Հայաստանի քաղաքացուն արգելել են մուտք գործել Լատվիա
Լատվիայի հսկիչ-անցագրային կետերում սահմանապահները ձերբակալել են կեղծ փաստաթղթերով վեց օտարերկրյա քաղաքացու, որոնց թվում է եղել նաև Հայաստանի քաղաքացի, հայտնում է Baltnews.Riga-ն:
Ինչպես հաղորդում է լրատվամիջոցը, անցած շաբաթվա վերջին Ռիգայի օդանավակայանում Մոսկվայից ժամանած Հայաստանի քաղաքացու անցագրային փաստաթղթերում հայտնաբերել են Լեհաստանի սահմանն անցնելու կեղծ կնիք: Նրան արգելել են մուտք գործել Լատվիա, հայտնել է լրատվամիջոցը:
Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ մյուս ձերբակալվածների թվում են եղել Ռուսաստանի, Բելառուսի, Հունաստանի և Ղրղզստանի քաղաքացիներ:










