Եթե մենք ուզում ենք Թուրքիայի հետ բանակցել, պետք է հստակ պատկերացնենք՝ ինչի՞ ենք պատրաստ․ կոնֆլիկտաբանը՝ հայ-թուրքական հարաբերությունների մասին
Կոնֆլիկտաբան, բանակցային գործի մասնագետ Արթուր Մարտիրոսյանի խոսքով՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը սկսվեց ամերիկյան կողմի նախաձեռնությամբ: Եվ եթե այդ ժամանակ հայկական կողմը հրաժարվեր դրանից, ասեր՝ ոչ, ապա կնշանակեր՝ նա մերժում է ԱՄՆ-ին:
Tert.am-ի հետ զրույցում նա նշեց, որ Հայաստանը հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ վերջնական որոշում կայացրեց հիմա, որովհետև նախ՝ ԱՄՆ-ն էլ է հետ կանգնել գործընթացից՝ Թուրքիային գործընկեր չհամարելով, նաև աշխարհաքաղաքական իրավիճակն է փոխվել, և սպասելն այլևս անիմաստ է դարձել՝ հատկապես որ Թուրքիանը վաղուց է դուրս եկել կարգավորման գործընթացից:
-Պարո՛ն Մարտիրոսյան, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը մտել է փակուղի: Արձանագրությունները ստորագրելուց միայն տասը տարի հետո նաև հայկական կողմը՝ ի դեմս երկրի ղեկավար Սերժ Սարգսյանի, հայտարարել է դրանք առոչինչ ճանաչելու մասին: Ճիշտ է, հիմա ոչինչ հետ բերել հնարավոր չէ, բայց կարո՞ղ ենք եղածից հետևություններ անել՝ ինչու՞ նման իրավիճակ ստեղծվեց, հնարավո՞ր էր այս ընթացքում ինչ-որ բան անել, որ չենք արել:
- Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը սկսվեց ամերիկյան ջանքերով, այն ավելի շատ ամերիկյան էր, քան ռուսական, բայց թե՛ ԱՄՆ-ը, թե՛ Ռուսաստանը, և թե՛ Եվրամիությունը ներգրավվեցին գործընթացում: Եվ, եթե Հայաստանն այդ պահին ասեր ոչ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, ապա այդ «ոչը» կասեր այդ երեք կողմին և ավելի շատ` ամերիկյանին:
Նրանք երեքն էլ շատ ոգևորված էին, մտածում էին, որ կարող են գտնել ինչ-որ լուծում: Այդ ժամանակ նաև կար միտում աշխարհի տարբեր հատվածներում՝ ԱՄՆ-ում, Եվրոպայում գտնվող հայ համայնքներին կոչ անելու, որ չխանգարեն այս գործընթացին, Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթաց չտանեն, որ բանակցություններ են, և դա կարող է խանգարել:
Եվ այդպես փորձեցինք բանակցություններ սկսել, բանակցեցինք, ստացանք այն, ինչ որ պետք է ստանայինք․ պետք է հաշվի առնել, որ թուրքական կողմը միշտ էլ ուզում է ավելին ստանալ, իրենք չեն բավարվում նրանով, ինչ սեղանին է դրված: Նրանք պարզապես ժամանակ երկարացրին Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը կանգնեցնելու:
Ինչու՞ հիմա մենք որոշեցինք արձանագրությունները առոչինչ ճանաչել․ որովհետև նույն ինքը ԱՄՆ-ը արդեն համոզվել է, որ Թուրքիան չի կարող իրենց համար գործընկեր լինել: Եվ եթե ամերիկյան կողմն արդեն կարևորություն չի տալիս գործընթացին, Հայաստանն ինչքա՞ն կարող է սպասել, հատկապես, երբ թուրքական կողմ արդեն վաղուց դուրս է եկել գործընթացից:
Ես ենթադրում եմ, որ մինչ հիմա դուրս չէինք գալիս, քանի որ ամերիկյան և եվրոպական կողմն ասում էր, որ դեռ պետք է սպասել, հնարավոր է Թուրքիայի հետ բանակցել: Բայց գնալով իրենք էլ հասկացան, որ Թուրքիան ամբողջությամբ փոխվել է, փոխվել է նաև ռեգիոնալ միջազգային հարաբերությունների համակարգը: Այդ փոփոխություններն էլ ստիպեցին վերջնականապես որոշում կայացնել՝ գործընթացի վերաբերյալ:
--Պարո՛ն Մարտիրոսյան, Դուք ասացիք, որ միջազգային հանրությունը Հայաստանին այս ընթացքում կոչ էր անում սպասել, բանակցել,սակայն Թուրքիան հայ-թուրքական արձանագրությունները ստորագրելուց անմիջապես առաջ ներկայացրեց իր նախապայմանները, հայկական կողմը դրանք չընդունեց, և դրանով գործընթացը սառեցվեց: Ի՞նչ եք կարծում` մենք հնարավորություն ունեինք այդ շրջանում ինչ-որ բան անելու, Թուրքիային ինչ-որ բան պարտադրելու:
- Մենք պետք է ռեալ հասկանանք մեր դերն ու հնարավորությունները: Մենք Թուրքիայի հետ համեմատած չունենք նույն կշիռը: Մենք ստիպված ենք օգտվել այլ երկրների նախաձեռնություններից: Ինչպես ասացի՝ ուժերը տարբեր են:
Տեսեք՝ ասենք թե մի կողմը ցանկանում է մեկ այլ կողմին բանակցային սեղանի մոտ հրավիրել, ենթադրենք՝ խոսքը Հայաստանի և Թուրքիայի մասին չէ, և մյուս կողմը հրաժարվում է բանակցել: Նշանակում է՝ մյուս կողմն արդեն ընկալում է, որ ինքը ավելի շատ բան ունի ստանալու առանց բանակցությունների, ինքն այլընտրանք ունի ստանալու: Պետք է կարողանալ իրավիճակ փոխել, որ մյուս կողմն էլ հասկանա, որ ինքը ավելի շատ բան ունի ստանալու բանակցային սեղանի շուրջ, որ ինքը ավելի շատ բան կկորցնի, եթե չբանակցի: Եթե այդ երկու մոտեցումը չկիրառվեն, մյուս կողմն պնդելու է՝ չեմ բանակցելու:
Թուրքիայի դեպքում դրանցից ոչ մեկը չի աշխատում, քանի որ փոխվել է իրավիճակը, փոխվել է Թուրքիան՝ Էրդողանի կառավարման շրջանի առաջին օրվանից: Հայկական կողմն այդքան զգուշացնում էր բոլորին Թուրքիայի նեոօսմանյան ցանկությունների մասին, նրանք չէին լսում, ասում էին՝ ո՛չ, Թուրքիան փոխվել է, Թուրքիան Եվրամիության անդամ է ցանկանում դառնալ:
Նրանք ուզում էին խաբվել, որովհետև իրենք շահեր ունեին, այլ շահեր ունեին՝ չնայած չեն ցանկանում խոսել այդ մասին: Արևմուտքն էլ չի կարողանում Թուրքիային համոզել, թե ինչ է ստանալու Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելուն ուղղված բանակցություններում: Ի՞նչ պետք է ստանա իրականում․նրանց ցանկությունն այն է, որ Հայոց ցեղասպանությունը դառնա պատմաբանների, հետազոտողների կոնֆերանսների թեման, որ դուրս գա իրավական դաշտից:
Երբ գնում էինք բանակցությունների, պետք է հասկանայինք՝ ի՞նչ է մեզնից ակնկալում թուրքական կողմը: Մենք մեր ներսում էլ պետք է բանակցենք, ունենանք կոնսենսուս, հասկանաք՝ արդյո՞ք մեր ներսում կա համաձայնություն բանակցությունների վերաբերյալ: Չեմ ասում՝ ամբողջ բանակցությունը ծայրից ծայր՝ կոնկրետացված ներկայացնել ներսում, բայց գոնե հիմնական կետերը պետք է ներկայացվեն, պետք է ասել, թե ինչ է ակնկալում մյուս կողմը: Այդ իսկ պատճառով, ես կարծում եմ, որ որևէ քաղաքական ուժ, որը կնախաձեռնի հարաբերությունների կարգավորում Թուրքիայի հետ, հարվածի տակ կդնի իրեն:
-Բայց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը սկսելիս՝ բանակցություններում Հայոց ցեղասպանության հարցը չէր բարձրացվում, հետո` դա և Ղարաբաղյան հիմնահարցը որպես նախապայմաններ առաջ քաշվեցին:
- Այո, բանակցություններում քննարկվում էր երկու երկրների հարաբերությունների կարգավորումը, դիվանագիտական հարաբերությունների հաստատումը: Բայց պետք չէր մենք մեզ խաբեինք: Մեր հարաբերություններում ամենակարևոր խնդիրը Հայոց ցեղասպանության ճանաչումն է: Մենք դա հասկանում ենք, իրենք էլ են հասկանում:
-Եթե հիմա հայկական կողմը միայն Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում զիջումներ անի, կարծում եք՝ Թուրքիան կցանկանա՞ բանակցել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ:
- Ո՛չ, այդպես չեմ կարծում: Մի քանի օր առաջ Աֆրինում իրենց հրետանու վրա գրել էին՝ Ղարաբաղը թուրքական է և այլն: Հնարավո՞ր է` դա մի հոգու նախաձեռնություն լիներ, բայց դա էլ է կարևոր, որովհետև մենք պետք է հասկանանք՝ իրենք ինչպես են մտածում:
Էրդողանն ասում է՝ հինգ միլիոն քառակուսի կիլոմետր տարածքով կայսրություն ենք ունեցել, և հիմա եկել է պահը, երբ մենք պետք է վերստեղծենք մեր կայսրությունը: Իսկ դա նշանակում է, որ նրանք ավելի կախված են Ադրբեջանից: Ինչու՞ է հիմա Ալիևը հայտարարում, որ Երևանը իրենցը պետք է դառնա, որովհետև նրան «դուխ» են տվել: Թուրքիան էլ նույն «հիվանդությամբ» է տառապում, իհարկե, իր նպատակներն ավելի մեծ են:
Ենթադրենք, որ տասը տարի առաջ ԱՄՆ-ը, Եվրամիությունը կարողացել էին համոզել Թուրքիային, որ առանց նախապայմանի, առանց Ղարաբաղյան հիմնահարցի բանակցենք, միևնույն է` նրանք հասնելու էին այս օրը և ասելու էին՝ իրենց ուզածն ինչ է:
Իրենք հստակ պատկերացնում են՝ ինչ են ցանկանում, ի տարբերություն մեզ: Մենք չգիտենք՝ ինչ ենք ուզում․ուզու՞մ ենք ծովից ծով Հայաստան, ուզու՞մ ենք՝ տարածքային հարցեր լուծվեն, մենք ի՞նչ ենք ուզում ընդհանրապես՝ որպես ազգ: Չենք կարող բանակցել, քանի որ չենք կարող այս հարցերին պատասխանել:
Իսկ Թուրքիան այս ընթացքում օգտվում է հնարավորություններից․ հիմա նրան դա պետք էլ չի: Ասում է՝ սպասենք, գուցե Հայաստանն ավելի թուլանա, Ռուսաստանի հետ ենք հիմա փորձում համագործակցել: Այժմ Թուրքիայի համար լրիվ այլ հնարավորություններ կան: Փոխվել է իրավիճակը: Դրա համար ավելի ճկուն դիվանագիտություն մենք պետք է վարենք:
-Կարծիքներ կան, որ հայ-թուրքական արձանագրությունները ստորագրելուց հետո միջազգային հանրությունը մի կողմ քաշվեց, չցանկացավ որևէ բան անել, և եթե ժամանակին արձանագրությունները չկատարելու համար սահմանափակումների հանդիպեր, միջազգային հանրությունն ավելի կոշտ լիներ նրա նկատմամբ, գուցե այդ ժամանակ Թուրքիան հրաժարվեր իր քաղաքականությունից:
- Հայ-թուրքական արձանագրությունները ստորագրելուց հետո բոլորը, օրինակ՝ Հիլարի Քլինթոնը, պետք է հասկանային, որ այդուհետ Հայաստանը որևէ միջոց չէր ունենալու ճնշում գործադրելու Թուրքիայի վրա: Թուրքական կողմն ավելի շատ հնարավորություններ ու կապեր ուներ, և անգամ այսօր, երբ հարաբերություններ են սրվել և՛ ԱՄՆ-ի, և՛ Եվրամիության հետ, Թուրքիայի նկատմամբ ճնշումներ չեն գործադրվում: Ինչու՞ սանկցիաներ չեն կիրառվում Թուրքիայի դեմ: Ռուսաստանի դեմ սանկցիաներ կիրառվեցին, որովհետև ասացին՝ սուվերենիտետ է խախտել։
Թուրքիան Սիրիայում նույն գործողություններ է անում, ինչ Ռուսաստանը Ուկրաինայում, բայց նրա նկատմամբ պատժամիջոցներ չեն կիրառվում: Դժվար է պատկերացնել, որ այլ երկրներ էլ կկարողանան իրենց այդպես պահել:
-Հետաքրքիր է նաև, որ գործընթացի միջնորդ երկրներից որևիցե մեկը, բացի Շվեյցարիայից ՝ ի դեմս այդ երկրի Ազգային խորհրդի նախագահի, չարձագանքեց հայկական կողմի՝ արձանագրություններն առոչինչ ճանաչելու որոշմանը:
- Շվեյցարիան չէր կարող չարձագանքել, քանի որ անմիջական միջնորդ էր: Նոմինալ ձևով մի բան պետք է ասեր ՝ լինելով նաև Հայաստանում:
Ամերիկյան և եվրոպական կողմի հետ Թուրքիայի հարաբերություններն առավել լարվեցին վերջին հեղաշրջման փորձից հետո, երբ սկսեց կասկածել, որ դրա կազմակերպման մեջ ամերիկյան կողմը բաժին ունի:
Հետո սիրիական հիմնախնդիր և այլն: Նրանք կարողանում են իրենց արարքներին պատճառ բերել․ասում են` իրենց սահմանի անվտանգության և էթնիկ թուրքերի համար են նման բաներ անում: Նույն պատճառաբանությունները նաև ռուսներն էին բերում․․․ Թուրքերը կարողացել են տարբեր երկրների հետ տասնյակ տարիներ շարունակ ունեցած համագործակցության արդյունքում ստեղծել այնպիսի կապեր, որոնք դժվար է միանշանակ խզել թե՛ ԱՄՆ-ի, թե՛ նաև Եվրոպայի համար:
Եվ հենց այդ շահերը նրանց թույլ չի տալիս ավելի կոշտ լինել Թուրքիայի հետ: Մենք պետք է հասկանանք դա: Չենք կարող հարցնել՝ ինչու՞ Արևմուտքը ոչինչ չարեց, ջանքեր չգործադրեց․ որովհետև իրենք շահ չունեին այդտեղ: Նրանք այն ժամանակ էլ խաղը տանում էին այնպես, որ շահեին: Ուզում էին, որ վերջապես հայկական հարցը լուծվի և հանեն իրենց օրակարգից, որ կարողանան արդեն Թուրքիայի հետ հարաբերություններն այլ ուղղությամբ տանել: Բայց նրանց մոտ դա չստացվեց: Իսկ հայկական կողմն այդ ժամանակ անում էր այն, ինչ հնարավոր էր անել: Իսկ հնարավորը՝ հետևելն էր այն ուղղությանը, որը տրված էր մեծ խաղացողների կողմից:
-Ձեր կարծիքով՝ ի՞նչ ապագա ունեն հիմա հայ-թուրքական հարաբերությունները․ դիվանագիտական հարաբերություններ չկան, և դրանք ունենալու նախաձեռնությունից հետ է կանգնել Հայաստանը, իսկ Թուրքիան ընդհանրապես չի մտածում այդ ուղղությամբ: Այս գործընթացի հաջող ավարտը ձեռնտու էր, կարծես թե ավելի շատ Հայաստանին, որը շրջափակումից պետք է դուրս գար։
-Նորից ասեմ՝ իրականում մենք պետք է հասկանանք՝ ի՞նչ ենք մենք ուզում և ի՞նչ կարող էինք կորցնել այդ գործընթացում: Այստեղ միանշանակ բան չկա: Լավ կլիներ, որ սահմանը բացվեր, և դրա դիմաց թուրքերը ոչինչ չպահանջեին, չուզեին:
Բայց ինձ չի թվում, որ թուրքերն այդպիսի բանակցողներ են: Նրանք միշտ մի բան տալուց սպասում են, որ մի քանի բան պետք է ստանան: Տեսեք, թե Ռուսաստանի հետ ինչպես են բանակցում: Իրենք շուկայական բանակցողներ են, ցանկանում են միշտ մի բան ավելի քաղել: Պատկերացնենք, թե իրենք սահմանը կբացեին, դիվանագիտական հարաբերություններ կհաստատեին, մի հատ էլ կասեին՝ եկե՛ք, առանց տարիֆ դեպի ծով ճանապարհ ենք բացում, բայց այդ դեպքում մենք իրենց ի՞նչ էինք տալու: Իրենք ասում էին՝ ինչ են ցանկանում ստանալ: Ցանկանում էին, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը հանվի օրակարգից, վերջնականապես այդ հարցը թաղվի: Դրա դիմաց հնարավոր է՝ այն ժամանակ ինչ-որ բան տային մեզ:
Բայց արդյո՞ք դա մեզ ձեռնտու է: Ես, որպես հայ, որն ավելի քիչ ժամանակ է անցկացնում Հայաստանում, քան ՀՀ քաղաքացիները, կասեի, որ մեզ դա պետք չի: Բայց Հայաստանում ապրող հայը կարող է ասել՝ մեր տնտեսական վիճակը վատ է, ինչպե՞ս ենք գոյատևելու, եթե այդ հարցը չլուծվի: Իհարկե, այդ մարդը իրավասու է խնդրին այդպես վերաբերել: Բայց մենք, որպես հայ, ազգ՝ ինչպես՞ պետք է այս հարցին վերաբերենք. նորից հասնում ենք այն խնդրին՝ որ հստակ պետք է հասկանանք՝ ինչ ենք ցանկանում: Պետք է հստակ սահմանենք՝ ի՞նչ ենք ցանկանում, որո՞նք են մեր սպասելիքները: Եթե մենք այդ խնդիրները մեր ներսում չկարգավորենք, չենք կարող գնալ բանակցությունների:
Իսրայելի դեպքում էլ, ամենաբարձր բանակցությունները ներսի բանակցություններն էին: Իսրայելի վարչապետ Իցհակ Ռաբինի սպանությունը ներսի խնդիր էր, որովհետև ինքը դրսի՝ ԱՄՆ-ի միջնորդությամբ պայմանավորվածության եկավ Արաֆաթի հետ, բայց ներսում ինքը չէր կարողացել բանակցել, դրա համար էլ նրան սպանեցին:
Ներսի բանակցությունները միշտ էլ ավելի բարդ են: Մեզ մոտ էլ չենք կարող ասել, որ միշտ հնարավոր է եղել պարզ, ազնիվ դիսկուրս սկսել այն մասին, թե մենք ինչ ենք ուզում որպես ազգ: Այո՛, լավ կլիներ, եթե Թուրքիան մեզ սա էլ տար, մյուսն էլ: Բայց պետք է մասնագետները նստեն և ասեն՝ սա է մեր հնարավորությունների և սպասելիքների փաթեթը:
Հնարավոր է՝ քսան-երեսուն տարվա ընթացքում այլ խնդիրներ, հնարավորություններ լինեն: Մենք պետք է ապագային նայենք մի քիչ ավելի կարճ, քան քսանհինգ տարին, բայց մի քիչ ավելի շատ, քանի մի քանի տարին: Եվ եթե մենք ուզում ենք բանակցել, և հայ-թուրքական հարաբերություններն իսկապես մեզ համար մեծ խնդիր է` մենք ուզում ենք սահմաններ բացել և այլն, պետք է հստակ պատկերացնենք՝ ինչի՞ ենք պատրաստ և ինչի՞ պատրաստ չենք, ո՞րն է բավարար կոնսենսուսը:
Հիմա մենք նաև մտել ենք մի շրջան, երբ շատ ավելի դժվար է լինելու մեզ համար թուրքական կողմի հետ բանակցել․իրենք ավելի շատ բան են ուզելու՝ և՛ Արցախի, և՛ այլ հարցերի հետ կապված, որովհետև հիմա արդեն իրենք տանում են նեոկայսերական ռևանշի գիծ:
Ես չունեմ պատկերացում, թե ինչպես կարող է հայկական կողմը հնարավորություն ունենալ վերադառնալ բանակցային սեղան, քանի կա Էրդողանը և նրա քաղաքականությունը:
Մի բան էլ ասեմ` եթե մենք նորից ցանկանանք վերադառնալ Թուրքիայի հետ բանակցային սեղան, լավ կլինի առանց միջնորդների դա անենք: Միշտ առանց միջնորդների բանակցություններ տանելն ավելի ճիշտ է: Ավելի լավ կլինի այդպես, որովհետև միջնորդներն ասում են՝ մենք սա ենք ցանկանում, բայց իրականում իրենց շահն են առաջ տանում: Ավելի լավ է, երբ դու կարողանում ես պարզ ճակատով անմիջապես բանակցել մյուս կողմի հետ: Բայց մենք դրան էլ հիմա պատրաստ չենք, և ոչ միայն այն պատճառով, որ մենք ներսի կոնսենսուս չունենք, այլ նաև այն պատճառով, որ մեր ուժերը հիմա շատ տարբեր են: Մենք ոչինչ չունենք առաջարկելու, չունենք հնարավորություն նրանց այնքան թուլացնելու, որ ընդունեն՝ լավ կլինի մեզ հետ բանակցելը, քան բանակցություններից հրաժարվելը:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Պաշտոնական Երևանից հնչում են Թուրքիայի և Ադրբեջանի օրակարգի հայտարարություններ. քաղաքագետը՝ Փաշինյանի հայտարարության մասին
Երկրում շատ շենքեր են կառուցվել. մարզպետը` Շուռնուխում 3 տարի չկառուցվող տների մասին
Եգիպտոսի աջակցության կարիքը ունենք Գազայի գոտի մարդասիրական օգնություն տեղափոխելու համար. Փաշինյան
ՀՀ-ում բացի ՀՀ կառավարությունից այլ կառավարություն գոյություն ունենալ չի կարող․ Փաշինյան
Ռուս-թուրքական մեղրամիսը կարծես ավարտվում է, հարց է՝ Հայաստանը կարո՞ղ է օգտվել․ Ռուբեն Մելքոնյան
Բացահայտելով ուժեղ գործատուի գաղտնիքները․ Երևան մոլը` Career city fest 2K24-ին․
Փաշինյանը շեն տուն հարս չի եկել, ավեր տուն է հարս եկել․ քաղաքացին՝ Տավուշի գյուղերի մասին
«Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ն լուրջ դեր է խաղում Հայաստանում գիտական ներուժի զարգացման ուղղությամբ
Մոսկվայի գործողության գլխավոր նպատակն էր ներքին պայթյուն առաջացնել ՌԴ-ում կրոնական հողի վրա. Հայկ Նահապետյան
Վրաստանի վարչապետի հետ քննարկել ենք սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները․ Փաշինյան
Առանց վերապահումների աջակցում եմ ՀՀ տարածքային ամբողջականությանը․ Կոբախիձե
Տեղի է ունենում անցում պատմական Հայաստանից դեպի իրական Հայաստան. Փաշինյան
Ակադեմիական քաղաքը մետրո ու տրամվայ է ունենալու, երթուղին կսկսի «Սասունցի Դավիթ» կայարանից․ նախարար
4 գյուղ հանձնելը խաթարելու է Տավուշի պաշտպանական գիծը՝ դուռ բացելով Բաքվի հաջորդ հարձակման համար․ Տիգրան Աբրահամյան
Հայաստանը իր տարածքից զիջելու ոչինչ չունի, այն ինչ մերն է, մերն է․ Անդրանիկ Քոչարյան
Փողոցային գործողություններ, աշխատանք՝ համակիրների հետ․ օգտագործելու ենք մեր ողջ գործիքակազմը․ Սեյրան Օհանյան
Փաշինյանի հակասահմանադրական գործողությունների վերաբերյալ իրավական մեխանիզմները կարող են գործել իշխանափոխությունից հետո. Սիրանուշ Սահակյան
Միակ իրավական հիմքը՝ որտեղ է սկսվում Հայաստանը և ավարտվում Ադրբեջանը, Ռուսաստանում է․ Գարիկ Քեռյան
Քարտեզների վերաբերյալ որևէ համաձայնություն Հայաստանի ու Ադրբեջանի միջև չկա. Փաշինյան
30 մլն դոլարի ներդրում. հանքանյութից՝ վերջնական արտադրանք. Երևանի ոսկերչական ֆաբրիկայի ցուցանիշները
Քարտեզներ են տպել և ցրել ժողովրդի մեջ և այդպես Խորհրդային Ադրբեջանին տվել անկլավներ. քարտեզագետ
Հարմարավետ ու ապահով․ Zover Estates-ի կողմից Ավանում կառուցվող Leveloft թաղամասը շուտով պատրաստ կլինի
ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. գլխավոր քարտուղար
Շաբաթվա վերջում պատերազմ կլինի, եթե ոչինչ չանենք, հետո ինձ կասեք՝ մենք գյուղացի էինք, բա դու՞ք․ Փաշինյան
Պետք է թույլ չտանք պшտերшզմի սկսում․ սահմանազատման գործընթացը մտնում է գործնական փուլ․ Փաշինյան
Որ ասում են` Տավուշի գյուղերը ուզում է տա, մարզում Խրեմլու անունով գյուղ կա՞, ո՞վ է ղեկավարը․ Փաշինյան
Մենք ուզում ենք շփման գիծը փոխարինել սահմանով, այն իրավական պարիսպ կկառուցի․ Փաշինյանը՝ Կիրանցում
Բաքուն չի նահանջելու, մենք պետք է կանգնենք սահմանին ու պահանջող լինենք. Փաշինյան
Մենք դավաճան ու հող ծախող չենք, ժողովուրդ ջան, թողեք այս ճանապարհով գնանք. Փաշինյանը` տավուշցիներին
Մենք կկորցնենք մեր բոլոր սահմանները, եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ. Փաշինյան
Հավանական է, որ հաջորդ իշխանությունը ՀՀ-ում լինի Արևմուտք-Ռուսաստան կոնսենսուսով՝ ինչպես 2018-ին․ Վիգեն Հակոբյան
Մեզ համար Երևանը հատուկ դեր է խաղում ԱՊՀ-ում և Հարավային Կովկասում.Ղազախստանի ԱԳ նախարար
Մենք չիրացված մեծ հնարավորություններ ունենք. Միրզոյանը՝ հայ-ղազախական հարաբերությունների մասին
Քաղաքն այլանդակել ես թույլ չեմ տալու. Ավինյանը՝ անօրինական շինությունների մասին
Պետք է սկսենք խզել պայմանագրերը, մանկապարտեզներում թերացումներ ունենք. Ավինյան
Այդ տնկիները քանի՞ տարի են տնկարանում մնալու, որ հետո տեղադրվեն Երևանում. Ավինյանը՝ Բեգոյանին
ՀՀ սոցիալական քաղաքականությունը եղել է նրա համար, որ աղքատը շարունակի մնալ աղքատ․ Փաշինյան
ՀՀ-ում 60 բուհ կա, պրոբլեմ է. սա նշանակում է 60 ռեկտոր,120 պրոռեկտոր, մի քանի հարյուր դեկան․ Փաշինյան
Հողերը հանձնում են իշխանությանը 2 անգամ ընտրած մտավորականները և միջին բյուջետնիկները․ Վահրամ Սահակյան
Փաշինյանն ասում է, որ 4 գյուղը տալու է, բայց կուլտուրական ձևով է ասում․ Երվանդ Բոզոյան
- 17:15 • 28.03.24 Պաշտոնական Երևանից հնչում են Թուրքիայի և Ադրբեջանի օրակարգի հայտարարություններ. քաղաքագետը՝ Փաշինյանի հայտարարության մասին
- 14:33 • 28.03.24 Երկրում շատ շենքեր են կառուցվել. մարզպետը` Շուռնուխում 3 տարի չկառուցվող տների մասին
- 12:19 • 28.03.24 Եգիպտոսի աջակցության կարիքը ունենք Գազայի գոտի մարդասիրական օգնություն տեղափոխելու համար. Փաշինյան
- 12:03 • 28.03.24 ՀՀ-ում բացի ՀՀ կառավարությունից այլ կառավարություն գոյություն ունենալ չի կարող․ Փաշինյան
- 20:49 • 27.03.24 Ռուս-թուրքական մեղրամիսը կարծես ավարտվում է, հարց է՝ Հայաստանը կարո՞ղ է օգտվել․ Ռուբեն Մելքոնյան
- 16:05 • 26.03.24 Բացահայտելով ուժեղ գործատուի գաղտնիքները․ Երևան մոլը` Career city fest 2K24-ին․
- 14:30 • 26.03.24 Փաշինյանը շեն տուն հարս չի եկել, ավեր տուն է հարս եկել․ քաղաքացին՝ Տավուշի գյուղերի մասին
- 13:02 • 26.03.24 «Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ն լուրջ դեր է խաղում Հայաստանում գիտական ներուժի զարգացման ուղղությամբ
- 20:45 • 25.03.24 Մոսկվայի գործողության գլխավոր նպատակն էր ներքին պայթյուն առաջացնել ՌԴ-ում կրոնական հողի վրա. Հայկ Նահապետյան
- 15:24 • 25.03.24 Վրաստանի վարչապետի հետ քննարկել ենք սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները․ Փաշինյան
- 15:23 • 25.03.24 Առանց վերապահումների աջակցում եմ ՀՀ տարածքային ամբողջականությանը․ Կոբախիձե
- 10:34 • 25.03.24 Տեղի է ունենում անցում պատմական Հայաստանից դեպի իրական Հայաստան. Փաշինյան
- 14:55 • 22.03.24 Ակադեմիական քաղաքը մետրո ու տրամվայ է ունենալու, երթուղին կսկսի «Սասունցի Դավիթ» կայարանից․ նախարար
- 20:44 • 21.03.24 4 գյուղ հանձնելը խաթարելու է Տավուշի պաշտպանական գիծը՝ դուռ բացելով Բաքվի հաջորդ հարձակման համար․ Տիգրան Աբրահամյան
- 14:25 • 21.03.24 Հայաստանը իր տարածքից զիջելու ոչինչ չունի, այն ինչ մերն է, մերն է․ Անդրանիկ Քոչարյան
- 13:25 • 21.03.24 Փողոցային գործողություններ, աշխատանք՝ համակիրների հետ․ օգտագործելու ենք մեր ողջ գործիքակազմը․ Սեյրան Օհանյան
- 12:02 • 21.03.24 Փաշինյանի հակասահմանադրական գործողությունների վերաբերյալ իրավական մեխանիզմները կարող են գործել իշխանափոխությունից հետո. Սիրանուշ Սահակյան
- 20:42 • 20.03.24 Միակ իրավական հիմքը՝ որտեղ է սկսվում Հայաստանը և ավարտվում Ադրբեջանը, Ռուսաստանում է․ Գարիկ Քեռյան
- 17:19 • 20.03.24 Քարտեզների վերաբերյալ որևէ համաձայնություն Հայաստանի ու Ադրբեջանի միջև չկա. Փաշինյան
- 15:22 • 20.03.24 30 մլն դոլարի ներդրում. հանքանյութից՝ վերջնական արտադրանք. Երևանի ոսկերչական ֆաբրիկայի ցուցանիշները
- 12:58 • 20.03.24 Քարտեզներ են տպել և ցրել ժողովրդի մեջ և այդպես Խորհրդային Ադրբեջանին տվել անկլավներ. քարտեզագետ
- 12:11 • 20.03.24 Հարմարավետ ու ապահով․ Zover Estates-ի կողմից Ավանում կառուցվող Leveloft թաղամասը շուտով պատրաստ կլինի
- 14:08 • 19.03.24 ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. գլխավոր քարտուղար
- 12:12 • 19.03.24 Շաբաթվա վերջում պատերազմ կլինի, եթե ոչինչ չանենք, հետո ինձ կասեք՝ մենք գյուղացի էինք, բա դու՞ք․ Փաշինյան
- 12:12 • 19.03.24 Պետք է թույլ չտանք պшտերшզմի սկսում․ սահմանազատման գործընթացը մտնում է գործնական փուլ․ Փաշինյան
- 12:11 • 19.03.24 Որ ասում են` Տավուշի գյուղերը ուզում է տա, մարզում Խրեմլու անունով գյուղ կա՞, ո՞վ է ղեկավարը․ Փաշինյան
- 11:49 • 19.03.24 Մենք ուզում ենք շփման գիծը փոխարինել սահմանով, այն իրավական պարիսպ կկառուցի․ Փաշինյանը՝ Կիրանցում
- 11:47 • 19.03.24 Բաքուն չի նահանջելու, մենք պետք է կանգնենք սահմանին ու պահանջող լինենք. Փաշինյան
- 11:42 • 19.03.24 Մենք դավաճան ու հող ծախող չենք, ժողովուրդ ջան, թողեք այս ճանապարհով գնանք. Փաշինյանը` տավուշցիներին
- 11:41 • 19.03.24 Մենք կկորցնենք մեր բոլոր սահմանները, եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ. Փաշինյան
- 20:50 • 18.03.24 Հավանական է, որ հաջորդ իշխանությունը ՀՀ-ում լինի Արևմուտք-Ռուսաստան կոնսենսուսով՝ ինչպես 2018-ին․ Վիգեն Հակոբյան
- 14:35 • 18.03.24 Մեզ համար Երևանը հատուկ դեր է խաղում ԱՊՀ-ում և Հարավային Կովկասում.Ղազախստանի ԱԳ նախարար
- 14:31 • 18.03.24 Մենք չիրացված մեծ հնարավորություններ ունենք. Միրզոյանը՝ հայ-ղազախական հարաբերությունների մասին
- 11:21 • 18.03.24 Քաղաքն այլանդակել ես թույլ չեմ տալու. Ավինյանը՝ անօրինական շինությունների մասին
- 11:13 • 18.03.24 Պետք է սկսենք խզել պայմանագրերը, մանկապարտեզներում թերացումներ ունենք. Ավինյան
- 11:11 • 18.03.24 Այդ տնկիները քանի՞ տարի են տնկարանում մնալու, որ հետո տեղադրվեն Երևանում. Ավինյանը՝ Բեգոյանին
- 18:32 • 16.03.24 ՀՀ սոցիալական քաղաքականությունը եղել է նրա համար, որ աղքատը շարունակի մնալ աղքատ․ Փաշինյան
- 18:30 • 16.03.24 ՀՀ-ում 60 բուհ կա, պրոբլեմ է. սա նշանակում է 60 ռեկտոր,120 պրոռեկտոր, մի քանի հարյուր դեկան․ Փաշինյան
- 20:47 • 15.03.24 Հողերը հանձնում են իշխանությանը 2 անգամ ընտրած մտավորականները և միջին բյուջետնիկները․ Վահրամ Սահակյան
- 14:31 • 15.03.24 Փաշինյանն ասում է, որ 4 գյուղը տալու է, բայց կուլտուրական ձևով է ասում․ Երվանդ Բոզոյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Քաղաքականություն 09:21 • 28/03 Սամվել Շահրամանյանը Le Figaro-ին ասել է՝ քանի հայ է մնացել օկուպացված Արցախում Մեր տվյալներով՝ այսօր օկուպացված Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում 10 կամ 11 հայ է մնացել։ Այս մասին ֆրանսիական Le Figaroի հետ զրույցում հայտարարել է օկուպացված Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյան
-
Քաղաքականություն 13:23 • 28/03 Ադրբեջանական լրատվամիջոցներում լայնորեն տարածվել է Փաշինյանի` «վտարանդի կառավարության» մասին այսօրվա հայտարարությունը Ադրբեջանական լրատվամիջոցներում, թելեգրամյան ալիքներում լայնորեն տարածվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունն այն մասին, որ ՀՀում բացի ՀՀ կառավարությունից այլ կառավարություն գոյություն ունենալ չի
-
Քաղաքականություն 11:38 • 28/03 ՀՀ-ում բացի ՀՀ կառավարությունից այլ կառավարություն գոյություն ունենալ չի կարող. Փաշինյանը՝ ԼՂ-ից տեղահանվածների մասին (տեսանյութ) Նրանք, ովքեր այդ ուղերձներով հադես են գալիս, նրանք այդ ուղերձներով հանդես գալու հնարավորություն են ունեցել, ասենք ամեն մեկը գնա մի բնակարան վարձի, ցուցանակ կպցնի ասի մենք կառավարություն ենք»,- ասել է նա:
-
Իրադարձային 21:27 • 28/03 Տարրական և միջին դասարաններում երեխաների թիվն առավելագույնը կլինի 25, իսկ ավագ դասարանում՝ 20․ դա դրական ազդեցություն կունենա կրթության որակի վրա․ Անդրեասյան Նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ, մասնավորապես՝ տարրական դասարաններում հանվել են անբավարար գնահատականները:
-
Իրադարձային 09:56 • 28/03 Եղանակային վատ պայմանների պատճառով Վրաստանից Հայաստան տանող ճանապարհը փակ է Հաղորդվում է, որ Բքի և վատ տեսանելիության պատճառով Կոդա-Պարծխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա միջպետական ավտոճանապարհի 94-ից 110-րդ կմ (Փարավանի լեռնանցք) հատվածում արգելվում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը:
-
Ժամանց 15:16 • 28/03 Սաուդյան Արաբիան պատմության մեջ առաջին անգամ կմասնակցի «Միսս Տիեզերք» մրցույթին (լուսանկարներ) Սաուդյան Արաբիան «պատմական քայլ» է արել երկիրն այս տարի առաջին անգամ կմասնակցի «Միսս Տիեզերք» գեղեցկության մրցույթին Այս մասին almonitorcomը՝ նկատելով, որ սա տեղի է ունենում այն ֆոնին, երբ խի
-
Քաղաքականություն 12:32 • 28/03 Հայաստանն աշխարհի աչքի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա Վաշինգտոնում, Բրյուսելում և Երևանում ձևական զարմանում են, թե ինչու է ապրիլի 5ին կայանալիք ՀայաստանԵՄԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը «մտահոգություններ» առաջացնում շատերի մոտ։ Այս մասին թելեգրամյան ալիքո
-
Իրադարձային 13:53 • 28/03 Ադրբեջանի ՄԻՊ-ն օկուպացված Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած արցախցիների հետ Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան օկուպացված Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած արցախցիների հետ։ Նա այցելել է Ադրբեջանի աշխատանքի և սոցիալական պաշտպանութ
-
Քաղաքականություն 14:46 • 28/03 Արցախը երբևէ Հայաստանի համար վտանգ չի եղել, դա մանիպուլյացիա է իշխանությունը պահելու համար. Արցախի ԱԺ պատգամավորը՝ Փաշինյանի հայտարարության մասին Նա ասում էր «Արցախը Հայաստան է և վերջ», հիմա սրանք հակասական չե՞ն: Փաշինյանի որ մի ասածը մեկնաբանենք, նա վաղը կարող է 180 աստիճան փոխված հայտարարություն անի, որը այսօրվա հայտարարությանը հակասի:
-
Մշակույթ 14:51 • 28/03 Հնագետները Նախիջևանում հայտնաբերել են 4,000 տարի առաջ ապրած «ամազոնուհիների» մնացորդներ Հնագետները ժամանակակից Նախիջևանի տարածքում պեղումների արդյունքում հայտնաբերել են 4,000 տարի առաջ ապրած հին ամազոնուհիների՝ կին մարտիկների գերեզմաններ, որոնք թվագրվում են բրոնզե դարաշրջանին: Այս մասին գրում է բրիտանական The Guardian պարբերականը:
-
Մամուլի տեսություն 08:44 • 28/03 Ինչու չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ» «Փաստը» փորձեց կառավարությունից ստանալ պատասխան, թե ինչո՞ւ է արարողակարգային նման «շեղում» թույլ տրվել: Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն ի պատասխան ասաց. «Ես ՀՀ վարչապետի խոսնակն եմ, իրավասու եմ պատասխանել վարչապետի հանդիպումների մասով»:
-
Քաղաքականություն 09:21 • 28/03 Սամվել Շահրամանյանը Le Figaro-ին ասել է՝ քանի հայ է մնացել օկուպացված Արցախում Մեր տվյալներով՝ այսօր օկուպացված Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում 10 կամ 11 հայ է մնացել։ Այս մասին ֆրանսիական Le Figaroի հետ զրույցում հայտարարել է օկուպացված Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյան
-
Քաղաքականություն 13:23 • 28/03 Ադրբեջանական լրատվամիջոցներում լայնորեն տարածվել է Փաշինյանի` «վտարանդի կառավարության» մասին այսօրվա հայտարարությունը Ադրբեջանական լրատվամիջոցներում, թելեգրամյան ալիքներում լայնորեն տարածվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունն այն մասին, որ ՀՀում բացի ՀՀ կառավարությունից այլ կառավարություն գոյություն ունենալ չի
-
Քաղաքականություն 11:38 • 28/03 ՀՀ-ում բացի ՀՀ կառավարությունից այլ կառավարություն գոյություն ունենալ չի կարող. Փաշինյանը՝ ԼՂ-ից տեղահանվածների մասին (տեսանյութ) Նրանք, ովքեր այդ ուղերձներով հադես են գալիս, նրանք այդ ուղերձներով հանդես գալու հնարավորություն են ունեցել, ասենք ամեն մեկը գնա մի բնակարան վարձի, ցուցանակ կպցնի ասի մենք կառավարություն ենք»,- ասել է նա:
-
Իրադարձային 21:27 • 28/03 Տարրական և միջին դասարաններում երեխաների թիվն առավելագույնը կլինի 25, իսկ ավագ դասարանում՝ 20․ դա դրական ազդեցություն կունենա կրթության որակի վրա․ Անդրեասյան Նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ, մասնավորապես՝ տարրական դասարաններում հանվել են անբավարար գնահատականները:
-
Իրադարձային 09:56 • 28/03 Եղանակային վատ պայմանների պատճառով Վրաստանից Հայաստան տանող ճանապարհը փակ է Հաղորդվում է, որ Բքի և վատ տեսանելիության պատճառով Կոդա-Պարծխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա միջպետական ավտոճանապարհի 94-ից 110-րդ կմ (Փարավանի լեռնանցք) հատվածում արգելվում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը:
-
Ժամանց 15:16 • 28/03 Սաուդյան Արաբիան պատմության մեջ առաջին անգամ կմասնակցի «Միսս Տիեզերք» մրցույթին (լուսանկարներ) Սաուդյան Արաբիան «պատմական քայլ» է արել երկիրն այս տարի առաջին անգամ կմասնակցի «Միսս Տիեզերք» գեղեցկության մրցույթին Այս մասին almonitorcomը՝ նկատելով, որ սա տեղի է ունենում այն ֆոնին, երբ խի
-
Քաղաքականություն 12:32 • 28/03 Հայաստանն աշխարհի աչքի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա Վաշինգտոնում, Բրյուսելում և Երևանում ձևական զարմանում են, թե ինչու է ապրիլի 5ին կայանալիք ՀայաստանԵՄԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը «մտահոգություններ» առաջացնում շատերի մոտ։ Այս մասին թելեգրամյան ալիքո
-
Իրադարձային 13:53 • 28/03 Ադրբեջանի ՄԻՊ-ն օկուպացված Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած արցախցիների հետ Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան օկուպացված Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած արցախցիների հետ։ Նա այցելել է Ադրբեջանի աշխատանքի և սոցիալական պաշտպանութ
-
Քաղաքականություն 14:46 • 28/03 Արցախը երբևէ Հայաստանի համար վտանգ չի եղել, դա մանիպուլյացիա է իշխանությունը պահելու համար. Արցախի ԱԺ պատգամավորը՝ Փաշինյանի հայտարարության մասին Նա ասում էր «Արցախը Հայաստան է և վերջ», հիմա սրանք հակասական չե՞ն: Փաշինյանի որ մի ասածը մեկնաբանենք, նա վաղը կարող է 180 աստիճան փոխված հայտարարություն անի, որը այսօրվա հայտարարությանը հակասի:
-
Մշակույթ 14:51 • 28/03 Հնագետները Նախիջևանում հայտնաբերել են 4,000 տարի առաջ ապրած «ամազոնուհիների» մնացորդներ Հնագետները ժամանակակից Նախիջևանի տարածքում պեղումների արդյունքում հայտնաբերել են 4,000 տարի առաջ ապրած հին ամազոնուհիների՝ կին մարտիկների գերեզմաններ, որոնք թվագրվում են բրոնզե դարաշրջանին: Այս մասին գրում է բրիտանական The Guardian պարբերականը:
-
Մամուլի տեսություն 08:44 • 28/03 Ինչու չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ» «Փաստը» փորձեց կառավարությունից ստանալ պատասխան, թե ինչո՞ւ է արարողակարգային նման «շեղում» թույլ տրվել: Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն ի պատասխան ասաց. «Ես ՀՀ վարչապետի խոսնակն եմ, իրավասու եմ պատասխանել վարչապետի հանդիպումների մասով»:
-
Իրադարձային 10:19 • 25/03 Crocus City Hall-ի գործով կալանավորվածներից մեկը փետրվարին լուսանկարներ էր հրապարակել Ստամբուլից Մերձմոսկովյան Crocus City Hall համալիրում ահաբեկչություն կատարելու համար մեղադրվողներից մեկը՝ Շամսիդին Ֆարիդունին, Instagramում Ստամբուլից լուսանկարներ էր հրապարակել։ Այս մասին գրում է kommersantruնՓետրվարի 23ի
-
Իրավունք 09:03 • 25/03 Մոսկվայի դատարանը երկու ամսով կալանավորեց «Կրոկուս»-ի գործով անցնող չորս անձի, նրանցից երկուսն ընդունել են իրենց մեղքը (լուսանկարներ) Նշվում է, որ նրանք կալանքի տակ կմնան մինչև մայիսի 22-ը։ Նրանցից երկուսն ամբողջությամբ ընդունել են իրենց մեղքը, նրանց սպառնում է ցմահ ազատազրկում։
-
Իրադարձային 19:22 • 22/03 Որքանո՞վ են հավաստի Հայաստանում ամենաշատ որոնվող կայքերի մասին Ahrefs-ի աղմուկ հանած տվյալները, ի՞նչ պատկեր են ցույց տալիս մյուս հաշվիչ կայքերը Semrush-ի տվյալներով ոչ մի գեմբլինգ կայք չի գտվում ամենաշատ այցելվող կայքերի ցանկում։ Այստեղ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ տվյալների վրա որոշակի ազդեցություն կարող է ունենալ նաեւ SEO գործիքների կիրառումը։
-
Սպորտ 09:25 • 26/03 Հայտնի է՝ որ ֆուտբոլիստն է գրավ վճարել Դանի Ալվեշի համար Աղբյուրի փոխանցմամբ՝ ինքը՝ Դանի Ալվեշը, պարտքերի ու բանկային սառեցված հաշիվների պատճառով այդքան գումար չի ունեցել։ Մեմֆիս Դեպայը բրազիլացի ֆուտբոլիստի հետ ընկերացել է 2021/2022 մրցաշրջանում «Բարսելոնայի» կազմում նրանց համատեղ ելույթների ժամանակ։
-
Մամուլի տեսություն 10:52 • 23/03 Ինչու է Նիկոլ Փաշինյանը գնում Մոսկվա. «Փաստ» «Փաստ» թերթի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը կմեկնի Մոսկվա ու կմասնակցի Եվրասիական տնտեսական միության հոբել յանական գագաթաժողովին: Մեր աղբյուրների փոխանցմամբ, այս հարցը բավական թեժ քննարկումների առիթ է դարձել ՔՊ վարչության վերջին նիստերից մեկում:
-
Իրադարձային 11:44 • 22/03 Հունգարիայի վարչապետը չի բացառել, որ Արևմուտքը 2-3 ամսից կորոշի զnրք ուղարկել Ուկրաինա Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, ելույթ ունենալով Radio Kossuthի եթերում, չի բացառել, որ 23 ամսից արևմտյան զորքերը կլինեն Ուկրաինայում, քանի որ հակամարտության նախկին զարգացումումները ցույց են տալիս, որ սկզբում անհավ
-
Իրադարձային 13:10 • 23/03 «Կրոկուս»-ի գործով ձերբակալվածներից չորսը հայտնաբերվել են Ուկրաինայի հետ սահմանից ոչ հեռու. ՌԴ ՔԿ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ ԱԴԾ տնօրեն Բորտնիկովը Պուտինին զեկուցել է 11 մարդու այդ թվում՝ 4 ահաբեկիչների ձերբակալության մասին, որոնք անմիջական մասնակցություն են ահաբեկչությանը։
-
Իրավունք 10:16 • 26/03 Սանկտ Պետերբուրգի բնակչին օդանավակայանում ձերբակալել են Crocus-ի վերաբերյալ գրառումների համար. նա պատրաստվում էր Հայաստան մեկնել Սանկտ Պետերբուրգի բնակիչ, հայտնի դեկորատոր Նիկոլայ Կոնաշենոկին ձերբակալել են «Պուլկովո» օդանավակայանում, որտեղից մտադիր էր Հայաստան թռչել Մոսկվայով։ Այս ամսին գրում է kommersantruնԱվելի վաղ Նիկոլայ Կո
Սպորտ
-
16:24 • 28.03.24 Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Իրադարձային
-
21:51 • 28.03.24 Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկարներ)
Մշակույթ
-
12:36 • 27.03.24 Եվա Մենդեսը պատմել է՝ հանուն ում է հրաժարվել կինոկարիերայից
Գիտություն/տեխնիկա
-
11:05 • 27.03.24 Mercedes-Benz-ը թարմացրել է G-Class-ը (լուսանկարներ)