Վանեսա Պարադին ամուսնանում է. ԶԼՄ-ներ

22:38 • 30.01.18

Վեց տարի է անցել Ջոնի Դեփի և Վանեսա Պարադիի ամուսնալուծության պահից: Այս ընթացքում Պարադին անհաջող սիրավեպ է ունեցել երաժիշտ Բենժամին Բիոլի հետ, իսկ վերջին մեկ տարին երջանիկ է գործընկերոջ՝ ռեժիսոր Սամյուել Բենշեթրիի հետ:

Ինչպես հայտնում է elle.ru-ն, Վանեսան նկարահանվել է Բենշեթրիի «Շունը» ֆիլմում, և կարճ ժամանակ անց նրանց միասին են նկատել հանրային միջոցառումների ժամանակ և հանգստի ընթացքում:

Այժմ ֆրանսիական լրատվամիջոցները հայտնում են, որ Սամյուելն առաջարկություն է արել ընկերուհուն, որն էլ ընդունել է այն: Զույգը մտադիր է պսակադրվել այս ամռանը՝ հուլիսի 19-ին: Որպես հարսանիքի վայր ընտրվել է Ատլանտյան օվկիանոսում գտնվող Իլ-դե-Ռե կղզին:

45-ամյա Պարադին, ով Դեփի հետ 14 տարի ապրել է քաղաքացիական ամուսնությամբ և երկու երեխա ունի նրանից, երբևէ պաշտոնապես չի ամուսնացել:

Բենշեթին, իր հերթին, ամուսնացած է եղել դերասանուհի Մարի Տրենտինյանի հետ, որը կյանքից հեռացել է 2003 թվականին՝ սիրեկանի կողմից ծեծի ենթարկվելուց հետո: