«Հուսով եմ՝ կգամ մի օր Լեռնային Ղարաբաղ, երբ ամեն ինչ կարգավորված կլինի». Մակրոնը մասնակցել է հայկական համայնքի ամենամյա ընթրիքին (լուսանկարներ, տեսանյութ)

14:01 • 31.01.18

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երեքշաբթի երեկոյան Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) ամենամյա ընթրիքի ժամանակ խոստացել է օրացույցում Հայոց ցեղասպանության հիշատակման օր ավելացնել՝ կատարելով իր նախընտրական խոստումը, հայտնում է Le Figaro-ն:


Ֆրանսիայի նախագահը կազմակերպված ընթրիքի պատվավոր հյուրն էր: Փարիզի հյուրանոցներից մեկում անցկացված միջոցառմանը մասնակցել է հայ համայնքի մոտ 500 ներկայացուցիչ:


Միջոցառմանը ներկա են եղել նաև Փարիզի քաղաքապետ Ան Հիդալգոն, Իլ դը Ֆրանս երկրամասի ղեկավար Վալերի Պեկրեսը, հայկական ծագմամբ ֆրանսիացի պաշտոնյաներ, այդ թվում՝ Պատրիկ Դևեջյանը և Լիոնի քաղաքապետ Ժորժ Քեփենեկյանը, Թուրքիայի խորհրդարանի հայկական ծագմամբ պատգամավոր Կարո Փայլանը, ինչպես նաև հրեական համայնքի ներկայացուցիչներ:


«Արդարության և ճանաչման համար պայքարը մեր պայքարն է: Մենք տանում ենք այդ պայքարը՝ հիշելով և հանրապետության օրացույցում ցեղասպանության հիշատակման օր ավելացնելով»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահը՝ հավելելով, որ կարևոր է, որ երկրի օրենսդիրներն այդ հարցին անդրադառնան առաջիկա ամիսներին:


Միջոցառման ժամանակ CCAF-ի համանախագահներ Արա Թորանյանը և Մուրադ Փափազյանը կոչ են արել Էմանուել Մակրոնին դատապարտել Թուրքիային, որը սպառնում է փոքրամասնություններին, այդ թվում՝ հայերին: Նրանք նաև կոչ են արել Ֆրանսիայի նախագահին այցելել Արցախ:


Մակրոնը, խոսելով Թուրքիայի մասին, նշել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ կանոնավոր երկխոսության մեջ է, և այդ երկխոսությունն արդյունքներ է տվել, ինչպես լրագրողների ազատ արձակումը: Նա հավելել է, որ ահաբեկչության և միգրացիոն ճգնաժամի հարցերում Ֆրանսիային անհրաժեշտ են դաշնակիցներ, «ներառյալ՝ այնպիսի դաշնակիցներ, որոնք չեն կիսում մեր արժեքները»:


Մակրոնը նաև ջերմորեն ողջունել է Կարո Փայլանին՝ հիշատակելով անհավասար պայմանները, որոնցում վերջինս բարձրացնում է իր ձայնը, և նշելով, որ դա շատ ավելի կարևոր է, քան ամպագոռգոռ հայտարարությունները:


Մակրոնը, սակայն, պաշտպանել է Էրդողանի հետ իր քաղաքական երկխոսությունը և Լեռնային Ղարաբաղի հարցում Ֆրանսիայի չեզոքությունը:


«Ես ձեզ չեմ ուղեկցի Լեռնային Ղարաբաղ այցի ընթացքում, քանի որ Ֆրանսիան կկորցնի իր դերն այս հակամարտությունում և չի կարողանա միջնորդ և լսելի լինել երկու կողմերի համար»,- ասել է նա:


«Հուսով եմ՝ կգամ ձեզ հետ մի օր, երբ ամեն ինչ կարգավորված կլինի»,- եզրափակել է Մակրոնը:

epa06486621 French President Emmanuel Macron (2-R) poses for photographs with Turkish politician of Armenian descent and Member of the Grand National Assembly of Turkey for the Peoples' Democratic Party (HDP) Garo Paylan (1-L), CCAF co-president Ara Toranian (2-L) and Murat Papazian (1-R) as they both attend the annual dinner of CCAF (Co-ordination Council of Armenian organisations of France), in Paris, France, 30 January 2018. The CCAF is the representative body of the French-Armenian Community.  EPA-EFE/CHRISTOPHE PETIT TESSON / POOL MAXPPP OUT

epa06486630 French President Emmanuel Macron (2-L) attends at the annual dinner of CCAF (Co-ordination Council of Armenian organisations of France), in Paris, France, 30 January 2018. The CCAF is the representative body of the French-Armenian Community.  EPA-EFE/CHRISTOPHE PETIT TESSON / POOL MAXPPP OUT

epa06486627 French President Emmanuel Macron (C-R) shakes hand with Turkish politician of Armenian descent and Member of the Grand National Assembly of Turkey for the Peoples' Democratic Party (HDP) Garo Paylan (L), next to CCAF co-president Ara Toranian (2-L) and Murat Papazian as they both attend the annual dinner of CCAF (Co-ordination Council of Armenian organisations of France), in Paris, France, 30 January 2018. The CCAF is the representative body of the French-Armenian Community.  EPA-EFE/CHRISTOPHE PETIT TESSON / POOL MAXPPP OUT

epa06486626 Turkish politician of Armenian descent and Member of the Grand National Assembly of Turkey for the Peoples' Democratic Party (HDP) Garo Paylan (R) arrives at the annual dinner of CCAF (Co-ordination Council of Armenian organisations of France), in Paris, France, 30 January 2018. The CCAF is the representative body of the French-Armenian Community.  EPA-EFE/CHRISTOPHE PETIT TESSON / POOL MAXPPP OUT

 

 

 

«Հուսով եմ՝ կգամ մի օր Լեռնային Ղարաբաղ, երբ ամեն ինչ կարգավորված կլինի». Մակրոնը մասնակցել է հայկական համայնքի ամենամյա ընթրիքին (լուսանկարներ, տեսանյութ)