Կյել Նորդսթրոմին լսելու կգան ընկերությունների առաջնորդներ, որոնք եղանակ կփոխեն երկրի ներսում և դրանից դուրս․Սերգեյ Ուսնունցը՝ Skill.am-ի նոր միջոցառման մասին
Skill.am-ի հիմնադիր Սերգեյ Ուսնունցի խոսքով՝ Skill.am հարթակը ստեղծելով՝ իրենք նպատակ ունեին փոխել հավելյալ կրթության լանդշաֆտը, բայց շատ արագ հասկացան, որ իրենք էլ պետք է դառնան այդ լանդշաֆտի մի մաս և պատրաստ լինեն իրականացնել մեծ նախագծեր: Ըստ նրա՝ հետո բախվեցին իրականության հետ՝ այստեղ բավարար թվով բարձր որակավորում ունեցող մասնագետներ չկան. սկզբում հուսահատվեցին, բայց հետո հասկացան, որ հենց դա է իրենց առաքելությունը՝ նախ իրենք պետք է սովորեն և հետո կրթական նախագծերի միջոցով օգնեն մնացածներին, բոլոր նրանց, ովքեր նույնպես հայտնվել են նմանատիպ իրավիճակում:
Սերգեյ Ուսնունցի հետ Tert.am-ի հարցազրույցը հավելյալ կրթության անհրաժեշտության, ինքնակրթության շուկայի խնդիրների և Skill.am-ի նոր մեծ նախագծի մասին՝ ստորև.
-Պարո՛ն Ուսնունց, մեկ տարի առաջ հիմնադրվեց Skill.am հարթակը, որը, ինչպես Դուք էիք ներկայացրել, նրանց համայնքն է, ովքեր միանշանակ որոշել են դառնալ ավելի լավը` ընտրելով անընդհատ սովորելու ուղին: Հետաքրքիր է՝ մեկ տարվա ընթացքում ի՞նչ եզրակացություններ եք արել ինքներդ Ձեզ համար։ Անընդհատ սովորել ցանկացողները շա՞տ են մեր իրականությունում:
-Պատասխանն ակնհայտ է՝ Հայաստանում գնալով ավելանում է մարդկանց թիվը, որոնք հասկանում են, որ հավելյալ կրթություն ստանալուն այլընտրանք չկա: Սա գիտակցում են՝ մարդիկ, ընկերությունները, այս մասին է վկայում վիճակագրությունը: Եվ այս առումով կարող եմ կանխատեսում անել. 2018-ին բաց թրեյնինգների ու սեմինարների թիվը առնվազն եռապատիկ ավելի է լինելու 2017-ի ցուցանիշից: Ավելացել է այն ընկերությունների թիվը, որոնք իրենց հաստատության բյուջեում ներառում են «աշխատակիցների կրթություն» տողը, ինչպես նաև՝ այս ուղղությամբ ներքին, բաց կամ փակ միջոցառումների կազմակերպման (նաև Հայաստանից դուրս անցկացվող) համար բյուջետային միջոցները:
Շա՞տ է, արդյոք, առանց ընդհատումների՝ շարունակական կրթություն ստանալու ճանապարհն ընտրած մարդկանց թիվը: Նախքան այս հարցին պատասխանելն արձանագրեմ առնվազն 2 փաստ: Խելագար արագություններով արդի աշխարհում անընդմեջ կրթություն ստանալուն այլընտրանք չկա: Մեզ՝ ինձ ու Ձեզ, դուր է գալիս, թե ոչ, հին սխեմաներն այլևս չեն աշխատում, ինչպես աշխարհում, այնպես էլ մեզ մոտ՝ Հայաստանում: Եվ կրթական մոդելը, «որ նախ դպրոցում լավ կսովորեմ, կընդունվեմ որևէ փայլուն բուհ, կստանամ կրթություն,իսկ հետո ստացած գիտելիքները կկիրառեմ ու երջանիկ կապրեմ», իրեն միանգամայն սպառել է: Եվ այս փաստի հետ ոչ ոք ոչինչ չի կարող անել: Այսօր սա գիտակցում են շատ շատերը և շատ ավելի շատ, քան մեկ տարի առաջ, և սա հենց երկրորդ փաստի արձանագրումն է: Այլ բան է, թե քանի քանիսն են նշածս 2 փաստերը գիտակցում:
Բայց կա խնդիր, որին պարտավոր ենք անդրադառնալ. 2018 թվականը կդառնա այս իրողության գիտակցման համար բեկումնային տարի: Ասեմ, թե ինչու. եթե մի քանի տարի առաջ այն մասին, որ միջին և բարձրագույն կրթական համակարգը գտնվում է ճգնաժամի մեջ, խոսում էին միայն մարդիկ, ովքեր ինչ-ինչ պատճառներով քաջատեղյակ էին համաշխարհային միտումներից, ապա այսօր այս մասին խոսում են փաստացի ամեն անկյունում: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի կատաղի զարգացումների և գլոբալիզացիայի շնորհիվ վերանում է «ներքին շուկա» հասկացությունը:
Ամեն տարի աճում է ապրանքների ու ծառայությունների թիվը, որոնք ստեղծվում են ոչ թե «մկանային ուժով», այլ ընկերության աշխատակիցների մտքի ուժով: Այստեղ է, որ կատարվում է նշածս բեկումը: Որպես բացարձակ մրցակցային առավելություն՝ այլևս դիտվում է ոչ թե տարածքը, հողը, շենքային պայմանները և սարքավորումները, այլ այն, թե այս կամ այն ընկերության աշխատակիցներն ինչ իրավասություններով ու հմտություններով են օժտված: Աշխարհի առաջատար ընկերություններն ու իրենց ղեկավարները արդեն երեկ հոգ են տարել սրա մասին:
Ինչ-որ մարդիկ այդ մասին մտածում են այսօր: Իսկ մյուսները ստիպված կլինեն այդ մասին մտածել վաղը: Կգա օրը, երբ սա կհասնի ամենավերջին ղեկավարին ու սեփականատիրոջը: Եվ այստեղ է, որ բոլորի համար կարևոր կդառնա հետևյալ հարցը՝ որտեղի՞ց վերցնել այդ կադրերին, եթե բուհերն այս առումով մեծ հույսեր չեն ներշնչում: Ըստ իս՝ այս ժամանակ առնվազն 2 բան տեղի կունենա. նախ, բուհերի երկու երրորդը կամ ավելին ուսանող չեն ունենա կամ պարզապես կփակվեն: Երկրորդ՝ ընկերություններն այս ժամանակ կգիտակցեն, որ իրենք պետք է դառնան այդ համալսարաններն ու թրեյնինգային կենտրոնները: Խոշոր ընկերությունները սրանով վաղուց են զբաղված և այսօր ունեն իրենց համալսարանները ու ուսուցողական կենտրոնները, նրանք հրավիրել են «ներքին մարզիչների», որպեսզի ընկերության ներսում կրթական գործընթացի շարունակականությունը մեկ վայրկյան իսկ չդադարի: Խոսքն այն մասին է, որ բոլոր ընկերությունները, առանց բացառությունների, կդառնան թրեյնինգ կենտրոններ: Իսկ ինչ կլինի ընկերությունների հետ, որոնք սա չեն անում: Կարծում եմ՝ ուղղակի կդադարեն գոյություն ունենալ։
Skill.am -ը մի կողմ քաշված չի կարող լինել: Մենք ստեղծելու ենք ապրանքներ ու ծառայություններ ընկերությունների համար, որոնք մշտապես ապահովելու են իրենց աշխատակիցների կրթական գործընթացը: Արդեն այսօր Skill.am-ում ստեղծվել է և աշխատում է «յունիթ» (ստորաբաժանում - Հ․ Հ․), որը ընկերությունների մարդկային ռեսուրսների ստորաբաժանումների հետ սերտ համագործակցությամբ զբաղված է աշխարհի տարբեր երկրներից ոլորտային փորձագետների ու մարզիչների ներգրավելու գործընթացով: Նպատակը կոնկրետ խնդիրների լուծումն է՝ առևտրային, մարքեթինգային, հաճախորդների սպասարկման, ղեկավարման բնույթի, ինչպես նաև՝ թիմ-բիլդինգ, գործընթացների ավտոմատացում և շատ այլ բաներ: Մենք կզարգանանք այդ ընկերությունների հետ միասին և կօգնենք նրանց՝ իրենց աշխատակիցների հավելյալ կրթություն տալու հարցում:
- Այս մեկ տարվա ընթացքում ինչպիսի՞ կարծիք է ձևավորվել Ձեզ մոտ շուկայի վերաբերյալ. մինչ գործն սկսելը Ձեր ունեցած պատկերացումների և արդեն գործը սկսելուց հետո իրականության տարբերությունը շա՞տ մեծ է:
-Որքան հասկացա՝ հարցը վերաբերում է ինքնակրթության շուկային: Եթե ասեմ, որ մեր բոլոր նախնական պատկերացումները 100 տոկոսով ապացուցեցին իրենց անսխալությունը, անկեղծ չեմ լինի: Ձեռնարկի գործարկումից հետո բախվել ենք ահռելի քանակությամբ խնդիրների, որոնք ստիպված ենք եղել լուծել արտակարգ ռեժիմով: Այս առումով չունեինք այս հարցում բավականաչափ փորձ և դրանք գիտակցելու կարողություն, բայցի այդ, այս հարթակը բավականաչափ ճանաչվածություն ու վստահության պաշար չուներ ինքնակրթությամբ զբաղվող մարդկանց շրջանում:
Մեր հաճախորդները, այն ընկերությունները, որոնք իրենց արտադրանքները տեղադրել էին Skill.am-ում, հետագայում էլ նախընտրում էին մասնակցության համար այդպես վճարել անմիջապես թրեյներներին և թրեյնինգային կազմակերպություններին, որոնց թիվը մի պահ հասել էր քառասունի: Նրանց համար այդ ժամանակ այդպես անելը ավելի հեշտ էր և վստահելի: Միջին վիճակագրական օգտվողի համար Skill.am-ի դերն անհասկանալի էր, այդ ամենին գումարած՝ Skill.am-ը չի աշխատում բոլորին ավելի ծանոթ վճարման ձևով: Արդյունքում ստեղծվեց մի իրավիճակ, երբ Skill.am-ում շատ ապրանք կար, բայց չկար վաճառք: Դա մեզ համար լուրջ մարտահրավեր էր դարձել, քանի որ գործընկերների կողմից հետաքրքրություն կարող էր առաջանալ մեր հարթակի նկատմամբ միայն մեկ դեպքում, եթե Skill.am-ը նպաստեր նրանց բիզնեսի զարգացմանը՝ էքստրա վաճառքների հաշվին: Մենք ստիպված եղանք ընդունել այս փաստի խիստ ծանր գինը: Ինքն իրեն դա չէր կարող կատարվել, և մենք անցանք մեր ծրագրի երկրորդ մասին:
Նրան, ինչին մենք բախվեցինք Skill.am-ը հիմնելուց հետո, մենք ամեն դեպքում կանխատեսել էինք, այդ թվում այն, որ ոչ միայն կազմակերպություններն են ընդունում այն փաստը, որ անձնակազմի ընտրությունն ու շարունակական վերապատրաստումը խիստ անհրաժեշտություն է, ճիշտ այնպես, ինչպես մարքեթինգային ռազմավարության կամ տեղեկատվական տեխնոլոգիաների կազմումը, այլև այդ մասին հիմա սկսել են մտածել անգամ ծնողները: Ինչո՞ւ եմ ես այդ պահն առանձնացրել, քանի որ այստեղ իրավիճակը մի փոքր այլ է: Այսօր միջին վիճակագրական դեռահասը կամ երիտասարդ շատ ավելի զարգացած է, քան միջին վիճակագրական ծնողների սերնդից ներկայացուցիչը: Դրա հետ մեկտեղ ընտանիքներում որոշումներ կայացնողները հիմնականում ծնողներն են, իսկ դա դառնում է պատճառ, որ շատ հաճախ ծնողները ընդունակ չեն լինում իրենց երեխաներին այլընտրանքային կրթության հարցում ճիշտ աջակցություն ցուցաբերել:
Իրավիճակը կփոխվի, քանի որ ավելի երիտասարդ սերունդը կփոխի միջին և ինչ-որ չափով նաև մեծ սերնդին՝ որոշումներ կայացնելու հարցում: Այդ գործընթացն սկսվել է, և ես խորհուրդ եմ տալիս մեծահասակներին՝ ավելի հաճախ լսել իրենց երեխաներին:
-Պարո՛ն Ուսնունց, Դուք նաև մեկ առիթով ասել էիք, որ նպատակ ունեք Skill.am-ի միջոցով միավորել հայաստանյան թրեյներներին մեկ հարթակում: Նկատելի է, որ այս մեկ տարվա ընթացքում Ձեզ միացողներն այդքան մեծ թիվ չեն կազմում: Ի՞նչ եք կարծում՝ ինչո՞ւ են հայաստանյան թրեյներները նախընտրում առանձին աշխատել:
-Այո, իրապես հենց սկզբից նման նպատակ մեր առջև դրել էինք: Այն է՝ Skill.am-ի հարթակում միավորել բոլոր նրանց, ովքեր ներգրավված են լրացուցիչ կամ այլընտրանքային կրթական գործընթացներում: Ինչպես արդեն նշեցի՝ աշխատանքի առաջին տարում ներկայումս գործող ընկերությունների մասով մեզ չհաջողվեց հաղթահարել դրված խնդիրը: Ստիպված եմ կրկնել՝ որպեսզի թրեյնինգային ընկերությունները զանգվածաբար սկսեն իրենց արտադրանքը տեղադրել մեր հարթակում, մեզ անհրաժեշտ է երկար ճանապարհ անցնել: Մենք ակտիվորեն առաջ ենք տանում մեր նախագիծը, ավելացնում ենք հաճախորդների բազան և մեր հարթակն օգտագործողների վստահությունը, քանզի ինքներս մեզ հաշիվ ենք տալիս՝ կլինի՞ վստահություն հարթակի նկատմամբ, կլինի ավելի մեծ առևտուր, և եթե լինի առևտուր, ապա կլինեն ավելի շատ գործընկերներ: Եվ, հակառակը՝ չի լինի հարթակի և մեր արածի նկատմամբ վստահություն, գործընկերներ առհասարակ չեն լինի: Առավել քան վստահ եմ, որ իրավիճակը կփոխվի և կփոխվի արմատապես:
Որտեղի՞ց նման վստահություն, կարող եք հարցնել: Եկե՛ք հիշենք այն մասին, որ շատ հայաստանյան բուհեր մնալու են առանց ուսանող: Այս բուհերում շատ տաղանդավոր դասախոսներ կան: Նրանցից շատերը երիտասարդ են, էներգիայով լի, տիրապետում են օտար լեզուներին և հետևում են տրենդերին: Ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ է լինելու նրանց հետ: Պատասխանն ակնհայտ է. նրանք գնալու են այլընտրանքային կրթության ճանապարհով, իսկ մենք նրանց կօգնենք «վերափաթեթավորվել» և կդառնանք այս գործընթացի արագ մեկնարկի համար հարթակ: Skill.am-ում մենք օրըստօրե կուտակում ենք ավելի ու ավելի շատ փորձ և փորձաքննություն մարքեթինգային «փաթեթավորման» և կրթական ապրանքների առաջխաղացման գործում: Մեր ճանապարհներն անպայմանորեն հատվելու են:
-Skill.am-ի նախորդ տարվա կարևոր միջոցառումներից էր բիզնեսի զարգացման լեգենդար ամերիկացի փորձագետ Բրայան Թրեյսիի սեմինարը: Դուք մեծ սպասումներ ունեիք սեմինարից՝ և՛ մասնակիցների թվի, և՛ կոնտենտի առումով: Արդարացա՞ն Ձեր սպասումները: Սեմինարին ելույթ ունեցավ նաև Բրայան Թրեյսիի միակ անհատական աշակերտը հետսովետական երկրներում՝ Սերգեյ Օզերովը, որի երևանյան սեմինարի կազմակերպմամբ եք հիմա Դուք զբաղվում: Ի՞նչ սպասումներ ունեք այս սեմինարից:
-Արդեն իսկ անդրադարձա, որ հստակ պատկերացնում էինք շուկայում իրավիճակը և մեր ձեռնարկի գործարկումից հետո իրավիճակի հնարավոր զարգացումները: «Բրայն Թրեյսի ինթերնեշնլ»-ի հետ պայմանագիրը ստորագրել ենք 2017-ի փետրվարին, այսինքն՝ նախքան Skill.am-ում ի հայտ եկան առաջին գործընկերային միջոցառումները: Սկզբնական շրջանում Skill.am-ի տրամաբանության մեջ չէր մտնում միջոցառումների անցկացումը, առավել ևս՝ նման մասշտաբով ու թափով: Skill.am-ը հարթակ է, իսկ սա նշանակում է, որ մեր թիմի ջանքերը պետք է կենտրոնացված լինեին գործառնական հարթակի զարգացմանն ու որակյալ ծառայությունների մատուցմանը:
Սա մեզ համար մեծ մարտահրավեր էր: Մենք պայմանագիր կնքեցինք և հոնորար փոխանցեցինք, բայց դրանով հանդերձ չկար որևէ երաշխիք, որ հնարավոր կլինի 700 և ավելի մասնակից հավաքել: Ինչպես նաև՝ չէինք կարող վստահ լինել, որ ավելի քան 100 ընկերությունների սեփականատեր-ղեկավարները միջոցներ կհատկացնեն նշածս միջոցառման մասնակցության տոմսեր գնելուն: Այդուհանդերձ, ընտրությունը կատարված էր, պայմանագիրը՝ ստորագրված, գումարները՝ հաշվանցված և նահանջի տեղ չկար: Ամեն ինչ ստիպված էինք սովորել հընթացս: Մի կողմից գրել առևտրի և առաջանցման ռազմավարություններ, մյուս կողմից՝ առցանց կրթվել․չէ՞ որ Հայաստանում ոչ ոք նման բան չէր արել, և որևէ մեկը չկար, որից կարող էինք խորհուրդ հարցնել։ Այնպես որ գիշերները սովորում էինք, ցերեկը՝ կիրառում գործնական տիրույթում, երեկոյան կողմ սխալվում էինք, լուսադեմին շտկումներ անում, և այսպես օրական 100 անգամ:
Արդյունքում՝ հոկտեմբերի 28-ին Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի բեմում հայտնվեց Բրայան Թրեյսին: Ի՞նչ դուրս եկավ այս ամենից: Հենց Բրայան Թրեյսիի մասնակցությամբ միջոցառումը բերեց նրան, որ մեզ սկսեցին ճանաչել ինչպես երկրի ներսում, այնպես էլ Հայաստանից դուրս:
Եվ այսօր կարելի է վստահաբար ասել, որ մեր անցկացված միջոցառումը համապատասխանում էր համաշխարհային լավագույն ստանդարտներին՝ ինչպես կարգավիճակի, այնպես էլ կազմակերպության մակարդակով: Ստացել ենք մասնակիցների ու արտերկրի, այդ թվում՝ Իրանից, Վրաստանից, Ռուսաստանից և Ուկրաինայից հյուրերի բացարձակ մեծամասնության կողմից լավագույն դրվատանքի խոսքեր: Չեմ թաքցնում՝ կային և բացասական արձագանքներ, և թեև դրանք սակավ էին, մենք դրանց վերաբերվել ենք ամենայն լրջությամբ և արել ենք հետևություններ, որոնք թույլ կտան մեզ ապագայում կազմակերպել միջոցառումներ էլ ավելի բարձր մակարդակով:
Այսօր Skill.am-ում տեղադրված են համաշխարհային մասշտաբի սփիքերների միջոցառումներ, ինչպիսիք կազմակերպվում են Մոսկվայում, Թբիլիսիում, Կիևում, Լոնդոնում և այլ քաղաքներում: Այսօր Հայաստանից այդ միջոցառումներին մասնակցողները իրենց գործերն առաջ են տանում հայկական ընկերության հետ, ինչը անկասկած համարվում է մեծ առավելություն հատկապես կորպորատիվ հաճախորդների համար: Skill.am-ի հետ աշխատում են ավելի քան 100 մեծ և փոքր ընկերություններ, որոնց ներկայացուցիչները այցելում են Մոսկվայում և Թբիլիսիում կազմակերպվող միջոցառումների՝ վճարելով մասնակցության վճարը Skill.am-ի միջոցով՝ հայկական դրամով:
Ինչ վերաբերում է հարցի երկրորդ մասին. Սերգեյ Օզերովի թրեյնինգի կազմակերպումն այս պահին ընթանում է իր ամբողջ թափով: Սերգեյը պատրաստվում է հիմա իր ելույթին: Վստահ եմ ՝ լինելու է հզոր միջոցառում վաճառքի թեմայով:
- Բացի Բրայան Թրեյսիի սեմինարից, նախորդ մեկ տարվա ընթացքում Ձեր կողմից կազմակերպած ի՞նչ այլ միջոցառումներ կառանձնացնեք:
-Բրայան Թրեյսիի միջոցառումը 2017 թվականի ամենանշանակալի միջոցառումն է ինչպես Skill.am-ի, այնպես էլ ամբողջ երկրի մասշտաբով: Տարվա վերջում մենք իրականացրինք մեզ համար նոր ֆորմատով Skillmasteryday՝ փորձնակների կողմից փորձնակների համար: Փորձը ցույց տվեց, որ թրեյնինգներն ու սեմինարները ունեն կարևոր նշանակություն, բայց պակաս կարևոր չէ լսել նաև փորձնակներին, որոնք ռիսկի են դիմել և սկսել են կիրառել ստացած գիտելիքներն ու գործնականում ձեռք բերած հմտությունները: Շատ կենդանի և հետաքրքիր մի բան ստացվեց: Մենք անպայման կշարունակենք մեր գործն այդ ուղղությամբ:
-Այս տարվա ընթացքում ի՞նչ նոր ծրագրեր ունեք: Տեղյակ եմ՝ աշխարհին հայտնի սփիքերների մասնակցությամբ միջոցառում եք նախատեսում կազմակերպել: Կմանրամասնե՞ք՝ ի՞նչ է լինելու, ի՞նչ նպատակ է ընկած նախաձեռնության հիմքում:
-Մեր գործունեության սկզբում հայտարարել ենք մեր նախագծի՝ «Աշխարհահռչակ թոփ սփիքերները Հայաստանում»-ի մասին, որն ուներ հստակ և ամբողջովին որոշակիացված առաքելություն՝ Հայաստանը դարձնել հարթակ, որտեղ ելույթ կունենան թոփ սփիքերները, մեծ մտածողներ, փորձագետներ՝ իրենց համբավը բոլոր մայրցամաքներում ձեռք բերած աշխարհահռչակ մարդիկ, բեսթսելերների հեղինակներ: Այո, իսկապես այս տարվա ընթացքում տեղի կունենա այդ նախագծի երկրորդ միջոցառումը: Մենք ամենայն պատասխանատվությամբ ենք վերաբերվել սփիքերի ընտրությանը, և մեր հաջորդ միջոցառմանը մասնակիցները շատ ուժեղ և հզոր սփիքերից կստանան «ինսայթներ», որոնք կօգնեն իրենց և իրենց գլխավորած կազմակերպություններին.
· միշտ պատրաստ լինել անխուսափելի փոփոխություններին, որոնք մեզ բոլորիս են սպասում ամենամոտ ժամանակներում, այդ թվում՝ պատրաստ լինել ստանալ դրանից շահ ՝ սեփական բիզնեսի և երկրի համար,
· ստանալ խորը գիտելիքներ՝ բիզնես միջավայրի նոր ստանդարտների մասին,
· հասկանալ, թե որոնք պետք է լինեն ռազմավարությունները ապագայի կազմակերպությունների և առաջնորդների համար, որոնք պետք է լինեն կենսունակ և հաջողակ,
· հասկանալ միտումները, որոնք կբերեն նոր արժեքային համակարգի ծնունդին բիզնեսում,
· խորհել, թե ինչպիսին կլինի ապագայի հայտնի կազմակերպությունների պրոֆիլը,
· հասկանալ գումար աշխատելու մշակույթը ապագայի նոր պայմաններում, որն արդեն իրականություն է։
Եթե առաջինը՝ Բրայան Թրեյսիի միջոցառումը, վերաբերում էր առանձին յուրաքանչյուր մասնակցի անհատականությանը, ապա երկրորդն ուղղված է առաջնորդ դառնալու ռազմավարությանը ինչպես ընկերություններում, այնպես էլ ամբողջությամբ երկրի մակարդակով:
-Ո՞վ է լինելու սփիքերը, ինչպե՞ս է եղել ընտրությունը:
-Հաջորդ սփիքերը, որը ելույթ է ունենալու Երևանում, կլինի մենեջմենթի ռազմավարության եվրոպական լիդեր: Նա գիտությունների դոկտոր է, Ստոկհոլմի տնտեսագիտական դպրոցի Միջազգային բիզնեսի ինստիտուտի դոցենտ, ում հետազոտական և խորհրդատվական գործունեությունը կենտրոնացած է բազմազգ կազմակերպությունների և գլոբալիզացիայի կառավարման ռազմավարության վրա: Նա խորհրդատու է մի շարք խոշոր կազմակերպություններում, որոնց թվում են SIEMENS-ը, Virgin Group-ը, ինչպես նաև Միացյալ Թագավորության կառավարությունում՝ ռազմավարությունների կառավարման գծով:
Նա աշխարհին հայտնի «FUNKY Business» բեսթսելլերի հեղինակն է, որը համարվել է նոր աշխարհի մանիֆեստ և թարգմանվել է 33 լեզուներով: Նա 21-րդ դարի ամենահայտնի և պարադոքսալ մտածողներից մեկն է՝ ինտելեկտուալ պրովոկատոր: Մեկը, որը «Thinkers 50» մենեջմենթի աշխարհի ռեյտինգային ցուցակում զբաղեցնում է Եվրոպայի մասշտաբով առաջին, իսկ աշխարհի մակարդակով՝ իններորդ տեղը:
Այս ամբողջը մեկ մարդու՝ դոկտոր Կյել Նորդսթրոմի մասին է:
Լուսանկարում՝ Սերգեյ Ուսնունցի հետ Կյել Նորդսթրոմն է:
Միջոցառումն անցկացվելու է «ինսայթ-պարապմունքների» ֆորմատով: Միջոցառման թեման ավելի քան ակտուալ է Հայաստանի, հայկական բիզնեսի, քաղաքականության և հաստատությունների համար։ «Բիզնեսը՝ Ֆ․Ա․Ա․Ն․Գ․-ի ոճով» (Business in F.A.A.N.G. style - Facebook, Apple, Amazon, Netflix, և Google ընկերությունների անվանման սկզբնատառերը- Հ․ Հ․) ռազմավարություն է ապագա առաջնորդների և կազմակերպությունների համար: Մայիսի 17-ին դոկտոր Նորդսթրոմին լսելու համար կհավաքվեն ընկերությունների առաջնորդներ, որոնք իրականում մոտ ապագայում եղանակ կփոխեն երկրի ներսում և դրանից դուրս:
Միջոցառման նպատակը ժամանակակից բիզնես միջավայրի մասին խորը գիտելիքներ տալն է, քանի որ ինչպես տեխնոլոգիական փոփոխությունները, այնպես էլ նոր արժեքային համակարգերն են ազդում ընկերությունների և կազմակերպությունների կառուցվածքի վրա: Եվ բնական է, որ օրվա վերջում գլխավոր գաղափարը լինելու է արագ փոփոխվող աշխարհում առաջնորդության մշակույթի ուսումնասիրությունը:
-Հետաքրքիր է նաև, ո՞ր դեպքում Ձեզ համար կհամարեք տարին հաջողված:
-Մենք գործարկել ենք Skill.am-ը՝ հավելյալ կրթության լանդշաֆտը փոխելու պոռթկումով, բայց շատ արագ հասկացանք, որ մենք ինքներս պետք է դառնանք այդ լանդշաֆտի մաս և պատրաստ լինենք իրականացնել մեծ նախագծեր: Հենց այն պահին, երբ անցանք գործի, պարզվեց՝ շուկայում չկան «իվենթ մենեջերներ» (միջոցառումների մենեջեր-Հ Հ․), ինքնակրթությանը վերաբերող ապրանքների կոմերցիոն «փաթեթավորմամբ» զբաղվող մասնագետներ, մարքեթոլոգներ, որոնք կկարողանան զբաղվել միջոցառումների առաջխաղացմամբ, մասնագետներ, որոնք կարողանում են ավտոմատացնել վաճառքները, մասնագետներ, որոնք կարողանում են հաճախորդներին սպասարկել ամենաբարձր մակարդակով: Մի պահ հասկացանք, որ մենք ինքներս էլ մաս ենք կազմում այս միջավայրին, որտեղ բարձր որակավորում ունեցող մասնագետների պակաս կա, ովքեր ի վիճակի են լուծել մեր բիզնեսի առջև ծառացված խնդիրները: Սկզբում հուսահատվեցինք, բայց հետո հասկացանք՝ հենց դա է մեր առաքելությունը՝ ինքներս սովորենք և կազմակերպելով բարձր մակարդակի կրթական միջոցառումներ՝ օգնենք բոլոր նրանց, ովքեր նույնպես հայտնվել են նմանատիպ իրավիճակում։
Չափազանց կարևորում եմ, որ տարվա վերջում մեր միջոցառումների մասնակիցների բացարձակ մեծամասնությունը ստանա արդյունքներ, որոնց հաջորդելու են հաջողություններ և դրված նպատակների իրականացում:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
«Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան
Կրեմլը ոչ թե Հայաստանի, այլ Փաշինյանի դաշնակիցն է, Արևմուտքը դա գիտի․ Դավիթ Շահնազարյան
Ցավոք, թե hուրախություն, ընդդիմությունը դահլիճում չէ, այնպես չէ՝ դահլիճում են լինում ասելիք ունեն․ Ալեն Սիմոնյան
Վասալի, ֆորպոստի հոգեբանություն է, երբ մտածում ենք՝ ուրիշներն են լուծելու մեր խնդիրները. Փաշինյան
Որոշ պետություններ ԼՂ հարցն օգտագործել են ՀՀ-ին վզկապ հագցնելու համար․ վարչապետ
ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ․ Հայաստանում կձևավորվեր դրածո իշխանության․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Դեմ չենք սահմանազատումը սկսել Տավուշի մարզի 4 գյուղից, բայց դա չի երաշխավորում խաղաղություն․ Փաշինյան
Պատմական Հայաստանը և իրական Հայաստանը լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար․ Փաշինյան
ՀՀ-ի բոլոր նախաձեռնությունները ունենում են 3 քննադատ՝ Զախարովան, Ալիևը և մեր ընդդիմությունը․ Գագիկ Մելքոնյան
Ուզում եք ձեր ցուցակից մարդկանց ասեմ, որոնք հայատառ չեն կարող գրել․ Ալեն Սիմոնյանը՝ Գեղամ Մանուկյանին
Հարցնում են կգնա՞ք Ոսկեպարում ապրեք, գոնե հարցնողը ասկետիկ կյանքով ապրեր․ Ալեքսանյանը՝ ընդդիմությանը
ՀՀ ինքնիշխան իրավազորության տարածքները չեն կարող առևտրի առարկա լինել․ Արծվիկ Մինասյան
«Գուրուս»-ը 5 տարեկան է. Ընկերությունը վերադառնում է վերաբրենդավորված՝ կարևորագույն արժեքը՝ մարդ
Ասենք՝ պաշտոնյան հարսանիք է անում, ծրարով գումար են տալիս, չափ պետք է որոշվի՞. ի՞նչ անի. Թունյան
Պարո’ն Ալեքսանյան, եթե ԶՈՒ գաղտնիքներին հասանելիություն ունեք, դա դեռ չի նշանակում՝ բժշկականներին էլ ունեք․ Անահիտ Ավանեսյան
ՌԴ շուկա արգելել են մտնի հայկական կաթնամթերքը, բայց իրենցը դրված է մեր վաճառասեղաններին. Գաբրիելյան
- 21:01 • 19.04.24 Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
- 15:42 • 19.04.24 «Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
- 15:26 • 19.04.24 Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
- 14:33 • 18.04.24 Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
- 14:33 • 18.04.24 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
- 14:16 • 18.04.24 Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
- 20:41 • 17.04.24 ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
- 17:44 • 17.04.24 Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
- 17:02 • 16.04.24 Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
- 16:13 • 16.04.24 ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
- 21:23 • 15.04.24 Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
- 20:50 • 15.04.24 Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
- 11:58 • 15.04.24 Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
- 11:51 • 15.04.24 «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
- 18:17 • 13.04.24 Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
- 23:14 • 12.04.24 LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
- 21:06 • 12.04.24 Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
- 20:43 • 12.04.24 Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
- 18:58 • 12.04.24 ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
- 14:14 • 12.04.24 Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
- 14:14 • 12.04.24 Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
- 17:03 • 11.04.24 Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
- 15:32 • 11.04.24 Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
- 14:16 • 11.04.24 Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
- 13:51 • 11.04.24 Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան
- 20:48 • 10.04.24 Կրեմլը ոչ թե Հայաստանի, այլ Փաշինյանի դաշնակիցն է, Արևմուտքը դա գիտի․ Դավիթ Շահնազարյան
- 16:53 • 10.04.24 Ցավոք, թե hուրախություն, ընդդիմությունը դահլիճում չէ, այնպես չէ՝ դահլիճում են լինում ասելիք ունեն․ Ալեն Սիմոնյան
- 11:51 • 10.04.24 Վասալի, ֆորպոստի հոգեբանություն է, երբ մտածում ենք՝ ուրիշներն են լուծելու մեր խնդիրները. Փաշինյան
- 11:41 • 10.04.24 Որոշ պետություններ ԼՂ հարցն օգտագործել են ՀՀ-ին վզկապ հագցնելու համար․ վարչապետ
- 11:40 • 10.04.24 ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ․ Հայաստանում կձևավորվեր դրածո իշխանության․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
- 11:38 • 10.04.24 Դեմ չենք սահմանազատումը սկսել Տավուշի մարզի 4 գյուղից, բայց դա չի երաշխավորում խաղաղություն․ Փաշինյան
- 11:36 • 10.04.24 Պատմական Հայաստանը և իրական Հայաստանը լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար․ Փաշինյան
- 17:39 • 09.04.24 ՀՀ-ի բոլոր նախաձեռնությունները ունենում են 3 քննադատ՝ Զախարովան, Ալիևը և մեր ընդդիմությունը․ Գագիկ Մելքոնյան
- 17:33 • 09.04.24 Ուզում եք ձեր ցուցակից մարդկանց ասեմ, որոնք հայատառ չեն կարող գրել․ Ալեն Սիմոնյանը՝ Գեղամ Մանուկյանին
- 17:25 • 09.04.24 Հարցնում են կգնա՞ք Ոսկեպարում ապրեք, գոնե հարցնողը ասկետիկ կյանքով ապրեր․ Ալեքսանյանը՝ ընդդիմությանը
- 17:08 • 09.04.24 ՀՀ ինքնիշխան իրավազորության տարածքները չեն կարող առևտրի առարկա լինել․ Արծվիկ Մինասյան
- 16:34 • 09.04.24 «Գուրուս»-ը 5 տարեկան է. Ընկերությունը վերադառնում է վերաբրենդավորված՝ կարևորագույն արժեքը՝ մարդ
- 13:42 • 09.04.24 Ասենք՝ պաշտոնյան հարսանիք է անում, ծրարով գումար են տալիս, չափ պետք է որոշվի՞. ի՞նչ անի. Թունյան
- 12:35 • 09.04.24 Պարո’ն Ալեքսանյան, եթե ԶՈՒ գաղտնիքներին հասանելիություն ունեք, դա դեռ չի նշանակում՝ բժշկականներին էլ ունեք․ Անահիտ Ավանեսյան
- 12:30 • 09.04.24 ՌԴ շուկա արգելել են մտնի հայկական կաթնամթերքը, բայց իրենցը դրված է մեր վաճառասեղաններին. Գաբրիելյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 16:29 • 19/04 Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am 360 ուսանողից նախաթեստը հաղթահարել է միայն 140-ը։ Քննությունը հաջող անցնելու համար պետք էր 30 բալից հավաքել ամենաքիչը 15 բալ։ Քննությունը ձախողածներին առաջարկել են վճարովի կուրսեր անցնել։
-
Քաղաքականություն 17:16 • 19/04 Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ Հայտարարությունը նշանակում է, որ երկու հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են վերը նշված գյուղերի միջև Խորհրդային Միության ժամանակներում գոյություն ունեցած սահմանները,
-
Իրադարձային 22:30 • 19/04 Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Բաղանիս-Նոյեմբերյան հատվածը Համայնքների բնակիչներն այսպիսով իրենց անհամաձայնությունն են հայտնում այսօր սահմանազատման հանձնաժողովների հանդիպման արդյունքներով հրապարակած սահմանազատման մասին տեղեկությանը։
-
Քաղաքականություն 14:28 • 19/04 Մի՛ շտապեք թաղել հույսը. Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանին ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինն արձագանքել է «Ղարաբաղ» կոմիտեի նախագահ, Հայաստանի առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանի՝ իրեն ուղղված բաց նամակին՝ ընդգծելով, որ չէր կարող չպատասխանել դրան:
-
Քաղաքականություն 17:24 • 19/04 Երևանը և Բաքուն պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով Հանդիպման արդյունքում ստորագրվել է արձանագրություն: Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը:
-
Իրադարձային 10:05 • 19/04 Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու դպրոցների պահարանների կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև hրթիռները «զննելու» համար․ Դավիթ Տոնոյանի հայտարարությունը Հաշվի առնելով վարչապետի կողմից ինձ հետապնդելու համոզմունքս, ինչպես նաեւ տեղյակ լինելով, որ Փաշինյանը մասնագետներին վստահելու հետ կապված խնդիրներ ունի, առաջարկում եմ նրան անձամբ իմ հետ խնդրո առարկա հրթիռների եւս մեկ զննություն իրականացնել։
-
Քաղաքականություն 12:55 • 19/04 Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայությունն արձագանքել է ադրբեջանական լրտավամիջոցների պանդմանն առ այն, որ ապրիլի հինգին Բրյուսելում կայացած ՀՀԵՄԱՄՆ համաժողովի շրջանակում ռազմական բնույթի փաստաթուղթ է ստորագրվել Որոշ
-
Իրավունք 14:50 • 19/04 ՌԴ քաղաքացիների կողմից դեկտեմբերի 8-ին խուլիգանություն կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ 22-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով: Որպես խափանման միջոց՝ նրա նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելքը։
-
Իրադարձային 11:12 • 19/04 Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Միջուկային էներգիայի միջազգային գործակալությունը ՄԱԳԱՏԷ հայտնել է, որ Իսրայելի հարվածների ժամանակ Իրանի միջուկային օբյեկտները չեն տուժել։ Գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին կողմերին կոչ է արել ծայրահեղ զսպվա
-
Իրադարձային 16:29 • 19/04 Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am 360 ուսանողից նախաթեստը հաղթահարել է միայն 140-ը։ Քննությունը հաջող անցնելու համար պետք էր 30 բալից հավաքել ամենաքիչը 15 բալ։ Քննությունը ձախողածներին առաջարկել են վճարովի կուրսեր անցնել։
-
Քաղաքականություն 17:16 • 19/04 Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ Հայտարարությունը նշանակում է, որ երկու հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են վերը նշված գյուղերի միջև Խորհրդային Միության ժամանակներում գոյություն ունեցած սահմանները,
-
Իրադարձային 22:30 • 19/04 Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Բաղանիս-Նոյեմբերյան հատվածը Համայնքների բնակիչներն այսպիսով իրենց անհամաձայնությունն են հայտնում այսօր սահմանազատման հանձնաժողովների հանդիպման արդյունքներով հրապարակած սահմանազատման մասին տեղեկությանը։
-
Քաղաքականություն 14:28 • 19/04 Մի՛ շտապեք թաղել հույսը. Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանին ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինն արձագանքել է «Ղարաբաղ» կոմիտեի նախագահ, Հայաստանի առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանի՝ իրեն ուղղված բաց նամակին՝ ընդգծելով, որ չէր կարող չպատասխանել դրան:
-
Քաղաքականություն 17:24 • 19/04 Երևանը և Բաքուն պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով Հանդիպման արդյունքում ստորագրվել է արձանագրություն: Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը:
-
Իրադարձային 10:05 • 19/04 Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու դպրոցների պահարանների կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև hրթիռները «զննելու» համար․ Դավիթ Տոնոյանի հայտարարությունը Հաշվի առնելով վարչապետի կողմից ինձ հետապնդելու համոզմունքս, ինչպես նաեւ տեղյակ լինելով, որ Փաշինյանը մասնագետներին վստահելու հետ կապված խնդիրներ ունի, առաջարկում եմ նրան անձամբ իմ հետ խնդրո առարկա հրթիռների եւս մեկ զննություն իրականացնել։
-
Քաղաքականություն 12:55 • 19/04 Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայությունն արձագանքել է ադրբեջանական լրտավամիջոցների պանդմանն առ այն, որ ապրիլի հինգին Բրյուսելում կայացած ՀՀԵՄԱՄՆ համաժողովի շրջանակում ռազմական բնույթի փաստաթուղթ է ստորագրվել Որոշ
-
Իրավունք 14:50 • 19/04 ՌԴ քաղաքացիների կողմից դեկտեմբերի 8-ին խուլիգանություն կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ 22-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով: Որպես խափանման միջոց՝ նրա նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելքը։
-
Իրադարձային 11:12 • 19/04 Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Միջուկային էներգիայի միջազգային գործակալությունը ՄԱԳԱՏԷ հայտնել է, որ Իսրայելի հարվածների ժամանակ Իրանի միջուկային օբյեկտները չեն տուժել։ Գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին կողմերին կոչ է արել ծայրահեղ զսպվա
-
Քաղաքականություն 11:01 • 14/04 Ո՞վ կմտածեր, որ Իրանը, Իսրայելն ու ԱՄՆ-ն կարող են պայմանավորվել ու այսքան սիրուն ներկայացում բեմադրել. Հրանտ Մելիք-Շահնազարյան «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Հրանտ ՄելիքՇահնազարյանը գրում է «Ո՞վ կմտածեր, որ Իրանը, Իսրայելն ու ԱՄՆն կարող են պայմանավորվել ու այսքան սիրուն ներկայացում բեմադրել։ Աշխարհը փո
-
Իրադարձային 17:30 • 18/04 Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել․ Շուշանիկ Արևշատյան Ոչ մի նոր բան, պարզապես ժանրային դրամատուրգիա: Ինչո՞ւ եմ ես այս մասին գրում, հիշեցի ինչպես 2018թ հեղափոխությունից հետո
-
Մամուլի տեսություն 09:15 • 16/04 Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ» Այս օրենքը Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունվել է անցյալ տարեվերջին: Կիրառմանը փաստացի մնացել է մեկուկես ամիս, սակայն ուշագրավ է, որ մեր պատկան կառույցները դեռևս չեն շտապում պատշաճ ծանուցել մեր հանրությանը:
-
Իրադարձային 16:19 • 17/04 Բրազիլիայում կինը հանգուցյшլին տարել է բանկ՝ նրա անունով վարկ ձևակերպելու համար (տեսանյութ) Ռիո դե Ժանեյրոյում բնակչուհի Էրիկա դե Սոուզա Վիեյրա Նունեսը տարեց տղամարդու դին անվասայլակով տարել է բանկ՝ փորձելով 17,000 ռեալ վարկ ստանալ: Այս մասին հայտնում է բրազիլական TV Globo հեռուստաալիքը, որը հրապարակել է միջադեպի տեսագրությունը։
-
Մամուլի տեսություն 08:12 • 16/04 Ովքեր են մասնակցել Աննա Հակոբյանի կազմակերպած ընթրիքին․ «Հրապարակ» Թվում էր` ամեն ինչ պետք է լիներ թափանցիկ, որ բոլորը տեսնեին, լսեին, թե ովքեր են աջակցում սկսնակ կին գործարարներին եւ ինչու: Սակայն ընթրիքն արեցին փակ ֆորմատով, առանց լուսաբանման, որից երկու օր հետո միայն՝ երեկ կեսգիշերին մոտ հոլովակ տարածեցին։
-
Քաղաքականություն 20:29 • 15/04 Շատ եմ հավանում Անդրանիկ Քոչարյանի ասածը․ սա ցեղասպանության ճանաչման գիտական մոտեցման սկզիբ է․ Զարեհ Սինանյան Անդրանիկ Քոչարյանը ասել է, որ եթե ասում ենք, որ Ցեղասպանության ժամանակ միլիոնուկես հայ է կոտորվել, պետք է կարողանանք միլիոնուկես ազգանուն ինչ-որ արխիվներում հանել ու դնել։
-
Իրադարձային 09:55 • 17/04 Երևանում բախվել են «Volkswagen Vento»-ն ու «Changan»-ը. «Volkswagen»-ը գլխիվայր շրջվել է Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի վայրում «Volkswagen»-ի վարորդը հայտնել է, որ վթարի պատճառը մեկ այլ ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելն է եղել: Պարեկային ծառայությունը պարզում է այդ տեղեկության իսկությունը:
-
Իրադարձային 19:21 • 13/04 Զինվորներն են իրենց գումարով հաճախ զինվորական մեքենաները նորոգում. վթարից տnւժածի մայր Պայմանագրային զինծառայող է թոռը, երեկ Սյունիքում ձորն ընկած զինվորական «Ուրալ»-ում է եղել՝ 20 վիրավորներից մեկն է: Վթարից չորս զինվոր է մահացել, վիրավորների մեջ կան ծանր վիճակում գտնվողներ։
Սպորտ
-
09:15 • 19.04.24 Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելարայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ)
Մամուլի տեսություն
-
09:10 • 19.04.24 Կմասնակցի արդյոք Փաշինյանը Մոսկվայում կայանալիք շքերթին․ «Հրապարակ»
-
08:43 • 19.04.24 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»