Ազգային անվտանգության ռազմավարության նոր դոկտրինում պետք է ավելացնել «բալանսի» սկզբունքը․ Ռուբեն Շուգարյան

18:02 • 03.02.18



1991-1992թթ. Հայաստանի Նախագահի օգնական, արտաքին գործերի նախկին փոխնախարար և Իտալիայում Հայաստանի նախկին դեսպան, 2009 թվականից Թաֆթս համալսարանի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի պրոֆեսոր Ռուբեն Շուգարյանի խոսքով՝ Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարությունը պետք է ոչ թե ամբողջությամբ փոխել, այլ պետք է պարզապես խմբագրել:

Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց՝ ազգային անվտանգության ռազմավարության նոր դոկտրինում պետք է ավելացնել «բալանսի» սկզբունքը:

- Պարո՛ն  Շուգարյան, վերջերս Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ արտաքին նախարարության ղեկավար կազմի հետ հանդիպմանը խոսել է Հայաստանի ազգային անվտանգության հայեցակարգը փոխելու անհրաժեշտության մասին:  Գիտենք, որ ներկայիս հայեցակարգը 2007 թվականի է: Այն կազմելուց հետո բավականին շատ իրողություններ են փոխվել: Ձեր կարծիքով՝ որքանո՞վ է նպատակային հիմա դա անել, և ի՞նչ եք կարծում՝  պետք է այն փոխել, թե պարզապես խմբագրելը բավարար է:

- Իհարկե, պետք է խմբագրել:  Իրոք, 11 տարի է անցել դրա կազմումից,  և չնայած անվտանգության հայեցակարգը բավականին լավ պատրաստված  է, քննարկումներ են եղել  դրա վերաբերյալ և այն կազմվել է այն ժամանակվա իրողությունների վրա, այն փոփոխման կարիք ունի:

Իրականում փոքր պետությունները պետք է շատ ճկուն լինեն, որպեսզի հարմարեցնեն իրենց ազգային անվտանգության դոկտրինը նոր, փոփոխվող իրավիճակներին: Նույնիսկ  մեծ պետությունները, գերտերությունները, օրինակ՝ ԱՄՆ-ը, երկու տարին մեկ փոփոխություններ է կատարում իր ազգային անվտանգության ռազմավարությունում: Մեր դեպքում, պարզապես անհրաժեշտություն է  փոփոխելը:

Պետք է փոխվեն սկզբունքները, և այդ սկզբունքներից մեկը, ամենակարևորներից մեկը՝ բալանսի քաղաքականության սկզբունքը ներառելն է:

Ես չեմ ցանկանում օգտագործել՝ «փոխլրացում», «կոմլպեմենտարություն» տերմինները: Այդ սկզբունքների մասին չեմ խոսում:

- Այս պահին եղած հայեցակարգում «փոխլրացում» սկզբունքը կա:

- Այո՛, կա: Փոխլրացումն օգտագործվել է  մինչև 2008 թվական: Հայերեն այդ տերմինը բավական լավ է հնչում, բայց երբ ասվում է կոմլեմենտարություն, միջազգային հանրությունն այն այլ կերպ է ընկալում, այդ բառը նրանց այլ ուղղությամբ է տանում: Ինչո՞ւ: Որովհետև ի՞նչ կոմպլեմենտարության մասին է խոսքը, երբ դա ասիմետրիկ է․այդ ժամանակ մենք կարող էինք խոսել Ռուսաստանի հետ շատ լավ հարաբերությունների մասին, անվտանգության ոլորտի մասին, որը նույնպես կապված էր Ռուսաստանի հետ, դա փորձում էինք փոխլրացնել տնտեսական և մարդասիրական համագործակցությամբ ԱՄՆ-ի և Եվրամիության հետ, իսկ էներգետիկ ոլորտը համարյա 98 տոկոսով տրվեց Ռուսաստանի հսկողության տակ: Դա ասիմետրիկ կոմպլեմենտարություն է:

Այսօրվա դրությամբ մենք ունենք ոչ միայն նոր իրավիճակ, այլև գլոբալ անվտանգությունն է փոխվել․ փոխվել են ռուս-ամերիկյան հարաբերությունները, կան պատժամիջոցներ Ռուսաստանի նկատմամբ: Իրավիճակ է փոխվել Մերձավոր Արևելքում, մենք տեսանք փոփոխություն Իրան-ԱՄՆ հարաբերություններում, չնայած սկզբից կարծես համաձայնություն կար Միջուկային ծրագրի շուրջ, սակայն հետո հարաբերությունները լարվեցին  դրանց ապագան դարձավ անորոշ:

- Ներկայիս հայեցակարգը կազմելուց հետո փոփոխություններ են եղել նաև ռուս-վրացական հարաբերություններում:

- Այո՛, ռուս-վրացական հարաբերություններն էլ փոխվեցին, նաև՝ տարածաշրջանային անվտանգության հետ կապված եղել են փոփոխություններ: Նաև տարբեր էր իրավիճակը տարածաշրջանում ապրիլյան պատերազմից առաջ, և լրիվ տարբեր իրավիճակ է այդ պատերազմից հետո:  Նոր իրավիճակ է ստեղծվել և՛ ղարաբաղյան հիմնախնդրի բանակցություններում, և՛ նաև խաղաղության հեռանկարի շուրջ:

Այդ ամենը պետք է հաշվի առնել նոր հայեցակարգում: Ես չեմ ասում, որ պետք է փոխել հայեցակարգը, ես ասում եմ՝ պետք է խմբագրել, և դա արդարացված է:  Նաև չափազանց մեծ փոփոխություն է եղել  Եվրամիության հետ նոր համաձայնագիրը ստորագրելուց հետո: Այստեղ մենք արդեն բալանսի մասին կարող ենք խոսել: Հայաստանն արդեն պրագմատիկ մոտեցում է ցուցաբերել: 

Հայաստանը ապացուցեց, որ կարող է լրիվ տարբեր կարգավիճակներում ներկայանալ և՛ Եվրասիական տնտեսական միությունում, և՛  Եվրամիությունում: Մենք ցույց տվեցինք, որ կա ճանապարհ, որը թույլ է տալիս պահպանել բալանսի քաղաքականությունը: Եվ դա անհրաժեշտ է ոչ միայն մեզ, այլ նաև՝ Արևմուտքին, որովհետև, օրինակ` Ուկրաինան, դարձել է գլխացավանք  Արևմուտքի համար:

- Պարո՛ն Շուգարյան, ներկայիս հայեցակարգում հիմնականում որպես հակառակորդ , սպառնալիք համարվող երկրներ ներկայացվում են Ադրբեջանն ու Թուրքիան: Ի՞նչ եք կարծում, այս ընթացքում՝ իրողությունների փոփոխությունների պայմաններում, արդյոք չեն ավելացել մեր հակառակորդների անունները:

- Այո՛, գուցե հակառակորդների անունները ավելացել են: Բայց իդեալական բանաձևն այն  է, որ պետք է ունենալ երկու հայեցակարգ՝ հրապարակային, որը հասանելի է բոլորին, և ոչ հրապարակային: Վերջինում կարելի է շատ մանրամասնել:

Մի օրինակ բերեմ․Ադրբեջանը 2000-ականների սկզբին ներկայացված հրապարակային հայեցակարգում ներկայացնում էր իր համար առաջնային սպառնալիք ներկայացնող երկրների անունները: Հետաքրքիրն այն էր, որ այդ հայեցակարգում Հայաստանը չէր առաջին տեղում, երրորդ տեղում էր, առաջին և երկրորդ տեղերում Ադրբեջանի համար սպառնալիք էին ներկայացնում Իրանը և Ռուսաստանը:

Տեսեք՝ ի՞նչ տարբեր են մոտեցումները հրապարակային քաղաքականության մեջ և ոչ հրապարակային քաղաքականության մեջ:

Մեզ մոտ տարբերություն չկա․ Ադրբեջանն ու Թուրքիան, իսկապես մեր անվտանգությանը սպառնացող երկրներն են:

Մեր դեպքում, եթե շատ խորանանք, կտեսնենք որոշ միավորումներ, միություններ կամ որոշ աշխարհաքաղաքական փոփոխություններ, որոնք պետք է հաշվի առնվեն որպես մարտահրավեր, ոչ թե սպառնալիք:

- Պարո՛ն Շուգարյան, հետաքրքրական էր նաև Նախագահ Սարգսյանի այն դիտարկումը, թե որքան էլ որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը մեր արտաքին օրակարգի առաջնագծում է, Հայաստանի արտաքին քաղաքականությունը, չպետք է սահմանափակվի ու պտտվի միայն այս հարցի շուրջ: Դուք համաձա՞յն եք դրա հետ:

