Հարավային Կորեան կրիպտոարժույթների անանուն գնման գործարքների արգելք է սահմանել
Հարավային Կորեայում ուժի մեջ է մտել կրիպտոարժույթի գնման գործարքների համար անանուն բանկային հաշիվների օգտագործման արգելք, հայտնում է ТАСС-ը: Կառավարությունը սահմանել է այդ միջոցները թվային ակտիվների միջոցով փողերի լվացումը կանխելու համար:
Նշվում է, որ նոր առևտրային համակարգը վիրտուալ արժույթներում սպեկուլյատիվ ներդրումների զսպման ուղղությամբ ազգային կառավարության ջանքերի արդյունք է՝ դրանց հնարավոր արագընթաց անկման վերաբերյալ մտավախությունների ֆոնին:
Ընդունված օրենքի համաձայն՝ կրիպտոարժույթների բորսաները պարտավոր են տվյալներ փոխանցել բանկերին փոխանցումների մասին, ինչը կառավարությանը հնարավորություն կտա հարկեր սահմանել թվային արժույթների առևտրից ստացված եկամուտների համար:










