ԱՄՆ-ում օդանավը վայրէջք է կատարել «մեջքի վրա» (տեսանյութ)
Նյու Յորքում թեթև շարժիչով օդանավն արտակարգ վայրէջք է կատարել Լոնգ Այլենդ կղզու լողափին՝ ցամաք իջնելով «մեջքի վրա», հայտնում է ABC-ն:
Ստորև հրապարակված կադրերում երևում է, որ օդանավը «պառկած է մեջքի վրա», իսկ դրա անիվները վերև են ցցված:
Աղբյուրը մանրամասնում է, որ օդաչուից բացի՝ ինքնաթիռում գտնվել է ևս երկու մարդ՝ օդաչուի անչափահաս սաները:
Հայտնի է, որ միջադեպի հետևանքով որևէ մեկը չի տուժել:










