Լեռնադահուկորդները մրցում են Հայաստանի առաջնությունում

15:35 • 30.01.18

Այսօր Ծաղկաձորում մեկնարկել է լեռնադահուկային սպորտի Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնությունը:

 

ՀԱՕԿ-ի փոխանցմամբ, առաջնությանը մասնակցում է 45 մարզիկ, որոնք պայքարում են երկու մրցաձևում՝ հատուկ ոլորավայրէջք և հսկա ոլորավայրէջք:

 

Առաջնությանը մասնակցում է նաև Աշոտ Կարապետյանը, որը պատրաստվում է Փհենչհանում կայանալիք 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերին:

 

Միաժամանակ Ծաղկաձորում ընթանում է նաև պարալեռնադահուկային սպորտի Հայաստանի առաջնությունը, որտեղ մրցում է 10 մարզիկ:

 

Առաջնությունները կշարունակվեն մինչև փետրվարի 2-ը: