Վոզնյացկին Australian Open-ի Գավաթով մեկնել է Կոպենհագեն (լուսանկար)

17:35 • 30.01.18

Պրոֆեսոր Ջոն Մակգրատը «Թվիթերի» իր էջում լուսանկար է հրապարակել Ավստրալիայի 2018 թվականի Բաց առաջնության հաղթող, դանիացի Կարոլին Վոզնյացկիի մասնակցությամբ:

 

Թենիսիստուհին վերջինիս հետ միևնույն ինքնաթիռով մեկնել է Դանիայի մայրաքաղաք` Կոպենհագեն:

 

Հիշեցնենք` «Australian Open»-ի եզրափակչում Վոզնյացկին 3 սեթերում հաղթել է Ռումինիայի ներկայացուցիչ Սիմոնա Հալեպին 7:6 (7:2), 3:6, 6:4 հաշիվներով և իր առաջին տիտղոսը նվաճել «Մեծ սաղավարտի» մրցումներում:

 

Կարոլինան Կոպենհագենում է իր սիրելիի` Դևիդ Լիի հետ: Մրցաշարի երկրորդ շրջանում` Սանկտ-Պետերբուրգում, աշխարհի առաջին ռակետը կխաղա ռուս թենիսիստուհի Անաստասիա Պոտապովայի հետ: