Սիրիական ընդդիմության շահերը Սոչիի համաժողովում կներկայացնի Թուրքիայի պատվիրակությունը

01:01 • 31.01.18

Սիրիական ընդդիմության ներկայացուցիչները ժամանել է Սոչի, սակյան հրաժարվել են մասնակցել Սիրիայի ազգային երկխոսության համաժողովին:

Ինչպես հաղորդում է DW.com-ը՝ վկայակոչելով Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունը, սիրիական ընդդիմության շահերը համաժողովում կներկայացնի թուրքական պատվիրակությունը: Սիրիացի ընդդիմադիր գործիչները հրաժարվել են դուրս գալ Սոչիի օդանավակայանից, երբ տեսել են, որ այնտեղ համաժողովի հետ կապված կախված են միայն Սիրիայի պետական դրոշները:

Թուրքական գործակալության տվյալներով՝ համաժողովին մասնակցելուց հրաժարվել են «արաբական, թուրքմենական և քրդական ցեղերի» ներկայացուցիչները: Թե որն է այդ խմբերից Անկարային լիազորել հանդես գալ իրենց անունից, չի նշվում: