Նիգերիայում կինը կատակով համաձայնում է ֆեյսբուքյան ամուսնության առաջարկին և 1 շաբաթ անց ամուսնանում է

23:40 • 25.01.18

Նիգերիայում Ամանորի նախօրեին զույգը ծանոթացել և ամուսնացել է արտասովոր կերպով և արտասովոր ժամկետներում:

Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը, կահույքագործ Չիդիմա Ամեդուն ֆեյսբուքյան գրառում է կատարել, որում ասվում էր. «Տարիքս հասել է, և ես պատրաստ եմ ամուսնանալ և չեմ ցանկանում ժամանակ վատնել: Առաջարկեք ձեր թեկնածությունը: Ամենաորակավորվածը կամուսնանա 2018-ի հունվարի 6-ին: Դիմումի ժամկետը սպառվում է դեկտեմբերի 31-ի կեսգիշերին: Ես լուրջ եմ ասում, և հետո չասեք, որ ժամանակին չեք տեսել»:

Նկատելով այս զվարճալի գրառումը՝ դիմահարդար Սոֆի Իջեոման կատակով պատասխանել է. «Ես հետաքրքրված եմ, ինձ անձնական նամկ գրիր, խոսենք»: Նա չի մտածել անգամ, որ դա լուրջ առաջարկ էր: Թեև նրանք մեկ տարի ֆեյսբուքյան ընկերներ են եղել, բայց չէին շփվել:

Տղամարդն իսկապես գրում է նրան, նրանք սկսում են խոսել սոցցանցում, երկու օրից հանդիպում են և հավանում միմյանց: Կնոջ խոսքով՝ դա սեր էր առաջին հայացքից: Եվ նրանք ամուսնանում են մի քանի օր անց: