Դավոսում Կարեն Կարապետյանը հանդիպել է Շվեյցարիայի նախագահ Ալեն Բերսետի հետ 

19:04 • 23.01.18

Դավոսում գտնվող ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հանդիպել է Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Ալեն Բերսետի հետ:

Ինչպես տեղեկացնում են Կառավարությունից, զրուցակիցները քննարկել են երկկողմ գործակցության օրակարգի հարցեր՝ գոհունակություն հայտնելով քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակից  և կարևորելով երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի զարգացումն ու խորացումը: 

Հանդիպմանը կողմերն անդրադարձ են կատարել տնտեսության տարբեր ճյուղերում բիզնես ծրագրերի իրականացման հնարավորություններին: Այս համատեքստում պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ սերտացնելու համագործակցությունը շվեյցարական կոնկրետ ընկերությունների և  Հայաստանի համապատասխան կառույցների միջև: