Վրաստանից բերված անձին բերեք դատարան և ես կապացուցեմ, որ Հայաստան զենք չի բերվել, կամ ընդունեք, որ սա պատվեր է. Սամվել Բաբայանը՝ Վերաքննիչ դատարանում (տեսանյութ)

14:33 • 02.02.18



Վերաքննիչ դատարանում շարունակվում է Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից վեց տարի ազատազրկման դատապարտված Արցախի հերոս Սամվել Բաբայանի և «Իգլա»-ի գործով ևս երկուսի՝ Արմեն Պողոսյանի և Սանասար Գաբրիելյանի վերաքննիչ բողոքների քննությունը:

Մեղադրանքը Վերաքննիչ դատարանում պաշտպանում է դատախազ Արամ Արամյանը:

Դատական նիստի մեկնարկին Սամվել Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանն ասաց, որ նախ պետք է  պարզել գործում առկա թղթադրամների մասով հարցերի պատասխանները: Ըստ նրա՝ պետք է պարզել, թե ներկոտված  թղթադրամները ե՞րբ և որտեղի՞ց են հափշտակվել, ապա անհրաժեշտ է հայտնել, թե այդ դեպքով քրեական գործ հարուցվե՞լ է, թե՞ ոչ, եթե այո՝ ապա ի՞նչ հատկանիշներով և նախաքննությամբ ինչ է պարզվել: Այս հարցի պատասխանը քրեական գործում առկա չէ, այսինքն` նախաքննության մարմինն իր տրամադրության տակ չի ունեցել որևէ հավաստի տվյալ , որ եվրոները կոնկրետ որ տեսակի հանցագործության կատարման եղանակով են հափշտակվել, այսինքն` սա նշանակում է, որ մենք չունենք Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի առարկա, իսկ եթե դա չկա, մնացածի մասին խոսելն անիմաստ է»:

Քալաշյանի խոսքով՝ մեղադրանքում տեղ գտած այն ձևակերպումը, որ Սամվել Բաբայանն իմացել է, որ Ռուսաստանում բնակվող իր մտերիմ Տիգրան Հովհաննիսյանի  քննությամբ դեռևս չպարզված հանգամանքներում հնարավորություն ունի տրամադրելու ակնհայտ հանցավոր ճանապարհով ստացված հափշտակված բանկոմատային անվտանգության նպատակով օգտագործվող հատուկ ներկոտված եվրոյի թղթադրամների խմբաքանակ, գործով մեջբերված ոչ մի տվյալով հաստատված չէ:   

«Սամվել Բաբայանը նախաքննական և դատաքննական ցուցմունքներում տվել է մանրամասն ցուցմունք, պատասխանել է բոլոր հարցադրումներին, մասնավորապես հայտնել է, որ Մոսկվայում բնակվող իր ծանոթ Վասիլին իրեն գումար է պարտք եղել, նա էլ տեղեկացել է, որ իր պարտքից կարող է 5000 եվրո ուղարկել, բայց ներկոտված են: Սամվել Բաբայանն առաջարկել է այդ թղթադրամի նմուշն ուղարկել, որպեսզի հասկանան, թե ինչի մասին է խոսքը: Վալիսին ուղարկել է 20 և 50 եվրո չորս թղթադրամներ: Սամվել Բաբայանը կասկածել է, որ դրանք կարող են կեղծ լինել ուստի Կարեն Քոչարյանին տալով այդ  թղթադրամներից մեկը խնդրել այն տանել արտարժույթի փոխանակման կետ և ստուգել տալ դրա իսկությունը: Կարենը ստուգելուց հետո հայտնել է, որ դրամն իսկական է: Բաբայանն իմանալով, որ բանկերը կարող են դա փոխանակել և տասը տոկոս պահում անել, որոշել է փորձել, թե հնարավոր է այդ անհայտ ծագումով ներկը մաքրել, թե ոչ, որպեսզի քիչ տոկոս պահվի: Այդ նպատակով փնտրել է քիմիայի մասնագետ, ում տվել  այդ թղթադրամներից մեկը, ում հաջողվել է ներկից մաքրել: Համոզվելով,  որ կեղծ չեն թղթադրամները, Մոսկվայում բնակվող իր մտերիմին խնդրել է, որպեսզի այդ գումարը ուղարկի իրեն: Սամվել Բաբայանի ցուցմունքով նշված հանգամանքները հերքված չեն:

Սամվել Բաբայանը տվել է անուններ՝ Տիգրան, Վասիլի, որոնք չեն հարցաքննվել, իսկ միգուցե հարցաքննվելու դեպքում կարող է հաստատեն Բաբայանի ցուցմունքները, անձը նշել է այն անձանց անունները, որոնք կարող են հաստատել,մեղադրանքի կողմի պարտականությունն է հերքել կամ ապացուցել»,-ասաց Քալաշյանը:

Սամվել Բաբայանն էլ ասաց, որ նախ ինքը դատարանում է ոչ պաշտպանվելու համար, որովհետև ոչինչ չի արել, որ պաշտպանվի:

Ինչ վերաբերում է  Քրեական օրենսգրքի 38-235-րդ հոդվածի 2-րդ մասով իրեն առաջադրված մեղադրանքին Սամվել Բաբայանն ասաց, որ ամբողջ ձայնագրությունը ցույց է տալիս, որ գործով անցնող մյուս անձինք մեկ տարի խոսել են զենքի մասին, իսկ ինքը այդ թեմայում չի եղել:

«Երբ մարդը զանգում է ինձ բանավոր բացատրում և ասում, որ ուզում է հասկանալ այդ խողովակը զենք է, թե ոչ, ասել եմ՝ նկարի ուղարկի, ես որևէ իմ արտահանություններից չեմ հրաժարվել: Նկարը տեսնելուց հետո ասել եմ, որ առանց մարտկոցի դա ընդամենը խողովակ է, կոմպլեկտ չէ:  Կոմպլեկտ բառն եմ օգտագործել, ձայնագրության մեջից բառերը հանել են: Ես վստահ եմ, Հայաստանում ում տասը ամիս գաղտնալսեն, հաստատ կդատեն, կոնտեքստից կտրում են բառերը ու սարքում»,-ասաց Բաբայանը:

Անդրադառնալով Հրաչ Մայիլյանին, ով Բաբայանի գործով առանձնացված մասով ամբաստանյալ է, Սամվել Բաբայանն ասաց, որ նրան ավելի ծանր մեղադրանք է առաջադրվել, իսկ նա ազատության մեջ է, իսկ ինքն ավելի թեթև մեղադրանքով դատապարտվել է ազատազրկման.«Այդ մարդում բերում են դատարան, բայց պայմանով, որ չխոսի: Ձայնագրության մեջ ես հարցնում եմ` եթե խողովակի գումարը քեզ տային, ապա դու այդ մասին կհայտնեի՞ր պետական անվտանգությանը, ասում է՝ ոչ: Հիմա այդ մասն ինչու՞ է հանվել ձայնագրությունից: Այն, որ ինքն ազատության մեջ է, իսկ ես ոչ, դա ամեն ինչի մասին խոսում է: Բացի այդ, Մայիլյանը խոսում է ինչ-որ անձի մասին(Ռոբերտ Աղվանյան, խմբ.), ում Վրաստանից տեղափոխել են: Հիմա ես միջնորդում եմ, որ Վրաստանից տեղափոխվածին բերեք դատարան` թեկուզ վկայի կարգավիճակով, այստեղ հարց ուղղենք՝ այդ մարդը Վրաստանի տարածքից ինչ-որ զինամթերք տեղափոխե՞լ է ՀՀ տարածք, թե՞ չէ: Եթե սա չեք անում, ուրեմն պատվեր է, ուրեմն պատվերը հաստատում եք, կամ պիտի անեք, կամ պիտի ընդունեք, որ պատվեր է: Եթե այդ անձին բերեք, ես կապացուցեմ, որ Վրաստանից Հաաստան հրթիռ չի բերվել»:

Անդրադառնալով փողերի լվացման մեղադրանքին, Բաբայանն ասաց, որ թող մեղադրող դատախազն իրեն բացատրի, թե ի՞նչ է արել ինքը: Սամվել Բաբայանն ասաց, որ ինքը հանցագործություն չի կատարել,և խնդրեց, որ դատարանը գործ ուղարկի նախաքննության և այն մարդկանց ում մասին խոսվել է, հրավիրեն դատարան։ Դատարան ասաց, որ միջնորդություն ներկայացնելու համար դատարանը Բաբայանին ժամանակ կտա:

Հիշեցնենք, որ դատապարտյալ Սամվել Բաբայանը,առաջին ատյանի դատարանի կողմից մեղավոր է ճանաչվել Քրեական օրենսգրքի 38-235-րդ հոդվածի 2-րդ մասի և 190-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով և դատապարտվել ազատազրկման 6 տարի ժամկետով: Նա պահանջում է արդարացնել իրեն՝ արդարացման դատական ակտ կայացնել հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

Դատապարտյալ Սանասար Գաբրիելյանը, ով մեղավոր է ճանաչվել ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով և դատապարտվել 3 տարի ազատազրկման, պահանջում է իրեն անպարտ ճանաչել:

2 տարվա ազատազրկման դատապարտված Արմեն Պողոսյանը պահանջում է բեկանել առաջին ատյանի դատարանի կայացրած դատավճիռն ու կայացնել արդարացման որոշում:

Նշենք, որ գործով անցնում էին ևս չորս ամբաստանյալ: Առաջին ատյանի դատարանը Կարեն Քոչարյանին, Անդրանիկ Քոչարյանին, Ժորա Զաքարյանին և Դավիթ Հարությունյանին մեղավոր էր ճանաչել ՀՀ ՔՕ-ի 38-190-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախատեսված արարք կատարելու համար: Նրանց պատիժը պայմանականորեն չի կիրառվի:

 

Բեթղեհեմ Արաբյան





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

02:41 • 20/09

Տեխասում թեթև շարժիչով ինքնաթիռն ընկել է ավտոմեքենաների վրա. կան տուժածներ

01:59 • 20/09

ԱՄՆ-ը պատրաստ է փոխել Հյուսիսային Կորեայի հետ հարաբերությունների ձևաչափը

01:37 • 20/09

Վատիկանում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մի խումբ մարդկանց

01:25 • 20/09

ՉԼ. «Ռեալը» ոչ մի դժվարություն չունեցավ «Ռոմայի» հետ խաղում (տեսանյութ)

01:14 • 20/09

Ասադը ցավակցական հեռագիր է հղել Պուտինին՝ Իլ-20 ինքնաթիռի կործանման կապակցությամբ

00:01 • 20/09

Իսրայելական օդուժի հրամանատարը սեպտեմբերի 20-ին կժամանի Մոսկվա՝ տեղեկություններ հաղորդելու Իլ-20-ի կործանման մասին

23:48 • 19/09

Պակիստանի նախկին վարչապետ Շարիֆը դատապարտվելուց երկու ամիս անց ազատ է արձակվել բանտից

23:42 • 19/09

Չստացված նորամուտ. Ռոնալդուն կարմիր քարտ է ստացել Վալենսիա-Յուվենտուս խաղում (տեսանյութ)

23:28 • 19/09

Գիտնականները պարզել են Ջեյմս Կուկի «Ինդեվըր» նավի մնացորդների գտնվելու հավանական վայրը

23:23 • 19/09

Չի կարող Երևանն ունենալ 180 մլն դոլարին համարժեք, Գյումրին՝ 6 միլիոնի բյուջե. Ս. Բալասանյանը՝ Տ. Ավինյանին

23:09 • 19/09

Թրամփը հայտարարել է Կիմ Չեն Ընի հետ նոր հանդիպման մասին

23:01 • 19/09

ՉԼ. «Ռեալ»-«Ռոմա». ուղիղ հեռարձակում

22:56 • 19/09

Տրագիզմն այն կլինի, եթե պատմական հեռանկարում պարզվի՝ Ն. Փաշինյանը հերթական Մսրա Մելիքն էր Հայաստանի գլխին. Ա. Աշոտյան

22:53 • 19/09

85-ամյա իռլանդացին կանխել է զինված կողոպուտը՝ ստիպելով գողերին փախչել (տեսանյութ)

22:47 • 19/09

Բրազիլիայի քացաքացին մոլորվել է Կոտայքի մարզում՝ Ակնալիճ տանող լեռնային հատվածում

22:40 • 19/09

Թրամփը երկարաձգել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո սահմանված պատժամիջոցները

22:33 • 19/09

Զարմանալի է, որ բարձրաստիճան քաղաքական պաշտոնյաները նման բիրտ լեզու են օգտագործում. գերմանացի մասնագետը՝ Երևանում քարոզարշավի մասին

22:21 • 19/09

Իտալացի դպրոցականներին արգելել են սմարթֆոններ օգտագործել դասերի ժամանակ

22:05 • 19/09

ՀՀ ոստիկանությունն Արցախի գործընկերներին կնվիրաբերի տրանսպորտային միջոցներ և սարքավորումներ

22:00 • 19/09

Վերանայել շենքային պայմանները, նպաստել կրթության իրավունքի արդյունավետ իրացմանը, հիմնել կրթաստեղծարարական կենտրոններ. ավագանու թեկնածուների՝ կրթության ոլորտի առաջնահերթությունները

21:59 • 19/09

ՉԼ. «Ռեալ»-«Ռոմա». մեկնարկային կազմեր

21:43 • 19/09

Ռուսաստանում բնակվող հայ լեյտենանտն օգնել է փրկել այրվող տան 56-ամյա տիրուհու կյանքը

21:31 • 19/09

Ամոթն իր քաղաքական թիմինն է, ամոթն իր դաշինքի ավագանու անդամներինն է. Զոհրաբյանը՝ Փաշինյանին

21:31 • 19/09

Ոստիկանության զորքերի գնդապետը մեղադրվում է ենթականերից պարգևատրված գումարների մի մասը հետ վերցնելու մեջ. գործը դատարանում է

21:22 • 19/09

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին որոշումը կայացրել է ժողովուրդը, ով դրան դեմ գնաց՝ կնքում է իր քաղաքական մահկանացուն. Ն. Փաշինյան

21:19 • 19/09

Ըմբշամարտի երիտասարդական ԱԱ. Մալխաս Ամոյանը` աշխարհի չեմպիոն (տեսանյութ)

21:05 • 19/09

Քարոզարշավի ընթացքում գրանցված խախտումները հիմնականում վերաբերում են պաստառների փակցմանը, որն ամենաշատն արվել է «Իմ քայլի» կողմից. Դ. Իոաննիսյան

20:55 • 19/09

Միջազգային հանրության ուշադրությունն ենք հրավիրում Բաքվին սանձելու և կառուցողական դաշտ բերելու հրատապ անհրաժեշտության վրա. ԱԳՆ

20:55 • 19/09

Ամերիկացի միլիարդատերը նշել է, թե երբ կարող է նոր ֆինանսական ճգնաժամ տեղի ունենալ

20:47 • 19/09

Մի ուժ կա, որի տեսակետի փոփոխությունից կարող է իրավիճակը փոխվել, և դա ժողովուրդն է. Նիկոլ Փաշինյան

20:36 • 19/09

ԱՄՆ-ն ցանկանում է պայմանագիր կնքել Իրանի հետ միջուկային և բալիստիկ ծրագրերի վերաբերյալ

20:35 • 19/09

Դ. Տոնոյանը Գերմանիայի դեսպանին ներկայացրել է, որ հակառակորդի կրակոցից զոհվել է ՀՀ ԶՈւ զինծառայող

20:27 • 19/09

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպմանը Ն. Փաշինյանը կարևորել է ժողովրդավարության զարգացման ոլորտում համագործակցությունը

20:19 • 19/09

Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի համագործակցության արդյունքում Սիրիական հակամարտությունը մոտենում է իր եզրագծին․ արաբագետ

20:15 • 19/09

Հայաստանում հին նմուշի անձնագրերի տրամադրման ժամկետը կերկարաձգվի մինչև 2021 թվականի հունվարի 1-ը

20:12 • 19/09

Այս քարոզարշավում ընտրական «տասովշիկները» և ողջ վարչական ռեսուրսը դուրս են ընտրական պրոցեսից. Ն. Փաշինյան

20:11 • 19/09

ԱՀԿ-ն հայտնել է՝ որն է ամենամահացու հիմանդությունն աշխարհում

20:03 • 19/09

Մենք ասում ենք, որ պետք է լինի համերաշխություն, հանդուրժողականություն, սա ամենաշահավետ կառավարման ձևն է. Ա. Զեյնալյան

20:02 • 19/09

Ճարտարապետության թանգարան-ինստիտուտի տնօրեն է նշանակվել Ռուբեն Արևշատյանը

19:50 • 19/09

ՉԼ. Նագելսմանն այսօր ռեկորդ կսահմանի

19:49 • 19/09

Տեսողության պատճառով քվեարկությանը մասնակցելու դժվարություններ ունեցողների համար մշակվել են բրայլյան գրատեսակով և խոշոր տառաչափով ուղեցույցներ

19:49 • 19/09

«Ֆեյքերը» փչացնում են ոչ միայն այս քարոզարշավի մթնոլորտը, այլև Հայաստանում ներքաղաքական անկայունություն են ստեղծում. Ստեփան Գրիգորյան

19:47 • 19/09

Ոստիկանները հայտնաբերել են 17 տարի առաջ երկու անձի սպանության մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)

19:45 • 19/09

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալները ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին ներկայացրել են «Մարտի 1»-ի քրեական գործի ընթացքը

19:36 • 19/09

Նախատեսվում է երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանի Բագրատունյաց-Արարատյան խաչմերուկում

19:32 • 19/09

Մարդու իրավունքները պետք է պաշտպանված լինեն անկախ քաղաքական հայացքներից. ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը՝ Արա Բաբլոյանին

19:29 • 19/09

Զ. Մնացականյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում հայկական կողմի առաջնահերթությունները

19:24 • 19/09

Բազմաթիվ տեղեկատվական աղբ է լցվել սոցցանցերում. այնպիսի բաներ եմ լսում մեր մասին, մտածում եմ՝ կարո՞ղ է մենք ենք արել, որ երկիրն այս վիճակում է հայտնվել. Է. Մարուքյան

19:23 • 19/09

Իռլանդիան 14 մլրդ եվրո է գանձել Apple-ից չվճարված հարկերի համար

19:18 • 19/09

Կոռուպցիան իսկապես խնդիր է, բայց օտարերկրյա ներդրողներին տնտեսական տեսլական պետք է ներկայացնես. Վարդան Արամյան

19:08 • 19/09

ՖԻԴԵ-ն Աշոտ Վարդապետյանին նշանակել է Կարլսեն-Կարուանա մրցախաղի գլխավոր մրցավար

18:51 • 19/09

Երևանն իսկապես վերածվել է սպասարկման ոլորտ ապահովող քաղաքի, աշխատատեղեր են պետք. Արամ Սարգսյան

18:49 • 19/09

Այս քարոզարշավն իր ագրեսիայով, սոցիալական ցանցերում կեղտով առանձնացավ նախկին բոլոր քարոզարշավներից. Ն. Զոհրաբյան

18:49 • 19/09

Պլյուս չափի ամերիկացի մոդելը «հարձակվել» է փոքր չափսի հագուստ պատրաստող բրենդների վրա (լուսանկարներ)

18:39 • 19/09

Հարուցվել է քրեական գործ՝ զինծառայող Հ. Մաթևոսյանի սպանության դեպքի առթիվ

18:24 • 19/09

Է. Շարմազանովը Ա. Զոհրաբյանի ու Հ. Նահապետյանի հետ քննարկել է ավանդական ընտանեկան արժեքների պաշտպանությանը վերաբերող հարցեր

18:20 • 19/09

Վիճաբանություն և դանակահարություն Հերացի փողոցում. մեկ անձի մեղադրանք  է առաջադրվել

18:18 • 19/09

Ունենք նոր վերելակը հին «շախտայի» մեջ մտցնելու օրինակ, այնպես որ, Պետրոս Ղազարյանը, միգուցե մտածի ընտրարշավից դուրս գալու մասին. Վ. Կոստանյան 

18:18 • 19/09

Լոս Անջելեսում որոշել են արգելել բնական մորթուց հագուստ կրելը

18:15 • 19/09

Նովակ Ջոկովիչը հոկտեմբերին կարող է դառնալ առաջին ռակետ

18:13 • 19/09

Թուրքական ԶՈւ-ն վերջին մեկուկես ամսում 366 քուրդ զինյալ է սպանել․ Թուրքիայի ՊՆ

18:12 • 19/09

Մասիսի քաղաքապետի լիազորությունները դադարեցված չեն, նա գտնվում է կարճատև արձակուրդում. Տիգրան Աթանեսյան 

18:08 • 19/09

Բրիտանական կղզիները պատուհասել է «Ալի» փոթորիկը

18:08 • 19/09

Վալենսիայի երկրպագուները խաղից առաջ խանգարել են Յուվենտուսի ֆուտբոլիստներին քնել

18:01 • 19/09

«Եթե Իդլիբում ընդդիմադիրների կողմից հարձակում լինի՝ Ռուսաստանը պատասխանատու կհամարի Թուրքիային»․ թուրք փորձագետ

17:58 • 19/09

ԱԱՀ–ի 0-ական դրույքաչափով հարկվող գործարքներից 2018 թվականի ութ ամիսներին 2017-ի համեմատ վերադարձվել է 52%-ով ավելի գումար

17:54 • 19/09

«Լույս» դաշինքի հանրահավաքը՝ Գարեգին Նժդեհի հրապարակում (տեսանյութ)

17:50 • 19/09

Ռուսաստանում Միգ 31 ինքնաթիռ է կործանվել. օդաչուներին հաջողվել է ինքնանետվել

17:48 • 19/09

ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում պայմանագրային զինծառայող է զոհվել

17:48 • 19/09

Փարիզի երկու ռեստորան անվճար պիցցա է առաջարկում դարպասապահ Բուֆոնի խփած յուրաքանչյուր գոլի համար

17:38 • 19/09

ՀՀ ՊՆ նախարարի և Չեխիայի դեսպանի կողմից կարևորվել է պաշտպանության բնագավառում հայ-չեխական համագործակցությունը զարգացնելու անհրաժեշտությունը

17:38 • 19/09

Հայաստանում ռուսական ռազմաբազայի ՀՕՊ համալիրներն արտացոլել են պայմանական թշնամու օդային հարվածը

17:32 • 19/09

Քննարկվել է պաշտպանության բնագավառում հայ-ճապոնական հարաբերությունների զարգացման հնարավորությունը

17:18 • 19/09

Օրգանիկ յոգուրտների մեծ մասում շաքարն ավելի շատ է, քան քաղցր գազավորված ըմպելիքներում․ ուսումնասիրություն

17:18 • 19/09

Կարմիր քարտեր, լարված պայքար. «Փյունիկը» հաղթում է չեմպիոնին ու դարձյալ 2-րդն է (տեսանյութ)

17:07 • 19/09

Հայաստանի գավաթ. «Արարատն» առաջին խաղում չկարողացավ հաղթել «Լոկոմոտիվին»

17:06 • 19/09

Փաշինյանին շատ են անհանգստացնում իմ նախագահության ժամանակ ձեռքբերված արդյունքները. Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը Коммерсантъ-ին

17:00 • 19/09

Էջմիածին-Երևան միջմարզային և ներքաղաքային h. 5 երթուղիների խնդիրը. մրցութային կարգ է խախտվել՝ նախարարության իմացությամբ

16:59 • 19/09

Առգրավվել է Yerevan.today–ի միայն այն համակարգիչը, որով տվյալ նյութը դրվել է կայքում, ինչպես նաև 3 համակարգչի հիշողության կրիչ. ՔԿ

16:57 • 19/09

Լվովում արգելվել է ռուսերենի կիրառումը

16:50 • 19/09

«Մեզ մոտ ոչ մի ճգնաժամ էլ չկա, այդ ամենը մանիպուլյացիա է»․ Էրդողան

16:50 • 19/09

Սարդարապատի ճակատամարտում զոհված 21 հերոսների եղբայրական գերեզմանը  վտանգված է, տարածքը սեփականաշնորհված է. Արծրուն Պեպանյան

16:45 • 19/09

Սեքսն Աստծո պարգև է, այլ ոչ թե տաբու. Հռոմի պապ

16:40 • 19/09

Համայնքների խոշորացման ծրագիրը ժամանակավորապես առկախվել է. Սուրեն Պապիկյան

16:39 • 19/09

Մարտի 1-ի 10-ը զոհի պատասխանատվությունը կիսում են իշխանությունն ու ընդդիմությունը. Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը Коммерсантъ-ին

16:39 • 19/09

Հաջողության համար կարևոր է գործարար կառավարման գործիքների ընտրությունը. Ռալֆ Յիրիկյան

16:31 • 19/09

«Բարսելոնայի» նախագահ Բարտոմեուն ՊՍԺ-ին մեղադրել է կեղծավորության մեջ

16:26 • 19/09

Չինաստանում ոստիկանները գողին բռնել են բանանի «օգնությամբ»

16:14 • 19/09

Ֆեդերեր. Չեմ կարծում, թե Նադալի հետ մրցակցությունն ինձ ավելի լավն է դարձնում

16:12 • 19/09

Պերուում 4 աչքով երկդեմ շուն է ծնվել (լուսանկարներ, տեսանյութ)

16:10 • 19/09

Հաշմանդամություն ունեցող անձինք պետք է մյուսների հետ հավասար կարողանան ինքնուրույն իրացնել իրենց իրավունքները․ Արման Թաթոյան

16:08 • 19/09

Ստամբուլում 85-ամյա ծերունին սպանել է կնոջը Facebook-ից օգտվելու վեճի պատճառով

15:50 • 19/09

Փաշինյանը գուցե երկնաքար է կամ գիսաստղ, որը շատ արագ է այրվում. Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը՝ Коммерсантъ-ին

15:42 • 19/09

Ինձ համար քննադատելի է ՀՀ-ում հաշմանդամություն ունեցող անձին սեփական իրավունակությունից զրկելու գործելակերպը․Դունյա Միյատովիչ

15:41 • 19/09

«Ռեալ»-«Ռոմա». Խուլեն Լոպետեգին հայտավորել է 19 ֆուտբոլիստի

15:38 • 19/09

Ն. Փաշինյանի համար իր լոկալ քաղաքական շահերը և ներկայացումները շատ ավելի կարևոր են, քան ՀՀ արտաքին քաղաքականությունը. Ա. Աշոտյան

15:33 • 19/09

Մասիսի քաղաքապետի հետ չեմ հանդիպել, որպես նախարար իրավասու չեմ պահանջելու նրա հրաժարականը. Սուրեն Պապիկյան (տեսանյութ)

15:31 • 19/09

Բյուրեղավանում ավագ և հիմնական դպրոցների երկարամյա խնդիրը ևս լուծում կստանա. Կոտայքի մարզպետ

15:15 • 19/09

Պուտինի զանգը լուրջ աջակցություն էր. Քոչարյանը Коммерсантъ-ին պատմել է ՌԴ նախագահի հետ ընկերական հարաբերություններից և նրանց միջև եղած «քիմիայից»

15:15 • 19/09

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Գերմանիայի հայ գործարարների միության անդամներին