստեր անունը զվարճացրել է համացանցի օգտատերերին