Խոսեպ Գվարդիոլա. Լապորտը դեռ պետք է հարմարվի Անգլիայի Պրեմիեր լիգային
Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է պաշտպան Էմերիկ Լապորտի տեղափոխությունը:
«Ցանկանում էինք կենտրոնական պաշտպան գնել ամռանը, սակայն բավականին խիտ խաղացանկի պատճառով որոշեցինք գործարքը կատարել ձմռանը:
Լապորտը լավ մարզավիճակում է, վերջին շրջանում նա մշտական խաղաժամանակ է ունեցել: Իհարկե, նա դեռ պետք է հարմարվի Անգլիայի Պրեմիեր լիգային:
Պրեմիեր լիգայում հեշտ չէ նույնիսկ անգլիացիների համար: Ամեն դեպքում, մենք համբերատար ենք»,- Գվարդիոլայի խոսքն է մեջբերում «Sky Sports»-ը:










