Ավելի քան 50.000 մարդ. Ռումինայում զանգվածային հակակոռուպցիոն ցույցեր են անցկացվել (լուսանկարներ)

12:27 • 21.01.18

Տասնյակ հազարավոր ռումինացիներ բողոքի ակցիա են կազմակերպել մայրաքաղաք Բուխարեստում, հայտնում է The Guardian-ը՝ մանրամասնելով, որ այն ուղղված է ընդդեմ կոռուպցիայի:

Ավելի քան 50.000 մարդ «գողեր» վանկարկումներով ու պաստառներով քայլելով հասել է խորհրդարանի շենքի մոտ, որտեղ կարճատև բախում է տեղի ունեցել իրավապահների հետ:

Պարբերականը նկատում է, որ ռումինացիները դեմ են քննարկման դրված նոր օրինագծին, որը հաստատման դեպքում կբարդացնի բարձրաստիճան պաշտոնյաների կոռուպցիոն հանցանքների բացահայտման ու նրանց պատասխանատվության ենթարկելու գործընթացները:

Հայտնի է, որ տվյալ օրինագիծը քննադատվել է ոչ միայն շարքային ռումինացիների, այլև Եվրոպական հանձնաժողովի, Միացյալ Նահանգների Պետքարտուղարության կողմից:

Հավելենք, որ Transparency International հեղինակավոր միջազգային կազմակերպության տվյալներով՝ Ռումինիան Եվրոպական Միության ամենակոռումպացված պետությունների շարքում է: