Ջիբրալթար Մասթերս. Արոնյանի հերթական ոչ-ոքին
Ջիբրալթար Մասթերս միջազգային մրցաշարի 8-րդ տուրում արդեն ավարտվել են մի քանի պարտիաներ:
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանն այս տուրում մրցել է ռուս Գրիգորի Օպարինի հետ:
Մեր շախմատիստը գործել է սև խաղաքարերով: Պարտիան ավարտվել է 18-րդ քայլում և շախմատիստները խաղաղ ելք են կնքել:
Ներկա պահին Արոնյանն իր ակտիվում ունի 6 միավոր և ընթանում է առաջատարների շարքում:










