Ադրբեջանի ղեկավարն իր վերջին հայտարարությամբ մեզ մատուցել է «հոյակապ» նվեր իր իսկ դիմակը պատռելու համար. Ն. Կարապետյան
Ալիևի վերջին հայտարարությունը, որում նա Երևանը Ադրբեջանի պատմական հողն է համարում և խոսում հետ վերադարձնելու մասին, մենք պետք է օգտագործենք միջազգային հարթակներում՝ ի ցույց դնելու մեր հարևան պետության ռազմատենչ տրամադրվածությունը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանը: Նա կարծում է, որ այս հայտարարությունն արվել էր ներքին լսարանի համար և կապված է Ադրբեջանի արտահերթ նախագահական ընտրությունների հետ: Նաիրա Կարապետյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձել է նաև ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում հայկական պատվիրակության աշխատանքին:
-Տիկի՛ն Կարապետյան, ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում հայկական պատվիրակության աշխատանքը ինչպե՞ս եք գնահատում: Միջազգային քաղաքական ամբիոնն ինչպե՞ս ենք օգտագործում մեզ համար կարևոր նշանակության հարցեր բարձրացնելու, նաև ադրբեջանական ստահոդ հայտարարություններին հակադարձելու համար:
-Տեսեք, հիմա ԵԽԽՎ-ում ձմեռային նստաշրջանը ապացուցեց, որ ստեղծվել է բավականին առողջ միջավայր, և վերջնականապես ԵԽԽՎ-ում մերժվեցին ադրբեջանական լոբբիի տակ գտնվող մի շարք գործիչներ: Ինչպես մենք տեսանք, նոր նստաշրջանում մի շարք, այսպես կոչված՝ ինքնաբացահայտված ադրբեջանական լոբբիստներն այլևս ընդգրկված չէին իրենց ազգային պատվիրակություններում: Խոսքս Գերմանիայի, Բելգիայի պատվիրակությունների մասին է: Մարդիկ պարզապես իրոք անհանգստացած են այդ անկախ հետաքննող մարմնի գործունեությունից և հետագա սկանդալներից խուսափելու համար նախընտրել են ընդհանրապես չլինել ԵԽԽՎ-ում: Նաև կցանկանայի նշել, որ ԵԽԽՎ-ում իբրև շատ մեծ դրական արձագանք Հայաստանի աշխատանքի, եղավ նախագահի վերջին ելույթն ու հարցուպատասխանը, որին նախորդող հանդիպումների ժամանակ թե՛ Եվրոպայի խորհրդի քարտուղար Թյորբյորն Յանգլանդի կողմից, թե՛ մի շարք մարդկանց կողմից շեշտվել է Հայաստանում արձանագրված դրական պրոգրեսը. գիտեք, որ Հայաստանը, լինելով մոնիթորինգի տակ գտնվող երկիր, արդեն թևակոխել է հետմոնիթորինգային շրջանի երկրների շարքում դասվելու պրոցեսին, այսինքն` շատ շուտով կդիտարկվի Հայաստանի հարցը, և ես ավելի քան վստահ եմ, որ մենք մոնիթորինգի տակից դուրս կգանք ի տարբերություն Թուրքիայի, որի վերջին զարգացումների հետևանքով ԵԽԽՎ-ն որոշում կայացրեց և վերադարձրեց մոնիթորինգի գործընթաց:
-ԵԽԽՎ այս նստաշրջանում ՀՀ նախագահի ելույթից, որում անդրադարձ եղավ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարին, արցախյան խնդրի կարգավորմանը, հայ -թուրքական հարաբերություններին, հիմնական ի՞նչ շեշտադրումներ կառանձնացնեք:
-Ինձ համար շատ հստակ էր նախագահի այն ուղերձը, որ Հայաստանը շատ հստակ քայլերով անցնում է ժողովրդավարության ուղին: Հայաստանում քաղաքական պրոցեսներն այլևս միմիայն համապատասխանում են ժողովրդավարական նորմերին, և վերջին այդ քայլը, որ Հայաստանը անում է՝ ապրիլին վերջնականապես անցնելով խորհրդարանական կառավարման համակարգի, կարծում եմ՝ հետխորհրդային երկրների մեջ առանձնահատուկ է: Դա գրանցված լուրջ հաղթանակ է, քանի որ գիտեք, որ հետխորհրդային ներկայիս պետությունները մենթալիտետով շատ դժվարանում են ավտորիտար ռեժիմից անցնել ավելի ժողովրդավարի: Հաջորդ մեսիջը, որը շատ հստակ էր նախագահի կողմից դրված, մեր արտաքին քաղաքականության հաղթանակներն էր: Մենք, փաստորեն, հանդիսանում ենք Եվրոպայի համար օրինակ՝ինչպես կարելի է վարել կոմպլեմենտար քաղաքականություն. դեռևս մի քանի տարի առաջ Եվրոպայի աչքերում մեր՝ ԵԱՏՄ-ին միանալը և Եվրամիության հետ համաձայնագրի ստորագրման ձգձգումը բազմիցս անհիմն շահարկումների արժանացան, չնայած հիմա մենք կարողանում ենք արձանագրել, որ ստորագրված փաստաթուղթը մտածված է, կշռադատված է և որևէ կերպ չի խանգարում որևէ պարտավորությունների, որոնք մենք արդեն իսկ ստանձնել ենք: Ելույթներում հնչեցին հենց այդ կարծիքները, որ այո, Հայաստանը այսօր կարող է լինել օրինակ կոմպլեմենտար քաղաքականության հաջողված փորձի առումով:
-Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովի հարցին անդրադառնանք՝ կապված Խոջալուի դեպքերի հետ: Ի՞նչ եք կարծում, Ադրբեջանի կողմից ամեն անգամ այս տեսակ հարցադրումների հնչեցումը հասնո՞ւմ է նպատակին, թե՞ օգնում է ավելի շատ շեշտադրել մեր հիմնական մոտեցումները:
-Շատ կանխատեսելի էր, որ Սամադ Սեիդովը կբարձրացնի Խոջալուի հարցը, և արդեն իսկ բացարձակ որևէ զարմանք չի առաջացնում այդ պետության պատվիրակների, պատվիրակության ղեկավարի կողմից կանխավ բացասական երանգով պատասխան ստանալու ակնկալիքով անգամ հարցը բարձրացնելը, որովհետև ես վստահ եմ, որ մի կողմ դնելով ադրբեջանական հիվանդ պրոպագանդան՝ նույն Խոջալուն, որ գիտեք Հայաստանի մասնակցությամբ չի իրականացվել, և Ադրբեջանի ներքին քաղաքական խնդիրների համար է եղել այդ ոճիրը, որը իրականացվել է խաղաղ բնակչության հանդեպ, իսկ Սամադ Սեիդովը քաջ տիրապետում է այդ ինֆորմացիային, բնականաբար նա պետք է պատրաստ լիներ կոշտ պատասխանի: Ինձ նախագահի պատասխանի մեջ առավել առանձնահատուկ դուր եկավ ՄԱԿ-ի հայտնի բանաձևերում Ադրբեջանի պարտավորությունների չկատարման խնդիրը, որովհետև գիտենք, որ արդեն 20 տարուց ավելի է, որ Ադրբեջանը տարբեր հարթակներում փորձում է շահարկել հենց ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի այս 4 բանաձևերը՝ մոռանալով, որ հենց Ադրբեջանն է, որ չի իրականացնում իր պարտավորությունները կատարել: Նախագահը, հնչեցնելով այդ բարձր ամբիոնից մեզ համար հայտնի իրողությունը, այն լսելի դարձրեց 47 պետությունների համար: Կարծում եմ՝ Սամադ Սեիդովը և իր ղեկավարությունը պետք է հետևություն անեն հաջորդ անգամ որևէ անհիմն և մակերեսային հայտարարություն անելուց առաջ:
-Տիկի՛ն Կարապետյան, ԵԽԽՎ նախկին նախագահի՝ Պեդրո Ագրամունտի հրաժարականը հայտնի կոռուպցիոն սկանդալային պատմություններից հետո կարո՞ղ ենք համարել նաև հայկական պատվիրակության պայքարի արդյունք, երբ բազմաթիվ անգամ մատնանշվում էր շահադիտական նպատակներով Ադրբեջանի նկատմամբ ակնհայտ կողմնապահություն դրսևորելու իրողությունը:
-Չնայած վերջնական դրդապատճառն այլ էր, բայց հայկական պատվիրակության և հայկական դիվանագիտական կորպուսի հետևողական աշխատանքի արդյունքում Պեդրո Ագրամունտի և նրան սատարողների հեղինակությունը շատ և շատ խարխլված էր: Այո, ես գտնում եմ, որ դա նաև մեր աշխատանքի արդյունքն էր, որովհետև հնարավոր չէ Ադրբեջանից ստացված մեծ գումարների արդյունքում տարիներ շարունակ «տեռորի» մեջ պահել ժամանակին ժողովրդավարության բնօրրան հանդիսացող Եվրոպայի խորհուրդը և վերածել այն կաշառակերության բնօրրանի: Պեդրո Ագրամունտի հրաժարականը պահանջողներից առաջիններից էր ներկայիս ԵԽԽՎ նախագահ Միքելե Նիկոլետին, շատ սկզբունքային, շատ ազնիվ, շատ դրական և թույլ տվեք նաև այդ դիտարկումը անել՝ հայերի բարեկամ, բառիս լավ իմաստով, քանի որ ադեկվատ քաղաքական գործիչը ԵԽԽՎ-ում առանձնանում է փաստերը ինքնուրույն ծանրութեթև անելով և ինքնուրույն եզրակացություններ անելով: Նիկոլետիի նման ազնիվ և սկզբունքային պատգամավորները շատ ժամանակ Ադրբեջանի և ադրբեջանցի լոբբիստների կողմից արժանացել են Հայաստանի լոբբիստ անվանմանը, ինչը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը, որովհետև մենք ներկայացնում ենք ընդամենը ճշմարտությունը, իսկ ճշմարտությունը ընկալելն արդեն գալիս է կոնկրետ այդ քաղաքական գործչից:
- Հաշվի առնելով ձեր նշած որակները, ի՞նչ կփոխի նոր նախագահի գործունեությունը եվրոպական այդ կառույցում:
-Տեսեք, Նիկոլետիին բաժին է հասել շատ դժվար ժամանակաշրջանում ղեկավարել ԵԽԽՎ-ն, քանի որ առողջացման գործընթացը դեռ ավարտված չէ։ Բնականաբար, կան շատ մարդիկ, մի օրում հնարավոր չէ մաքրել կաշառակերությունը, մի օրում հնարավոր չէ մաքրել այդ տարիների ընթացքում կուտակված սև բիծը, որը կար ԵԽԽՎ-ի վրա: Նիկոլետին իրոք, սկզբունքային մարդ է, և մեր պատվիրակության համար հիմա ստեղծված է պարարտ հող բոլոր նախաձեռնություններում բոլոր ոլորտներում նրան աջակից լինելու, որպեսզի կարողանանք վերջիվերջո փաստել, որ ԵԽԽՎ-ն վերադարձել է իր սկզբնական նպատակին: Ինչքանով դա կհաջողվի, ցույց կտա, թե ինչպիսի կատաղի պայքարի կմղեն այն մնացած լոբբիստները, որոնք, ինչպես տեսնում եք, մինչև վերջ չեն լքել Եվրոպայի խորհուրդը։ Դա շատ հստակ երևաց նաև նախագահի հետ հարցուպատասխանի ժամանակ, երբ հարցեր բարձրացվեցին նույն Թուրքիայի վերաբերյալ, նույն հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ, այսինքն` զենքերը բնականաբար վայր չեն դրել մեր հարևանները և շարունակելու են, միգուցե և ավելի քողարկված, քան արվել է: Նիկոլետիին մնում է ունենալ բավարար կամք և բավարար ռեսուրսներ, այս մեկ տարվա ընթացքում մաքրման գործընթացը շարունակելու: Սա, կարծում, եմ դեռ երկար կտևի մի երեք-չորս տարի պետք է, որ մենք ունենանք այն ԵԽԽՎ-ն, որի մասին երազում ենք:
- Անդրադառնանք, Ալիևի վերջին հայտարարությանը. «Նոր Ադրբեջան» իշխող կուսակցության համագումարի ժամանակ նա ասաց, որ «Երևանն Ադրբեջանի պատմական հողն է, և պետք է այն վերադարձնել ադրբեջանցիներին»: Ըստ Ձեզ՝ ինչպես պետք է վերաբերվենք այս տեսակ հայտարարությանը, շատերն այն զվարճալի որակեցին:
- Ալիևի այս հայտարարությունը զվարճանք և ծիծաղ առաջացրեց սոցիալական տիրույթում, բայց ես սրան մի քիչ ավելի լուրջ կվերաբերվի, որովհետև սա մի ազդակ է, որը մենք միանշանակ պետք է օգտագործենք: Փաստորեն հարևան երկրի ղեկավարը, ով միջազգային հարթակներում բազմիցս և շարունակաբար հավաստիացնում է , որ խաղաղ կարգավորման կողմնակից է, ի ցույց աշխարհի հայտարարում է մի բան, որը այո, մեզ համար ծիծաղելի է, բայց միջազգային հանրության համար պիտի մտահոգիչ լինի: Եթե նա համոզմունք է հայտնում, որ Երևանը և Հայաստանը պատմական ադրբեջանական տարածքներ են և նրանք պարտադիր մի օր պետք է վերադառնան, կարծում եմ, մենք պետք է օգտագործենք այս հայտարարությունը միջազգային հարթակներում ի ցույց դնելու մեր հարևան պետության ռազմատենչ տրամադրվածությունը կամ գոնե իր հասարակությանը նման մթնոլորտում և նման միջավայրում պահելու փաստը: Բնականաբար, հայտարարությունն արվել էր ներքին լսարանի համար, դա կապված է այս արտահերթ, արագացված նախագահական ընտրությունների հետ, և բնականաբար երկրի ղեկավարը հնչեցնում է այն, ինչ ուզում է լսել իր էլեկտորատը։ Բայց այսպիսի հայտարարությունը չի կարելի թողնել առանց ուշադրության: Ես մեծ գոհունակությամբ նկատեցի, որ հասարակական մի քանի շարժումներ արդեն ֆլեշմոբեր են սկսել տարբեր պատմամշակութային հուշարձանների մոտ նկարվում են և ապացուցում, որ Հայաստանը շատ ավելի հին է քան Ադրբեջան կոչվող պետությունը, բայց կարծում եմ, որ շատ ավելի լուրջ և շատ ավելի ծանրակշիռ հարթակներում պետք է ուշադրություն դարձնել այս հայտարարության վրա: Միջազգային արտաքին քաղաքականության մեջ նման «նվերները» չի կարելի առանց ուշադրության թողել: Ադրբեջանի ղեկավարը մեզ մատուցել է հոյակապ «նվեր» իր իսկ դիմակը պատռելու համար:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
2018 և 2021 թվականին ՀՀ-ի հպարտ քաղաքացիները մեզ տվել են մանդատ ապահովելու ՀՀ-ի ապագան, և այս մանդատը պետք է իրացվի լիարժեք ու անմնացորդ․ Նիկոլ Փաշինյան
Սահմանազատված սահմաններով, ինքնիշխան ու ժողովրդավար, իրական ՀՀ-ն պետք է դառնա ազգային և պետական գաղափարախոսություն ու հայեցակարգ․ Փաշինյան
Պապ թագավորին հիշատակելով՝ փորձում են քանդել ազգայինի վերջին պատվար Եկեղեցին․ Միքայել Բադալյան
Շինարարական համայնք ստեղծող ու համալիր լուծումներ առաջարկող «Իննոթեկ» ապրանքանիշը արդեն շուկայում է
Եկեղեցին ունի սեփականություն, որ պետք է ծառայի պետության կարիքներին. Արթուր Հովհաննիսյան
Աստծո դուռը փակ է այն հոգևորականների համար, որոնք քաղաքականությամբ են զբաղվում․ ՔՊ-ական
Սրբազանին բարևելը կապ չունի, կենտրոնի կառավաման նպատակահարմարությունից ելնելով է Դանիելյանն ազատվել․ Ավանեսյան
Շատ բան կախված է Շարժման ընթացքից, իմպիչմենթի գործընթացը մեր օրակարգում է. Օհանյան
Եթե Սրբազանն ապացուցի, որ հեռավորություն է պահում նախկիններից, ժողովրդի քանակը կկրկնապատկվի․ Դավիթ Խաժակյան
Նախկինների գալուց վախենում են, թող գնան վախերը չափեն, սառը ջուր խմեն, վերադառնալու որևէ ցանկություն չունենք. Սերժ Սարգսյան
Բոլոր հնարավորությունները ճիշտ օգտագործելու պարագայում Շարժումը կհասնի հաջողության. Սերժ Սարգսյան
Էդմոն ջան, պետք չի նման բաներ ասել, դուք նախկին եք, նախկինի նախկին էլ եք. Գառնիկ Դանիելյան
Իշխանությունն անբացատրելի գումարներ է առաջարկել Կիրանցի բնակիչներին. Գառնիկ Դանիելյան
Գեղամ Մանուկյանը «սորոսական» է, ի՞նչ երաշխիք կա, որ նա օտարերկրյա ազդեցության գործակալ չէ. Կոնջորյան
Սխալ եք հասկացել Օրուելի վեպը, դուք փորձում եք մարդկանց ուղեղը «լվանալ»․ Խաչատրյանն՝ իշխանությանը
Այն գործիքները, որ դուք 20 տարի կիրառել եք, կկիրառվեն ձեր դեմ. Խաչատուր Սուքիասյանը՝ ընդդիմադիրներին
2026թ-ի ընտրություններին Տավուշի 4 գյուղերում ՔՊ-ն հաղթելու է շռնդալից ձևով․ Ալեն Սիմոնյան
Բագրատ Սրբազանի վարչապետ դառնալն աբսուրդ է․ Ալեն Սիմոնյան
Եկեղեցին, իր գործը թողած, զբաղվում է առևտրով, պատարագի շղարշի տակ միտինգներ են անում․ Ալեն Սիմոնյան
Նույն քաղաքական ուժերն են, Վազգեն Մանուկյանին փոխարինել են Բագրատ Սրբազանով․ Ալեն Սիմոնյան
Դուք քաղաքական հեթանոսներ եք, վեղարների տակ թաքնված՝ փորձում եք իշխանություն զավթել․ Հայկ Կոնջորյան
«Ասում եք՝ սահմանի վերարտադրություն, ոտնահարել եք ամեն ինչ», «Հիմա որ հակառակորդը գա ձեր գրասենյակի մոտ պոստ դնի, ի՞նչ եք ասելու»․ բանավեճ` ԱԺ-ում
Ժողովրդի անունով եկել եք, այսօր ժողովրդից էլ եք արհամարհված․ Աղվան Վարդանյան
Անունը դրել են սրբազան շարժում, առաջնորդ Սրբազանը երեսով է տալիս իր աջը համբուրելը․ Ալեքսանյան
Այն ինչ երեկ տեղի ունեցավ, սահմանազատում չէ, մանր ջեբկիրություն է․ Արթուր Խաչատրյան
Սրբազանը չի բացառում, որ պատրաստ է գլխավորել ժամանակավոր կառավարությունը․ այլ թեկնածուի անունը կթուլացնի շարժումը․ Մեսրոպ Առաքելյան
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելու հարցում, ապա փաթեթավորելու են առնվազն այնպես, որ Ադրբեջանը տեղյակ չէր. Սերգեյ Մելքոնյան
Ինչո՞ւ են այս տարի ասֆալտի հետ կապված աննախադեպ խնդիրներ առաջացել․ Տիգրան Ավինյան (տեսանյութ)
Գերիների հարցով Ադրբեջանի հետ լուռ աշխատելն ավելի արդյունավետ է, պետք է չդարձնենք գերիների վերադարձը ներքաղաքական խոսույթի մի մաս. Լիլիթ Մինասյան
Ուրախ եմ, որ տարածվում են ներքին խմբի սքրինշոթերը, ցույց են տալիս ՔՊ-ի թափանցիկությունը. Խանդանյան
Բագրատ Սրբազանի հետ հանդիպման առաջարկ ՔՊ-ին չի եղել, ՔՊ-ն նման օրակարգ չունի. Սարգիս Խանդանյան
Եթե Բագրատ Սրբազանն ինձ պաշտոնապես առաջարկ անի, օրակարգն ասի, կմտածեմ նրա հետ հանդիպելու մասին․ Բաբկեն Թունյան
Նիկոլին փախցնելու է մի պետություն, որը նրան բերել է․ Ալենն ու Արարատն էլ թռնելու են Ռուսաստան․ Աբրահամ Գասպարյան
Ինձ համար վարչապետի ամենաընդունելի թեկնածուն Սրբազանն է. Գառնիկ Դանիելյան
Կատարվածը մեծ հաջողություն է, ՀՀ-ն առաջին անգամ ունի պաշտոնապես դելիմիտացված սահման․ Փաշինյան
Վարչապետի թեկնածուին Բագրատ Սրբազանը պետք է որոշի, ինքն է կոնսոլիդացնող ուժը․ Սուրեն Սուրենյանց
Քոչարյանը և այլ լիդերներ փորձում են նոր դեմքով հանդես գալ և թիկունքում շարժումը ղեկավարել. Ռուստամ Բաքոյան
Շատ վիճելի է՝ Ռոբերտ Քոչարյա՞նն էր ուզում օգտագործել Բագրատ Սրբազանին, թե՞ հակառակը. Հովիկ Աղազարյան
Այսօր ԱՄՆ, Ֆրանսիայի, ՌԴ ու Իրանի դեսպանատները հանդիպում են տարբեր քաղաքական գործիչների հետ․ Կարեն Քոչարյան
«Աջակցում ենք քեզ». Գայ գյուղում Փաշինյանին ծափերով դիմավորեցին
- 22:26 • 24.05.24 2018 և 2021 թվականին ՀՀ-ի հպարտ քաղաքացիները մեզ տվել են մանդատ ապահովելու ՀՀ-ի ապագան, և այս մանդատը պետք է իրացվի լիարժեք ու անմնացորդ․ Նիկոլ Փաշինյան
- 22:25 • 24.05.24 Սահմանազատված սահմաններով, ինքնիշխան ու ժողովրդավար, իրական ՀՀ-ն պետք է դառնա ազգային և պետական գաղափարախոսություն ու հայեցակարգ․ Փաշինյան
- 20:46 • 24.05.24 Պապ թագավորին հիշատակելով՝ փորձում են քանդել ազգայինի վերջին պատվար Եկեղեցին․ Միքայել Բադալյան
- 17:25 • 23.05.24 Շինարարական համայնք ստեղծող ու համալիր լուծումներ առաջարկող «Իննոթեկ» ապրանքանիշը արդեն շուկայում է
- 16:25 • 23.05.24 Եկեղեցին ունի սեփականություն, որ պետք է ծառայի պետության կարիքներին. Արթուր Հովհաննիսյան
- 16:25 • 23.05.24 Աստծո դուռը փակ է այն հոգևորականների համար, որոնք քաղաքականությամբ են զբաղվում․ ՔՊ-ական
- 14:50 • 23.05.24 Սրբազանին բարևելը կապ չունի, կենտրոնի կառավաման նպատակահարմարությունից ելնելով է Դանիելյանն ազատվել․ Ավանեսյան
- 14:22 • 23.05.24 Շատ բան կախված է Շարժման ընթացքից, իմպիչմենթի գործընթացը մեր օրակարգում է. Օհանյան
- 08:07 • 23.05.24 Եթե Սրբազանն ապացուցի, որ հեռավորություն է պահում նախկիններից, ժողովրդի քանակը կկրկնապատկվի․ Դավիթ Խաժակյան
- 17:16 • 22.05.24 Նախկինների գալուց վախենում են, թող գնան վախերը չափեն, սառը ջուր խմեն, վերադառնալու որևէ ցանկություն չունենք. Սերժ Սարգսյան
- 17:15 • 22.05.24 Բոլոր հնարավորությունները ճիշտ օգտագործելու պարագայում Շարժումը կհասնի հաջողության. Սերժ Սարգսյան
- 15:46 • 22.05.24 Էդմոն ջան, պետք չի նման բաներ ասել, դուք նախկին եք, նախկինի նախկին էլ եք. Գառնիկ Դանիելյան
- 15:16 • 22.05.24 Իշխանությունն անբացատրելի գումարներ է առաջարկել Կիրանցի բնակիչներին. Գառնիկ Դանիելյան
- 13:39 • 22.05.24 Գեղամ Մանուկյանը «սորոսական» է, ի՞նչ երաշխիք կա, որ նա օտարերկրյա ազդեցության գործակալ չէ. Կոնջորյան
- 13:37 • 22.05.24 Սխալ եք հասկացել Օրուելի վեպը, դուք փորձում եք մարդկանց ուղեղը «լվանալ»․ Խաչատրյանն՝ իշխանությանը
- 13:36 • 22.05.24 Այն գործիքները, որ դուք 20 տարի կիրառել եք, կկիրառվեն ձեր դեմ. Խաչատուր Սուքիասյանը՝ ընդդիմադիրներին
- 16:46 • 21.05.24 2026թ-ի ընտրություններին Տավուշի 4 գյուղերում ՔՊ-ն հաղթելու է շռնդալից ձևով․ Ալեն Սիմոնյան
- 16:45 • 21.05.24 Բագրատ Սրբազանի վարչապետ դառնալն աբսուրդ է․ Ալեն Սիմոնյան
- 16:45 • 21.05.24 Եկեղեցին, իր գործը թողած, զբաղվում է առևտրով, պատարագի շղարշի տակ միտինգներ են անում․ Ալեն Սիմոնյան
- 14:52 • 21.05.24 Նույն քաղաքական ուժերն են, Վազգեն Մանուկյանին փոխարինել են Բագրատ Սրբազանով․ Ալեն Սիմոնյան
- 11:17 • 21.05.24 Դուք քաղաքական հեթանոսներ եք, վեղարների տակ թաքնված՝ փորձում եք իշխանություն զավթել․ Հայկ Կոնջորյան
- 11:16 • 21.05.24 «Ասում եք՝ սահմանի վերարտադրություն, ոտնահարել եք ամեն ինչ», «Հիմա որ հակառակորդը գա ձեր գրասենյակի մոտ պոստ դնի, ի՞նչ եք ասելու»․ բանավեճ` ԱԺ-ում
- 10:54 • 21.05.24 Ժողովրդի անունով եկել եք, այսօր ժողովրդից էլ եք արհամարհված․ Աղվան Վարդանյան
- 10:53 • 21.05.24 Անունը դրել են սրբազան շարժում, առաջնորդ Սրբազանը երեսով է տալիս իր աջը համբուրելը․ Ալեքսանյան
- 10:53 • 21.05.24 Այն ինչ երեկ տեղի ունեցավ, սահմանազատում չէ, մանր ջեբկիրություն է․ Արթուր Խաչատրյան
- 20:43 • 20.05.24 Սրբազանը չի բացառում, որ պատրաստ է գլխավորել ժամանակավոր կառավարությունը․ այլ թեկնածուի անունը կթուլացնի շարժումը․ Մեսրոպ Առաքելյան
- 18:50 • 20.05.24 Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելու հարցում, ապա փաթեթավորելու են առնվազն այնպես, որ Ադրբեջանը տեղյակ չէր. Սերգեյ Մելքոնյան
- 10:57 • 20.05.24 Ինչո՞ւ են այս տարի ասֆալտի հետ կապված աննախադեպ խնդիրներ առաջացել․ Տիգրան Ավինյան (տեսանյութ)
- 19:16 • 17.05.24 Գերիների հարցով Ադրբեջանի հետ լուռ աշխատելն ավելի արդյունավետ է, պետք է չդարձնենք գերիների վերադարձը ներքաղաքական խոսույթի մի մաս. Լիլիթ Մինասյան
- 17:30 • 17.05.24 Ուրախ եմ, որ տարածվում են ներքին խմբի սքրինշոթերը, ցույց են տալիս ՔՊ-ի թափանցիկությունը. Խանդանյան
- 17:04 • 17.05.24 Բագրատ Սրբազանի հետ հանդիպման առաջարկ ՔՊ-ին չի եղել, ՔՊ-ն նման օրակարգ չունի. Սարգիս Խանդանյան
- 16:46 • 17.05.24 Եթե Բագրատ Սրբազանն ինձ պաշտոնապես առաջարկ անի, օրակարգն ասի, կմտածեմ նրա հետ հանդիպելու մասին․ Բաբկեն Թունյան
- 13:00 • 17.05.24 Նիկոլին փախցնելու է մի պետություն, որը նրան բերել է․ Ալենն ու Արարատն էլ թռնելու են Ռուսաստան․ Աբրահամ Գասպարյան
- 15:34 • 16.05.24 Ինձ համար վարչապետի ամենաընդունելի թեկնածուն Սրբազանն է. Գառնիկ Դանիելյան
- 11:47 • 16.05.24 Կատարվածը մեծ հաջողություն է, ՀՀ-ն առաջին անգամ ունի պաշտոնապես դելիմիտացված սահման․ Փաշինյան
- 17:37 • 15.05.24 Վարչապետի թեկնածուին Բագրատ Սրբազանը պետք է որոշի, ինքն է կոնսոլիդացնող ուժը․ Սուրեն Սուրենյանց
- 15:26 • 14.05.24 Քոչարյանը և այլ լիդերներ փորձում են նոր դեմքով հանդես գալ և թիկունքում շարժումը ղեկավարել. Ռուստամ Բաքոյան
- 17:46 • 13.05.24 Շատ վիճելի է՝ Ռոբերտ Քոչարյա՞նն էր ուզում օգտագործել Բագրատ Սրբազանին, թե՞ հակառակը. Հովիկ Աղազարյան
- 15:13 • 13.05.24 Այսօր ԱՄՆ, Ֆրանսիայի, ՌԴ ու Իրանի դեսպանատները հանդիպում են տարբեր քաղաքական գործիչների հետ․ Կարեն Քոչարյան
- 15:40 • 11.05.24 «Աջակցում ենք քեզ». Գայ գյուղում Փաշինյանին ծափերով դիմավորեցին
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 17:45 • 25/05 Արարատի մարզում ռեստորանի տերն այրել է նախկին կնոջ «Hyundai Elantra»-ն, այն վերածվել է մոխրակույտի Երևան-Երասխ ավտոճանապարհի Ազատավան գյուղի կամրջի մոտ նրանց միջև վիճաբանություն է սկսվել, ինչից հետո Ռ․ Երեմյանը նախապես իր մոտ եղած բենզինի շշից բենզինը լցրել է ավտոմեքենայի մեջ և այրել։
-
Տնտեսություն 20:37 • 25/05 Հայաստանը եվրասիական ինտեգրման միջոցով կարող է իրացնել իր ինքնիշխանությունը․ Տիգրան Սարգսյան «Այսինքն, առանց Հայաստանի ձայնի ԵԱՏՄ-ի 180 միլիոնանոց շուկայում որոշումներ չեն կարող ընդունվել և իրագործվել։ Իսկ դա սեփական ինքնիշխանության իրացման եզակի գործիք է ստեղծում», - ասել է նա։
-
Իրադարձային 10:46 • 26/05 Ալավերդիում աղետ է. վարարած Դեբեդ գետն իր ճանապարհին քշել-տարել է ամեն բան (լուսանկարներ, տեսանյութեր) Ախթալա բնակավայրի ճանապարհին՝ Դեբեդ գետի վրա գտնվող կամուրջը ջրածածկված է, հնարավոր է լինեն քանդված հատվածներ, երկաթգիծի վրա նշմարվում են նստվածքային տեղամասեր և տապալված սյուներ։
-
Մշակույթ 22:26 • 25/05 Վաչե Թովմասյանի մասնակցությամբ ֆիլմն արժանացել է Կաննի փառատոնի գլխավոր՝ «Ոսկե արմավենի» մրցանակին (լուսանկարներ, տեսանյութ) Ֆրանսիայի Լազուր ափին մայիսի 14-ից մինչև 25-ը կայանում էր Կաննի միջազգային կինոփառատոնը. կինոստուգատեսի հիմնական մրցույթում այս տարի ներկայացված է 22 ֆիլմ:
-
Իրադարձային 13:31 • 26/05 Դեբեդ գետի վրայի բոլոր կամուրջները վնասվել, քանդվել են, բացառությամբ ավելի քան 800 տարի առաջ Վանենի թագուհու կառուցած Սանահինի կամրջի. Մեսրոպ Առաքելյան Դեբեդ գետի վրայի բոլոր կամուրջները վնասվել, քանդվել են, բացառությամբ Ալավերդիում գտնվող, ավելի քան 800 տարի առաջ Վանենի թագուհու կողմից կառուցված Սանահինի կամուրջի այս մասին ֆեյբուքյան էջում գրել է «Ապրելու ե
-
Իրադարձային 13:01 • 26/05 Վտանգավnր տարածքներից տարհանվել է 232 քաղաքացի (լուսանկարներ) Նախնական տվյալներով` վտանգավոր տարածքներից տարհանվել է 232 քաղաքացի, մասնավորապես՝ 28-ը՝ Թուֆենկյան հյուրանոցային համալիրից, 62-ը՝ Տաշիրում, 22-ը՝ Ալավերդիում, 110-ը՝ Սանահին կայարանից, 2-ը՝ Դիլիջանում, 7-ը՝ Այրումում, 1-ը՝ Հաղարծին բնակավայրում:
-
Քաղաքականություն 18:59 • 25/05 Ոչ մի արտաքին գործոն չպետք է խոչընդոտ հանդիսանա հայ-ռուսական հարաբերությունների զարգացման համար. Սամվել Կարապետյան «Միջազգային հարաբերությունների ներկայիս ճգնաժամում կարեւոր է պահպանել սերտ երկխոսություն քաղաքական, գործարար եւ մշակութային հանրության բոլոր մակարդակներում,
-
Իրադարձային 11:32 • 26/05 Կեղծ լուրեր են տարածվում գետերի վարարման հետևանքով զnhերի, անհետ կորածների և արգելափակված քաղաքացիների վերաբերյալ. ՆԳՆ ՆԳՆ փրկարար ծառայությունը ողջ ծավալով ներգրավված է միջոցառումներին: Աշխատանքները դեպքի վայրում համակարգում է ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը: Աշխատանքներին ներգրավված են նաև ՆԳՆ ոստիկանության ծառայողներ: Պարբերաբար տրվում է տեղեկատվություն:
-
Տնտեսություն 12:47 • 26/05 ՏԿԵՆ-ը ներկայացրել է հեղեղումների պատճառով փակ ճանապարհները և առաջարկել այլընտրանքային երթուղիներ Ինչպես հայտնի է՝ Դեբեդ գետի վարարած ջրերն այս գիշեր դուրս են եկել հունից՝ ավերածություններ առաջացնելով Մ-6 միջպետական ճանապարհին, ինչի հետևանքով ճանապարհը երկկողմանի փակ է երթևեկության համար, հայտնում է ՏԿԵ նախարարությունը:
-
Իրադարձային 18:16 • 25/05 Երդվում եմ, որ ՀՀ տարածքից ոչ մի միլիմետր չի զիջվել․ Փաշինյանը՝ Կիրանցում (տեսանյութ) Երդվում եմ, որ ՀՀ տարածքից ոչ մի միլիմետր չի զիջվել։ Ասել է Նիկոլ Փաշինյանը Կիրանցի բնակիչներից մեկի հետ զրույցում, որի ընթացքում ներկայացրել է 1976 թվականի քարտեզն ու բացատրել, որ այդ հիմքով է արվում սահմանազատումը։
-
Իրադարձային 15:08 • 25/05 «Ով իմ հայրենիքից մեկ սմ տա, կյանքով է պատասխան տալու, խոստանում եմ», «Համաձայն եմ»․ կիրանցի-Փաշինյան բանավեճ՝ Կիրանցում Փաշինյանը կրկին քարտեզ ցույց տվեց և ասաց, որ այս սահմանազատումն իրականցնում են իրավական հիմքերով։ Բնակիչներից մեկն էլ նշեց, որ ընդամենը 5 հա հող պետք էր պահել։
-
Իրադարձային 17:45 • 25/05 Արարատի մարզում ռեստորանի տերն այրել է նախկին կնոջ «Hyundai Elantra»-ն, այն վերածվել է մոխրակույտի Երևան-Երասխ ավտոճանապարհի Ազատավան գյուղի կամրջի մոտ նրանց միջև վիճաբանություն է սկսվել, ինչից հետո Ռ․ Երեմյանը նախապես իր մոտ եղած բենզինի շշից բենզինը լցրել է ավտոմեքենայի մեջ և այրել։
-
Տնտեսություն 20:37 • 25/05 Հայաստանը եվրասիական ինտեգրման միջոցով կարող է իրացնել իր ինքնիշխանությունը․ Տիգրան Սարգսյան «Այսինքն, առանց Հայաստանի ձայնի ԵԱՏՄ-ի 180 միլիոնանոց շուկայում որոշումներ չեն կարող ընդունվել և իրագործվել։ Իսկ դա սեփական ինքնիշխանության իրացման եզակի գործիք է ստեղծում», - ասել է նա։
-
Քաղաքականություն 10:19 • 25/05 Բելառուսի նախագահն անընդունելի մեծ թվով հայտարարություններ է արել նաև նախկինում, բայց դրանք այս աստիճանի երբեք չէին հասել․ Տիգրան Աբրահամյան Եթե խնդիր ունեք Հայաստանում գործող իշխանության հետ, ապա դրանք չպետք է վնասեն մեր ժողովուրդներին ու մեր ունեցած ավանդական կապերին, սակայն ճիշտ հակառակն է տեղի ունենում:
-
Իրադարձային 13:48 • 25/05 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի, ապա կբարձրանա․ հնարավոր են ինտենսիվ անձրևներ և կարկուտ Քամին՝ հարավաչրելյան՝ 3-6մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մայիսի 25-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով, 27-30-ին նույնքան կբարձրանա։
-
Մշակույթ 22:26 • 25/05 Վաչե Թովմասյանի մասնակցությամբ ֆիլմն արժանացել է Կաննի փառատոնի գլխավոր՝ «Ոսկե արմավենի» մրցանակին (լուսանկարներ, տեսանյութ) Ֆրանսիայի Լազուր ափին մայիսի 14-ից մինչև 25-ը կայանում էր Կաննի միջազգային կինոփառատոնը. կինոստուգատեսի հիմնական մրցույթում այս տարի ներկայացված է 22 ֆիլմ:
-
Քաղաքականություն 18:59 • 25/05 Ոչ մի արտաքին գործոն չպետք է խոչընդոտ հանդիսանա հայ-ռուսական հարաբերությունների զարգացման համար. Սամվել Կարապետյան «Միջազգային հարաբերությունների ներկայիս ճգնաժամում կարեւոր է պահպանել սերտ երկխոսություն քաղաքական, գործարար եւ մշակութային հանրության բոլոր մակարդակներում,
-
Իրադարձային 21:31 • 23/05 Տաշիրի մանկապարտեզում հայտնաբերվել է աղվես՝ իր մի քանի ձագուկներով. 10 աշխատակից ու 51 երեխա տարհանվել է (տեսանյութ) Փրկարարները սկսել են աղվեսի և նրա ձագուկների որոնման ուղղությամբ աշխատանքներ կատարել, սակայն պարզվել է, որ նրան հավանաբար մարդկանց աղմուկի պատճառով լքել են տարածքը, ինչից հետո փրկարարներ տեղում մանկապարտեզի աշխատակիցների հետ կատարել են մաքրման աշխատանքներ։
-
Իրադարձային 17:10 • 23/05 Շենգավիթ ԲԿ-ն ստել է Tert.am-ին ու փորձել է թաքցնել ծննդկանի մաhվան դեպքը, որն օրերս գրանցվել է իրենց ԲԿ-ում Tert.am-ի ճշտող հարցին՝ ինչպե՞ս չի եղել նման դեպք, Անուշ Բադալյանը նշել է, թե չի կարող ասել՝ դեպքը որտեղ է եղել, բայց կարող է ասել, որ Շենգավիթ ԲԿ-ում չի եղել։ Բադալյանը նաև նշել է, որ սկզբնաղբյուր կայքը արդեն հանել է Շենգավիթ ԲԿ-ի հիշատակումը նյութից ու Tert.am-ին խնդրել է նույնն անել։
-
Իրադարձային 11:50 • 20/05 Ինչպե՞ս կարելի է աշխարհի ամենագեղեցիկ հրապարակներից մեկը վերածել այսպիսի գավառական շուկայի. լուսանկարիչ Էդգար Հարությունյանի գրառումը (տեսանյութ) Միայն թե չասեք, թե մարդիկ տուն են պահում, ախր շքեղաշուք ճարտարապետական գոհարներով շրջապատված հրապարակը հեչ տուն պահելու տարածք չէ, էլի, այն էլ՝ այս կարգի»,- գրել է նա:
-
Իրադարձային 12:44 • 21/05 Արարատի մարզում 59-ամյա տղամարդը 14-ամյա աղջկան թմրամիջոց է հյուրասիրել, ասելով՝ «Եթե օգտագործես, գիտելիքներում առաջընթաց կունենաս» Պարզվում է, որ նա Արարատ քաղաքի դպրոցներից մեկում սովորող աշակերտուհուն կանեփի բույսից պատրաստված թմրամիջոց է հյուրասիրել, ասելով` «Եթե դա օգտագործես, քո համար ամեն ինչ լավ կլինի, քեզ լավ կզգաս, գիտելիքներիդ առաջադիմությունը կբարձրանա»:
-
Քաղաքականություն 16:19 • 19/05 Ելիսեյան պալատը վայր է փնտրում «նոր» Նոր Կալեդոնիայի համար՝ ընտրելով Վրաստանի ու Հայաստանի միջև. Զախարովա «Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին հրավիրել է մայիսի 26-ին մասնակցել Վրաստանի Անկախության օրվան` «վերջնականապես ազատագրելու Կովկասը խորհրդային լծից և ռուսական ազդեցությունից»: Ըստ երևույթին, Ելիսեյան պալատը հիստերիկ կերպով վայր է փնտրում...
-
Տնտեսություն 10:35 • 22/05 Ղեկը չինակա՞ն է. ՌԴ վարչապետը կշտամբել է նոր «Վոլգա»-ն արտադրողներին (լուսանկարներ) Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը Նիժնի Նովգորոդում արդյունաբերական ցուցահանդեսում ուսումնասիրել է «Վոլգա» մակնիշի նոր մեքենաները և դրանք արտադրողներին կշտամբել մեծ քանակությամբ չինա
-
Իրադարձային 15:08 • 25/05 «Ով իմ հայրենիքից մեկ սմ տա, կյանքով է պատասխան տալու, խոստանում եմ», «Համաձայն եմ»․ կիրանցի-Փաշինյան բանավեճ՝ Կիրանցում Փաշինյանը կրկին քարտեզ ցույց տվեց և ասաց, որ այս սահմանազատումն իրականցնում են իրավական հիմքերով։ Բնակիչներից մեկն էլ նշեց, որ ընդամենը 5 հա հող պետք էր պահել։
-
Իրադարձային 11:12 • 20/05 Եթե պարզվեց, որ սա աhաբեկչnւթյուն է, Իրանը փորձելու է պատասխան տալ, այդ ժամանակ այլ թեմա կլինի, պետք է սպասել Իրանի պաշտոնական հայտարարությանը․ իրանագետ Իրանագետը նախ հիշեցրեց դեպքերի հաջորդականությունը՝ նշելով, որ նախագահ Էբրահիմ Ռաիսին մեկնել էր Ադրբեջան, որտեղ սահմանին ՀԷԿ-ի բացում էին արել Իլհամ Ալիևի հետ, իսկ վերադարձի ճանապարհին երեկոյան արդեն ռադարներից անհետացել էր նախագահի ուղղաթիռը։
Քաղաքականություն
-
11:45 • 26.05.24 Փաշինյանը շնորհավորել է Վրաստանի վարչապետին
Սպորտ
-
18:40 • 25.05.24 Վիսամ Բեն Յեդերը կհեռանա «Մոնակո»-ից. պաշտոնական
Մամուլի տեսություն
-
10:54 • 25.05.24 Փաշինյանը զգուշավոր է դարձել. «Հրապարակ»
-
10:51 • 25.05.24 Ինչու է ՌԴ դեսպանը կանչվել Մոսկվա. «Հրապարակ»
Իրադարձային
-
14:35 • 26.05.24 Փաշինյանն աղետի գոտում է (տեսանյութ)
Գիտություն/տեխնիկա
-
15:58 • 16.05.24 Երկրի վրա նոր մագնիսական փոթորիկ է սկսվել
Ժամանց
-
12:57 • 20.05.24 Կաննի կինոփառատոնում Պուտինի մասին ֆիլմ է ներկայացվել