Ձնաբքի պատճառով Մոսկվայում տասնյակ չվերթներ են հետաձգվել և չեղարկվել

21:24 • 30.01.18

Մոսկվայի օդանավակայաններում մի շարք չվերթներ են հետաձգվել և չեղարկվել մայրաքաղաքը պատած ձնաբքի պատճառով:

Ինչպես հայտնում է Life.ru-ն, խոսքն ավելի քան 20 հետաձգված և 10 չեղարկված չվերթի մասին է, ինչպես վկայում են չվացուցակի տվյալները:

«Վնուկովո» օդանավակայանում 5 չվերթ է հետաձգվել, 2-ը՝ չեղարկվել: «Դոմոդեդովոյում» հետաձգվել է 7 չվերթ, չեղարկվել՝ 8-ը: Ինչ վերաբերում է «Շերեմետևո» օդանավակայանին, այնտեղ 12 չվերթ է հետաձգվել:

Չվացուցակի փոփոխություն տեղի չի ունեցել միայն «Ժուկովսկի» օդանավակայանում:

Ավելի վաղ օդերևութաբանները նախազգուշացրել էին, որ առաջիկա օրերին Մոսկվայում կարող է գերազանցվել է ձմռան 3 ամսվա տեղումների նորմալ քանակը: