Ռիզ Ուիզերսփունի դուստրն իր առաջին քայլն է կատարել որպես մոդել (լուսանկար)

23:06 • 31.01.18

Հոլիվուդյան դերասաններ Ռիզ Ուիզերսփունի և Ռայան Ֆիլիպի դուստրը՝ 18-ամյա Ավա Ֆիլիպը առաջին անգամ նկարահանումների է մասնակցել որպես մոդել:

Ինչպես հայտնում է Корреспондент-ը, երիտասարդ մոդելը մասնակցել է Rodarte ապրանքանիշի գովազդային արշավի նկարհանումներին, որի Іnstagram-յան էջում էլ հրապարակվել են լուսանկարները՝ տարբեր մոդելների մասնակցությամբ:

Ավան նոր հավաքածուի մաս կազմող երկու ռոմանտիկ կերպարի հանդերձներ է ցուցադրել:

Ավայից բացի նկարահանումներին մասնակցել են իր առաջնեկին սպասող Քիրստեն Դանստը, դերասանուհի Տեսա Թոմփսոնը, ռեժիսոր Ջիա Կոպպոլան և ուրիշներ: