Մոսկվայում տեղացած «դարի ձյունը»՝ ֆոտոշարքով
Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքի օդերևութաբանական բյուրոյի փոխանցմամբ՝ Մոսկվայի շրջանում անցած հանգստյան օրերին գրանցվել են ձյան 44 մմ տեղումներ:
«Օդերևութաբանական դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում գրանցվել են ձյան ամենաառատ տեղումները: Երկու օրում Մոսկվայում գրանցվել է տեղումների ամսական նորմայի 122%-ը, որը փետրվար ամսին կազմում է 33 մմ»,-նշվում է բյուրոյի հաղորդագրությունում:
Ինչպես նշում է gazeta.ru-ն, մասնագետների փոխանցմամբ՝ փետրվարի 5-ին ձյան տեղումների քանակը կնվազի ու կկրի տեղային բնույթ:
Մինչդեռ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինն իր թվիթերյան էջում տեղեկացրել է, որ եղանակային անբարենպաստ պայմանների՝ մասնավորապես առատ տեղումների պատճառով աշակերտները կարող են դպրոց չհաճախել:
Նշվում է, որ քաղաքային իշխանությունները ձնամաքրման աշխատանքներում են ներգրավել նաև զինվորականներին:
Աղբյուրը մանրամասնում է, որ Մոսկվայում ձյան տեղումների նախկին ռեկորդը սահմանվել էր 1957թ.: Այն ժամանակ գրանցվել էր մեկ օրում 11.2 մմ տեղում:





![]()




















