ԱՄՆ-ում զույգն ամուսնացել է անապատում՝ գետնից 120 մետր բարձրության վրա (լուսանկարներ)
Հարսանիքին նախապատրաստվելը շատերի համար չափազանց սթրեսային գործընթաց է, սակայն կալիֆոռնիացի զույգն այն հասցրել է չափազանց էքստրեմալ մակարդակի:
Ինչպես ներկայացնում է Boredpanda.com-ը, ամերիկացիներ Ռայան Ջենքսն ու Քիմբերլի Ուեգլինը միմյանց ամուսնական երդում են տվել գետնից 120 մետր բարձրության վրա: Զույգը պսակադրվել է Յուտա նահանգի Մոաբ անապատում, որտեղ և սիրահարվել են և հետագայում նաև նշանադրվել:
Լուսանկարչի խոսքով՝ նրանց համար կրկնակի խորհրդանշական է հենց այդտեղ ամուսնանալը:
Հարսն ու փեսան բարձրացել են հատուկ իրենց համար պարաններով կապված հարթակի վրա, որտեղ և հավերժ միասին լինելու խոստում են տվել միմյանց:


















