Ազգային անվտանգության հայեցակարգի փոփոխության առաջարկը ճիշտ է, քանի որ առաջացել են նոր խնդիրներ, որոնց լուծումները պետք է տեղ գտնեն փաստաթղթում. Գ. Իսագուլյան (տեսանյութ)
Հարկավոր է, որ ռազմավարությունը հարմարեցվի այսօրվա պայմաններին, թեպետ կան գլուխներ, որոնք կարծում եմ նույնությամբ կմնան: Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը՝ անդրադառնալով ՀՀ ազգային անվտանգության հայեցակարգի փոփոխության հնարավորությանը: Նա գտնում է, որ նախագահի՝ հայեցակարգի փոփոխության առաջարկը ճիշտ է, քանի որ առաջացել են նոր խնդիրներ, որոնց հետ կապված լուծումների փնտրտուք պետք է տեղ ունենա և արձանագրվի փաստաթղթում: Իսագուլյան չբացառեց, որ առանձնակի ուշադրություն կդարձվի ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացմանը, ինչպես նաև կփոխվի Թուրքիայի նկատմամբ թիրախավորումների տրամաբանությունը:
- Պարո՛ն Իսագուլյան, օրերս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսեց ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության դոկտրինի փոփոխության անհրաժեշտության մասին: Դուք 2007 թ.-ին հաստատված հայեցակարգի մշակողներից մեկն եք, ի՞նչ եք կարծում ո՞ր դրույթներն ունեն վերանայման անհրաժեշտություն, թիրախավորումների փոփոխություն կլինի՞, թե՞ զուտ հավելումներ կլինեն:
- 2005 թ.-ին հենց Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ ստեղծվեց բավականին մեծ հանձնախումբ, որը մոտ 1 տարի ու 2 ամիս մշակեց գործող հայեցակարգը և արդեն 2007 թ.-ի փետրվարի 7-ին նախագահի հրամանագրով այն հաստատվեց: Կարծում եմ՝ այն ժամանակ մեր ամենաճիշտ քայլը, որ արվեց հայեցակարգը մշակելուց այն էր, որ մենք կանխատեսում էինք, որ ամբողջ աշխարհում բավականին արագ գործընթացներ էին տեղի ունենում, որոնք կարող էին շատ արագ փոփոխել իրավիճակը՝ թե՛ Հայաստանի անմիջական շրջապատում, թե՛ աշխարհում: Այսօր էլ, երբ ընթերցում եմ հայեցակարգը, տեսնում եմ, որ այն շեշտադրումները, կանխատեսումները, որ արել ենք ժամանակին, ըստ էության, բոլորն իրականացվել են: Պատահական չէ, որ ազգային անվտանգության հայեցակարգի հենց ներածության մեջ նշել ենք, որ ՀՀ-ի ազգային անվտանգության ռազմավարությունը ենթակա է ճշգրտումների` ըստ ներպետական և միջազգային իրադրության, սպառնալիքների ու մարտահրավերների փոփոխման, ինչպես նաև ըստ սույն փաստաթղթում նշված նպատակների իրականացման: Չմոռանանք՝ սա 2007 թ.-ն էր, երբ ՀՀ-ն որևէ ինտեգրացիոն գործընթացում դեռևս չկար, որից հետո՝ 2008 թվականին, մեր հարևան պետություններում բավականին լուրջ փոփոխություններ տեղի ունեցան, արաբական աշխարհում էլ բավականին լուրջ գործընթացներ եղան, ինչպես նաև ՀՀ-ն անդամակցեց ԵԱՏՄ-ին, վերջերս ԵՄ-ի հետ կնքվեց համագործակցության պայմանագիր: Ըստ էության՝ այն խնդիրները, որ դրված էր ռազմավարության հիմքում այսօր արդեն իրականություն են դարձել, ինչու չէ նաև նոր մարտահրավերներ են առաջացել թե՛ ՀՀ-ի, թե՛ մեր տարածաշրջանի համար: Հարկավոր է, որ ռազմավարությունը հարմարեցվի այսօրվա պայմաններին, թեպետ կան գլուխներ, որոնք կարծում եմ նույնությամբ կմնան:
- Արտաքին վտանգների մեջ հիմնականում 2 պետություն է թիրախավորված՝ Ադրբեջանն ու նրա երաշխավոր Թուրքիան: Հաշվի առնելով, որ այսօր արդեն իսկ կան խոշոր ահաբեկչական կազմակերպություններ, ինչպիսին է, օրինակ՝ ԻՊ-ը, հնարավո՞ր է՝ նոր տարրեր մտցնենք հայեցակարգի մեջ՝ կապված հենց ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի հետ:
- Հետաքրքիր է, որ գործող հայեցակարգի մեջ ահաբեկչության դեմ պայքարի հետ կապված առանձին բաժին կա: Այն ժամանակ, երբ դեռ այդքան տարածված չէր ահաբեկչությունը և դժվար էր պատկերացնել, որ մի քանի տարի հետո ձևավորվելու է, ըստ էության, պետություն, որի դեմ ստիպված են լինելու պայքարել բոլոր գերտերությունները, ավելին՝ մինչև այժմ ԴԱԻՇ–ի հետ կապված խնդիրները լուծված չեն, մենք գրել էիք ահաբեկչության դեմ պայքարի մասին: Իհարկե, պետք է ուշադրություն դարձվի, քանի որ դա մեր անմիջական հարևանությամբ է: Ճիշտ է՝ ՀՀ-ն կարողացել է այս ամբողջ ժամանակահատվածում իրեն անվտանգ պահել այդ երևույթից, բայց չմոռանանք, որ մեր հարևանությամբ տեղի ունեցող գործընթացներն են, իսկ այսօր ընթացող գործողություները կարող են հանգեցնել նրան, որ դրանք թափանցեն ՀՀ: Այո՛, մեր հատուկ ծառայություններն այս առումով բավականին ակտիվ են աշխատում, միևնույնն է, ժամանակին կատարել գործողություններ, որոնք կկանխարգելեն այդ ամենը, շատ ավելի կարևոր է: Կարծում եմ՝ նոր ռազմավարության մեջ հակաահաբեկչական խնդիրների առումով բավականին լուրջ փոփոխությունների առիթ կա: Այն ժամանակ, եթե դա միայն կանխատեսումների դեմ պայքար էր, հիմա արդեն գոյություն ունեցող փաստի մասին է խոսքը:
Մենք ունեիք նաև 3-րդ գլուխը, որը վերաբերում էր ԼՂՀ-ին, կարծում եմ, սա կպահպանվի, բայց արդեն Արցախի Հանրապետություն անվանմամբ: Այս հարցում էլ բավականին լուրջ փոփոխություններ տարիների ընթացքում եղել են, ու ռազմավարության մեջ էլ պետք է փոփոխություն լինի: Այստեղ ՀՀ միարժեք երաշխավորն է Արցախ Հանրապետության անվտանգության, և կարծում եմ, որ սա կպահպանվի: Չեմ կարծում, որ լուրջ փոփոխություններ լինել, պարզապես որոշակիորեն շեշտադրումները կուժեղացվեն, որովհետև 10 տարվա մեջ Արցախը մի քանի անգամ բարելավել է իր իրավիճակը՝ տնտեսական, ռազմական և այլն առումներով:
Նույնը կմնան նաև այն դրույթները, որը վերաբերում է մեր պետության ներքին կյանքին, որտեղ հստակ շեշտադրումներ կան՝ սփյուռքի հետ կապված շեշտադրումներ, որոնք կնորացվեն, բայց հիմնականում եղածն էլ ակտուալ է: Կարծում եմ՝ Թուրքիայի հետ կապված շեշտադրումները կփոխվեն, քանի որ, ցավոք սրտի, Թուրքիան չի կարողանում ճիշտ կողմնորոշվել, նույնիսկ հայկական կողմի՝ հարաբերությունների կարգավորման գործընթացը տապալեց: Նոր հայեցակարգում այս խնդիրներն ավելի հստակ են դրվելու՝ հաշվի առնելով Թուրքիային վերջին 10 տարիների վարած ոչ ճիշտ քաղաքականությունը:
Գտնում եմ, որ նախագահի՝ հայեցակարգի փոփոխության առաջարկը ճիշտ է, քանի որ առաջացել են նոր խնդիրներ, որոնց հետ կապված լուծումների փնտրտուք պետք է տեղի ունենա և արձանագրվի փաստաթղթում: Ենթադրում են, որ կստեղծվի ինչ-որ հանձնաժողով, որը կաշխատի այդ փաստաթղթի վրա, սակայն նախկին փորձն ունենալով, գործընթացն ավելի հեշտ կլինի:
- Ազգային անվտանգության հայեցակարգում արձանագրված է, որ ՀՀ ռազմավարական դաշնակիցը ՌԴ-ն է: Զուգահեռ նաև մոտավորապես այսպիսի միտք է ասվում, որ պետք է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ ՀՀ ռազմավարական դաշնակից համարվող պետությունները չսպասարկեն ՀՀ-ի հակառակ պետության շահերը: Այսօր անգամ ՀՀԿ-ական գործիչներ են ահազանգում, որ ՌԴ-ն ահռելի քանակությամբ զենք է վաճառում Ադրբեջանին: Հնարավո՞ր է՝ այս կետը վերանայի ու խստացվի:
- Հայաստան ամեն ինչ պետք է անի, որ եթե որևէ պետություն ռազմավարական դաշնակից է ՀՀ-ի հետ, և ոչ միայն ռազմավարական դաշնակից է, այլև երկուսով գտնվում են միևնույն միության`ԵԱՏՄ-ի մեջ, բնականաբար, դա որոշակի պարտավորություններ պետք է առաջացանի թե՛ ՀՀ-ի, թե՛ ՌԴ-ի համար: Կարծում եմ՝ նոր ռազմավարության մեջ այդ կարգի խնդիրների վերաբերյալ շատ ավելի այլ մոտեցում կլինի և այնտեղ որոշակի ճշգրտումներ կլինեն: Սակայն ձևակերպումն այնպես չէ, ինչպես նշեցինք, իրավիճակն էլ այնքան խիստ չէ, ինչպես մենք ենք պատկերացնում: Այս հարցը շատ է շահարկվում, բայց դրա տակ կա նաև չերևացող խնդիրներ, որոնք ստանում են իրենց լուծումը: Այս առումով պետք է խոստովանել, որ թե՛ ՀՀ նախագահ, թե՛ ԱԳ նախարարը, ինչու չէ նաև ՊՆ նախարարը բավականին լավ աշխատում են, և ամեն ինչ անում են, որ այդ կարգի խնդիրներում բալանս ապահովվի, և որևէ առավելություն մեր հակառակորդը մեր նկատմամբ չստանա: Իհարկե, դա առաջացնում է տարածաշրջանում սպառազինություններ մրցավազք, որն ամեն կերպ պետք է աշխատանք կանխել: Սրան զուգահեռ մենք պետք է ամեն ինչ անեք, որ մեր ռազմարդյունաբերությունը զարգանա, և նոր հայեցակարգում, կարծում եմ, որ հատկապես այս խնդրի նկատմամբ ուշադրություն ավելի մեծ կլինի: Գործող ռազմավարության մեջ պաշտպանական խնդիրների հետ կապված որոշակի ձևակերպումներ կան, բայց ՀՀ նախագահը 7-ամյան ծրագիր է առաջարկում ԶՈւ ոլորտում խնդիրների առաջադրման ու լուծման համար:
- Այս տարի ՀՀ-ն ԵՄ-ի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրեց, ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացումը տեղ կգտնի՞ ազգային անվտանգության հայեցակարգում, թե զուտ ներածական բաժնում կլինի:
- Կարծում եմ՝ հստակ անդրադարձ կլինի: Իմ գնահատմամբ՝ Չինաստանի հետ հարաբերությունների փոփոխություն կլինի, ՌԴ-ի հետ, Իրանի, Վրաստանի և այլն, իսկ ԵՄ պարտադիր է, թեպետ ԵՄ անդամ մի շարք պետությունների հետ երկկողմ հարաբերությունների մասին խոսվելու է: Բոլոր խնդիրները, մինչ հիմա կատարված գործընթացները հաշվի առնվելու են, նոր մեխանիզմներ ու մոտեցումներ են արձանագրվելու: Կարծում եմ՝ անհրաժեշտ է, որ ԵՄ-ն առանձին տեղ ունենա, քանի որ այդ հարաբերությունները գնալով խորանալու է:
- Հայեցակարգի մեջ կա նաև ներքին սպառնալիքների մասին կետեր, ի վերջո կհստակեցվի, թե ինչ ասել է ներքին սպառնալիք, քանի որ 2008-ին բանակը մայրաքաղաքում օգտագործեցին ցուցարարների դեմ: Շահարկվեց, որ ԶՈւ-ն ներքին սպառնալիքների դեպքում կարող է մայրաքաղաքում էլ գործողություններ կատարել: Ի վերջո, ի՞նչ ենք հասկանալու ներքին սպառնալիք ասելով, արդյո՞ք ընդդիմության գործողությունները ներքին սպառնալիք են համարվելու:
- Գործող ռազմավարության մեջ էլ շատ հստակ է ամրագրված, սա այն բաժիններից է, որը ոչ միայն մեր, այլև բոլոր կայացած պետությունների համար միանշանակ է: Կարծում եմ՝ 2008 թվականին դեպքերը նույնպես շահարկվում են, քանի որ չի բացառվում, որ եղել են զինվորական համազգեստով մարդիկ, բայց ասել, որ բանակն է մասնակցել, սխալ է: Երբ արդեն արտակարգ դրություն հայտարարվեց,արդեն այլ իրողություն է, քանի որ դա իրավիճակ է, որ Սահմանադրությամբ իրավունք է տրված ՀՀ նախագահին արտակարգ իրավիճակի ժամանակ օգտագործել ինչ-որ ուժեր: Իսկ ցուցարարների դեմ համապատասխան մարմիններն են գործել, որոնք իրավասություն ունեն, եկեք մեր բանակին ավելորդ բան չվերագրենք: Հայեցակարգի մեջ այն ժամանակն էլ ներքին կայունությունը, ժողովրդավարությունը, Սահմանադրության գերակայությունը, մարդու իրավունքները գրված է: Այն ինչ գրված է Սահմանադրության մեջ, ըստ էության, արտացոլված է նաև անվտանգության ռազմավարության համապատասխան բաժնում: Կարծում եմ՝ այս բաժինը նույնությամբ կմնա, բացի այդ չմոռանանք նաև 2016 թ.-ի՝ հուլիսյան դեպքերը, երբ քաղաքի կենտրոնում գործողություն տեղի ունեցավ, որի ժամանակ նաև իրավապահներ զոհվեցին: Այս ամենը պետք է հաշվի առնել ու դրանք կանխարգելելու մասին կետերը մատնանշվեց ազգային անվտանգության հայեցակարգում: Մենք պետք է մի բան հասկանա, որ ՀՀ աշխարհագրական դիրքը խոցելի է, եթե չլինի ներքին կայունություն, մենք ամեն ինչ պետք է կարողանանք անել ներքին կայունություն ապահովելու համար: Ցավոք սրտի, ոմանց ամբիցիաները կամ իրավիճակն իրենց ցանկությամբ չընթանալու երևույթը, դիտարկում են իրենց նկատմամբ թշնամություն, ու գնում են գործողություններ, որոնք մեզ համար մեծ շռայլություն է, և կարող է պետությունը կանգնեցնել փաստի առաջ: Այո՛, այս ամենի հաշվի է առնվելու և կրկին ամրագրվելու է հայեցակարգում:
- Ուզենք, թե չուզենք, միևնույն է, հասարակության մոտ դժգոհություն կա, կա քաղաքական ընդդիմություն, որն ամեն պահի կարող է լուրջ հասարակական ըմբոստություն ստեղծել: Ի՞նչ է մեզ մոտ Ազգային անվտանգության հայեցակարգով պետք է արգելվի իշխանափոխության պահանջը, քանի որ այն կարող է ներքին սպառնալիք դիտարկվել: Ինչպե՞ս ենք տարանջատելու, որ սա արդեն ազգային անվտանգությանը սպառնացող գործընթաց է:
- Երբ դրանք անցնում են Սահմանադրության և օրենքների շրջանակը, դա արդեն սպառնալիքն է: Բոլոր նման երևույթների հետ կապված թե՛ օրենքները, թե՛ Սահմանադրությունը հստակ ձևակերպումներ տալիս են: Երբ մենք խոսում ենք մարդու իրավունքների մասին և ասում, որ սա մարդու իրավունքն է, որ դուրս գա ու փողոց փակի, պետք է հիշել նաև, որ ուրիշի իրավունքի պաշտպանությունն իմ իրավունք չպետք է ոտնահարի: Ենթադրենք, որ ես այդ փողոցով պետք է քայլեմ, բայց այն փակ է, հիմա ի՞ր, թե ի՞մ իրավունքն է գերակա: Այսինք, երբ խոսում ենք մարդու իրավունքների և ազատությունների հետ կապված խնդիրների մասին, դրանք շատ հստակ ձևակերպումներ ունեն: Ո՞վ է արգելել, ընդդիմությունը թող ցույց, միտինգ անի, իշխանափոխության պահանջ դնի, բայց իշխանափոխության հստակ ձև կա՝ ֆիքսված Սահմանադրությամբ և օրենքներով, ու դրանք ընտրություններն են: Եթե խոսք է գնում իշխանության ուզուրպացիայի մասին, ապա դա անելու ձև էլ կա: Մենք մեր ցանկությունը չպետք է համարենք բացարձակ իրողություն, որը չի համապատասխանում Սահմանադրությանը, օրենքներին, իսկ նման դեպքում պետություն այլ ձև չունի, քան պաշտպանել պետականությունը և այլոց իրավունքներին:
Մանրամասները՝ տեսանյութում:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
Անցյալում ձեզնից շատ շատերը ոչինչ են եղել, այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Օհանյանը՝ իշխանությանը
Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Փաշինյան
Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ-ի սահմանը․ Փաշինյան
Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան
Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ,ՊՆ-ն չի ծառայելու սահմանազատված հատվածներում․ Փաշինյան
Պապ թագավորը տարածք նվիրող ու քարով սահման դնող չէր, թող իշխանությունն այդ մասով օրինակ վերցնի․ Միքայել Մալխասյան
Գործատուի կողմից հարգանքի մթնոլորտի ձևավորումը ընկերության հաջողելու պայմաններից է․ բիզնես թրեյներ
CCF-ը ընկերությունների կորպորատիվ մշակույթը ներկայացնելու կարևոր հարթակ է․ Երևան մոլի ՄՌԿ ղեկավար
Բիբլոս Բանկ Արմենիան մասնակցեց Career City Fest լավագույն գործատուների փառատոնին
CCF 2K24-ը տարբերվեց իր նախորդներից, ընկերություններն այս անգամ ներկայացան նորովի․ Սերգեյ Ուսնունց
«Վստահված սերունդների կողմից» կարգախոսով Կոնվերս Բանկը նորարարություններով է ներկայացել CCF 2K24 փառատոնին
CCF-ը ընկերությունների համար հայելի է՝ իրենց կողքից տեսնելու և գնահատելու․ Արամ Փախչանյան
Ամերիաբանկը CCF 2024-ում. վիրտուալ ճամփորդությունից դեպի երազանք տանող A կետ
Դրսի ուժերը սատարում են Փաշինյանին, քանի որ ծանրակշիռ այլընտրանք, այլ պայմանավորվող խաղացող չեն տեսնում․ Կարեն Վրթանեսյան
Career City Fest՝ գործատու-աշխատակից հանդիպման բացառիկ երկու օրը
ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. Փաշինյան
Այն հայրենիքը, որը պետությունը չէ, փաստացի դուրս է մեր վերահսկողությունից․ Փաշինյան
Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան.mp4
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան
Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
- 13:25 • 03.05.24 «Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
- 16:37 • 02.05.24 Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
- 15:27 • 02.05.24 AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
- 14:45 • 02.05.24 Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
- 14:44 • 02.05.24 CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
- 13:21 • 02.05.24 Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
- 12:39 • 02.05.24 Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
- 12:34 • 02.05.24 Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
- 11:55 • 02.05.24 Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
- 11:49 • 02.05.24 Անցյալում ձեզնից շատ շատերը ոչինչ են եղել, այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Օհանյանը՝ իշխանությանը
- 11:08 • 02.05.24 Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Փաշինյան
- 10:59 • 02.05.24 Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ-ի սահմանը․ Փաշինյան
- 10:58 • 02.05.24 Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան
- 10:48 • 02.05.24 Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ,ՊՆ-ն չի ծառայելու սահմանազատված հատվածներում․ Փաշինյան
- 20:36 • 01.05.24 Պապ թագավորը տարածք նվիրող ու քարով սահման դնող չէր, թող իշխանությունն այդ մասով օրինակ վերցնի․ Միքայել Մալխասյան
- 17:47 • 01.05.24 Գործատուի կողմից հարգանքի մթնոլորտի ձևավորումը ընկերության հաջողելու պայմաններից է․ բիզնես թրեյներ
- 15:45 • 01.05.24 CCF-ը ընկերությունների կորպորատիվ մշակույթը ներկայացնելու կարևոր հարթակ է․ Երևան մոլի ՄՌԿ ղեկավար
- 21:24 • 30.04.24 Բիբլոս Բանկ Արմենիան մասնակցեց Career City Fest լավագույն գործատուների փառատոնին
- 16:37 • 30.04.24 CCF 2K24-ը տարբերվեց իր նախորդներից, ընկերություններն այս անգամ ներկայացան նորովի․ Սերգեյ Ուսնունց
- 14:07 • 30.04.24 «Վստահված սերունդների կողմից» կարգախոսով Կոնվերս Բանկը նորարարություններով է ներկայացել CCF 2K24 փառատոնին
- 13:26 • 30.04.24 CCF-ը ընկերությունների համար հայելի է՝ իրենց կողքից տեսնելու և գնահատելու․ Արամ Փախչանյան
- 21:24 • 29.04.24 Ամերիաբանկը CCF 2024-ում. վիրտուալ ճամփորդությունից դեպի երազանք տանող A կետ
- 20:40 • 29.04.24 Դրսի ուժերը սատարում են Փաշինյանին, քանի որ ծանրակշիռ այլընտրանք, այլ պայմանավորվող խաղացող չեն տեսնում․ Կարեն Վրթանեսյան
- 21:04 • 27.04.24 Career City Fest՝ գործատու-աշխատակից հանդիպման բացառիկ երկու օրը
- 20:40 • 27.04.24 ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. Փաշինյան
- 20:00 • 27.04.24 Այն հայրենիքը, որը պետությունը չէ, փաստացի դուրս է մեր վերահսկողությունից․ Փաշինյան
- 19:42 • 27.04.24 Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան.mp4
- 20:46 • 26.04.24 Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան
- 16:53 • 26.04.24 Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
- 15:48 • 26.04.24 Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
- 16:13 • 25.04.24 Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
- 16:12 • 25.04.24 Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
- 15:36 • 25.04.24 Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
- 15:18 • 25.04.24 Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
- 17:50 • 24.04.24 Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
- 17:49 • 24.04.24 Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
- 16:20 • 24.04.24 Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
- 15:48 • 24.04.24 Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
- 15:46 • 24.04.24 Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
- 15:31 • 24.04.24 Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Քաղաքականություն 15:12 • 04/05 Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան Մեր հանրությունը պատրաստ է այդ խոսակցությանը։ Որպես առաջնորդող քաղաքական ուժ, պարտավոր ենք այդ խոսակցությունը բացել, դարձնել քննարկման առարկա։
-
Իրադարձային 16:49 • 04/05 Երևանում «Mercedes»-ը բախվել է մի քանի այլ մեքենայի․ տուժածներից մեկը հեռուստահաղորդավար է Պարզվել է, որ «Nissan»-ը, «Toyota»-ն և «Mercedes»-ներից մեկը կայանված են եղել, երբ մյուս «Mercedes»-ը բախվել է դրանց, որից հետո վարորդը, ավտոմեքենան թողնելով դեպքի վայրում, հեռացել է:
-
Սպորտ 22:32 • 04/05 Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին «Ուժեղ ֆուտբոլիստների հրավիրելով՝ նրանք փորձում են զարգացնել իրենց ֆուտբոլն ու ուժեղացնել առաջնությունը: Բայց ինքս բացասական եմ նայում դրան, քանի որ ֆուտբոլում փողը չէ կարևորը: Կարևոր է սերը ֆուտբոլի հանդեպ:
-
Իրադարձային 19:33 • 04/05 Վեհափառը հորդորել է երիտասարդներին լինել միաբան, ամուր կառչած ազգային արժեքներին Նորին Սրբությունը վստահություն հայտնեց, որ առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա հաղթահարել հայրենիքի առջև ծառացած մարտահրավերներն ու փորձությունները։
-
Իրադարձային 20:38 • 04/05 Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասել է Իջևան (տեսանյութ) «Միակողմանի զիջումների այս աղետալի ընթացքը վերջ ու սահման չունի. Հյուսիսից հարավ մենք մեծ, անհասկանալի արյունահոսության գործընթացքում ենք գտնվում։ Այս գործընթացը պետք է դադարեցվի»,- քայլերթից առաջ հայտարարեց Բագրատ Սրբազանը։
-
Մամուլի տեսություն 10:37 • 04/05 Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից. «Հրապարակ» Օրինակ, ապրիլի 30-ից մայիսի 4-ն ԱԺ պատվիրակություն է մեկնել Վաշինգտոն, նախապես պատվիրակության կազմում ընդգրկված են եղել նաեւ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աշոտ Սիմոնյանը եւ «Պատիվ ունեմ»-ից Տարոն Մարգարյանը։
-
Քաղաքականություն 15:51 • 04/05 Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան Այս մարդիկ ոչ միայն իրենց տներն էին պաշտպանում, ոչ միայն Տավուշն էին փորձում պաշտպանել, այլև մի ամբողջ պետության ու պետականության կազմաքանդման գործընթացը կասեցումը փորձում էին վերցնել իրենց ուսերի վրա։
-
Քաղաքականություն 15:12 • 04/05 Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան Մեր հանրությունը պատրաստ է այդ խոսակցությանը։ Որպես առաջնորդող քաղաքական ուժ, պարտավոր ենք այդ խոսակցությունը բացել, դարձնել քննարկման առարկա։
-
Իրադարձային 16:49 • 04/05 Երևանում «Mercedes»-ը բախվել է մի քանի այլ մեքենայի․ տուժածներից մեկը հեռուստահաղորդավար է Պարզվել է, որ «Nissan»-ը, «Toyota»-ն և «Mercedes»-ներից մեկը կայանված են եղել, երբ մյուս «Mercedes»-ը բախվել է դրանց, որից հետո վարորդը, ավտոմեքենան թողնելով դեպքի վայրում, հեռացել է:
-
Սպորտ 22:32 • 04/05 Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին «Ուժեղ ֆուտբոլիստների հրավիրելով՝ նրանք փորձում են զարգացնել իրենց ֆուտբոլն ու ուժեղացնել առաջնությունը: Բայց ինքս բացասական եմ նայում դրան, քանի որ ֆուտբոլում փողը չէ կարևորը: Կարևոր է սերը ֆուտբոլի հանդեպ:
-
Իրադարձային 19:33 • 04/05 Վեհափառը հորդորել է երիտասարդներին լինել միաբան, ամուր կառչած ազգային արժեքներին Նորին Սրբությունը վստահություն հայտնեց, որ առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա հաղթահարել հայրենիքի առջև ծառացած մարտահրավերներն ու փորձությունները։
-
Իրադարձային 20:38 • 04/05 Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասել է Իջևան (տեսանյութ) «Միակողմանի զիջումների այս աղետալի ընթացքը վերջ ու սահման չունի. Հյուսիսից հարավ մենք մեծ, անհասկանալի արյունահոսության գործընթացքում ենք գտնվում։ Այս գործընթացը պետք է դադարեցվի»,- քայլերթից առաջ հայտարարեց Բագրատ Սրբազանը։
-
Մամուլի տեսություն 09:21 • 04/05 Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ» Ինչպես մեզ փոխանցեցին, նիստին հիմնականում ՔՊ-ի «երկնած» Ակադեմիական քաղաքի ստեղծման հարցերն են քննարկել:Մեր տեղեկություններով՝ ՔՊ-ականները նիստին շատ ակտիվ են եղել, հերթով ելույթներ են ունեցել ու առաջարկներ ներկայացրել:
-
Մամուլի տեսություն 10:37 • 04/05 Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից. «Հրապարակ» Օրինակ, ապրիլի 30-ից մայիսի 4-ն ԱԺ պատվիրակություն է մեկնել Վաշինգտոն, նախապես պատվիրակության կազմում ընդգրկված են եղել նաեւ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աշոտ Սիմոնյանը եւ «Պատիվ ունեմ»-ից Տարոն Մարգարյանը։
-
Քաղաքականություն 15:51 • 04/05 Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան Այս մարդիկ ոչ միայն իրենց տներն էին պաշտպանում, ոչ միայն Տավուշն էին փորձում պաշտպանել, այլև մի ամբողջ պետության ու պետականության կազմաքանդման գործընթացը կասեցումը փորձում էին վերցնել իրենց ուսերի վրա։
-
Իրադարձային 21:54 • 28/04 Ինքնաթիռում լարված իրավիճակ էր, միջամտեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը. Կամո Թովմասյանը մանրամասներ է ներկայացնում WizzAir-ի թռիչքից Մի խոսքով հիշեք, այս ինֆոն բոլորիս պետք կգա, եթե Դուք ունեք WizzAir-ի երկու տոմս բայց մեկն է ներկայանում, երկրորդ տոմսը և նստատեղը Դուք կորցնում եք:
-
Քաղաքականություն 13:14 • 03/05 Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, մեր ծայրերից մեկը Սոմալիում է, մյուսը՝ Ադրբեջանում. ՊՆ ղեկավար Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, նրա ազդեցության գոտին ու շահերը դուրս են գալիս սեփական սահմաններից. այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը:
-
Իրավունք 15:26 • 03/05 Շատ տհաճ է, որ պատերազմի ընթացքում կարդում եմ՝ բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել որոշակի քաղաքներում, ես դա համարում եմ պարտության թիվ մեկ պատճառներից մեկը․ գլխավոր դատախազ Առաջին հերթին զինվորական դատախազության մասով մենք լրջագույն կադրային և պրոֆեսիոնալ գործընթացներ ենք իրականացնում։
-
Իրադարձային 10:38 • 28/04 Կյանքից հեռացել է Պարույր Սևակի որդին` դոցենտ Արմեն Ղազարյանը 2024 թ․ ապրիլի 27ին Երևանում վախճանվել է ԵՊՀ հայ նորագույն գրականության պատմության և գրաքննադատության ամբիոնի երկարամյա դասախոս Արմեն Պարույրի Ղազարյանը։ Հայտնում է ԵՊՀ հայ նորագույն գրականության պատմության և գրաքն
-
Քաղաքականություն 16:59 • 02/05 Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին ԱՄՆ-ն հիմա փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». այս մասին թելեգրամյան ալիքում հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:
-
Ժամանց 12:12 • 29/04 60-ամյա արգենտինուհին ճանաչվել է «Միսս Բուենոս Այրես», այժմ էլ հավակնում է «Միսս Արգենտինա» տիտղոսին 60ամյա արգենտինուհի՝ մասնագիտությամբ իրավաբան և լրագրող Ալեխանդրա Մարիսա Ռոդրիգեսը, նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տիտղոսը և իրավունք ստացել մասնակցելու «Միսս Արգենտինա» գեղեցկության մրցույթի
-
Քաղաքականություն 22:23 • 02/05 Լոնդոնը պետք է պատրաստվի նրան, որ Կիևը բրիտանական զենքով հարձակումներ կկատարի Մեծ Բրիտանիայի տարածքի վրա․ Զախարովա Ավելի վաղ հաղորդել էինք, որ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Քեմերոնը Կիև կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինան, իրավունք ունի բրիտանական զենքով հարվածել ռուսական տարածքին։
Տնտեսություն
-
10:46 • 03.05.24 Թուրքիան ամբողջապես դադարեցրել է Իսրայելի հետ ապրանքաշրջանառությունը
-
19:34 • 02.05.24 Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Սպորտ
-
20:29 • 04.05.24 «Ռեալը» խոշոր հաշվով հաղթեց «Կադիս»-ին
Մամուլի տեսություն
-
10:34 • 04.05.24 Ոստիկանները նոր հանդերձանք են գնում․ «Հրապարակ»
Իրադարձային
-
20:38 • 04.05.24 Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասել է Իջևան (տեսանյութ)
Մշակույթ
-
13:28 • 29.04.24 Ժերար Դեպարդյոն կալանքի տակ է առնվել
-
10:50 • 28.04.24 Կյանքից հեռացել է հայոց ազատամարտի երգիչ Սահակ Սահակյանը
Գիտություն/տեխնիկա
-
14:19 • 03.05.24 Ferrari-ն ներկայացրել է նոր սուպերքար՝ V12 շարժիչով (լուսանկարներ)
Ժամանց
-
14:11 • 30.04.24 «Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում