Լոս Անջելեսում 12-ամյա աղջիկը կրակ է բացել դպրոցում, կան տուժածներ (տեսանյութ)

09:57 • 02.02.18

Առնվազն 4 մարդ է տուժել Լոս Անջելեսի դպրոցներից մեկում տեղի ունեցած հրաձգության հետևանքով, հայտնում է CNN-ը:

Աղբյուրը նշում է, որ 12-ամյա աշակերտուհին ուսումնական հաստատությունում կրակ է բացել աշակերտների ուղղությամբ, տուժած դեռահասներից մեկն այժմ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:

Այժմ իրավիճակը գտնվում է իրավապահների վերահսկողության տակ, խառնաշփոթի մեղավոր հանդիսացած աղջիկը ձերբակալված է: Նա արտասվելով հայտնել է ոստիկաններին, որ չէր ցանկանում նման բան անել։

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ: