Թայլանդում մայրը երեխաներին սմարթֆոնից հետ վարժեցնելու յուրահատուկ ձև է գտել (տեսանյութ)

15:38 • 21.01.18

Թայլանդի բնակչուհին գտել է հնարամիտ միջոց երեխային սմարթոֆոնի առջև երկար ժամանակ անցկացնելու սովորությունից հետ վարժեցնելու համար:

«Երեխաներս պոկ չէին գալիս բջջային հեռախոսից: Ես փոխեցի հեռախոսի ետնապատկերը, ու հիմա նրանք վախենում են խաղալ»,-նշել է կինը ու YouTube-ում համապատասխան տեսանյութ հրապարակել:

Ֆիքսված կադրերում երևում է՝ ինչպես է կինը համոզում, խնդրում երեխաներին խաղալ սմարթֆոնով,բայց փոքրիկները չեն ուզում նույնիսկ դրան մոտիկ գալ: Հետո երեխաներից մեկը հեռախոսը վերցնում է, որ վախենալու ետնապատկերը տեսնելով՝ լաց լինում, իսկ մյուս երեխան թաքնվում է:

Տեսանյութի տարածումից հետո YouTubeի օգտատերերը սմարթֆոնային կախվածության դեմ պայքարի այս մեթոդն անվանել են հանճարեղ, իսկ մյուսներն էլ քննադատել են մորը երեխաներին հոգեբանական սթրեսի ենթարկելու համար:

 

Թայլանդում մայրը երեխաներին սմարթֆոնից հետ վարժեցնելու յուրահատուկ ձև է գտել (տեսանյութ)