Ռուսաստանում ուղտը ոտնատակ տալով սպանել է իրեն կերակրել փորձող տղամարդուն 

21:52 • 30.01.18

Ռուսաստանում ուղտն իր վանդակն է քաշ տվել հարբած տղամարդուն, որը փորձել է կերակրել կենդանուն և ոտքի տակ տվել:

Ինչպես հաղորդում է NTV-ն, միջադեպը տեղի է ունեցել Տուլայի մարզի էկոայգիներից մեկում հունվարի 27-ին: Այգու 53-ամյա այցելուն, որը ոչ սթափ վիճակում է գտնվել, փորձել է կերակրել կենդանուն, սակայն ուղտը վերջինս քաշել իր վանդակ և ոտնակոխ արել:

Տղամարդը ծանր վնասվածքներ է ստացել և տեղափոխվել է հիվանդանոց: Բժիշկները չեն կարողացել օգնել նրան, և վերջինս մահացել է: