«Դեպի նպատակը տանող ճանապարհն անցնում է պայքարի միջով». ապրիլյանի տղաների կյանքն ու կռիվն այսօր

13:11 • 28.01.18



Հայաստանի 3-րդ Հանրապետության զինված ուժերն արդեն 26 տարեկան է: Չնայած երիտասարդ տարիքին, մեր բանակը հպարտանալու արժանի պատմություն ունի, որի վկայությունը մերօրյա հերոսներն են … Հերոսներ, որոնցից շատերը շարունակում են իրենց պայքարը ռազմի դաշտից դուրս՝ սովորելով, աշխատելով, կերտելով իրենց ապագան: Հայաստանյան կազմակերպությունները հնարավորություն են տալիս այդ երիտասարդներին կայանալու, հմտանալու, առաջ են մղում և աջակցում հասնելու իրենց երազանքներին:

«Երեմյան Փրոջեքթս» ընկերության շատ աշխատակիցներ իրենց ներդրումն են ունեցել 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմին։ Նրանց՝ Ռոմա Մկրտչյանին, Արսեն Կարապետյանին, Կարեն Առաքելյանին, Դավիթ Սարգսյանին, Հակոբ Հարությունյանին, Գևորգ Նահապետյանին, Արթուր Ուլումյանին, Գրիգոր Ֆրանկյանին, Դավիթ Անդրեսյանին, Արթուր Հովհաննիսյանին, Հրայր Ստեփանյանին, Արթուր Շալջյանին, Հակոբ Մարտիրոսյանին, Գևորգ Առաքելյանին, Վլադիմիր Այդինյանին, Արթուր Զաքարյանին, հատուկ մոտեցում ցուցաբերվեց ընկերության տարեվերջյան ժողովի ժամանակ:

«Մեր կազմակերպության համար մեծ պատիվ է թիմում ունենալ այսքան հերոսամարտիկներ:  Տղանե´ր,  ձեր կռիվը դեռևս չի ավարտվել, պայքարն այսօր էլ շարունակվում է. պայքար մեր քաղաքի, մեր երկրի համբավը բարձր պահելու համար, պայքար որակի և զարգացման համար: Մենք համոզված ենք՝ այնպես, ինչպես պաշտպանել եք հայրենիքի սահմանները,  նույն նվիրումով բարձր կպահեք նաև մեր կազմակերպության անունը»,- հերոս տղաներին պարգևներ հանձնելիս ասաց «Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը:

Tert.am–ը Բանակի օրվան ընդառաջ զրուցել է «Երեմյան Փրոջեքթս» ընկերության ուշադրությանն ու գնահատանքին արժանացած տղաներից մի քանիսի հետ։  

«Դեպի նպատակը տանող ճանապարհն անցնում է պայքարի միջով, կարևորը չհուսալքվել, լինել ուժեղ և շարժվել առաջ: Կյանքը պատերազմ է ու կռիվ»,- շեշտում է «Պանդոկ Երևան» ռեստորանների ցանցի Ամիրյան մասնաճյուղի խոհարար 21-ամյա Գևորգ Նահապետյանը՝ հաստատելով կյանքի նկատմամբ իր լուրջ և պատասխանատու  մոտեցումները։

Որպես ավագ սերժանտ, նա կարողացել է իր առջև դրված մարտական խնդիրը պատվով կատարել՝ հետ մղելով հակառակորդին Ասկերանի հայկական պաշտպանական դիրքերից: Երկրի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած ծառայությունների համար՝ Գևորգ Նահապետյանն արժանացել է «Մայրական երախտագիտություն» մեդալի, «Վազգեն Սարգսյան», «Գարեգին Նժդեհ» և այլ պատվավոր շքանշանների:
 
Քառօրյա պատերազմի մասնակից, «Շերեփ» ռեստորանի խոհարար Արթուր Հովհաննիսյանն էլ հավելում է՝ տղամարդու համար իրական դժվարություններն առաջանում են ոչ այնքան ծառայության ընթացքում, որքան զորացրվելուց հետո։  «Ինձ պարզապես բախտ է վիճակվել զորացրվելուց կարճ ժամանակ անց ունենալ լավ աշխատանք, լինել ֆինանսապես կայուն և ապագայի հետ կապված պլաններ մշակել»,–ասում է նա:

Տանկի մեխանիկ-վարորդ Վլադիմիր Այդինյանն ապրիլյան այն օրերին իր ռազմընկերների հետ միասին հակառակորդի տանկն էր հերոսաբար խոցել, իսկ այսօր նա «Պանդոկ Երևան» ռեստորանային ցանցի առաքիչներից է. «Այստեղ ես ինձ աշխատասեր եմ զգում: Ու ինձ շատ է դուր գալիս, որ այստեղ յուրաքանչյուրին անհատական վերաբերմունք են ցույց տալիս»։

Տղաներն ասում են, որ «Երեմյան Փրոջեքթսում» թիմային աշխատանքն իրենց շատ է փոխել: Սկսել են իրերն ու երևույթներն ավելի խորն ընկալել, գնահատել մարդկանց արժանիքներն ու իրենց ընձեռված հնարավորությունները: «Երբ դու չգիտես,  քեզ սովորեցնում են: Եթե պատերազմի մասնակից ես, քո ավանդը գնահատում են»,-հպարտությամբ շեշտում է «Պանդոկ Երևան» ռեստորանների ցանցի Տերյան մասնաճյուղի հյուրընկալ Գրիգոր Ֆրանկյանը:

«Բեմում կանգնած, տեսնելով դահլիճում նստածների արցունքները և լսելով ծափահարությունները, ես ինձ գնահատված զգացի: Ես զգացի, որ այդ ծափերն ուղղված են իմ հետևում կանգնած ամբողջ վաշտին, դասակին»,- հուզված պատմում է «Լավաշ» ռեստորանի մատուցող Հրայր Ստեփանյանը՝ ժպիտով հայացք նետելով ձեռքի ժամացույցին, որը որպես պարգև ստացել է պարոն Երեմյանի կողմից: Հրայրն իր առջև մի նպատակ է դրել՝ գործի մեջ այնքան վարպետանալ, որ հետագայում կարողանալ հիմնել սեփական ռեստորանը՝ որպես չափանիշ-օրինակ ընդունելով «Երեմյան Փրոջեքթսը»:  

««Երեմյան Փրոջեքթսն» իր գործունեությամբ լուրջ խթան է հանդիսանում, որ արտագաղթելու փոխարեն շարունակենք ապրել և արարել մեր հայրենի հողում, դնենք նպատակներ և տեսնենք դրանց հասնելու ճանապարհը»,- սա է տղաների դիրքորոշումը:

Այս տղաները դժվարությամբ են պատկերացնում կյանքն առանց հայրենի երկրի ու սիրելի աշխատանքի: Նրանց խոսքով՝ իրենց աշխատանքը  սովորելու, զարգանալու, տարբեր մարդկանց հետ շփվելու, գնահատված լինելու և կայանալու մեծ հնարավորություններ  է տալիս:


«Երեմյան Փրոջեքթսը» մի մեծ ընտանիք է, իսկ նրանք այդ ընտանիքի ամենակրտսեր որդիներն են: Նրանք բոլորն էլ աշխատում են մեկ  ընդհանուր նպատակի համար՝ հայրենիքին պիտանի լինելու՝ գործին ամբողջությամբ նվիրվելով և վարպետությունը զարգացնելով: «Կարևոր չէ դու մատուցող ես, խոհարար, բանվոր, թե պատգամավոր: Երբ դու քո գործը կատարում ես նվիրումով և սիրով,  դու դրանով նպաստում ես երկրի զարգացմանը: Դու դա անում ես քո ընտանիքի, քո հայրենակցի, քո երկրի բարեկեցության և զարգացման համար», - ընդգծում է Հրայր Ստեփանյանը:




 

 

 

 

 

 





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

09:33 • 20/09

Հրապարակվել է ՌԴ-ում ՄիԳ 31-ի կործանման վայրից առաջին տեսանյութը

09:12 • 20/09

«Ժողովուրդ». Գարեգին Բ կաթողիկոսն ինքնակամ կլքի աթոռը հիվանդության հիմքով

09:03 • 20/09

«Հրապարակ». Հոկ­տեմբերին Նյու Յորք կմեկնի ՀՀ նախագահը՝ East-West Institute-ի շնորհած «Համաշ­խարհային պետական գործիչ» տիտղոսն ստանալու

08:41 • 20/09

«168 ժամ». Նիկոլ Փաշինյանը գնում է վա-բանկ

08:20 • 20/09

«Ժամանակ». Հայ-վրացական հաղթանակ. Վրաստանը ցա­մաքային ճանապարհով ցորենի ներկրման արգելքի որոշումը հե­տաձգել է մինչև տարեվերջ

07:41 • 20/09

Երևանում և 9 մարզում այսօր էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն

07:33 • 20/09

Էմինեմի «Killshot» երգը լսումների քանակով YouTube-ի ռեկորդակիր է դարձել

06:49 • 20/09

Ճապոնիայի արտգործնախարարը մտադիր է Լավրովի հետ քննարկել հաշտության պայմանագիր կնքելու առաջարկը

06:17 • 20/09

Փրկարարները հայտնաբերված օձերին տեղափոխել են անվտանգ տարածք

06:11 • 20/09

Փենսիլվանիայի ծերանոցներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել. կան զոհեր

05:43 • 20/09

Թունավոր մեդուզաները ողողել են Իտալիայի ափերը

05:14 • 20/09

ՄԱԿ-ը չի պատրաստվում միջամտել ԱՄՆ-ի և ԿԺԴՀ-ի բանակցություններին. Գուտերեշ

04:44 • 20/09

Հարավային Օսիան պատրաստ է ուղիղ երկխոսություն սկսել Վրաստանի հետ

04:17 • 20/09

Ավտովթար Երևանում. բախվել են Tavris, Mercedes և ВАЗ 2121 ավտոմեքենաները. shamshyan.com

03:59 • 20/09

Փոթորկի հետևանքով ԱՄՆ-ի ափերին թունավոր մրջյունների «կղզյակներ» են առաջացել (տեսանյութ)

03:16 • 20/09

Ջորջ Բուշ կրտսերը կոչ է արել մակեդոնացիներին կողմ քվեարկել անվանափոխությանը

02:41 • 20/09

Տեխասում թեթև շարժիչով ինքնաթիռն ընկել է ավտոմեքենաների վրա. կան տուժածներ

01:59 • 20/09

ԱՄՆ-ը պատրաստ է փոխել Հյուսիսային Կորեայի հետ հարաբերությունների ձևաչափը

01:37 • 20/09

Վատիկանում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մի խումբ մարդկանց

01:25 • 20/09

ՉԼ. «Ռեալը» ոչ մի դժվարություն չունեցավ «Ռոմայի» հետ խաղում (տեսանյութ)

01:14 • 20/09

Ասադը ցավակցական հեռագիր է հղել Պուտինին՝ Իլ-20 ինքնաթիռի կործանման կապակցությամբ

00:01 • 20/09

Իսրայելական օդուժի հրամանատարը սեպտեմբերի 20-ին կժամանի Մոսկվա՝ տեղեկություններ հաղորդելու Իլ-20-ի կործանման մասին

23:48 • 19/09

Պակիստանի նախկին վարչապետ Շարիֆը դատապարտվելուց երկու ամիս անց ազատ է արձակվել բանտից

23:42 • 19/09

Չստացված նորամուտ. Ռոնալդուն կարմիր քարտ է ստացել Վալենսիա-Յուվենտուս խաղում (տեսանյութ)

23:28 • 19/09

Գիտնականները պարզել են Ջեյմս Կուկի «Ինդեվըր» նավի մնացորդների գտնվելու հավանական վայրը

23:23 • 19/09

Չի կարող Երևանն ունենալ 180 մլն դոլարին համարժեք, Գյումրին՝ 6 միլիոնի բյուջե. Ս. Բալասանյանը՝ Տ. Ավինյանին

23:09 • 19/09

Թրամփը հայտարարել է Կիմ Չեն Ընի հետ նոր հանդիպման մասին

23:01 • 19/09

ՉԼ. «Ռեալ»-«Ռոմա». ուղիղ հեռարձակում

22:56 • 19/09

Տրագիզմն այն կլինի, եթե պատմական հեռանկարում պարզվի՝ Նիկոլ Փաշինյանը հերթական Մսրա Մելիքն էր Հայաստանի գլխին. Ա. Աշոտյան

22:53 • 19/09

85-ամյա իռլանդացին կանխել է զինված կողոպուտը՝ ստիպելով գողերին փախչել (տեսանյութ)

22:47 • 19/09

Բրազիլիայի քացաքացին մոլորվել է Կոտայքի մարզում՝ Ակնալիճ տանող լեռնային հատվածում

22:40 • 19/09

Թրամփը երկարաձգել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո սահմանված պատժամիջոցները

22:33 • 19/09

Զարմանալի է, որ բարձրաստիճան քաղաքական պաշտոնյաները նման բիրտ լեզու են օգտագործում. գերմանացի մասնագետը՝ Երևանում քարոզարշավի մասին

22:21 • 19/09

Իտալացի դպրոցականներին արգելել են սմարթֆոններ օգտագործել դասերի ժամանակ

22:05 • 19/09

ՀՀ ոստիկանությունն Արցախի գործընկերներին կնվիրաբերի տրանսպորտային միջոցներ և սարքավորումներ

22:00 • 19/09

Վերանայել շենքային պայմանները, նպաստել կրթության իրավունքի արդյունավետ իրացմանը, հիմնել կրթաստեղծարարական կենտրոններ. ավագանու թեկնածուների՝ կրթության ոլորտի առաջնահերթությունները

21:59 • 19/09

ՉԼ. «Ռեալ»-«Ռոմա». մեկնարկային կազմեր

21:43 • 19/09

Ռուսաստանում բնակվող հայ լեյտենանտն օգնել է փրկել այրվող տան 56-ամյա տիրուհու կյանքը

21:31 • 19/09

Ամոթն իր քաղաքական թիմինն է, ամոթն իր դաշինքի ավագանու անդամներինն է. Զոհրաբյանը՝ Փաշինյանին

21:31 • 19/09

Ոստիկանության զորքերի գնդապետը մեղադրվում է ենթականերից պարգևատրված գումարների մի մասը հետ վերցնելու մեջ. գործը դատարանում է

21:22 • 19/09

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին որոշումը կայացրել է ժողովուրդը, ով դրան դեմ գնաց՝ կնքում է իր քաղաքական մահկանացուն. Ն. Փաշինյան

21:19 • 19/09

Ըմբշամարտի երիտասարդական ԱԱ. Մալխաս Ամոյանը` աշխարհի չեմպիոն (տեսանյութ)

21:05 • 19/09

Քարոզարշավի ընթացքում գրանցված խախտումները հիմնականում վերաբերում են պաստառների փակցմանը, որն ամենաշատն արվել է «Իմ քայլի» կողմից. Դ. Իոաննիսյան

20:55 • 19/09

Միջազգային հանրության ուշադրությունն ենք հրավիրում Բաքվին սանձելու և կառուցողական դաշտ բերելու հրատապ անհրաժեշտության վրա. ԱԳՆ

20:55 • 19/09

Ամերիկացի միլիարդատերը նշել է, թե երբ կարող է նոր ֆինանսական ճգնաժամ տեղի ունենալ

20:47 • 19/09

Մի ուժ կա, որի տեսակետի փոփոխությունից կարող է իրավիճակը փոխվել, և դա ժողովուրդն է. Նիկոլ Փաշինյան

20:36 • 19/09

ԱՄՆ-ն ցանկանում է պայմանագիր կնքել Իրանի հետ միջուկային և բալիստիկ ծրագրերի վերաբերյալ

20:35 • 19/09

Դ. Տոնոյանը Գերմանիայի դեսպանին ներկայացրել է, որ հակառակորդի կրակոցից զոհվել է ՀՀ ԶՈւ զինծառայող

20:27 • 19/09

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպմանը Ն. Փաշինյանը կարևորել է ժողովրդավարության զարգացման ոլորտում համագործակցությունը

20:19 • 19/09

Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի համագործակցության արդյունքում Սիրիական հակամարտությունը մոտենում է իր եզրագծին․ արաբագետ

20:15 • 19/09

Հայաստանում հին նմուշի անձնագրերի տրամադրման ժամկետը կերկարաձգվի մինչև 2021 թվականի հունվարի 1-ը

20:12 • 19/09

Այս քարոզարշավում ընտրական «տասովշիկները» և ողջ վարչական ռեսուրսը դուրս են ընտրական պրոցեսից. Ն. Փաշինյան

20:11 • 19/09

ԱՀԿ-ն հայտնել է՝ որն է ամենամահացու հիմանդությունն աշխարհում

20:03 • 19/09

Մենք ասում ենք, որ պետք է լինի համերաշխություն, հանդուրժողականություն, սա ամենաշահավետ կառավարման ձևն է. Ա. Զեյնալյան

20:02 • 19/09

Ճարտարապետության թանգարան-ինստիտուտի տնօրեն է նշանակվել Ռուբեն Արևշատյանը

19:50 • 19/09

ՉԼ. Նագելսմանն այսօր ռեկորդ կսահմանի

19:49 • 19/09

Տեսողության պատճառով քվեարկությանը մասնակցելու դժվարություններ ունեցողների համար մշակվել են բրայլյան գրատեսակով և խոշոր տառաչափով ուղեցույցներ

19:49 • 19/09

«Ֆեյքերը» փչացնում են ոչ միայն այս քարոզարշավի մթնոլորտը, այլև Հայաստանում ներքաղաքական անկայունություն են ստեղծում. Ստեփան Գրիգորյան

19:47 • 19/09

Ոստիկանները հայտնաբերել են 17 տարի առաջ երկու անձի սպանության մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)

19:45 • 19/09

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալները ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին ներկայացրել են «Մարտի 1»-ի քրեական գործի ընթացքը

19:36 • 19/09

Նախատեսվում է երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանի Բագրատունյաց-Արարատյան խաչմերուկում

19:32 • 19/09

Մարդու իրավունքները պետք է պաշտպանված լինեն անկախ քաղաքական հայացքներից. ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը՝ Արա Բաբլոյանին

19:29 • 19/09

Զ. Մնացականյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում հայկական կողմի առաջնահերթությունները

19:24 • 19/09

Բազմաթիվ տեղեկատվական աղբ է լցվել սոցցանցերում. այնպիսի բաներ եմ լսում մեր մասին, մտածում եմ՝ կարո՞ղ է մենք ենք արել, որ երկիրն այս վիճակում է հայտնվել. Է. Մարուքյան

19:23 • 19/09

Իռլանդիան 14 մլրդ եվրո է գանձել Apple-ից չվճարված հարկերի համար

19:18 • 19/09

Կոռուպցիան իսկապես խնդիր է, բայց օտարերկրյա ներդրողներին տնտեսական տեսլական պետք է ներկայացնես. Վարդան Արամյան

19:08 • 19/09

ՖԻԴԵ-ն Աշոտ Վարդապետյանին նշանակել է Կարլսեն-Կարուանա մրցախաղի գլխավոր մրցավար

18:51 • 19/09

Երևանն իսկապես վերածվել է սպասարկման ոլորտ ապահովող քաղաքի, աշխատատեղեր են պետք. Արամ Սարգսյան

18:49 • 19/09

Այս քարոզարշավն իր ագրեսիայով, սոցիալական ցանցերում կեղտով առանձնացավ նախկին բոլոր քարոզարշավներից. Ն. Զոհրաբյան

18:49 • 19/09

Պլյուս չափի ամերիկացի մոդելը «հարձակվել» է փոքր չափսի հագուստ պատրաստող բրենդների վրա (լուսանկարներ)

18:39 • 19/09

Հարուցվել է քրեական գործ՝ զինծառայող Հ. Մաթևոսյանի սպանության դեպքի առթիվ

18:24 • 19/09

Է. Շարմազանովը Ա. Զոհրաբյանի ու Հ. Նահապետյանի հետ քննարկել է ավանդական ընտանեկան արժեքների պաշտպանությանը վերաբերող հարցեր

18:20 • 19/09

Վիճաբանություն և դանակահարություն Հերացի փողոցում. մեկ անձի մեղադրանք  է առաջադրվել

18:18 • 19/09

Ունենք նոր վերելակը հին «շախտայի» մեջ մտցնելու օրինակ, այնպես որ, Պետրոս Ղազարյանը, միգուցե մտածի ընտրարշավից դուրս գալու մասին. Վ. Կոստանյան 

18:18 • 19/09

Լոս Անջելեսում որոշել են արգելել բնական մորթուց հագուստ կրելը

18:15 • 19/09

Նովակ Ջոկովիչը հոկտեմբերին կարող է դառնալ առաջին ռակետ

18:13 • 19/09

Թուրքական ԶՈւ-ն վերջին մեկուկես ամսում 366 քուրդ զինյալ է սպանել․ Թուրքիայի ՊՆ

18:12 • 19/09

Մասիսի քաղաքապետի լիազորությունները դադարեցված չեն, նա գտնվում է կարճատև արձակուրդում. Տիգրան Աթանեսյան 

18:08 • 19/09

Բրիտանական կղզիները պատուհասել է «Ալի» փոթորիկը

18:08 • 19/09

Վալենսիայի երկրպագուները խաղից առաջ խանգարել են Յուվենտուսի ֆուտբոլիստներին քնել

18:01 • 19/09

«Եթե Իդլիբում ընդդիմադիրների կողմից հարձակում լինի՝ Ռուսաստանը պատասխանատու կհամարի Թուրքիային»․ թուրք փորձագետ

17:58 • 19/09

ԱԱՀ–ի 0-ական դրույքաչափով հարկվող գործարքներից 2018 թվականի ութ ամիսներին 2017-ի համեմատ վերադարձվել է 52%-ով ավելի գումար

17:54 • 19/09

«Լույս» դաշինքի հանրահավաքը՝ Գարեգին Նժդեհի հրապարակում (տեսանյութ)

17:50 • 19/09

Ռուսաստանում Միգ 31 ինքնաթիռ է կործանվել. օդաչուներին հաջողվել է ինքնանետվել

17:48 • 19/09

ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում պայմանագրային զինծառայող է զոհվել

17:48 • 19/09

Փարիզի երկու ռեստորան անվճար պիցցա է առաջարկում դարպասապահ Բուֆոնի խփած յուրաքանչյուր գոլի համար

17:38 • 19/09

ՀՀ ՊՆ նախարարի և Չեխիայի դեսպանի կողմից կարևորվել է պաշտպանության բնագավառում հայ-չեխական համագործակցությունը զարգացնելու անհրաժեշտությունը

17:38 • 19/09

Հայաստանում ռուսական ռազմաբազայի ՀՕՊ համալիրներն արտացոլել են պայմանական թշնամու օդային հարվածը

17:32 • 19/09

Քննարկվել է պաշտպանության բնագավառում հայ-ճապոնական հարաբերությունների զարգացման հնարավորությունը

17:18 • 19/09

Օրգանիկ յոգուրտների մեծ մասում շաքարն ավելի շատ է, քան քաղցր գազավորված ըմպելիքներում․ ուսումնասիրություն

17:18 • 19/09

Կարմիր քարտեր, լարված պայքար. «Փյունիկը» հաղթում է չեմպիոնին ու դարձյալ 2-րդն է (տեսանյութ)

17:07 • 19/09

Հայաստանի գավաթ. «Արարատն» առաջին խաղում չկարողացավ հաղթել «Լոկոմոտիվին»

17:06 • 19/09

Փաշինյանին շատ են անհանգստացնում իմ նախագահության ժամանակ ձեռքբերված արդյունքները. Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը Коммерсантъ-ին

17:00 • 19/09

Էջմիածին-Երևան միջմարզային և ներքաղաքային h. 5 երթուղիների խնդիրը. մրցութային կարգ է խախտվել՝ նախարարության իմացությամբ

16:59 • 19/09

Առգրավվել է Yerevan.today–ի միայն այն համակարգիչը, որով տվյալ նյութը դրվել է կայքում, ինչպես նաև 3 համակարգչի հիշողության կրիչ. ՔԿ

16:57 • 19/09

Լվովում արգելվել է ռուսերենի կիրառումը

16:50 • 19/09

«Մեզ մոտ ոչ մի ճգնաժամ էլ չկա, այդ ամենը մանիպուլյացիա է»․ Էրդողան

16:50 • 19/09

Սարդարապատի ճակատամարտում զոհված 21 հերոսների եղբայրական գերեզմանը  վտանգված է, տարածքը սեփականաշնորհված է. Արծրուն Պեպանյան

16:45 • 19/09

Սեքսն Աստծո պարգև է, այլ ոչ թե տաբու. Հռոմի պապ

16:40 • 19/09

Համայնքների խոշորացման ծրագիրը ժամանակավորապես առկախվել է. Սուրեն Պապիկյան