- Սա այն հարցն է, որի հետ ես հարյուր տոկոսով համաձայն եմ, որովհետև մենք չենք կարող մեր արտաքին քաղաքականությունը կառուցել միայն երկու հարցի շուրջ՝ ղարաբաղյան հիմնախնդիր և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորում:

Հայաստանն ունի հարցերի ավելի լայն շրջանակ, պետք է հասկանա՝ որտե՞ղ ակտիվ լինի և որտե՞ղ ունի իր շահը:

Այստեղ ոչ միայն ուղղություններն են կարևոր, այլ նաև՝ սկզբունքները: Ես խոսեցի «բալանսի» սկզբունքի մասին: Մենք պետք է բովանդակություն մտցնենք այդ սկզբունքի մեջ: Հայաստանը կարող է իսկապես որոշիչ դեր խաղալ, դառնալ խաղացող,  դա վերաբերում է մեր ներկայությանը նաև Մերձավոր Արևելքում: Նաև Հայաստանը պետք է օգտագործի սփյուռքի ներուժը:

- Դուք այնպիսի բաներ եք ասում, որոնց մի մասը ներկայացված է նաև ներկայիս, դեռ չփոփոխված ազգային անվտանգության ռազմավարության հայեցակարգում: Չե՞ք կարծում, որ մեր դեպքում, առավել  կարևորը ոչ թե հայեցակարգը կազմելն է, այլ դրանով գործնականում ուղղորդվելը։

- Ներկայիս հայեցակարգը փոքր-ինչ անորոշ է: Ինձ համար կարևորը գրածում բովանդակություն տեսնելն է: Օրինակ՝ ինձ համար բովանդակային էր, գործնական քայլ էր՝ Եվրամիության հետ Հայաստանի համաձայնագիր կնքելը: Հայաստանը ստորագրեց համաձայնագիրը, և իրավիճակ փոխվեց, և բալանս հասկացողությունը իրական բովանդակություն ստացավ:

Գուցե պետք է այսօրվա հայեցակարգի կետերն ավելի բացել, ավելի կոնկրետացնել և փորձել դրանց տալ որոշակի ծրագրային ուղղություն:

- Պարո՛ն Շուգարյան,  մենք ազգային անվտանգության հայեցակարգը փոփոխելու մասին խոսելիս՝ անդրադարձանք միայն մեր արտաքին քաղաքականությանը: Ձեր կարծիքով՝ ի՞նչ ներքին քաղաքականություն պետք է որդեգրի Հայաստանը իր նոր հայեցակարգում:

- Արտաքին քաղաքականությունը ներքին քաղաքականության շարունակությունն է: Հայաստանում փոխվում է  կառավարման համակարգ, և դա ինչ-որ ազդեցություն կունենա նաև արտաքին քաղաքականության վրա, եթե ոչ բովանդակությամբ, ապա գոնե ձևով: Կրկնեմ՝ փոքր երկրների համար, Հայաստանի դեպքում, որպես կոնֆլիկտ ունեցող, անընդհատ մարտահրավերների առջև կանգնած երկրի, ցանկացած փոփոխություն՝ և՛ ներքին, և՛ արտաքին, պետք է իր արտացոլումը գտնի ազգային անվտանգության ռազմավարության հայեցակարգի մեջ:

Կրկնեմ՝ հրապարակային կլինի այդ հայեցակարգը, բաց, թե փակ, տարբեր հարցեր են, և այստեղ արդեն պետք է լինել շատ կոռեկտ և զգույշ ու հավասարակշռված:

 

Հռիփսիմե Հովհաննիսյան





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

15:41 • 19/09

«Ռեալ»-«Ռոմա». Խուլեն Լոպետեգին հայտավորել է 19 ֆուտբոլիստի

15:38 • 19/09

Ն. Փաշինյանի համար իր լոկալ քաղաքական շահերը և ներկայացումները շատ ավելի կարևոր են, քան ՀՀ արտաքին քաղաքականությունը. Ա. Աշոտյան

15:33 • 19/09

Մասիսի քաղաքապետի հետ չեմ հանդիպել, որպես նախարար իրավասու չեմ պահանջելու նրա հրաժարականը. Սուրեն Պապիկյան (տեսանյութ)

15:31 • 19/09

Բյուրեղավանում ավագ և հիմնական դպրոցների երկարամյա խնդիրը ևս լուծում կստանա. Կոտայքի մարզպետ

15:15 • 19/09

Պուտինի զանգը լուրջ աջակցություն էր. Քոչարյանը Коммерсантъ-ին պատմել է ՌԴ նախագահի հետ ընկերական հարաբերություններից և նրանց միջև եղած «քիմիայից»

15:15 • 19/09

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Գերմանիայի հայ գործարարների միության անդամներին

15:06 • 19/09

Մինչ այս պահը ոստիկանությունում չեն ստացվել տեղեկություններ, որ որևէ թեկնածուի կյանքին, առողջությանը ոտնձգելու սպառնալիքներ են տարածվել

14:58 • 19/09

Անհավանական դաջվածքներ, որոնց գաղտնիքը բացահայտվում է միայն ոտքերն ու ձեռքերը մեկնելու դեպքում (լուսանկարներ)

14:57 • 19/09

Լրատվամիջոցի նկատմամբ ցանկացած դատավարական գործողություն պետք է լինի ծայրահեղ անհրաժեշտության դեպքում․Գ. Կոստանյանը՝ Yerevan today-ում խուզարկություն մասին

14:55 • 19/09

ԱԺ քննիչ հանձնաժողովը ԱԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի գաղտնալսման գործը քննելու համար հրավիրելու է միջազգային կառույցների մասնագետների

14:53 • 19/09

ՀՀ գլխավոր դատախազը Դուշանբեում կմասնակցի ԱՊՀ մասնակից-պետությունների գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի նիստին

14:51 • 19/09

Գերմանիան դավաճանել է ազատության ու ժողովրդավարության ձգտող թուրքերին․ Դենիզ Յուջել

14:42 • 19/09

Մոսկվայում Կարո Հալաբյանի հուշարձանի տեղադրման դեմ ստորագրահավաք է անցկացվում

14:38 • 19/09

Իմ հաղթանակի դեպքում ավագանու ընտրություններին մասնակցող բոլոր ուժերը ստանալու են հրավեր՝ Երևանը միասին կառավարելու. Ն. Զոհրաբյան

14:36 • 19/09

Սեպտեմբերի 18-19-ը ոստիկանության կողմից բացահայտվել է հանցագործության 73 դեպք

14:35 • 19/09

ՌԴ Պետդումայում առաջարկել են օտարերկրացիներին արգելել տաքսի վարել

14:33 • 19/09

«Ալաշկերտ»-«Փյունիկ». մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

14:29 • 19/09

Վորոնեժի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարում ողջ մնացած հայը պատմել է կատարվածի մասին (տեսանյութ)

14:24 • 19/09

Դատական իշխանության անկախության անհրաժեշտությունը միշտ է եղել՝ 10-15 տարի առաջ էլ, հիմա էլ, կարևորը՝ գործուն միջոցներ ձեռնարկվեն խնդրի կարգավորման համար․ Գ․ Կոստանյան (տեսանյութ)

14:23 • 19/09

Ինձ չէի ների, եթե մնայի անկյունում և անտարբեր լինեի տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ. Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը Коммерсантъ-ին

14:14 • 19/09

82-ամյա քաղաքացին իր ծխած ծխախոտի գլանակից առաջացած կրակից այրվածք է ստացել և մահացել

14:04 • 19/09

ԽՍՀՄ-ում տիրող մթնոլորտը՝ ամերիկացի պրոֆեսորի աշխատանքներում (լուսանկարներ)

13:49 • 19/09

Մենք պետք է հստակ հավատանք, իմանանք և տեսնենք, որ հաշմանդամությունը հիվանդություն չէ, դատավիճիռ չէ․ Մանե Թանդիլյան

13:47 • 19/09

Դավթաշենում ամբողջությամբ այրվել է «Opel Astra»-ն և մասամբ ջերմահարվել «Mercedes C200» մակնիշի ավտոմեքենան

13:39 • 19/09

ԱՄՆ-ն և Ասադի ռեժիմը կարող են փորձել խափանել Իդլիբի շուրջ Պուտինի և Էրդողանի պայմանավորվածությունը․ Էրդողանի խորհրդական

13:35 • 19/09

«Վանաձոր» ՔԿՀ-ում կազմակերպվել է մարզական միջոցառում՝ սեղանի թենիս

13:34 • 19/09

Բռնցքամարտիկներ Արամ Ավագյանն ու Գոռ Երիցյանը մեկնել են Մոսկվա

13:33 • 19/09

Ադրբեջանը և Ռուսաստանը համատեղ վարժանքներ են անցկացրել Կասպից ծովում

13:28 • 19/09

Տավուշում հիմնվելու է նմանը չունեցող անասնապահական ֆերմա, նաև տեքստիլ արտադրություն. Սուրեն Պապիկյան (տեսանյութ)

13:28 • 19/09

Եմենում ավելի քան 5 մլն երեխա սովամահ լինելու վտանգի տակ է. Save the Children

13:10 • 19/09

Սպորտի նախարարությունն առաջակում է երեք մարզիկի ազատել պարտադիր զինվորական ծառայությունից

13:08 • 19/09

Դատախազությունը ԱՄՆ-ի իրավասու մարմիններից միջնորդություն է ստացել Քևին (Քեմալ) Օքսուզին հանձնելու վերաբերյալ

12:57 • 19/09

Ռեալի նախագահը Լոպետեգիին. Նպատակը ՉԼ-ի եզրափակչում Բարսելոնային հաղթելն է Աթլետիկոյի ստադիոնում

12:53 • 19/09

Audi-ն ներկայացրել է e-tron էլեկտրական քրոսովերը (լուսանկարներ)

12:52 • 19/09

Եթե ՀՀ-ում գաղտնալսում են ԱԱԾ տնօրենին ու ՀՔԾ պետին, նշանակում է, որ որևէ անձ երաշխավորված չէ իր մասնավոր կյանքին անօրինական միջամտելու դեմ պայքարում․ Գ․ Կոստանյան

12:44 • 19/09

5 մլն դոլար. The Weeknd-ին դատի են տվել Starboy հիթի «գողության» մեղադրանքով

12:37 • 19/09

Մենք ստեղծում ենք նորմալ հասարակություններ, որտեղ չպետք է լինեն երկրորդ դասի մարդիկ. ԵՄ դեսպանը՝ հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական իրավունքներին վերաբերող համաժողովին

12:34 • 19/09

Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՊՀ միջպետական վիճակագրական կոմիտեի և ԱՊՀ պետությունների վիճակագրական ծառայությունների ղեկավարներին

12:26 • 19/09

Մասնագետները ներկայացրել են ընկճախտի 3 հիմնական նախանշան

12:22 • 19/09

Եթե մեր նկատմամբ հետապնդում իրականացվի՝ դա կապված է լինելու մեր գործունեության և քաղաքական հայացքների հետ. Հ. Նահապետյանը՝ պաշտոնյաների գաղտնալսման հետ կապված հետախուզումների մասին (տեսանյութ)

12:21 • 19/09

Չինաստանը 7.7 մլրդ դոլարով կրճատել է ԱՄՆ պետպարտքում ներդրումները

12:19 • 19/09

Հանրապետության տարածքում երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ

12:16 • 19/09

2018-ի 8 ամսիների ընթացքում ԱԱՀ –ի զրոյական դրույքաչափերով գործարքների գծով հարկ վճարողներին վերադարձվել է 56,5 մլրդ դրամ. ՊԵԿ պաշտոնյա

12:13 • 19/09

Անգլիայում սարդերը մի տարի վախեցրել են կնոջը գիշերային «օրորոցայինով»

12:09 • 19/09

Ոստիկանությունը հրապարակել է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների վերջնական ցուցակները

12:07 • 19/09

Շախմատի Հայաստանի հավաքականները Բաթումիում կմասնակցեն համաշխարհային 43-րդ օլիմպիադային

12:03 • 19/09

Դժվար է ասել՝ ինչ է ասել Մարությանն իր երեխայի ծննդյան ու Սարգսյանի ինագուրացիայի մասին, բայց 2012-ից ցույց է տվել դժգոհությունը. Վ.Կոստանյան

12:00 • 19/09

Կրթությունը պետք է ունենա ազգային ու հոգևոր նկարագիր. Էդուարդ Շարմազանով

11:58 • 19/09

ՀՀ նախագահը ստորագրել է «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին և մի շարք այլ օրենքներ

11:46 • 19/09

1.3 մլն դոլար. Ferrari-ին պաշտոնապես ներկայացրել է իր ամենահզոր ճանապարհային մեքենան (լուսանկարներ, տեսանյութ)

11:29 • 19/09

Դուշանբեում անցկացված «Գեովիկտորինա» մասնագիտական մրցույթում ՀՀ-ն ներկայացնող թիմը ճանաչվել է հաղթող

11:28 • 19/09

«Հիանալի զարգացում». Թրամփը ողջունել է Հս. և Հրվ. Կորեաների առաջնորդների միջև համաձայնությունների ձեռքբերումը

11:28 • 19/09

Թուրքիայում ազգայնականության դեմ միակ «հակաթույնը» մտավորականությունն է․ թուրք մտավորական

11:26 • 19/09

Լիվերպուլը 1961/62 մրցաշրջանից ի վեր առաջին անգամ մեկնարկել է 6 անընդմեջ հաղթանակով

11:20 • 19/09

Իտալիայում ընտրել են երկրի ամենագեղեցիկ աղջկան (լուսանկարներ)

11:17 • 19/09

ԱԺ-ում մեկնարկել է պաշտոնյաների գաղտնալսումները քննելու համար ստեղծված քննիչ հանձնաժողովի 1-ին նիստը (ուղիղ)

11:15 • 19/09

Բոլոր նման դեպքերը խոտագույնս կպատժվեն, սթափվե՛ք. մարզպետը դպրոցների տնօրեններին կոչ է արել անհիմն չմերժել աշխատանքի բաց մրցույթին դիմողներին

11:05 • 19/09

Երևանի ավագանու ընտրություններին ընտրողների նախնական ցուցակից հանվել են 600-ից ավելի մահացած անձանց տվյալներ. Մնացական Բիչախչյան

11:05 • 19/09

Մելանյա Թրամփի էլեգանտ տեսքը՝ 4.000 դոլարանոց վերարկուով ու բարձրակրունկներով (լուսանկարներ, տեսանյութ)

10:56 • 19/09

ՀՀ քաղաքացիություն չունեցող անձինք ևս կարող են մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին, եթե մինչև քվեարկության օրն ունեն առնվազն մեկ տարվա հաշվառում

10:54 • 19/09

Տոտենհեմի գլխավոր մարզիչը լրագրողներին մեղադրել է իր ֆուտբոլիստների հանդեպ անհարգալից վերաբերմունքի համար

10:50 • 19/09

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված 49 մլն դրամի վնաս

10:45 • 19/09

Չարաշահումների վերաբերյալ պետք է գնահատական տալ քննության ավարտից հետո, ոստիկանության հաղորդագրության մեջ իմ հասցեին որևէ մեղադրանք չկա. ԵԹԿՊԻ ռեկտոր (թարմացվող)

10:45 • 19/09

«Ժամանակ». Զգուշացում Բաքվին. Հայաստանը պատրաստ է պատերազմի

10:31 • 19/09

«Հրապարակ». ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարներին գաղտնալսելու հարցերով հանձնաժողովում աշխատելու հավակ­նություն է ունեցել Է. Մարուքյանը, բայց Լ. Նազարյանը ներկայացրել է «ՔՊ» անդամների

10:30 • 19/09

Ֆորթ Թրամփ. Լեհաստանի նախագահն առաջարկել է երկրում ամերիկյան ռազմաբազա ստեղծել ու այն կոչել Թրամփի անունով

10:29 • 19/09

ՊՍԺ-ի պաշտպանը «Լիվերպուլից» կրած պարտության մասին. Ոչ մի սարսափելի բան տեղի չի ունեցել

10:14 • 19/09

Փաշինյանի համար իշխանություն պահելը դարձել է ինքնանպատակ, չկա ոչ մի թիմ, չկա նպատակ ու ժամանակացույց. Ստեփան Դանիելյան

10:14 • 19/09

Բուֆերային գոտիների ստեղծում, միջուկային փորձարկումների սառեցում. ինչ են պայմանավորվել Հս. և Հրվ. Կորեաների առաջնորդները Փհենյանում

10:12 • 19/09

«Ժամանակ». Կառավարությունն էականորեն կխստացնի փոքր ՀԷԿ-երի կառուցման հա­մար տրվող լիցենզիաների պայ­մանները

10:08 • 19/09

Ընտրությունները պետք է դառնան համախմբող ու ձեռքբերումներն արժևորող գործոն. ՄԻՊ–ի դիրքորոշումներն ընտրական գործընթացի վերաբերյալ

10:03 • 19/09

«Հրապարակ». Ա. Թորոսյանի 2 «մարդիկ» կոնֆլիկտի մեջ են մտել, որի հետևանքով «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ին կից պոլիկլինիկայի նորանշանակ տնօրենն ազատվել է աշխատանքից

10:01 • 19/09

Թուրքիան 250.000 դոլարով «վաճառում» է երկրի քաղաքացիությունը

10:00 • 19/09

Ձեր երազանքների բնակարանը Ինեկոբանկի հետ

09:54 • 19/09

Ռուսաստանի հարավում ավելի քան 3.500 զինծառայող տագնապով բերվել է մարտական պատրաստության

09:44 • 19/09

ՀՀ վարչապետն ԱՄՆ կմեկնի Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում քվեարկելուց հետո

09:44 • 19/09

Թուրքիայում Աթաթուրքի արձանի մոտակայքում տեղադրված բիոզուգարանը զայրացրել է տեղացիներին

09:42 • 19/09

Վարչապետի որոշմամբ՝ Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ է նշանակվել

09:31 • 19/09

«Ժողովուրդ». Հերմինե Նաղդալյանի ընտանիքին պատկանող ընկերության կատարած շինաշխատանքներում մի շարք թերություններ են արձանագրվել

09:24 • 19/09

ԱՄՆ մեկ դոլարը վաճառվում է 486.50 դրամ առավելագույն փոխարժեքով

09:18 • 19/09

«Հրապարակ». Նախորդ ընտրությունների ընտրակեղծարարները, ձայն բերողները, թաղային հեղինակություններն այս անգամ մնացել են «անտեր»

09:01 • 19/09

«Ժողովուրդ». Դաշնակիցներ կորցնելու ծանր հետևանքները. Նիկոլ Փաշինյանը հայտնվել է փաստի առաջ

08:38 • 19/09

«Ժողովուրդ». ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը չեղարկել է ՀՀ իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնված անձանց ԱՄՆ մուտքի վիզաները

08:20 • 19/09

«Ժամանակ». ՔՊ-ն Էջմիածնում ուժեղ քաղաքապե­տի թեկնածուի փնտրտուքների մեջ է

07:54 • 19/09

Երևանում և 8 մարզում այսօր էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն

07:44 • 19/09

Ավարտվել է 3-րդ միջկորեական գագաթնաժողովը. ԿԺԴՀ-ն ու Հրվ. Կորեան ռազմական ոլորտում համաձայնագիր են կնքել

07:26 • 19/09

ՌԴ-ն ու Չինաստանը դասվել են ԱՄՆ-ի կիբերանվտանգությանը սպառնացող հիմնական վտանգների շարքին

06:43 • 19/09

Կոտայքի մարզում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. կան վիրավորներ. shamshyan.com

06:33 • 19/09

Երգչուհի Ջեսիկա Սիմփսոնը պատրաստվում է երրորդ անգամ մայր դառնալ

05:57 • 19/09

Փհենյանում մեկնարկել է միջկորեական բանակցությունների երկրորդ փուլը

05:26 • 19/09

Մեքենայում արգելափակված արջի «փախուստի» տեսանյութը համացանցում է հայտնվել

04:42 • 19/09

Թրամփն առաջարկել է պատ կառուցել Սահարա անապատում

04:18 • 19/09

Ավտովթար Երևանի Սարալանջի փողոցում. կա վիրավոր. shamshyan.com

03:54 • 19/09

Պենտագոնի ղեկավարը հերքել է պաշտոնը լքելու մասին լուրը

03:18 • 19/09

Վենեսուելան հիանում է Պուտինի առաջնորդական հատկություններով. Մադուրո

02:52 • 19/09

ՀՀ ԶՈՒ-ի և ՊԲ-ի կողմից իրավիճակը լիովին վերահսկվում է. Նիկոլ Փաշինյան

02:31 • 19/09

Քանյե Ուեսթն ու Քիմ Քարդաշյանը տեղափոխվում են Չիկագո

02:03 • 19/09

Պոմպեոն Հյուսիսային Կորեայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ կանցկացնի

01:26 • 19/09

Վորոնեժի մարզում ուղևորատար ավտոբուսների բախման հետևանքով զոհվել է 5 մարդ

00:54 • 19/09

ՉԼ. «Աթլետիկոն» հյուրընկալվելիս հաղթեց «Մոնակոյին», այլ արդյունքներ (տեսանյութ)