Գերմանիայում «կախարդները» 18-ամյա աղջկա ոտքերը «եփել են» եռման ջրով լի կաթսայում
Գերմանիայի ոստիկանությունը որոնում է «Ֆասթնախտ» կոչվող ավանդական դիմակահանդեսի մասնակիցներից երկուսին, որոնք 18 ամյա աղջկա են մտցրել եռման ջրով կաթսայի մեջ:
Ինչպես հայտնում է Sky News-ը, դիմակահանդեսն անցկացվել է շաբաթ Բադեն Վյուրտենբերգ երկրամասում: Կախարդի հանդերձանքով երկու մասնակից եռացող ջրով կաթսա էին տեղադրել իրենց տաղավարում: Ներկաներից ոմանք, ենթադրաբար, ցանկանալով կատակել, 18-ամյա մի աղջկա բարձրացրել են և տարել են կաթսայի մոտ:
Այնուհետև «կախարդներից» մեկը աղջկան պահել է կաթսայի վերևում, սակայն ամենայն հավանականությամբ չի կարողացել պահել: Տուժածի ոտքերը մինչև ծնկները հայտնվել են ջրով լի կաթսայում: Լուրջ այրվածքներ ստացած աղջկան հիվանդանոց են տեղափոխել, որտեղ նա առնվազն մեկ շաբաթ կմնա:
«Կախարդները» դեպքից հետո թաքնվել են, ոստիկանությունը նրանց է որոնում: Նրանց քրեական պատասխանատվության կենթարկեն:










